16.2 C
Yerevan

«Գաղտնիք Ղարա­բա­ղի»

Մաս 15

Ի՞նչ հաշվարկով էր Լեո­նարդ Պետրոսյա­նը նշա­նակվել ԼՂՀ վարչա­պետ, եթե երկու տարի առաջ քաղա­քա­կան ուժե­րի մեծա­մասնությունը դեմ էր արտա­հայտվել նրան Գերա­գույն խորհրդի նախա­գա­հի թեկնա­ծու առա­ջադրվե­լուն՝ մնում է գաղտնիք:

Վահրամ Աթա­նեսյան

1994 –ի տարե­վերջին ԼՂՀ Գերա­գույն խորհուրդն ընդունեց «Լեռնա­յին Ղարա­բա­ղի Հանրա­պե­տության նախա­գա­հի» եւ «Լեռնա­յին Ղարա­բա­ղի Հանրա­պե­տության կառա­վա­րության մասին» օրենքներ: Կայացվել էր քաղա­քա­կան որո­շում, որ Ադրբե­ջա­նի հետ ստո­րագրած հրա­դա­դա­րի մասին համա­ձայնա­գի­րը թույլ է տալիս ռազմա­կան կառա­վարման ռեժի­մից անցնել քաղա­քա­կան նոր իշխա­նության ձեւա­վորման: Պատե­րազմի ավե­լի քան երկու տարի­նե­րին առա­ջին գումարման Գերա­գույն խորհրդի պատգա­մա­վո­րա­կան կազմն արմա­տա­պես փոխվել էր. բարձրա­գույն իշխա­նության մարմնում առանձին «խմբակցություն» էին կազմում զինվո­րա­կաննե­րը, քաղա­քա­յին եւ շրջա­նա­յին մարմիննե­րի ներկա­յա­ցուցիչնե­րը, որ, ենթա­կա լինե­լով Պաշտպա­նության պետա­կան կոմի­տեին, քաղա­քա­կան առումով ինքնուրույնություն չունեին:
Նոր իշխա­նության ձեւա­վորման ամե­նա­մեծ անակնկա­լը ոչ այնքան նախա­գա­հի պաշտո­նում Ռոբերտ Քոչարյա­նի ընտրությունն էր,- դա տեղի էր ունե­ցել Պաշտպա­նության բանա­կի հրա­մա­նա­տար Սամվել Բաբա­յա­նի բացա­հայտ աջակցությամբ,- որքան Լեո­նարդ Պետրոսյա­նի Ստե­փա­նա­կերտ վերա­դարձը եւ վարչա­պետ նշա­նակվե­լը: 1992‑ի հունվա­րին հեռա­նա­լով Ստե­փա­նա­կերտից՝ Լեո­նարդ Պետրոսյա­նը Երեւա­նում նշա­նակվել էր Հատուկ ծրագրե­րի պետա­կան կոմի­տեի նախա­գա­հի տեղա­կալ, այնուհե­տեւ՝ նախա­գահ: Դա նախա­րա­րի կարգա­վի­ճակ էր: Հատուկ ծրագրե­րի պետա­կան կոմի­տեն կոորդի­նացնում էր Լեռնա­յին Ղարա­բա­ղի բոլոր տեսա­կի մատա­կա­րա­րումնե­րը եւ մեծ ներդրում էր ունե­ցել ռազմա­ճա­կա­տի թիկունքա­յին ապա­հո­վության գործում:
Ի՞նչ հաշվարկով էր Լեո­նարդ Պետրոսյա­նը նշա­նակվել ԼՂՀ վարչա­պետ, եթե երկու տարի առաջ քաղա­քա­կան ուժե­րի մեծա­մասնությունը դեմ էր արտա­հայտվել նրան Գերա­գույն խորհրդի նախա­գա­հի թեկնա­ծու առա­ջադրվե­լուն՝ մնում է գաղտնիք: Նախա­գա­հի պաշտո­նում ՊԲ հրա­մա­նա­տա­րի աջակցությամբ ընտրված Ռոբերտ Քոչարյա­նը հազիվ թե հաշվի չէր առել, որ վարչա­պե­տի աշխա­տանքը Լեո­նարդ Պետրոսյա­նի համար դժվար է լինե­լու: Ըստ երեւույթին, տպա­վո­րություն կար, որ եթե Գրա­գույն խորհրդի ՀՅԴ-ական «հին գվարդիա­յի» հարցը լուծվի, ապա գործա­դիր իշխա­նության միասնա­կա­նությունը կապա­հովվի:
Ներքա­ղա­քա­կան «համա­խո­հություն» ապա­հո­վե­լու համար գործա­դիր իշխա­նությունը դիմեց աննա­խա­դեպ եւ բոլոր առումնե­րով արտա­ռոց քայլի. Մեկ տարի անց՝ 1995թվականի գարնա­նը Գերա­գույն խորհրդի լիա­զո­րություննե­րը վաղա­ժամկետ կասեցվե­ցին: Ֆորմալ հիմնա­վո­րումն այն էր, որ Հայաստա­նում նշա­նակված են Ազգա­յին ժողո­վի ընտրություններ, եւ անհրա­ժեշտություն կա, որպեսզի «հայկա­կան երկու պետություննե­րի քաղա­քա­կան գործընթացնե­րը սինխրո­նացվեն»: Ոչ ոք հաշվի չառավ, որ Հայաստա­նի նախա­գահն ընտրվել է համա­ժո­ղովրդա­կան քվեարկությամբ, որ Ագա­յին ժողո­վի ընտրություննե­րի հետ միա­ժա­մա­նակ Հայաստա­նը սահմա­նադրություն է ընդունում, իսկ ԼՂՀ նախա­գա­հը Գերա­գույն խորհրդին հաշվե­տու գործա­դիր իշխա­նության ղեկա­վար է:
ԼՂՀ Գերա­գույն խորհրդի «հին գվարդիան», իհարկե, փորձ արեց դիմադրել, թույլ չտալ, որ փաստա­ցի պետա­կան կարգի ոչ օրի­նա­կան փոփո­խություն կատարվի: Այդ փուլում ՀՅԴ‑ն եւ այլ ընդդի­մա­դիր ուժեր Երեւա­նում շուրջօրյա ցույցեր եւ հանրա­հա­վաքներ էին կազմա­կերպում՝ ժողովրդին կոչ անե­լով բոյկո­տել ԱԺ ընտրություննե­րը եւ սահմա­նադրա­կան հանրաքվեն: Բողո­քի զանգվա­ծա­յին ակցիա­նե­րի մասնա­կիցնե­րի շրջա­նում տեղի ունե­ցան ձերբա­կա­լություններ: Մի քանի տասնյակ անձանց մոտ հայտնա­բերվե­ցին ԼՂՀ պետա­կան պարգեւե­ներ, որոնց իսկությունը կասկա­ծե­լի էր: Այդ հանգա­մանքը դարձավ ԼՂՀ ԳԽ քարտուղար Վլա­դիկ Հակոբյա­նի ձերբա­կա­լության պատճառ: Այնուհե­տեւ ձերբա­կալվեց ԳԽ նախա­գա­հի նախկին պաշտո­նա­կա­տար Գեորգի Պետրոսյա­նը, արտա­քին հարա­բե­րություննե­րի հանձնա­ժո­ղո­վի նախա­գահ Լեւոն Մելիք-Շահնա­զարյա­նը:
Իրակա՞ն էր վարկա­ծը, որ ԼՂՀ ԳԽ –ի կողմից կեղծ պարգեւատրման են արժա­նա­ցել երեւանյան ցույցե­րի տասնյակ մասնա­կիցներ՝ մնաց չպարզված: Շուշիի բանտում մոտ երկշա­բաթյա «պրոֆի­լակտիկ մշակման» ենթարկվե­լուց հետո ԼՂՀ ԳԽ պատգա­մա­վորներն ազատ արձակվե­ցին: Այդ մթնո­լորտում կայա­ցան առա­ջին գումարման ԼՂՀ Ազգա­յին ժողո­վի ընտրություննե­րը: Խորհրդա­րա­նի խոսնակ ընտրվեց Կարեն Բաբուրյա­նը: Ազգա­յին ժողո­վը կազմա­վորվել էր որպես պրոֆե­սիո­նալ, մշտա­կան հիմունքնե­րով գործող օրենսդիր մարմին:
Կարճ ժամա­նակ անց, սակայն, Կարեն Բաբուրյա­նը խորհրդա­րա­նի խոսնա­կի պաշտո­նից հրա­ժա­րա­կան տվեց, նրան փոխա­րի­նեց Արթուր Թովմասյա­նը: Գործա­դիր իշխա­նությունը հարկադրեց, որ Ազգա­յին ժողովն իր մասին օրենքում փոփո­խություն կատա­րի եւ վերածվի ոչ մշտա­պես գործող մարմնի: Քաղա­քա­կան կայնքն Ստե­փա­նա­կերտում մտավ ստագնա­ցիա­յի փուլ:
(Շարունա­կե­լի)

Առնչվող Հոդվածներ