16.2 C
Yerevan

«Գաղտնիք Ղարա­բա­ղի»

Մաս 14

Տարածվե­ցին շշուկներ, որ «Բեկորն» սպանվել է «թիկունքից արձակված կրա­կո­ցով», շրջա­նառվե­ցին կասկածներ, որ դա «քաղա­քա­կան սպա­նություն է»: Իշխող տեսա­կետ էր, որ նա «սպանվել է, որպեսզի ՀՅԴ դիրքե­րը վերջնա­կա­նա­պես թուլա­նան»:

Վահրամ Աթա­նեսյան

ԼՂՀ Գերա­գույն խորհրդի նախա­գա­հությունը օժտվա՞ծ էր գործա­դիր իշխա­նության նոր մարմին ձեւա­վո­րե­լու լիա­զո­րությամբ, թե նման որո­շում իրա­վա­սու էր ընդունել բոլոր պատգա­մա­վորնե­րի մասնակցությամբ գումարված նստաշրջա­նը,- ստեղծված ճգնա­ժա­մա­յին իրա­վի­ճա­կում քննարկման առարկա չդարձավ:

Հատկանշա­կան է, որ Պաշտպա­նության պետա­կան կոմի­տեի ստեղծումից մեկ օր անց Ստե­փա­նա­կերտը ենթարկվեց օդա­յին եւ հրթի­ռա-հրե­տա­նա­յին աննա­խա­դեպ դաժան հարձակման: Ընդ որում, թիրա­խա­վորվել էր քաղա­քի կենտրո­նը, որտեղ կենտրո­նա­ցած էին Գերա­գույն խորհուրդը, ՊՊԿ‑ն, Ներքին գործե­րի նախա­րա­րությունը, Ինքնա­պաշտպա­նության ուժե­րի կոմի­տեն: Բարե­բախտա­բար մարդկա­յին զոհեր չեղան:

Ռազմա­ճա­կա­տում իրա­վի­ճա­կը շարունա­կում էր մնալ ծայրա­հեղ ծանր: Օգոստո­սի 20-ին հակա­ռա­կորդը գրա­վեց Մարտա­կերտի շրջա­նի Դրմբոն գյուղը եւ վերահսկո­ղության տակ վերցրեց Սարսանգի ջրամբա­րը եւ հիդրո­հանգույցը: Այդ մարտե­րում զոհվեց կամա­վո­րա­կան առա­ջին վաշտի հրա­մա­նա­տար Աշոտ Ղուլյա­նը («Բեկո­րը»):

Նրա կորուստը ծանր էր ոչ միայն ռազմա­կան, այլեւ ներքա­ղա­քա­կան ասե­կո­սություննե­րի առումով: Տարածվե­ցին շշուկներ, որ «Բեկորն» սպանվել է «թիկունքից արձակված կրա­կո­ցով», շրջա­նառվե­ցին կասկածներ, որ դա «քաղա­քա­կան սպա­նություն է»: Իշխող տեսա­կետ էր, որ նա «սպանվել է, որպեսզի ՀՅԴ դիրքե­րը վերջնա­կա­նա­պես թուլա­նան»:

Աշոտ Ղուլյա­նի հուղարկա­վո­րությունը ցնցող էր. նրան հրա­ժեշտ էր տալիս գրե­թե ամբողջ Ստե­փա­նա­կերտը՝ չնա­յած հնչում էին օդա­յին տագնա­պի ահա­զանգեր: Հազա­րա­վոր մարդիկ գլուխ էին խոնարհում ղարա­բաղյան զինված պայքա­րի խորհրդա­նիշ դարձած մարտի­կի հիշա­տա­կին: Աչքի զարկեց, որ նրա հուղարկա­վո­րության արա­րո­ղությա­նը պաշտո­նա­կան դամբա­նա­կան չհնչեց ոչ Պաշտպա­նության պետա­կան կոմի­տեի, ոչ Ինքնա­պաշտպա­նության ուժե­րի հրա­մա­նա­տա­րության կողմից:

Դա քաղա­քա­կան որոշու՞մ էր, թե՞ անկազմա­կերպվա­ծության արդյունք: Հնա­րա­վոր է, իշխա­նությունը խուսա­փել էր մարդկա­յին կուտա­կումնե­րից եւ արա­րո­ղության երկա­րաձգումից, որովհե­տեւ քաղա­քը ցանկա­ցած պահի կարող էր ռմբա­կոծվել կամ ենթարկվել հրթի­ռա-հրե­տա­նա­յին հարձակման: Այդ դեպքում զանգվա­ծա­յին զոհե­րից խուսա­փելն անհնար կլի­ներ:
Սեպտեմբե­րի 2‑ին, ի նշա­նա­վո­րումն Լեռնա­յին Ղարա­բա­ղի Հանրա­պե­տության հռչակման առա­ջին տարե­դարձի, Պաշտպա­նության պետա­կան կոմի­տեն կազմա­կերպեց Պաշտպա­նության բանա­կի երդման հանդի­սա­վոր արա­րո­ղություն: Դա նշա­նա­կում էր, որ զինված կազմա­վո­րումներն արդեն մեկ-միասնա­կան ուժ են եւ ենթարկվում են քաղա­քա­կան իշխա­նությա­նը՝ ի դեմս ՊՊԿ‑ի:

