Միջազգային

Մյունխենը Կկրկնի՞ 1939֊ի Սխալները

Եվրոպայի առաջնորդները, Մյունխենում փորձելու են կապ հաստատել Թրամփի թիմի և ԱՄՆ Կոնգրեսի երկկուսակցական պատվիրակության հետ՝ համոզելու ամերիկյան ղեկավարությանը՝ հաշվի առնել Եվրոպայի անվտանգության շահերը։

Արայիկ Մկրտումյան

Համաշխարհային առաջնորդները, երկրորդ համաշխարհային ընդառաջ, մտահոգված Եվրոպայում պատերազմի կրկնությամբ, փորձեցին խուսափել զինված հակամարտությունից՝ Հիտլերին զիջելով Սուդեթի մարզը, այնուհետև թույլ տալով ողջ Չեխոսլովակիան, Ավստրիան: Այս որոշումը կայացվեց ընդամենը երկու քայլ հեռավորության վրա Bayrischer Hof-ից, որտեղ ներկայումս անցկացվում է Մյունխենի անվտանգության համաժողովը։

Մյունխենյան համաձայնագիրը ստորագրվել է Ֆյուրերբաու անունով հայտնի շենքում՝ դառնալով յուրօրինակ պատմական հիշեցում այն մասին, թե ինչպես կարող են դիվանագետները թերագնահատել ու սխալ հասկանալ իրենց հակառակորդին, նրանից սպասվող վտանգները։

Այս պատմությունը թարմ է այն առաջնորդների համար, որոնք այսօր ժամանում են Բավարիայի մայրաքաղաք՝ հասկանալով, որ Եվրոպայի անվտանգության կառուցվածքը հեշտությամբ կարող է խարխլվել։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Ուկրաինային և եվրոպական դաշնակիցներին շրջանցող և Ռուսաստանի հետ ուղիղ բանակցություններ սկսելուն տանող քայլը մեծացրել է Պուտինի` Եվրոպան ու ՆԱՏՕ֊ը ապակայունացնելու հնարավորությունները։ Թրամփի պաշտպանության նախարար Հեգսեթը, չորեքշաբթի օրը կայացած հանդիպման ընթացքում օրակարգից հանել է Ուկրաինայի՝ ՆԱՏՕ անդամակցելու հարցը, ինչպես նաև «բաց դռների» քաղաքականությունը, ինչը էապես թուլացրել է Արևմուտքի դիրքերը բանակցային գործընթացում։

ԵՄ արտաքին գործերի ղեկավար Կայա Կալլասը բարձրաձայնեց կարևոր հարց՝ ինչու է Արևմուտքը Ռուսաստանին տալիս այն ամենը, ինչ նա ցանկանում է՝ դեռ մինչև բանակցությունների սկիզբը։ Նրա մտահոգությունները արտահայտում են եվրոպական երկրներին, որոնք այժմ ավելի մեծ անորոշության առաջ են կանգնած։ Մարի Դյումուլենի կարծիքով՝ Հեգսեթն ու Թրամփը կորցրել են իրենց կարևոր լծակները, որոնք կարող էին օգտագործվել ապագա բանակցություններում՝ ստիպելով Ռուսաստանին զիջումների գնալ։

Ամերիկյան պատվիրակությունը, որի կազմում են փոխնախագահ Ջեյ Դի Վենսը և պետքարտուղար Մարկո Ռուբիոն, պետք է հանդիպի Ուկրաինայի ղեկավարությանը՝ քննարկելու ԱՄՆ-ի հետագա քայլերը: ԱՄՆ-ը լավագույն դեպքում կարող է մեղմ ճնշում գործադրել Զելենսկու վրա, իսկ վատագույն դեպքում՝ կանգնեցնել նրան անխուսափելի փաստի առաջ՝ ստիպելով ընդունել Ուկրաինայի տարածքային զիջումները։

Եվրոպայի առաջնորդները, Մյունխենում փորձելու են կապ հաստատել Թրամփի թիմի և ԱՄՆ Կոնգրեսի երկկուսակցական պատվիրակության հետ՝ համոզելու ամերիկյան ղեկավարությանը՝ հաշվի առնել Եվրոպայի անվտանգության շահերը։ Եվրոպան ստիպված է գնալ դրան։ Իրենց մեկնաբանություններում եվրոպացի դիվանագետները նշել են, որ իրենց նպատակն է Մյունխենյան բանակցությունների միջոցով ամերիկացիներին փոխանցել Ուկրաինայի վերաբերյալ իրենց դիրքորոշումը։

Եվրոպայի համար այս պահի խաղադրույքները չափազանց բարձր են։ Վատ գործարքի դեպքում հնարավոր է ոչ միայն Ուկրաինայի մասնատումը, այլև նոր անվտանգության սպառնալիքներ ամբողջ տարածաշրջանի համար։ Սակայն հարցն այն է՝ արդյոք Եվրոպան կկարողանա իրական ազդեցություն ունենալ բանակցությունների վրա, թե կմնա պարզապես դիտորդի դերում։

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *