14.6 C
Yerevan

Զելենսկին Ամբողջո­վին Միայնակ Է Մնա­ցել

Զելենսկին ակնթարթո­րեն լարվեց և կտրուկ պատասխա­նեց. «Մենք այս հարցը քննարկել ենք փակ ձևա­չա­փով, բայց եթե ձեզ դա չի բավա­րա­րում, կկրկնեմ․ Տատա­րովն ու Մալյուկը (Ուկրաի­նա­յի ԱԱԾ ղեկա­վա­րը) 2022-ին Չեչնիա­յում սպա­նություններ էին իրա­կա­նացնում, մինչ դուք այնտեղ չէիք»։

Le Monde

Ֆրանսիա­կան Le Monde‑ը գրում է, որ Դոնալդ Թրամփի դիվա­նա­գի­տա­կան հարվա­ծը անակնկա­լի բերեց Ուկրաի­նա­յի նախա­գա­հին, որը վերջին շաբաթնե­րին ենթարկվում էր քննա­դա­տության իր երկրում մի շարք սխալնե­րի համար և «այրվել» էր հոգնա­ծությունից՝ երեք տարվա ռազմա­կան հակա­մարտությունից հետո։

Ոտքից գլուխ սև հագուստով՝ Վլա­դի­միր Զելենսկին ժամա­նեց և հեռա­ցավ Մյունխե­նում անցկացված Անվտանգության կոնֆե­րանսից, որը տեղի ունե­ցավ փետրվա­րի 14–16-ին։ Եթե նախկի­նում նրա խորհրդա­նիշն էր զինվո­րա­կան հագուստի գույնի խակի շապի­կը, ապա հիմա նրա նոր «դիմադրության համազգեստը» դարձել է մուգ պոլոն և համա­պա­տասխան խիստ հայացքը՝ խորհրդանշե­լով այն, որ 2022 թվա­կա­նի փետրվա­րի 24-ից, երբ Ռուսաստա­նը «ներխուժեց» Ուկրաի­նա, նախա­գա­հը որո­շեց մնալ Կիև­ում։

Սակայն փետրվա­րի 14-ին ուկրաի­նա­կան լրատվա­մի­ջոցներն ու գեո­պո­լի­տի­կա­յի փորձա­գետնե­րը ուշադրություն դարձրին «Մյունխեն II»-ի մեկ այլ խորհրդա­նի­շի վրա։ «Երբ երկրի ճակա­տա­գի­րը որոշվում է առանց նրա մասնակցության և համա­ձայնության, — ամփո­փեց միջազգա­յին հարա­բե­րություննե­րի փորձա­գետ Ֆրանսուա Էսբուրը, — դա կոչվում է 1938 թվա­կա­նի Մյունխե­նի կոնֆե­րանս»։

Այդ տարի ստո­րագրվել էր համա­ձայնա­գիր, որը թույլ տվեց նացիստա­կան Գերմա­նիա­յին անեքսիա­յի ենթարկել Չեխոսլո­վա­կիա­յի՝ գերմա­նաբնակ տարածքնե­րը՝ դառնա­լով Երկրորդ համաշխարհա­յին պատե­րազմի նախա­բան։

«Դա, մեղմ ասած, տհաճ է», — նշեց Զելենսկին նախօ­րեին՝ մեկնա­բա­նե­լով դիվա­նա­գի­տա­կան սկանդա­լը, որը ծագել էր 2024 թվա­կա­նի փետրվա­րի 12-ին ԱՄՆ նախա­գահ Դոնալդ Թրամփի և Ռուսաստա­նի նախա­գահ Վլա­դի­միր Պուտի­նի հեռա­խո­սազրույցից հետո՝ 90 րոպե առաջ, մինչև որ Ուկրաի­նան առհա­սա­րակ տեղե­կա­ցավ դրա գոյության մասին։

Սակայն արդեն ամե­րիկյան NBC հեռուստաընկե­րության եթե­րում նա հրա­ժարվեց լեզվա­կան շրջանցումնե­րից․ «Ուկրաի­նան հազիվ թե կարո­ղա­նա գոյատև­ել առանց ԱՄՆ‑ի աջակցության», — հայտա­րա­րեց նախա­գա­հը։

Այդ աջակցությունը նա հուսա­հա­տո­րեն փորձում էր պահպա­նել 2024 թվա­կա­նի նոյեմբե­րին Թրամփի ընտրվե­լուց անմի­ջա­պես հետո՝ օգտա­գործե­լով բոլոր հնա­րա­վոր փաստարկներն ու հաճո­յա­խո­սություննե­րը։ New York Times‑ի տվյալնե­րով՝ Զելենսկին նույնիսկ քննարկում էր Մելա­նիա Թրամփի՝ ԱՄՆ նախա­գա­հի կնոջ հուշե­րի ուկրաի­նե­րեն թարգմա­նության իրա­վունքնե­րը ձեռք բերե­լու հնա­րա­վո­րությունը, որպեսզի հաճո­յա­նա Թրամփի շրջա­պա­տին։

