19.6 C
Yerevan

ԱՄՆ-Իրան Լարվա­ծությունն Աճում Է

Ընդհա­նուր առմամբ ձևա­վորված իրա­վի­ճա­կին, եթե տնտե­սա­կան առումով ենք նայում, առանձնա­պես նորություն չի պարունա­կում, այսինքն՝ Իրա­նի նկատմամբ կային պատժա­մի­ջոցներ ու հիմա շարունա­կում են մնալ, ու դժվար է պատկե­րացնել մի ոլորտ, որում Իրա­նի նկատմամբ պատժա­մի­ջոցներ չեն պարունակվում:

Ժաննա Վարդանյան

Իրան-ԱՄՆ հարա­բե­րություննե­րը լարված են, թե սա որքա­նով ավե­լի վատ սցե­նարնե­րի կհանգեցնի, դեռ իրա­վի­ճա­կը ցույց կտա. Ժաննա Վարդանյան

«Մեդիա­լա­բի» հարցե­րին պատասխա­նում է իրա­նա­գետ Ժաննա Վարդանյա­նը

– Տիկի՛ն Վարդանյան, Իրան-ԱՄՆ հարա­բե­րություննե­րի լարվա­ծությունն ինչո՞վ է պայմա­նա­վորված: Իրա­նի արտգործնա­խա­րարն ասել է, թե Միացյալ Նահանգնե­րը նպա­տակ է հետապնդում Իրա­նին դրդել կապի­տուլյա­ցիա­յի՝ Թեհրա­նի հետ նոր գործարք կնքե­լու միջո­ցով, սակայն Թեհրա­նը մտա­դիր չէ բանակցություններ վարել ճնշման ներքո: ԱՄՆ‑ն ունի՞ նման նպա­տակ:

– Մենք ակա­նա­տես ենք այն նույն իրա­վի­ճա­կին, ինչ կար Թրամփի պաշտո­նա­վարման առա­ջին շրջա­նում, երբ Թրամփը դուրս եկավ միջուկա­յին գործարքից, Իրա­նի նկատմամբ որդեգրեց նոր քաղա­քա­կա­նություն, որը ներա­ռեց թե՛ պատժա­մի­ջոցնե­րի վերա­կանգնումը, թե՛ հնա­րա­վոր բոլոր ձևե­րով Իրա­նին ճնշե­լու քաղա­քա­կա­նությունը:

Նոր քաղա­քա­կա­նության շրջա­նակնե­րում Թրամփի կառա­վա­րությունում հայտա­րարվում է, որ իրենք դարձյալ պատրաստ են բանակցե­լու Իրա­նի հետ, բայց Թրամփի առա­ջարկած բանակցությունը ենթադրում էր հարցե­րի շատ ավե­լի լայն շրջա­նակ, քան ընդգրկում էր այդ միջուկա­յին համա­ձայնա­գի­րը, ինչպես, օրի­նակ՝ Իրա­նի բալիստիկ հրթիռնե­րի հարցը, առհա­սա­րակ ուրա­նի հարստացման հարցը:

Պետքարտուղա­րությունն Իրա­նին ներկա­յացրել էր տասներկու պահանջ, որոնցից մեկն էլ այն էր, որ Իրա­նը չպետք է ուրա­նը հարստացնի, պետք է սահմա­նա­փակվի Իրա­նի տարա­ծաշրջա­նա­յին գործունեությունը և այլն, այսինքն՝ բոլոր ոլորտնե­րին առնչվող պահանջներ կային, որոնք Իրա­նի համար միանգա­մայն անընդունե­լի էին, ու դրա­նից ելնե­լով էլ որևէ բանակցություն տեղի չունե­ցավ:

Գալով ընթա­ցիկ իրա­դարձություննե­րին՝ պետք է արձա­նագրենք, որ դեռ նախքան Թրամփի ընտրվե­լը, Իրա­նը եվրո­պա­կան երկրնե­րի հետ միջուկա­յին բանակցություննե­րը վերսկսե­լու հեռանկա­րի վերա­բերյալ քննարկումներ էր սկսել: Հիմա Իրա­նի համար ձևա­վորվել է այնպի­սի իրա­վի­ճակ, երբ բանակցություննե­րը անընդունե­լի են առա­վե­լա­պաշտա­կան պահանջնե­րի պատճա­ռով:

– Հարա­բե­րություննե­րը, փաստո­րեն, իսկա­պես լարվա՞ծ են:

– Այո՛, լարված են, ու մենք, կրկնում եմ, ակա­նա­տես ենք այն իրա­վի­ճա­կին, ինչ կար Թրամփի նախա­գա­հության առա­ջին շրջա­նում՝ առա­վե­լա­գույն ճնշում Իրա­նի նկատմամբ ոչ միայն տնտե­սա­կան, այլև բոլոր ուղղություննե­րով: Թե սա որքա­նով ավե­լի վատ սցե­նարնե­րի կհանգեցնի, դեռ իրա­վի­ճա­կը ցույց կտա:

– Կարծում եք՝ լարվա­ծությունն ավե­լի՞ կխո­րա­նա:

– Այս պահի դրությամբ լարվա­ծությունն առկա է, և այնպես չէ, որ այդ լարվա­ծությունը Թրամփ գալով ձևա­վորվեց, լարվա­ծությունը կար նաև նախքան այդ ու դրսև­որվել է տարբեր եղա­նակնե­րով՝ ընդհուպ Իրա­նի դեմ Իսրա­յե­լի գործո­ղություննե­րով կամ տարա­ծաշրջա­նա­յին իրա­վի­ճա­կով: Բայց քանի որ հիմա հստակ որդեգրվում է Իրա­նի նկատմամբ առա­վե­լա­գույն ճնշման քաղա­քա­կա­նություն, մյուս կողմից՝ Իսրա­յելն է պարբե­րա­բար փորձեր կատա­րում Նահանգնե­րին համո­զել Իրա­նի դեմ գործո­ղություննե­րի, հետև­ա­բար այս իրա­վի­ճա­կը առա­վել լարված է, քան նախկին պաշտո­նա­վարման ընթացքում:

– Այս լարվա­ծությունը տարա­ծաշրջա­նի, մասնա­վո­րա­պես, Հայաստա­նի համար ի՞նչ հետև­անքներ է ունե­նա­լու, տիկի՛ն Վարդանյան:

– Ընդհա­նուր առմամբ ձևա­վորված իրա­վի­ճա­կին, եթե տնտե­սա­կան առումով ենք նայում, առանձնա­պես նորություն չի պարունա­կում, այսինքն՝ Իրա­նի նկատմամբ կային պատժա­մի­ջոցներ ու հիմա շարունա­կում են մնալ, ու դժվար է պատկե­րացնել մի ոլորտ, որում Իրա­նի նկատմամբ պատժա­մի­ջոցներ չեն պարունակվում:

Այս առումով լիո­վին նույն իրա­վի­ճակն է, խնդիրն այն է, որ իրա­վի­ճա­կը ռազմա­կան ուղղությամբ չսրվի, համե­նայնդեպս, Իրանն իր գործո­ղություննե­րով շարունա­կում է շատ զգուշա­վոր լինել ու ռազմա­կան ինչ-որ գործո­ղություննե­րի նման հնա­րա­վո­րություններ չընձե­ռել, դա կլի­նի տեղա­յին, թե ավե­լի լայնա­ծա­վալ:

Քրիստի­նե Աղա­բեկյան

MediaLab.am

Առնչվող Հոդվածներ