14.6 C
Yerevan

Մյունխե­նը Կկրկնի՞ 1939֊ի Սխալնե­րը

Եվրո­պա­յի առաջնորդնե­րը, Մյունխե­նում փորձե­լու են կապ հաստա­տել Թրամփի թիմի և ԱՄՆ Կոնգրե­սի երկկուսակցա­կան պատվի­րա­կության հետ՝ համո­զե­լու ամե­րիկյան ղեկա­վա­րությա­նը՝ հաշվի առնել Եվրո­պա­յի անվտանգության շահե­րը։

Արա­յիկ Մկրտումյան

Համաշխարհա­յին առաջնորդնե­րը, երկրորդ համաշխարհա­յին ընդա­ռաջ, մտա­հոգված Եվրո­պա­յում պատե­րազմի կրկնությամբ, փորձե­ցին խուսա­փել զինված հակա­մարտությունից՝ Հիտլե­րին զիջե­լով Սուդե­թի մարզը, այնուհետև թույլ տալով ողջ Չեխոսլո­վա­կիան, Ավստրիան: Այս որո­շումը կայացվեց ընդա­մե­նը երկու քայլ հեռա­վո­րության վրա Bayrischer Hof-ից, որտեղ ներկա­յումս անցկացվում է Մյունխե­նի անվտանգության համա­ժո­ղո­վը։

Մյունխենյան համա­ձայնա­գի­րը ստո­րագրվել է Ֆյուրերբաու անունով հայտնի շենքում՝ դառնա­լով յուրօ­րի­նակ պատմա­կան հիշե­ցում այն մասին, թե ինչպես կարող են դիվա­նա­գետնե­րը թերագնա­հա­տել ու սխալ հասկա­նալ իրենց հակա­ռա­կորդին, նրա­նից սպասվող վտանգնե­րը։

Այս պատմությունը թարմ է այն առաջնորդնե­րի համար, որոնք այսօր ժամա­նում են Բավա­րիա­յի մայրա­քա­ղաք՝ հասկա­նա­լով, որ Եվրո­պա­յի անվտանգության կառուցվածքը հեշտությամբ կարող է խարխլվել։

ԱՄՆ նախա­գահ Դոնալդ Թրամփի՝ Ուկրաի­նա­յին և եվրո­պա­կան դաշնա­կիցնե­րին շրջանցող և Ռուսաստա­նի հետ ուղիղ բանակցություններ սկսե­լուն տանող քայլը մեծացրել է Պուտի­նի‘ Եվրո­պան ու ՆԱՏՕ֊ը ապա­կա­յունացնե­լու հնա­րա­վո­րություննե­րը։ Թրամփի պաշտպա­նության նախա­րար Հեգսե­թը, չորեքշաբթի օրը կայա­ցած հանդիպման ընթացքում օրա­կարգից հանել է Ուկրաի­նա­յի՝ ՆԱՏՕ անդա­մակցե­լու հարցը, ինչպես նաև «բաց դռնե­րի» քաղա­քա­կա­նությունը, ինչը էապես թուլացրել է Արևմուտքի դիրքե­րը բանակցա­յին գործընթա­ցում։

ԵՄ արտա­քին գործե­րի ղեկա­վար Կայա Կալլա­սը բարձրա­ձայնեց կարև­որ հարց՝ ինչու է Արևմուտքը Ռուսաստա­նին տալիս այն ամե­նը, ինչ նա ցանկա­նում է՝ դեռ մինչև բանակցություննե­րի սկիզբը։ Նրա մտա­հո­գություննե­րը արտա­հայտում են եվրո­պա­կան երկրնե­րին, որոնք այժմ ավե­լի մեծ անո­րո­շության առաջ են կանգնած։ Մարի Դյումուլե­նի կարծի­քով՝ Հեգսեթն ու Թրամփը կորցրել են իրենց կարև­որ լծակնե­րը, որոնք կարող էին օգտա­գործվել ապա­գա բանակցություննե­րում՝ ստի­պե­լով Ռուսաստա­նին զիջումնե­րի գնալ։

Ամե­րիկյան պատվի­րա­կությունը, որի կազմում են փոխնա­խա­գահ Ջեյ Դի Վենսը և պետքարտուղար Մարկո Ռուբիոն, պետք է հանդի­պի Ուկրաի­նա­յի ղեկա­վա­րությա­նը՝ քննարկե­լու ԱՄՆ‑ի հետա­գա քայլե­րը: ԱՄՆ‑ը լավա­գույն դեպքում կարող է մեղմ ճնշում գործադրել Զելենսկու վրա, իսկ վատա­գույն դեպքում՝ կանգնեցնել նրան անխուսա­փե­լի փաստի առաջ՝ ստի­պե­լով ընդունել Ուկրաի­նա­յի տարածքա­յին զիջումնե­րը։

Եվրո­պա­յի առաջնորդնե­րը, Մյունխե­նում փորձե­լու են կապ հաստա­տել Թրամփի թիմի և ԱՄՆ Կոնգրե­սի երկկուսակցա­կան պատվի­րա­կության հետ՝ համո­զե­լու ամե­րիկյան ղեկա­վա­րությա­նը՝ հաշվի առնել Եվրո­պա­յի անվտանգության շահե­րը։ Եվրո­պան ստիպված է գնալ դրան։ Իրենց մեկնա­բա­նություննե­րում եվրո­պա­ցի դիվա­նա­գետնե­րը նշել են, որ իրենց նպա­տակն է Մյունխենյան բանակցություննե­րի միջո­ցով ամե­րի­կա­ցի­նե­րին փոխանցել Ուկրաի­նա­յի վերա­բերյալ իրենց դիրքո­րո­շումը։

Եվրո­պա­յի համար այս պահի խաղադրույքնե­րը չափա­զանց բարձր են։ Վատ գործարքի դեպքում հնա­րա­վոր է ոչ միայն Ուկրաի­նա­յի մասնա­տումը, այլև նոր անվտանգության սպառնա­լիքներ ամբողջ տարա­ծաշրջա­նի համար։ Սակայն հարցն այն է՝ արդյոք Եվրո­պան կկա­րո­ղա­նա իրա­կան ազդե­ցություն ունե­նալ բանակցություննե­րի վրա, թե կմնա պարզա­պես դիտորդի դերում։

Առնչվող Հոդվածներ