Հակա­ռա­կորդը շարունա­կում էր առաջխա­ղա­ցումը: Սեպտեմբե­րի 26-ին հյուսի­սա­յին ուղղությամբ ընկավ պաշտպա­նա­կան վերջին բնա­գի­ծը, թշնա­մին ընդհուպ մոտե­ցավ Խաչե­նի կամրջին: Այդ օրն Ադրբե­ջա­նի ռազմա­կան գերա­տեսչությունը հաղորդեց, որ դեպի Ստե­փա­նա­կերտ «ճանա­պարհը բաց է»:
Մարտա­կերտի նորաստեղծ զորա­միա­վորման, Կենտրո­նա­կան պաշտպա­նա­կան շրջա­նի առանձին եւ Հայաստա­նի «մահա­պարտնե­րի գումարտա­կի», Շուշիի առանձնա­կի գումարտա­կի, ինչպես նաեւ ներքին գործե­րի ծառա­յողնե­րի համա­հա­վաք վաշտի եւ աշխարհա­զո­րա­յիննե­րի ուժե­րով թշնա­մու առաջխա­ղա­ցումը հաջողվեց կասեցնել Կիչա­նի մատույցնե­րում: Ռազմա­ճա­կա­տի այդ գիծը գրե­թե անփո­փոխ մնաց մինչեւ 1993 թվա­կա­նի փետրվա­րի 4‑ը, երբ, իրա­կա­նացնե­լով ուժե­րի վերախմբա­վո­րում, Պաշտպա­նության բանակն անցավ հակա­հարձակման:
Գերա­գույն խորհրդի նախա­գա­հությունը ՊՊԿ-ին օժտել էր վեցամսյա լիա­զո­րություննե­րով, որն սպառվե­լուց հետո պետք է ընդուներ կատարված աշխա­տանքնե­րի մասին հաշվետվություն եւ նոր որո­շում ընդուներ: Այդ ժամկե­տը համընկավ Մարտա­կերտի շրջա­նի ազա­տագրման լայնա­ծա­վալ ռազմա­գործո­ղության մեկնարկին: Քաղա­քա­կան «կողասրահնե­րում» խոսում էին, որ «ժամա­նակն է ՊՊԿ-ից իշխա­նությունը ետ վերցնել»: Տարածվեց, որ Ռոբերտ Քոչարյա­նը «հրա­ժարվում է Գերա­գույն խորհրդին հաշվետվություն ներկա­յացնել»:

Ներքա­ղա­քա­կան լարվա­ծությունը կրկին գլուխ էր բարձրացնում, ԳԽ նախա­գա­հության անդամնե­րը, որ նախկի­նում մեծ ազդե­ցություն ունեին գործա­դիր իշխա­նության վրա, փորձում էին վերա­կանգնել դիրքե­րը: Հասունա­նում էր ՊՊԿ‑ն լուծա­րե­լու, Ռոբերտ Քոչարյա­նին պաշտո­նազրկե­լու իրա­վի­ճակ: Այդ օրե­րին վճռա­կան խոսք ասաց Պաշտպա­նության բանա­կը։ Մամուլում հրա­պա­րակվեց պաշտպա­նա­կան շրջաննե­րի հրա­մա­նա­տարնե­րի հայտա­րա­րությունը. նրանք լիա­կա­տար աջակցություն էին հայտնում ՊՊԿ-ին՝ հասկացնե­լով, որ քաղա­քա­կան որեւէ փոփո­խություն բանա­կը չի ընդունի: Այդ ճնշման տակ Գերա­գույն խորհրդի նախա­գա­հությունը ստիպված եղավ համա­ձայնել, որ ՊՊԿ հաշվետվությունը ներկա­յացնի Ռոբերտ Քոչարյա­նի առա­ջին տեղա­կալ Բորիս Առուշանյա­նը:

«Կնճի­ռը հարթվեց», Պաշտպա­նության պետա­կան կոմի­տեն ստա­ցավ նոր ժամկե­տով լիա­զո­րություն, որ իրա­կա­նացրեց մինչեւ 1994թվականի դեկտեմբե­րի 24‑ը: Այդ օրը Ռոբերտ Քոչարյա­նը Գերա­գույն խորհրդի նստա­շարջա­նում բաց քվեարկությամբ երկամյա ժամկե­տով ընտրվեց ԼՂՀ նախա­գահ:

(Շարունա­կե­լի)

Առնչվող Հոդվածներ