13.5 C
Yerevan

«Գաղտնիք Ղարա­բա­ղի»

Մաս 12

Տպա­վո­րություն կար, որ քաղա­քա­կան տարա­ձայնություննե­րը մեղմված են, Գերա­գույն խորհուրդը եւ Ինքնա­պաշտպա­նության ուժե­րի կոմի­տեն գործում են համա­խոհ, քաղա­քա­կան եւ ուժա­յին կառույցնե­րը փոխհա­մա­ձայնեցնում են բոլոր քայլե­րը, բացվում է Երեւան-Ստե­փա­նա­կերտ մեծ համա­ձայնության հնա­րա­վո­րություն:

Վահրամ Աթա­նեսյան

Ժամա­նա­կա­կիցնե­րը, իրա­դարձություննե­րի անմի­ջա­կան մասնա­կիցնե­րը բազմիցս վկա­յել են, որ ԼՂՀ Գերա­գույն խորհրդի նախա­գա­հի պաշտո­նում Արթուր Մկրտչյա­նի ընտրությա­նը պետք է հաջորդեր պայմա­նա­վորված հաջորդ որո­շումը, եւ կառա­վա­րության ղեկա­վար նշա­նակվեր Իգոր Մուրադյա­նը: Նա, այդ պահին հանդի­սա­նա­լով Հայաստա­նի մշտա­կան բնա­կիչ, ընտրվել էր նորանկախ Արցա­խի Գերա­գույն խորհրդի պատգա­մա­վոր եւ, ըստ հավաստի տեղե­կություննե­րի, հանդի­սա­նում էր ՀՅԴ խմբակցության առանցքա­յին ներկա­յա­ցուցի­չը:

Կուլի­սա­յին ի՞նչ քննարկումներ են հաջորդել ԳԽ նախա­գա­հի պաշտո­նում Արթուր Մկրտչյա­նի ընտրությա­նը՝ հայտնի չէ: Ժամա­նա­կագրությունն արձա­նագրել է, որ մրցակցության մեջ տանուլ տված Ռոբերտ Քոչարյա­նը հրա­ժարվել է ԳԽ նախա­գա­հի առա­ջին տեղա­կա­լի պաշտո­նում քվեարկվել, եւ այն մինչեւ վերջ մնա­ցել է թափուր: ՀՅԴ‑ն առա­ջադրել եւ ընտրել է ԳԽ նախա­գա­հի տեղա­կալ՝ այդ պաշտո­նը վերա­պա­հե­լով Գեորգի Պետրոսյա­նին:

Ինչ վերա­բե­րում է կառա­վա­րության ղեկա­վա­րին, ապա շատե­րի համար անսպա­սե­լի՝ այդ պաշտո­նի համար Արթուր Մկրտչյա­նը ներկա­յացրել է Օլեգ Եսա­յա­նի թեկնա­ծությունը: Եսա­յա­նը տնտե­սա­գի­տության թեկնա­ծու է, դասա­խո­սել է Ստե­փա­նա­կերտի մանկա­վարժա­կան ինստի­տուտում: 1988 թվա­կա­նին նա ընտրվել է կուսակցության Մարտունու շրջկո­մի առա­ջին քարտուղար: Լեռնա­յին Ղարա­բա­ղում Կառա­վարման հատուկ կոմի­տեի ձեւա­վորման փուլում նա աշխա­տանքի է անցել Մոսկվա­յի ներկա­յա­ցուցիչ Արկա­դի Վոլսկու գլխա­վո­րած կառույցում, այնուհե­տեւ զբա­ղեցրել մարզգործկո­մի նախա­գա­հի առա­ջին տեղա­կա­լի պաշտո­նը:

ԼՂՀ պետա­կան կառա­վարման համա­կարգի ձեւա­վորման գործընթա­ցի բոլոր մասնա­կիցներն անխտիր վկա­յում են, որ Նախա­րարնե­րի խորհրդի նախա­գա­հի պաշտո­նում Օլեգ Եսա­յա­նի նշա­նա­կումը «փոխզի­ջումա­յին որո­շում էր». ԳԽ նախա­գահ Արթուր Մկրտչյանն այդպի­սով «ընդա­ռաջ է գնա­ցել Հայաստա­նի իշխա­նության ցանկությա­նը»: Այս տեսա­կե­տը հիմնա­վոր է մասամբ, որովհե­տեւ եթե գործեր քաղա­քա­կան փոխզիջման սկզբունքը, ապա ԼՂՀ կառա­վա­րության ղեկա­վար պետք է նշա­նակվեր Լեո­նարդ Պետրոսյա­նը:
Օլեգ Եսա­յանն, ամե­նայն հավա­նա­կա­նությամբ, Ռոբերտ Քոչարյա­նի նախընտրած թեկնա­ծուն էր:

Այսպես, թե այնպես՝ բայց ԼՂՀ-ում լիո­վին ազգա­յին-հայրե­նա­սի­րա­կան իշխա­նություն ձեւա­վո­րե­լու ՀՅԴ ծրա­գիրն ամբողջության իրացնել չի հաջողվել: Նախա­րարնե­րի խորհրդի նախա­գահ է նշա­նակվել Օլեգ Եսա­յա­նը: Նրա հանդեպ անհանդուրժո­ղա­կան էր ոչ միայն ՀՅԴ‑ն, այլեւ «շարժման ընդհա­տա­կի» մի թեւը՝ Մուրադ Պետրոսյա­նի գլխա­վո­րությամբ:

