15.6 C
Yerevan

Ինչո՞ւ Քոչարյա­նի «Փայլուն» Տարբե­րակնե­րը Իրա­կա­նություն Չեն Դարձել

Եթե ամեն ինչ այդքան լավ էր, ապա ինչո՞ւ Ադրբե­ջա­նը նույնիսկ ընդհա­նուր պետության գաղա­փա­րը չի քննարկել, այլ շարունա­կա­բար գնա­ցել է Արցա­խի նախ 7 շրջաննե­րը, ապա և ԼՂԻՄ‑ը ստա­նա­լու ուղղությամբ։ Դեռ պետք է նախ հասկա­նալ, թե ինչպես է պատա­հում, որ Քոչարյա­նը նախ հայտա­րա­րում է մի բան, հետո գալիս է իշխա­նության ու սկսում է բանակցել լրիվ ուրիշ բան։

Վահրամ Աթա­նեսյան

1inTV‑ը զրուցել է Արցա­խի նապկին պատգա­մա­վոր Վահրամ Աթա­նեսյա­նի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվել են ՀՀ երկրորդ նախա­գահ Ռոբերտ Քոչարյա­նի ասուլիսն ու այնտեղ հնչած որոշ տեսա­կետներ։
Վահրամ Աթա­նեսյա­նը, խոսե­լով Քոչարյա­նի այն պնդման մասին, որ 2019թ․ Հայաստա­նին «փայլուն» առա­ջարկ էր արվել, բայց որը Հայաստա­նի իշխա­նություննե­րի կողմից բաց էր թողնվել, ասաց, որ Մինսկի համա­նա­խա­գահ երկրնե­րից ոչ ոք պաշտո­նա­կան առումով չի հաստա­տել կամ մերժել, որ Հայաստա­նին ու Ադրբե­ջա­նին ընդհանրա­պես նման առա­ջարկ է արվել, այնպես, որ դա բավա­կան կասկա­ծե­լի է, և եթե դա «փայլուն» առա­ջարկ էր, ապա ողջ բանակցա­յին պատմության ընթացքում Հայաստա­նին ավե­լի փայլուն առա­ջարկներ են արվել, ինչո՞ւ որևէ առա­ջարկ այդպես էլ կյանքի չի կոչվել։
Պատգա­մա­վո­րը նշեց, որ Ռոբերտ Քոչարյա­նը, ով իր այս ասուլիսնե­րի ընթացքում ամեն կերպ փորձում է արդա­րացնել իր քաղա­քա­կա­նությունը, որ իրենք հնա­րա­վոր ամեն բան արել են, որպեսզի Արցա­խի հարցը լուծվի, բայց այս իշխա­նություննե­րը 2018-ից հետո ամեն ինչ փչացրել են, որովհետև իշխա­նությա­նը հակա­դարձե­լու հարց ունի, քանի որ պատրաստվում է ընտրություննե­րի, որպեսզի նորից վերա­դառնա քաղա­քա­կա­նություն ու գլխա­վո­րի կառա­վա­րությունը, մյուս կողմից էլ իշխա­նությունը կարիք ունի ամեն կերպ ցույց տալու, որ իրեն բաժին է հասել արդեն իսկ ձախողված բանակցա­յին պատմություն և Արցա­խի հարցի առանց պատե­րազմի ու հայանպաստ լուծումն անհնար էր։ Բայց, ինպես նշեց պատգա­մա­վո­րը, հազիվ թե այդ ասուլիսնե­րով իշխա­նությունը կամ Քոչարյա­նը կարո­ղա­նան հասա­րա­կության մեջ ինչ որ բեկում կամ համոզմունք մտցնեն։ Ի վերջո մենք պետք է հասկա­նանք, թե բացի իրար հակա­դարձե­լուց, այս ասուլիսնե­րը ի՞նչ իմաստ ունեն։ Ի՞նչ օգուտ են տալիս հասա­րա­կությա­նը, Հայաստա­նին։ Մենք կարո՞ղ ենք ի վերջո ամեն ինչ մի կողմ դնել ու հասկա­նալ, որ կա իշխա­նության մատուցած փաթեթ, որով առա­ջարկվում է Ադրբե­ջա­նի հետ հաչա­բե­րություննե­րի կարգա­վորման տարբե­րակ ու կա ընդդի­մության առա­ջարկած տարբերակ(եթե իհարկե կա համընդհա­նուր ընդդի­մություն), կամ գոնե ընդդի­մա­դիր այս ու այն խմբե­րի կողմից առա­ջարկված տարբե­րակ։ Դրանք դնել իրար դեմ ու հասկա­նալ, թե ինչ է ստացվում, այլա­պես, այս ասուլիսնե­րը որևէ գործնա­կան հետև­անք չեն թողնում ու ոչ մի օգուտ չեն տալիս։
Վահրամ Աթա­նեսյանն ասաց, որ բանակցություննե­րի ողջ պատմության ընթացքում տարա­տե­սակ առա­ջարկներ են եղել, ինչո՞ւ դրանցից որևէ մեկը իրա­կա­նություն չի դարձել։ Ընդ որում, եթե Քոչարյա­նը նշում է, որ ներկա­յիս իշխա­նություննե­րը իրենց եվրո­պա­կան ընթացքով են փչացրել ամեն ինչ, ապա ինչո՞ւ իր ու իրեն հաջորդող ու իր սկզբունքնե­րը պահպա­նած Սերժ Սարգսյա­նի իշխա­նություննե­րի ժամա­նակ որևէ հարց չլուծվեց։ Ինչո՞ւ հիմա նշվում է, որ իրենց ժամա­նակ «փայլուն» հնա­րա­վո­րություններ են եղել, իրա­վի­ճա­կը ;ավ է եղել, բայց ոչ մի լուծում չի առա­ջարկվել։
Վահրամ Աթա­նեսյա­նը քննարկեց մի քանի տարբե­րակ՝ համե­մա­տե­լու համար, թե դրանցից որն է ավե­լի «լավը» եղել։ Այնուհետև հարց բարձրացրեց, թե Լևոն Տեր-Պետրոսյանն ինչո՞ւ հրա­ժա­րա­կան տվեց։ Որովհետև Հայաստա­նի այն ժամա­նակվա Վարչա­պետ Քոչարյա­նի գլխա­վո­րությամբ նրա սեղա­նին դրվել էր պնդում, որ իրենք ապա­հո­վե­լու են հայկա­կան իշխա­նությամբ ինքնա­կա­ռա­վարվող 8 հազար ք/կմ տարածք ունե­ցող Արցախ։ Բայց Լևոն Տեր- Պետրոսյա­նի հրա­ժա­րա­կա­նից ընդա­մե­նը մեկ ամիս հետո Վարդան Օսկանյա­նը Ռուսաստա­նի արտգործնա­խա­րար Պրի­մա­կո­վին խնդրել է Ադրբե­ջա­նին առա­ջարկել ընդհա­նուր պետության տարբե­րա­կը։ Մի բան, որ Ադրբե­ջա­նը անգամ չի էլ քննարկել։ Ըստ դիվա­նա­գետնե­րի վկա­յություննե­րի՝ Ալիևը զարմա­ցած հարցրել է, թե արդյո՞ք կատա­կում են։ Եթե ամեն ինչ այդքան լավ էր, ապա ինչո՞ւ Ադրբե­ջա­նը նույնիսկ ընդհա­նուր պետության գաղա­փա­րը չի քննարկել, այլ շարունա­կա­բար գնա­ցել է Արցա­խի նախ 7 շրջաննե­րը, ապա և ԼՂԻՄ‑ը ստա­նա­լու ուղղությամբ։ Դեռ պետք է նախ հասկա­նալ, թե ինչպես է պատա­հում, որ Քոչարյա­նը նախ հայտա­րա­րում է մի բան, հետո գալիս է իշխա­նության ու սկսում է բանակցել լրիվ ուրիշ բան։ Մանա­վանդ, ինչպես, որ երկրորդ նախա­գահն է ներկա­յացնում, Հայաստանն ուներ փայլուն հնա­րա­վո­րություններ ու նաև դաշնակցա­յին «պարտա­վո­րություններն» էր կատա­րում։

Ամբողջա­կան հարցազրույցը՝
https://www.youtube.com/watch?v=l45NS8Y6Z5A

Առնչվող Հոդվածներ