16.4 C
Yerevan

ՀՅԴ‑ը «Գոդո­յին Սպա­սե­լիս»

Մարդիկ սովո­րել են, որ այն կուսակցությունը, որ «Մահ կամ Ազա­տություն» ասե­լով իրոք կարո­ղա­նում էր մահվան ու ազա­տության ընտրություն կատա­րել, ընդ որում ընտրե­լով կյանքը, այսօր կարծես պայքա­րի մեջ է մտել պետության դեմ՝ հանուն քաղա­քա­կան դաշտում մնա­լու ինչ որ խոստումնե­րի դիմաց։ ՀՅԴ դրո­շի վրա այսօր էլ գրված է «Մահ կամ Ազա­տություն, բայց տպա­վո­րություն է, որ դա զուտ իրենց համար։ Այսինքն մահ բոլոր նրանց, ովքեր կխանգա­րեն կուսակցությա­նը։ Կամ էլ կուսակցությունը այնքան է կարև­ո­րում իր քաղա­քա­կան ազա­տությունը, որ ձգտում է մեռնել, բայց չստո­րա­դա­սել իր շահե­րը պետա­կա­նությա­նը։

Մեր Ուղին

Մի քանի անգամ առիթ ունե­ցել ենք անդրա­դառնա­լու ՀՅԴ գործունեության որոշ անհասկա­նա­լի ու անտրա­մա­բա­նա­կան գործո­ղություննե­րի՝ մասնա­վո­րա­պես Արցա­խի խնդրի հետ կապված այն կեցվածքին, որով կուսակցությունը վտանգի տակ է դրել, ոչ միայն Արցա­խի հետա­գա ճակա­տա­գի­րը , այլև ՀՀ անկա­խությունը վերա­ծել քննարկման նյութի։
Թիվ 55-րդ շրջա­բե­րա­կա­նի մասին շատ է խոսվել, այժմ ցանկա­նում ենք տարի­ներ առաջ մեր կատա­րած անդրա­դարձը նորից մատուցել, բայց դրա­նից առաջ փորձենք հասկա­նալ, թե այսքան քննարկումնե­րից հետո ՀՅԴ-ում ինչ որ բան փոխվե՞լ է, թե ոչ։ Նայե­լով կուսակցության վերա­բերմունքին, կարե­լի է ասել, որ ոչինչ չի փոխվել։ Ոչ միայն այն առումով, որ քիվեսթյան բանակցություննե­րում կուսակցությունը դրսև­ո­րել է անհասկա­նա­լի պահվածք, այդպես էլ չկողմնո­րոշվե­լով ընտրել սեփա­կան կուսակցության, թե Հայաստա­նի ապա­գան, ՀՅԴ‑ը նաև այսօր չի ցանկա­նում ընդունել որևէ սխալ։ Կուսակցությունը հիվանդա­գին է արձա­գանքում իր հասցեին ասված ցանկա­ցած բառի ու քննա­դա­տության։ ՀՅԴ‑ը պարզա­պես չի ուզում ընդունել, որ կան հարցեր, որոնց հաշվով վրի­պել է, ընդ որում շատ լուրջ։
Սխալվե­լը նորմալ տրա­մա­բա­նա­կան է, իսկ դրա­նից դասեր քաղե­լը՝ կենսա­կան։ Դա նաև մարդու էվոլյուցիա­յի նորմալ ճանա­պարհն է, բայց ՀՅԴ-ում երևի կարծում են, որ իրենք ոչ մի հարցում չեն սխալվել։ Անցյալ տարի տեղի ունե­ցած տեղե­կատվա­կան արտա­հոսքը, որը վերա­բե­րում էր ՀՅԴ հերթա­կան շրջա­բե­րա­կա­նին, որը ստեղծվել էր 2023-ից առաջ ու այնտեղ արդեն հստակ գրված էր, որ կան իրա­վի­ճակներ, որ անկա­խությունը չի կարող առաջնա­յին լինել, ՀՅԴ Բյուրոն ոչ հաստա­տեց, ոչ էլ մերժեց ու դա խոշոր հաշվով զարմանք չառա­ջացրեց։ Մարդիկ սովո­րել են, որ այն կուսակցությունը, որ «Մահ կամ Ազա­տություն» ասե­լով իրոք կարո­ղա­նում էր մահվան ու ազա­տության ընտրություն կատա­րել, ընդ որում ընտրե­լով կյանքը, այսօր կարծես պայքա­րի մեջ է մտել պետության դեմ՝ հանուն քաղա­քա­կան դաշտում մնա­լու ինչ որ խոստումնե­րի դիմաց։ ՀՅԴ դրո­շի վրա այսօր էլ գրված է «Մահ կամ Ազա­տություն, բայց տպա­վո­րություն է, որ դա զուտ իրենց համար։ Այսինքն մահ բոլոր նրանց, ովքեր կխանգա­րեն կուսակցությա­նը։ Կամ էլ կուսակցությունը այնքան է կարև­ո­րում իր քաղա­քա­կան ազա­տությունը, որ ձգտում է մեռնել, բայց չստո­րա­դա­սել իր շահե­րը պետա­կա­նությա­նը։ Հետաքրքիր