Այդ փուլի ամե­նասկզբունքա­յին որո­շումը, որ Օլեգ Եսա­յա­նին հաջողվել է համա­ձայնեցնել Գերա­գույն խորհրդի նախա­գա­հության հետ, Ինքնա­պաշտպա­նության ուժե­րի կոմի­տեի ստեղծումն էր: Խոսքն, ըստ էության, ԼՂՀ պաշտպա­նության նախա­րա­րության ստեղծման մասին էր: Այդ պաշտո­նում նշա­նակվեց Սերժ Սարգսյա­նը:

1992 թվա­կա­նի հունվար-փետրվար ամիսնե­րին ինքնա­պաշտպա­նության ուժե­րը մի քանի հաջողված ռազմա­գործո­ղություններ իրա­կա­նացրին: Ամե­նա­կա­րեւո­րը, հարկավ, Խոջա­լուի ռազմա­կան հենա­կե­տե­րի ճնշումը եւ օդա­նա­վա­կա­յա­նի ապաշրջա­փա­կումն էր, որ Հայաստա­նի հետ օդա­յին հուսա­լի կապի հնա­րա­վո­րություն ընձե­ռեց: Հաջողվեց վնա­սա­զերծել նաեւ Ստե­փա­նա­կերտի եւ Մարտունու եւ Մարտա­կերտի հետ հաղորդակցությունն արգե­լա­փա­կող ադրբե­ջա­նա­կան հենա­կե­տե­րը:

Ռազմա­կան հաջո­ղություննե­րը զարգացնե­լու հաջորդ նպա­տակ էր դիտվում Շուշիի ազա­տագրումը: Որքան էլ պատասխա­նա­տունե­րը փորձեին այդ ծրա­գի­րը գաղտնի պահել, Ստե­փա­նա­կերտում արդեն խոսում էին, որ ապրի­լի կեսե­րին նախա­տեսված է իրա­կա­նացնել Շուշիի ազա­տագրման ռազմա­գործո­ղությունը: Տպա­վո­րություն կար, որ քաղա­քա­կան տարա­ձայնություննե­րը մեղմված են, Գերա­գույն խորհուրդը եւ Ինքնա­պաշտպա­նության ուժե­րի կոմի­տեն գործում են համա­խոհ, քաղա­քա­կան եւ ուժա­յին կառույցնե­րը փոխհա­մա­ձայնեցնում են բոլոր քայլե­րը, բացվում է Երեւան-Ստե­փա­նա­կերտ մեծ համա­ձայնության հնա­րա­վո­րություն:

1992թ. ապրի­լի 14-ին, սակայն, Ստե­փա­նա­կերտի «անամպ երկնքում ամպրոպ պայթեց». Հայտնի դարձավ, որ իր բնա­կա­րա­նում սպանվել է Գերա­գույն խորհրդի նախա­գահ Արթուր Մկրտչյա­նը: Պաշտո­նա­կան վարկա­ծը, որ նա դարձել է իրեն ամրակցված «Մակա­րով» ատրճա­նա­կի հետ «անզգույշ վարվե­լու» զոհ հրա­պա­րա­կա­յին հիմնա­վո­րում առայսօր չունի: Հանրությունն առա­վել եւս չի հավա­տում, որ Գերա­գույն խորհրդի նախա­գա­հը, ով այդ պաշտո­նում ընտրվել էր «խրա­մա­տա­յին կյանքից», նման անփութություն թույլ կտար:

2020 թվա­կա­նի խորհրդա­րա­նա­կան ընտրություննե­րի քարո­զարշա­վի մի հանդիպման ժամա­նակ ՊԲ նախկին հրա­մա­նա­տար Սամվել Բաբա­յա­նը կտրուկ հերքել է Արթուր Մկրտչյա­նի սպա­նության վարկա­ծը եւ պնդել, որ այդ օրը, այդ ժամին նա իր բնա­կա­րա­նում կնոջ հետ է եղել: Արթուր Մկրտչյա­նի կինը երե­սունե­րեք տարի է՝ ոչ մի անգամ ամուսնու մահվան հանգա­մանքնե­րի մասին որեւէ մեկնա­բա­նություն չի արել:

Նախա­գա­հի պաշտոնն ստանձնե­լուց հետո Արա­յիկ Հարությունյա­նը հարգանքի տուրք է մատուցել Արթուր Մկրտչյա­նի հիա­տա­կին: ԼՂՀ նախա­գահնե­րից նա միակն է, որ պաշտո­նա­պես խոնարհվել է Արթուր Մկրտչյա­նի շիրմին: Արա­յիկ Հարությունյա­նի հրա­մա­նագրով Արթուր Մկրտչյանն արժա­նա­ցել է Արցա­խի հերո­սի կոչման:
Չափա­զանց խորհրդանշա­կան է, որ ԼՂՀ պետության առա­ջին ղեկա­վա­րին այդ պատվին արժա­նացրել է Արցա­խի փաստա­ցի վերջին նախա­գա­հը՝ քառա­սունչորսօրյա պատե­րազմից մեկ ամիս առաջ:

(Շարունա­կե­լի)

Առնչվող Հոդվածներ