21.4 C
Yerevan

«Գաղտնիք Ղարա­բա­ղի»

Մաս 16

Ինչ վերա­բե­րում է Ռոբերտ Քոչարյա­նին, ապա ասա­ցին, որ ՊՊԿ‑ը լուծարվում է, նա կարող է զբա­ղեցնել Նախա­րարնե­րի խորհրդի նախա­գա­հի պաշտո­նը: Հաջորդ օրը, սակայն, Գերա­գույն խորհրդի նախա­գա­հության անդամնե­րից մեկը, որ Քոչարյա­նի մասին թերեւս ամե­նա­սուր բացա­սա­կան կարծիքն էր հայտնել, նստաշրջա­նին ներկա­յացրեց նախա­գա­հի պաշտո­նում նրա թեկնա­ծությունը: Այլ թեկնա­ծու, բնա­կա­նա­բար, չառա­ջադրվեց:

Վահրամ Աթա­նեսյան

Գերա­գույն խորհուրդը 1994 թ. դեկտեմբե­րի 24-ին լիա­զո­րություննե­րի երկամյա ժամկե­տով ԼՂՀ նախա­գահ ընտրեց Ռոբերտ Քոչարյա­նին: Մինչ այդ ընդունվել էր «ԼՂՀ նախա­գա­հի մասին» օրենք, որ սահմա­նում էր, որ երկամյա ժամկե­տի ավարտին պետք է կայա­նա նախա­գա­հի համա­ժո­ղովրդա­կան ընտրություն: Խորհրդա­րա­նա­կա­նից նախա­գա­հա­կան կառա­վարման անցնե­լու որո­շումը ներքա­ղա­քա­կան լուրջ տարա­կարծություննե­րի տեղիք էր տվել: Գերա­գույն խորհրդի «հին գվարդիան» հատկա­պես դեմ էր, որ նախա­գահ ընտրվի Ռոբերտ Քոչարյա­նը: Բոլո­րի հիշո­ղության մեջ թարմ էր, որ նա երկու անգամ առա­ջադրվել է Գերա­գույն խորհրդի նախա­գա­հի թեկնա­ծու, բայց չի ընտրվել: Տողե­րիս հեղի­նակն այդ փուլում հանրա­պե­տա­կան թերթի խմբագրի հետ սկզբունքա­յին տարա­ձայնություննե­րի պատճա­ռով աշխա­տանքի էր անցել Լրատվության եւ մամուլի դեպարտա­մենտում:
Գերա­գույն խորհրդի նստաշրջա­նին ընդա­ռաջ, որ պետք է Ռոբերտ Քոչարյա­նին ԼՂՀ նախա­գահ ընտրեր, ԼՄԴ‑ի տնօ­րե­նից հանձնա­րա­րություն ստա­ցա, որ ԳԽ նախա­գա­հության անդամնե­րից տեսա­կետ ճշտեմ՝ համաձա՞յն են, որ խորհրդա­րա­նա­կա­նից անցում կատարվի նախա­գա­հա­կան կառա­վարման եւ այդ պաշտո­նը վերա­պահվի Ռոբերտ Քոչարյա­նին: Ակնհայտ էր, որ գործա­դիր իշխա­նությունը Գերա­գույն խորհրդում «հող է շոշա­փում», բայց հանձնա­րա­րությունը չկա­տա­րել չէր կարե­լի. Ռազմա­կան դրության եւ խստա­գույն գրաքննության պայմաննե­րում դա կդիտվեր «սաբո­տաժ»: Բացի այդ էլ կար նաեւ անձնա­կան հետաքրքրության պարա­գան:
Գերա­գույն խորհրդի նախա­գա­հության մեկ-երկու անդամ հրա­ժարվեց ձայնագրի­չի առկա­յությամբ կարծիք հայտնել, երկուսը խուսա­փո­ղա­կան պատասխան տվե­ցին, իբր՝ քաղա­քա­կան տեսա­կե­տի գաղտնիությունը չի կարե­լի խախտել, մյուսնե­րը շատ հստակ արտա­հայտվե­ցին. ԼՂՀ‑ն հռչակվել է որպես խորհրդա­րա­նա­կան կառա­վարման երկիր, որտեղ գործա­դիր իշխա­նությունը ենթա­կա է ժողովրդի բարձրա­գույն ներկա­յա­ցուցչա­կան մարմնին, այդպի­սին էլ պետք է մնա: Ինչ վերա­բե­րում է Ռոբերտ Քոչարյա­նին, ապա ասա­ցին, որ ՊՊԿ‑ը լուծարվում է, նա կարող է զբա­ղեցնել Նախա­րարնե­րի խորհրդի նախա­գա­հի պաշտո­նը: Հաջորդ օրը, սակայն, Գերա­գույն խորհրդի նախա­գա­հության անդամնե­րից մեկը, որ Քոչարյա­նի մասին թերեւս ամե­նա­սուր բացա­սա­կան կարծիքն էր հայտնել, նստաշրջա­նին ներկա­յացրեց նախա­գա­հի պաշտո­նում նրա թեկնա­ծությունը: Այլ թեկնա­ծու, բնա­կա­նա­բար, չառա­ջադրվեց:
Նստաշրջա­նի մթնո­լորտը չափա­զանց ծանր էր: Նիստե­րի դահլի­ճի առա­ջին շարքերն զբա­ղեցրել էին անցած երկու տարի­նե­րին այս կամ այն հանգա­մանքում ԳԽ պատգա­մա­վոր ընտրված զինվո­րա­կաննե­րը: Անձամբ ներկա­յա­ցել էր Պաշտպա­նության բանա­կի հրա­մա­նա­տար Սամվել Բաբա­յա­նը: Նախա­գա­հա­կան կառա­վարման անցնե­լու եւ Ռոբերտ Քոչարյա­նին նախա­գահ ընտրե­լու անհրա­ժեշտությունը նա հիմնա­վո­րում էր պատե­րազմի ավարտով, ռազմա­կա­նից քաղա­քա­ցիա­կան կյանքի անցնե­լու անհրա­ժեշտությամբ: Բաբա­յա­նը շատ անկեղծո­րեն ասում էր, որ հանրությունը ցանկա­ցած խնդրի համար պատասխա­նա­տու է ճանա­չում իրեն՝ ՊԲ հրա­մա­նա­տա­րին, մինչդեռ որեւէ մեկին բնա­կա­րա­նով ապա­հո­վե­լու կամ զինվո­րա­կան թոշակ նշա­նա­կե­լու հարցը պետք է լուծի քաղա­քա­ցիա­կան իշխա­նությունը:
Պաշտպա­նության բանա­կի հրա­մա­նա­տա­րը կարող էր Գերա­գույն խորհրդի նստաշրջա­նին չմասնակցել եւ քաղա­քա­կան բազմանշա­նակ ելույթ չունե­նալ: Պատգա­մա­վորնե­րի մեծա­մասնությունը, միեւնույն է, Ռոբերտ Քոչարյա­նին ընտրե­լու էր նախա­գահ: Բայց, երեւի, պետք էր հրա­պա­րա­կայնացնել, թե ով է իրա­կա­նում որո­շում ընդունո­ղը:
(Շարունա­կե­լի)

Առնչվող Հոդվածներ