19.6 C
Yerevan

Խաղա­ղությունը Սարե­րի Հետև­ում Չէ

SiriusXM Patriot ռադիո­կա­յա­նին տված հարցազրույցում, երկուշաբթի օրը, պետքարտուղար Մարկո Ռուբիոն ասել է, որ Թրամփը նախա­տե­սում է «սկսել առաջ շարժվե­լու լայն ճանա­պարհ հարթել»։

Bloomberg-ը գրում է, որ Ուկրաի­նա­յի հատուկ ներկա­յա­ցուցի­չը մոտ ապա­գա­յում Թրամփին կնե­կա­յացնի խաղաղ կարգա­վորման տարբե­րակնե­րը

Դոնալդ Թրամփի Ուկրաի­նա­յի և Ռուսաստա­նի հարցե­րով դեսպա­նը նախա­տե­սում է առա­ջի­կա շաբաթնե­րին նախա­գա­հին ներկա­յացնել հակա­մարտության դադա­րեցման տարբե­րակնե­րը, հայտնում են հարցին ծանոթ աղբյուրնե­րը։

Քիթ Քելլո­գը կհա­վա­քի տեղե­կատվություն պաշտոնյա­նե­րից Գերմա­նիա­յում կայա­նա­լիք Մյունխե­նի անվտանգության կոնֆե­րանսի ընթացքում, որը կմեկնարկի ուրբաթ, ինչպես նաև այցե­րի ընթացքում Կիև և եվրո­պա­կան այլ մայրա­քա­ղաքներ, հայտնել են անուննե­րը գաղտնի պահե­լու ցանկություն հայտնած անձինք, քանի որ պլաննե­րը դեռևս հրա­պա­րա­կա­յին չեն։

Semafor‑ը ավե­լի վաղ հայտնել էր, որ Քելլո­գը պատրաստում է տարբե­րակներ Թրամփի համար։ Աղբյուրնե­րի խոսքով՝ դա կստեղծի պայմաններ Վլա­դի­միր Պուտի­նի և Վլա­դի­միր Զելենսկու միջև ուղղա­կի բանակցություննե­րի համար։ Քելլո­գը չի ծրագրում այցե­լել Մոսկվա այս այցի շրջա­նա­կում, հավե­լել են աղբյուրնե­րը։

SiriusXM Patriot ռադիո­կա­յա­նին տված հարցազրույցում, երկուշաբթի օրը, պետքարտուղար Մարկո Ռուբիոն ասել է, որ Թրամփը նախա­տե­սում է «սկսել առաջ շարժվե­լու լայն ճանա­պարհ հարթել»։

«Բոլո­րի շահե­րից է բխում, որ այս պատե­րազմը ավարտվի, և հենց այդ պատճա­ռով մենք ակնհայտո­րեն կքննարկենք սա արտա­քին գործե­րի նախա­րարնե­րի և այլ առաջնորդնե­րի հետ», – ասել է Ռուբիոն՝ անդրա­դառնա­լով իր մասնակցությա­նը Մյունխե­նի կոնֆե­րանսին։

Զելենսկին լրագրողնե­րին հայտնել է, որ նախա­տե­սում է Ուկրաի­նա­յում հանդի­պել Թրամփի վարչա­կազմի «լուրջ մարդկանց» հետ՝ Մյունխե­նի կոնֆե­րանսից առաջ, և կանցկացնի «մի շարք հանդի­պումներ», այդ թվում՝ փոխնա­խա­գահ Ջեյ Դի Վենսի հետ՝ գագաթնա­ժո­ղո­վի ընթացքում։

Ակնկալվում է, որ Քելլո­գը եվրո­պա­ցի պաշտոնյա­նե­րի հետ կքննարկի նրանց պատրաստա­կա­մությունը՝ ստանձնե­լու զսպման ուժեր տրա­մադրե­լու նախա­ձեռնությունը, որպեսզի երաշխա­վո­րեն խաղաղ կարգա­վորման իրա­կա­նա­ցումը, ասել են աղբյուրնե­րը։ Չնա­յած ԱՄՆ‑ը, ամե­նայն հավա­նա­կա­նությամբ, զորքեր չի տրա­մադրի այդ ջանքե­րի համար, նրանք կարող են այլ աջակցություն ցուցա­բե­րել, նշել են նրանք։

Ակնկալվում է, որ Քելլո­գը նաև կհորդո­րի դաշնա­կիցնե­րին ավե­լացնել ռազմա­կան ծախսե­րը, ինչը Թրամփը բազմիցս պահանջել է։ Մոսկվա­յի դեմ ճնշման հարցում որոշ եվրո­պա­ցի պաշտոնյա­ներ խորհուրդ են տալիս ԱՄՆ-ին ուժե­ղացնել միջո­ցա­ռումնե­րը Ռուսաստա­նի էներգե­տիկ ոլորտի դեմ, ներառյալ նավթի գնի սահմա­նա­չա­փի նվա­զե­ցումը և սառեցված ռուսա­կան ակտիվնե­րի օգտա­գործումը։

Աղբյուրը‘ Bloomberg

https://www.bloomberg.com/news/articles/2025–02-10/ukraine-envoy-to-present-trump-peace-options-in-coming-weeks

Թարգմա­նեց‘

Արա­յիկ Մկրտումյա­նը

Առնչվող Հոդվածներ