է, որ Առա­ջին Հանրա­պե­տության գոյության տարի­նե­րին ՀՅԴ-ում նշույլ անգամ չկար կուսակցա­սի­րության, ամեն ինչ արվում էր հանուն հանրա­պե­տության, ընդ որում այնպի­սի լրջությամբ, ասես պետա­կա­նության մեծ փորձ ունե­նար։ Իհարկե եղան ծանր սխալներ, որոնք ընդունե­ցին այնպի­սի խոշոր դեմքեր, ինչպես Քաջազնունին, Վրացյա­լը և այլք, բայց ապշեցնող է այն, որ այսօր ՀՅԴ‑ը ինքն իրեն ընդունում է որպես անսխա­լա­կան։ ՀՅԴ կոմի­տե­նե­րին քննարկումնե­րը դեռևս 1910–14թթ ընթացքում կարող են քաղա­քա­գի­տա­կան դաս դառնալ այսօրվա կուսակցության համար, այսօր կարծես մոռացվել են։ Այն վերա­բուժա­կան մանրազնին հայացքով, որով 1914թ․ պատե­րազմի նախօրյա­կին Ռուբենն ու Արա­մը նայում էին դեպքե­րի ընթացքին, կարծես, թե անհե­տա­ցել է։ ՀՅԴ‑ը այսօր ոչ միայն չի կարո­ղա­նում համա­հայկա­կա­նության իր թիկնո­ցը կրել, այլև ողջ կուսակցությամբ քննարկում է անկա­խությունը կամ տրանսպորտի թանկացման դեմ պայքա­րը դարձնում այնպի­սի պաթոս, ասես Գում-Գափուի ցույցը, կամ Բանկ Օտտո­մա­նի գործը լինի։ Այդքան խանդա­վա­ռություն ՀՅԴ‑ի կողմից մի հարցի, որը նույնիսկ քաղա­քա­կան էլ չէ, պետք է գոնե ազդակ լինի հենց ՀՅԴ համար, որ կուսակցությունն իր նշա­ձո­ղը իջեցրել է անհա­վա­նա­կան աստի­ճա­նի։ Պետա­կա­նություն ստեղծած կուսակցությունը նույնիսկ փողո­ցա­յին ցույցեր չի կարո­ղա­նում իրա­կա­նացնել։ Ցարի ու սուլթա­նի դեմ կռված կուսակցությունը, որ դիմա­ցավ կրա­կին ու Ցեղասպա­նությա­նը, այսօր մեռնում է խաղա­ղության մեջ։
ՀՅԴ-ում նաև չեն ուզում խոսույթ փոխել։ Ինչո՞ւ։ Որովհետ եթե սխալներն ընդունեն, ապա չեն կարող նայել ճշմարտության աչքերի՞ն, թե այնքան են կրկնել նույն բանը, որ իրենք են հավա­տում իրենց ասա­ծին։ Միայն իրենք։ Ամեն անգամ երբ ՀՅԴ‑ը, խոսե­լով Մեղրիով Արցախ փոխե­լու մասին, միանգա­մից հայհո­յանք է զուգակցում, ցույց է տալիս, որ կուսակցությունը շատ լավ հասկա­նում է իր արա­ծը, բայց երբեք չի ընդունի։ Ամեն անգամ, երբ ՀՅԴ‑ը ամեն ինչ անում է Քոչարյա­նին պաշտպա­նե­լու, Ռուսաստա­նը պաշտպա­նե­լու համար, հասկա­նա­լի է դառնում, որ կուսակցության հետ ինչ որ սարսա­փե­լի բան է տեղի ունե­ցել։ Այնքան սարսա­փե­լի, որ կուսակցության աճը քաղա­քա­կան իմաստով վաղուց կանգնել է։ Կուսակցությունն այլևս քաղա­քա­կան արտադրանք չի տալիս, նա միայն քաղա­քա­կան պատվերներ է կատա­րում։ Կուսակցությունում այլևս ոչինչ տեղի չի ունե­նում, ոչ մի քաղա­քա­կան նորություն, ոչ մի քաղա­քա­կան իրա­դարձություն, միայն պայքար իշխա­նության դեմ՝ անձնա­վորված «Փաշինյա­նա­կա­նությամբ» ու ոչ ավե­լին։
Այն տխուր կանխա­տե­սումը, որ ՀՅԴ-ում արել էին թիվ 55 շրջա­բե­րա­կա­նում, թե ի՞նչ կլի­նի կուսակցության ապա­գան այդ տարբե­րակներն ընդունե­լու դեպքում, իրա­կա­նա­ցան ամե­նա­վատ ձևով։ ՀՅԴ‑ը մսխեց իր հարյուրամյա ողջ ժառանգությունը՝ գոյատև­ե­լով միայն հին դաշնակցա­կաննե­րի արած մեծ գործե­րի հաշվին։
Իսկ հիմա ՀՅԴ‑ը պարզա­պես «սպա­սում է Գոդո­յին» ու բնա­կա­նա­բար այնտեղ այլևս ոչ ոք չի գալիս, ոչ ոք չի գնում, ոչինչ տեղի չի ունե­նում։ Այնտեղ համա­կերպվել են ոչ մի բանին ու ապրում են անցյա­լով։

Մեր Ուղին

Մեր Ուղի­նի անդրա­դարձը թիվ 55 շրջա­բե­րա­կա­նին՝

ՀՅԴ շարքե­րը համա­կերպվե­ցին…

2001թ. ապրի­լի 16-ին ՀՅԴ շարքե­րին ուղղված թիվ 55 շրջա­բե­րա­կա­նը բավա­կան զարմա­նա­լի և հետաքրքիր իրա­կա­նություն է ներկա­յացնում, որն առա­վել կարև­որ է այս օրե­րին ընթերցե­լու համար, քանի որ արդեն շատ բան անվե­րա­դարձ կորած է:
Իսկ ինչի մասին էր թիվ 55 շրջա­բե­րա­կա­նը:
Ի թիվս այլ, ներկուսակցա­կան հարցե­րի, որոնք այդքան էլ հետաքրքիր չեն, այնտեղ խոսվում էր շատ կարև­որ մի երև­ույթի՝ արցախյան հարցի մասին: Ըստ շրջա­բե­րա­կա­նի, հիմնա­կան մտա­հո­գությունն այն է, որ Քի Վեսթի ձևա­չա­փով բանակցություննե­րը հասել են մի վիճա­կի, որտեղ Մինսկի խմբի համա­նա­խա­գահնե­րի կողմից հունի­սի Հայաստա­նի և Ադրբե­ջա­նի նախա­գահնե­րին պիտի առա­ջարկվի հարցի լուծման հետևյալ տարբե­րա­կը՝ Արցա­խը Լաչի­նի միջանցքով մաս պիտի կազմեր Հայաստա­նին, ազա­տագրված շրջաննե­րը հանձնվե­լու են Ադրբե­ջա­նին: Ադրբե­ջա­նը հնա­րա­վո­րություն է ունե­նա­լու Սյունի­քի վրա­յով կապվե­լու Նախիջև­ա­նին: Առա­ջի­կա­յում նախա­տեսվում է, որ ՀՀ‑ն էլ Ադրբե­ջա­նի տարածքով պիտի դեպի Ռուսաստան ճանա­պարհ ունե­նալ:
Շրջա­բե­րա­կա­նում որպես տեղե­կատվություն հիմնա­կա­նում նշվում է սա, որից հետո գալիս է այդ տարբե­րա­կին կողմ և դեմ լինե­լու էությունն ու իմաստը:
Այնտեղ հստակ նշված է, որ այդ տարբե­րակն ազգայնո­րեն ընդունե­լի չէ, նախ այն պատճա­ռով, որ Ադրբե­ջա­նին հանձնվե­լիք տարածքնե­րը պատմա­կա­նո­րեն հայկա­կան հողեր են, ապա այն, որ Սյունի­քի վրա­յով ճանա­պարհ տալն Ադրբե­ջա­նին նշա­նա­կում է բացել թուրա­նա­կան ճանա­պարհն ու ազատ ելումուտ անել ողջ թուրքա­կան աշխարհով, դրա գումա­րած դեռևս անհայտ որոշ մանրա­մասներ դաշտա­յին Մարտա­կերտի, Շահումյա­նի մասին:
Հիմնա­կան մտա­հո­գությունն այն է, որ այդ պարա­գա­յում գուցե և առա­ջա­նան բազմա­թիվ խնդիրներ Հայաստա­նի հարա­վա­յին մասի ապա­հո­վության և հայ ժողովրդի կենսա­գործունեության հետ կապված ընդհանրա­պես: Մտա­հո­գություն կա, որ այդ գործե­լաո­ճը կտա­նի ավե­լի հեռուն և ի վերջո ինչ բարո­յա­կան իրա­վունք ունեն հողեր զիջել թշնա­մուն: Եվ բացի դրա­նից նաև մի այլ հարց՝ արդյո՞ք ժողո­վուրդը չի դատա­պարտի ՀՅԴ-ին, որ վերջինս հարմա­րա­վետ տեղա­վորվել է նախա­րա­րա­կան աթոռնե­րին և կորցրել իր դեմքը, չի պայքա­րում:
Եվ բացի այս ամե­նից, խոսվում է նաև այդ տարբե­րա­կը մերժե­լու մասին:
Այստեղ առաջ են քաշվում մտա­հո­գություններ ոչ պակաս և ըստ էության ավե­լի ծանր հետև­անքնե­րի մասին, որոնք հավա­նա­կան են՝ այդ առա­ջարկը մերժե­լու տարբե­րա­կում:
Հիմնա­կան մտա­հո­գություններն այն են, որ դրա մերժումը հանգեցնե­լու է մի շարք խոշոր խնդիրնե­րի: Մասնա­վո­րա­պես, որ ՀՅԴ-ին շարունա­կե­լու են համա­րել ծայրա­հե­ղա­կան և ահա­բեկչա­կան կառույց, որ ՀՅԴ‑ն այդ պայքա­րում կարող է միայնակ մնալ, որ սոցիա­լա­պես անմխի­թար վիճա­կում գտնվող ժողո­վուրդը գուցե և չկա­րո­ղա­նա հավուր պատշա­ճի պատրաստվել ապա­գա­յին: Եվ այդ շրջա­բե­րա­կա­նում միանգա­մայն տեղին հարց է առաջնում, թե արդյո՞ք կարո­ղա­նա­լու են այնպի­սի պայմաններ ապա­հո­վել, որ Հայաստա­նը պատրաստ լինի ապա­գա­յում այդ հարցը լուծել, պատրաստ լինել և՛ ներքին, և՛ արտա­քին ճակա­տում: Ինչպես նաև պատրաստ լինել տնտե­սա­պես, ռազմա­պես: Որովհետև չհա­մա­ձայնվե­լու դեպքում, շատ մեծ վտանգ կա, որ ապա­գա­յում կլի­նի արհեստա­կան մի ծանր պատե­րազմ և ի վերջո կլի­նի այնպես ինչպես հիմա է առա­ջարկվում, բայց արդեն ռազմա­պես պարտված, և ըստ դրա ավե­լի ծանր հետև­անքնե­րով և ավե­լի քիչ արդյունքնե­րով: Մեջբե­րում. «Իսկ համա­ձայնութեան ձախո­ղութեան գործում յաջո­ղութիւն ունե­նա­լու պարա­գա­յին, հնա­րաւոր չե՞նք դարձնե­լու արուեստա­կան պատե­րազմի հաւա­նա­կա­նութիւնը, որի արդիւնքը լաւա­գոյն դէպքում լինե­լու է այն՝ ինչ լինե­լու է այս նոր տարբե­րա­կում նշուա­ծը, բայց արդէն իսկ որպէս ներկայ պատե­րազմում պարտուած կողմի պարտադրուած պայմաններ։»

Եվ հետո շարունակվում է նոր մտա­հո­գություննե­րի ցանկ՝ սկսած նրա­նից, որ ՀՅԴ‑ի նկատմամբ հնա­րա­վոր է, որ հալա­ծանքներ լինեն, նոր արգե­լա­կումներ և շատ ավե­լի ծանր, քան Լևոն Տեր-Պետրոսյա­նի ժամա­նակ:
Եվ ի վերջո հնչում է գլխա­վոր հարցը, եթե մերժել այս տարբե­րա­կը, ապա ի՞նչ այլընտրանք և ի՞նչ առա­ջարկ կա: Նույնիսկ նշվում է, որ այդ առա­ջարկված փաթե­թը պարտություն չի նշա­նա­կում:
Այնուհետև նշնում է, որ կուսակցությունն ունի այդ փաթե­թի, թե կողմ և թե դեմ լինե­լու գործընթացնե­րի վրա ազդե­լու հնա­րա­վո­րություն, բայց հարկա­վոր է աչա­լուրջ լինել և զգալ պահի կարև­ո­րությունը:

Հիմա գանք մեր օրեր: Անցած տարվա պատե­րազմից հետո նոյեմբե­րի 9‑ը եկավ հաստա­տե­լու, որ այդ առա­ջարկը մերժե­լու հետև­անքով առա­ջա­ցած հետև­անքը ավե­լի ծանր է, քան նույնիսկ կանխա­գուշա­կա­ծը: Բաց թողնե­լով էմո­ցիան և մնա­ցած այլ ճնշող զգա­ցումնե­րը, երկու հարց է միայն առա­ջա­նում:

  1. Դուք մերժե­ցիք այդ առա­ջարկը, առաջ քաշե­լով ոչմի­թի­զա­կա­նությունը: Այդ դեպքում ինչո՞ւ չկա­ռուցե­ցիք այն երկի­րը, որը պատրաստ լիներ հարցին նոր մոտե­ցում ցույց տալու: Ինչո՞ւ:
  2. Եթե դուք գիտեիք, հասկա­նում էիք, թե ինչե­րի է հանգեցնե­լու այդ մերժումը և հասկա­նում էիք, որ չեք կարո­ղա­նա­լու ապա­հո­վել այն, որ Հայաստա­նը պատրաստ լինի ապա­գա­յի ձեր իսկ կանխա­տե­սած պատե­րազմին, ապա ինչո՞ւ մերժե­ցիք: Ինչո՞ւ հենց այն ժամա­նակ վճռա­կան չեղաք, որովհետև հիմա շատ ավե­լի վատ է, հիմա մենք չունենք Հայաստա­նի մաս կազմող Արցախ, չունենք Հադրութ, չունենք Շուշի, ունենք հազա­րա­վոր զոհեր, վիրա­վորներ, անհետ կործա­ներ, գերի­ներ և քաղա­քա­կան անկա­յուն վիճակ, տնտե­սա­պես՝ սարսա­փե­լի վիճակ: Ի վերջո 2001թ. էր: Կարող էիք և՛ կողմ լինել առա­ջարկված փաթե­թին ու ազա­տել ժողովրդին ապա­գա­յի սպանդից, որ ինքներդ էիք գուշա­կում: Կամ էլ մերժե­լուց հետո միանգա­մից, կայծա­կի արա­գությամբ ոտքի կանգնեցնել երկի­րը: Ունեիք մոտ 20 տարի:

Ո՞վ է պատասխան տալու այսքան տարի­նե­րի անգործության ու ի վերջո բռնկված պատե­րազմի հետև­անքնե­րի համար:
Ի՞նչ է այս ամե­նը, հանցա­վոր միտումնա­վո­րություն, թե հանցա­վոր անխո­հե­մություն:
Ինչպես գիտենք, բոլոր առա­ջարկնե­րը մերժվե­ցին, չեղան, չաշխա­տե­ցին:

Բայց այս ամե­նից բացի կա նաև մի շատ կարև­որ և ըստ դրա՝ էլ ավե­լի անհասկա­նա­լի մի կետ: Բոլոր նրանք, ովքեր չգի­տեն, ՀՅԴ-ում, ըստ կանո­նադրության՝ միանձնյա որո­շումներ չեն կայացվում, այլ լինում են համընդհա­նուր, այսինքն կոլլե­գիալ: Իսկ դա նշա­նա­կում է, որ ՀՅԴ-ում մեկ մարդ չէր կարող ասել համա­ձայն ենք, կամ համա­ձայն չենք: Ավե­լին: Այդ նյութը, որի մասին խոսվեց, շրջա­բե­րա­կան է, այսինքն բոլոր անդամնե­րին ուղղված: Դա էլ նշա­նա­կում է, որ բացա­ռա­պես բոլոր դաշնակցականները(ովքեր մեկուսացված կամ այլ պատճա­ռով անմասն չէին մնա­ցել ընդհա­նուր գործունեությունից) պիտի ծանո­թա­նա­յին այդ նյութի բովանդա­կությա­նը և հստակ դիրքո­րո­շում հայտնեին: Ու այստեղ առա­ջա­նում են ևս մի քանի հարցեր: Շարքերն ընդհանրա­պես ծանոթացե՞լ են այս փաստաթղթին, գիտե՞ն դրա մասին թե ոչ: Եթե ծանոթ չեն, չեն իմա­ցել, ուրեմն ՀՅԴ-ում տեղի է ունե­ցել աղա­ղա­կող անարդա­րություն, կանո­նադրության, բոլոր օրենքնե­րի կոպիտ խախտում: Շարքե­րին արհա­մարհել են, թքած ունե­ցել նրանց կարծի­քի վրա: Բայց դա մի քիչ անհա­վա­նա­կան է, որովհետև շրջա­բե­րա­կա­նում հստակ նշված է, որ դաշնակցա­կաննե­րը պիտի ծանո­թա­նան այդ փաստաթղթին, քննարկեն և մարմին առ մարմին, հստակ քվեարկությամբ արտա­հայտեն իրենց կարծիքն ու որո­շումը:
Դե իսկ եթե նրանք ծանո­թա­ցել են այդ փաստաթղթին, ուրեմն մնում է եզրա­կացնել, որ կամ շարքերն այնքան անհե­ռա­տես են եղել, որ ոչինչ էլ չեն ձեռնարկել, կամ մի ողջ կուսակցություն սխալվել է հրե­շա­վոր կերպով, կամ էլ շարքե­րի կարծիքն ուղղա­կի հաշվի չեն առնվել:
Առա­վել հավա­նա­կան է այն, որ կամ այդ շրջա­բե­րա­կա­նը շարքե­րին չի հասել, կամ էլ նրանց կարծիքն ուղղա­կի հաշվի չի առնվել:
Բոլոր տարբե­րակնե­րը շատ վատն են: Մենք կարող ենք միայն ենթադրել, ոչ ավե­լին: Բայց փաստը մնում է փաստ:

Առնչվող Հոդվածներ