Ուկրաի­նա­ցի­ներն արդեն մի քանի օր է՝ սոցիա­լա­կան ցանցե­րում հեգնում են․ «Պետք է ժպտալ, քանի դեռ դրա համար ժամա­նակ ունենք»։ Իսկ Զելենսկին Մյունխե­նում իր սովո­րա­կան հումո­րով հավե­լեց․ «Քանի դեռ վերջնա­կա­նա­պես մեզ չեն թաղել…»

Նրա համար հումո­րը միջոց է՝ հաղթա­հա­րե­լու ողբերգությունը։ Գերմա­նիա­յում նա չդի­մա­ցավ և հիշեցրեց իր կատա­կերգա­կան անցյա­լին բնո­րոշ մի պատմություն։ Պուտի­նի հետ երկա­րատև զրույցից հետո Թրամփը, վերջա­պես, զանգա­հա­րեց նրան և, նախքան խոսակցությունը ավարտե­լը, ասաց․ «Զանգիր ինձ, երբ ուզես»։

Երբ Թրամփը կրկնեց այդ արտա­հայտությունը մյունխենյան հանդի­պումից առաջ, Զելենսկին իր սովո­րա­կան ոճով արձա­գանքեց․ «Դուք նույնն ասա­ցիք նաև նախորդ անգամ, բայց այդպես էլ ինձ չտվե­ցիք ձեր հեռա­խո­սա­հա­մա­րը»։

Կիև­ում Զելենսկին բախվում է աճող սկանդալնե­րի և իր կառա­վարման որո­շումնե­րի նկատմամբ քննա­դա­տության։

Ամե­նաքննարկվող թեմա­նե­րից մեկը բանա­կի իրա­վի­ճակն է։ Վերջին աղմկա­հա­րույց դեպքը վերա­բե­րում է գենե­րալ-լեյտե­նանտ Սերգեյ Նաեւին, որը 2020 թվա­կա­նից ղեկա­վա­րում էր Ուկրաի­նա­յի Միա­վորված ուժե­րը, սակայն 2023-ին անսպա­սե­լիո­րեն հեռացվեց պաշտո­նից։ Այդ պահից ի վեր նա գտնվում էր Պաշտպա­նության նախա­րա­րության պահեստա­զո­րում՝ առանց հստակ նշա­նա­կում ստա­նա­լու։

Փետրվա­րի 10-ին նա հարցազրույց տվեց Ուկրաի­նա­կան Ճշմարտություն պարբե­րա­կա­նին, որտեղ հայտա­րա­րեց, որ 2022 թվա­կա­նին բանա­կը պատշաճ կերպով պատրաստ չէր ռազմա­կան հակա­մարտությա­նը, և այդ գործում մեղա­վոր է երկրի բարձրա­գույն ղեկա­վա­րությունը։ Նա նաև նշեց, որ այժմ երեք ուկրաի­նա­ցի հրա­մա­նա­տար մեղադրվում են 2024‑ի մայի­սին Խարկո­վի պաշտպա­նությունը ձախո­ղե­լու համար։

«Պատե­րազմի ընթացքում ռազմա­կան հրա­մա­նա­տարնե­րին դատելն անթույլատրե­լի է», — հայտա­րա­րեց Նաեւը, ով 2022-ին արժա­նա­ցել էր «Ուկրաի­նա­յի հերոս» կոչմա­նը։ Պատասխա­նը չուշա­ցավ, գենե­րա­լին ուղարկե­ցին Դոնբա­սի ամե­նա­թեժ ռազմա­ճա­կատնե­րից մեկը՝ փոքր տաքտի­կա­կան ստո­րա­բա­ժա­նում ղեկա­վա­րե­լու։

Այս դեպքը հիշեցրեց ուկրաի­նա­ցի­նե­րին մեկ այլ հերո­սի՝ Ուկրաի­նա­յի ԶՈւ նախկին գլխա­վոր հրա­մա­նա­տար Վալե­րի Զալուժնիի պաշտո­նանկությունը, որին Զելենսկին հեռացրեց 2024‑ի փետրվա­րին։

Զալուժնին, ով երկրում ամե­նա­բարձր վարկա­նիշն ուներ, նշա­նակվեց Ուկրաի­նա­յի դեսպան Լոնդո­նում, սակայն շարունա­կում է մեկնա­բա­նել «պատե­րազմը» և վերջերս հրա­տա­րա­կել է «Իմ պատե­րազմը» գիրքը։

Մեկ այլ սկանդալ կապված է նախկին նախա­գահ Պետրո Պորո­շենկո­յի և չորս օլի­գարխնե­րի նկատմամբ սահմանված պատժա­մի­ջոցնե­րի հետ։ Զելենսկին նրանց մեղադրել է «պետա­կան դավա­ճա­նության» մեջ՝ 2022-ից առաջ տեղի ունե­ցած գործե­րի համար։

