16.4 C
Yerevan

ՀՅԴ‑ը Մնա­ցել Է 20-րդ Դարում

Քիչ չի նաև ՀՅԴ մեղքը հայ ժողովրդի՝ Ցեղասպա­նությա­նը հաջորդած ժամա­նա­կաշրջա­նում։ ՀՅԴ‑ը, գործե­լով պատմա­կան ամե­նա­բարդ փուլե­րից մեկում, այդպես էլ չկա­րո­ղա­ցավ նորա­նալ, իր գաղա­փա­րա­խո­սությունը դարձնել ժամա­նա­կի համա­հունչ ու իր պատկե­րացրած հայրե­նա­սի­րությունը շղթա­յի պես կապե­լով հասա­րա­կության ոտքե­րին, նորից փորձում է հետ տանել նրան։

Հակոբ Մովսես

1inTV‑ը զրուցել է բանաստեղծ Հակոբ Մովսե­սի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվել են Հայաստա­նի՝ որպես պետություն ունե­ցած գոյա­բա­նա­կան նպա­տակներն ու ունե­ցած մարտահրա­վերնե­րը։

Հակոբ Մովսե­սը, խոսե­լով Հայաստա­նի՝ ԵՄ ընթացքի մասին, շեշտել է, որ Հայաստնն իր էությամբ քրիստոե­նա­կան-եվրա­պա­կան մթնո­րո­տի ու հոգե­բա­նության երկիր է, իր արժե­հա­մա­կարգով, իր խորքա­յին էությամբ։ Այդպես է եղել հինգե­րորդ դարում, այդպես է եղել 19-րդ դարում, այդպես պիտի լինի հիմա։ Պարզա­պես մենք նախորդ դարե­րում մաս կազմե­ցինք մի պետության, որում եղել են եվրո­պա­կան ինչ որ բաղադրիչներ, բայց իր հոգե­բա­նությամբ այդ երկի­րը եվրո­պա­կան չի եղել։ Դա իհարկե ռուսաստանն է ու այդ երկրին մաս կազմե­լը նաև խորթացրել է մեզ իր էությա­նը։ Այժմ երբ մենք ունենք պետություն, իշխա­նություննե­րը պետք է այսպես, ասած, դաստիա­րա­կիչ աշխա­տանք տանեն մեր ժողովրդի հետ, նրան սովո­րե­ցե­նեն, ընդ որում բարձր կրթության միջո­ցո­վո սովո­րեցնեն, թե ինչ է պետությունը, արժե­քը։
Բացի «պետություն» առարկան խորքա­յին իմաստով սովո­րե­լը, որպես ժողո­վուրդ մենք պետք է նաև սովո­րենք ու վերհի­շենք, թե ինչ է Եվրո­պան, սովո­րենք իր ողջ էությամբ, այսինքն այն արժեքնե­րը, որոնք հոգե­բա­նո­րեն իրար են կապում մեզ ու նրանց։ Շատե­րը ԵՎրո­պա ասե­լով միայն որոշ կենցա­ղա­յին բաններ են հասկա­նում, բայց ԵՎրո­պան հոգե­բա­նություն ու մտա­ծո­ղություն է։ Շատ լավ կլի­ներ, եթե բազմա­թիվ եվրո­պա­կան աշխա­տանքներ իրենց բնագրից թարգմանվեին հայե­րեն, ներկա­յացվեին ժողովրդին, բացատրվեին դրանց իմաստն ու էությունը։ Ռուսնե­րը ունեն այդ թարգմա­նություննե­րը, բայց ռուսնե­րը այդ ամենն անում ու ներկա­յացնում են իրենց ուզած ձևա­չա­փով ու էությամբ, մինչդեռ մենզ պետք է ԵՎրո­պան հիշել ու հասկա­նալ խորքա­յին մոտե­ցումով։
Հակոբ Մովսե­սը նաև անդրա­դարձավ հայ ժողովդրի ու հայ քաղա­քա­կան գաղա­փա­րա­խո­սության միջև առկա այն «խնդրին», որը մեզ ժողո­վուրդ, թույլ չի տալիս առաջ գնալ։ ՄԱսնա­վո­րա­պես նշե­լով ՀՅԴ գործունեությունն ու քաղա­քա­կան գաղա­փա­րա­խո­սությունը։ Ընդունե­լով հանդերձ ՀՅԴ մեծ ազդե­ցությունն ու ավանդը հայ ժողովրդի կյանքում, բանաստեղծը նկա­տեց, որ քիչ չի նաև ՀՅԴ մեղքը հայ ժողովրդի՝ Ցեղասպա­նությա­նը հաջորդած ժամա­նա­կաշրջա­նում։ ՀՅԴ‑ը, գործե­լով պատմա­կան ամե­նա­բարդ փուլե­րից մեկում, այդպես էլ չկա­րո­ղա­ցավ նորա­նալ, իր գաղա­փա­րա­խո­սությունը դարձնել ժամա­նա­կի համա­հունչ ու իր պատկե­րացրած հայրե­նա­սի­րությունը շղթա­յի պես կապե­լով հասա­րա­կության ոտքե­րին, նորից փորձում է հետ տանել նրան։
Բանաստեղծի կարծի­քով ՀՅԴ‑ը իր մտա­ծե­լա­կերպով մնա­ցել է 20-րդ դարում։ Նա կարծես, թե չի ցանկա­նում փոխվել ու եթե ապա­գա­յում էլ չփո­խի իր քաղա­քա­կան իմա­ցությունը, հմտությունը, նա շարունա­կե­լու է մնալ 20-րդ դարի կուսակցություն ու քիչ քիչ դուրս մղվի քաղա­քա­կա­նությունից էլ, ժողովրդի կյանքից էլ։ Ցավա­լի է, որ մի կուսակցություն, որը պայքա­րել է ցարի ու բոլշև­իկնե­րի դեմ, այսօր ինքն է խանգա­րող երև­ույթ դարձել։
Հակոբ Մովսե­սը նաև անդրա­դարձավ Ցեղասպա­նության նկատմամբ մեր ունե­ցած մոտեցմա­նը։ Չի կարե­լի անվերջ այդ բառը ծամել ու անլրջացնել, չի կարե­լի դա դարձնել պետա­կան քաղա­քա­կա­նության գլխա­վոր առաջ մղող ուժը։ Երբ թույլ ես տալիս, որ քո ցավը շահա­գործեն, ապա թույլ ես տալիս նաև, որ դրա­նով ղեկա­վա­րեն քեզ, հրեն առաջ կամ հետ քաշեն։ ԽՍՀՄ-ում հենց դա է կատարվել, երբ 1952-ին Թուրքիան մտան ՆԱՏՕ, Մոկսվա­յում հիշե­ցին, որ Ցեղասպա­նություն է կատարվել ու սկսե­ցին այդ ցավն օգտա­գործել։ Մի բան, որ այսօր էլ Մոսկվան այդպես է անում, իսկ ՀՅԴ‑ը կարծես չի հասկա­նում դեպքե­րի նշա­նա­կությունն ու այն ընթացքը, որ ուրի­շին է ձեռք տալիս ու չհասկա­նա­լով դառնում է խանգա­րիչ ուժ, որը թույլ չ իտա­լիս առաջ շարժվել։

Տեսանյութն ամբողջությամբ՝

Առնչվող Հոդվածներ