2014–2019 թվա­կաննե­րին Ուկրաի­նա­յի նախա­գահ եղած Պորո­շենկոն ներկա­յումս խոշո­րա­գույն ընդդի­մա­դիր կուսակցության առաջնորդն է և ակտի­վո­րեն աջակցում է ռազմա­ճա­կա­տին։ Նա նաև ճանա­պարհորդում է աշխարհով մեկ՝ Ուկրաի­նա­յի շահե­րը պաշտպա­նե­լու համար․ 2024‑ի դեկտեմբե­րին հանդի­պել է ԱՄՆ նոր ազգա­յին անվտանգության խորհրդա­կան Մայք Ուոլցի հետ, իսկ 2025‑ի հունվա­րի վերջին եղել է Փարի­զում։

Պատժա­մի­ջոցնե­րի արդյունքում Պորո­շենկո­յին արգելվել է լքել երկի­րը, օգտա­գործել իր ակտիվնե­րը և ելույթ ունե­նալ լրատվա­մի­ջոցնե­րում։ Այս քայլը ցնցում առա­ջացրեց նույնիսկ Զելենսկու դաշնա­կիցնե­րի շրջա­նում։ 2022‑ի Նոբելյան խաղա­ղության մրցա­նա­կի դափնե­կիր, իրա­վա­պաշտպան Ալեքսանդրա Մատվիյչուկը Facebook-ում գրել է «Քաղա­քա­կան պայքար հրահրել երկրի ներսում այն պահին, երբ միասնությունը պահպա­նե­լը առաջնա­հերթություն է, ամե­նա­վատ քայլն է, որ կարե­լի էր անել»։

«Սա հենց այն է, ինչ ցանկա­նում է Պուտի­նը», — հավե­լել է հակա­կո­ռուպցիոն շարժման ակտի­վիստնե­րից մեկը։

Զելենսկու հարա­բե­րություններն լրագրողնե­րի հետ նույնպես ավե­լի լարված են դառնում։ 2024‑ի օգոստո­սի 27-ին Կիև­ում կայա­ցած մամուլի ասուլի­սի ժամա­նակ Ուկրաի­նա­կան Ճշմարտություն‑ի լրագրո­ղը տհաճ հարց տվեց նախա­գա­հին՝ նրա թիմում Օլեգ Տատա­րո­վի ներկա­յության մասին։ Վերջինս պաշտոնյա է, ում մեղադրել են կոռուպցիա­յի մեջ և որը Յանուկո­վի­չի օրոք աշխա­տել է ՆԳՆ-ում։

Զելենսկին ակնթարթո­րեն լարվեց և կտրուկ պատասխա­նեց․ «Մենք այս հարցը քննարկել ենք փակ ձևա­չա­փով, բայց եթե ձեզ դա չի բավա­րա­րում, կկրկնեմ․ Տատա­րովն ու Մալյուկը (Ուկրաի­նա­յի ԱԱԾ ղեկա­վա­րը) 2022-ին Չեչնիա­յում սպա­նություններ էին իրա­կա­նացնում, մինչ դուք այնտեղ չէիք»։

Ասուլի­սից անմի­ջա­պես հետո սոցիա­լա­կան ցանցե­րը լցվե­ցին ծաղրա­կան մեմե­րով ու կատակնե­րով՝ քննա­դա­տե­լով այս պատասխա­նը։ Զելենսկին գնա­լով ավե­լի է փակվում իր մտե­րիմ շրջա­պա­տում, հատկա­պես՝ իր գրա­սենյա­կի ղեկա­վար Անդրեյ Երմա­կի շրջա­նա­կում։

Նախկի­նում մեդիա­բիզնե­սում աշխա­տած իրա­վա­բան Երմա­կը Զելենսկու կողքին է ռազմա­կան գործո­ղություննե­րի առա­ջին օրե­րից։ 2024‑ի սեպտեմբե­րին նա փոխա­րի­նեց ԱԳ նախա­րար Դմիտրի Կուլե­բա­յին իր մերձա­վոր դաշնա­կից Անդրեյ Սիբի­գա­յով, ինչը մեծ քննա­դա­տության ալիք բարձրացրեց։

«Զելենսկին պրոֆե­սիո­նալ քաղա­քա­կան գործիչ չէ, նա մտա­ծում է նախկին բիզնեսմե­նի պես», — նշում է պատգա­մա­վոր Բոգդան Յարե­մենկոն։ «Ինչքան երկար է տևում պատե­րազմը, այնքան ավե­լի մեծ է ճնշումը նրա վրա», — հավե­լում է նա։

Տարի­նե­րի ընթացքում Զելենսկին փոխվել է։ «2019-ին նա եռանդուն ու լավա­տես էր։ Այսօր նա լարված է, չափա­զանց հոգնած և հաճախ կորցնում է համբե­րությունը», — շարունա­կում է Յարե­մենկոն։

«Նա պատե­րազմից մոխրա­ցած մարդ է», — եզրա­փա­կում է պատգա­մա­վո­րը։

Աղբյուրը՝ Le Monde

Առնչվող Հոդվածներ