14.6 C
Yerevan

Հայաստա­նի «Սևն» Ու «Սպի­տա­կը»

Այս ամե­նը դեռևս ավտո­մատ չի նշա­նա­կում, որ մեր հետ էլ է նույնը կատարվե­լու, քանի որ մեր հետ նմա­նա­տիպ զարգա­ցումներ՝ համա­կերպվել ռազմա­կան ուժի ու շանտա­ժի միջո­ցով ունե­ցած կորուստնե­րի հետ, արդեն իսկ կատարվել են 2020–2023 թթ.։ Մենք կարծես թե պատրանքնե­րից ազատվել ենք վերջին երկու տարում և պրագմա­տիկ ձևով փորձում ենք կանխել հետա­գա գոյա­բա­նա­կան կորուստնե­րը։

Սոսի Թաթիկյան

Ինչպես սովո­րա­բար, մեր հանրա­յին ու փորձա­գի­տա­կան դաշտը սև ու սպի­տակ է, բևե­ռայնա­ցած ու կենտրո­նա­ցած է միմյանց թիրա­խա­վո­րե­լու, ծաղրե­լու ու ոչ կոմպե­տենտ հռչա­կե­լու, այլ ոչ թե համա­կողմա­նի վերլուծության վրա։

Մինչ մի բևե­ռը գուժում է, որ ԱՄՆ֊ն ու Արևմուտքը մեզ արդեն հանձնել է, ինչպես Ուկրաի­նա­յին, և պետք է հանձնվել Ռուսաստա­նին գոյությունը պաշտպա­նե­լու համար, մյուս բևե­ռը ծաղրում է նրանց, որ նրանք չեն հասկա­նում, թե ԱՄՆ֊ն ինչ հմուտ խաղ է խաղում Ռուսաստա­նի գլխին ու ինչպես է դրա­նից հաղթա­նա­կած դուրս գալու, և Եվրո­պան կանգնել է Ուկրաի­նա­յի թիկունքին։

Իրա­կա­նում ամեն ինչ շատ ավե­լի երանգա­յին ու բարդ է։ ԵՄ֊ն իսկա­պես խիստ շոկի մեջ ու մտա­հոգ է տեղի ունե­ցո­ղով, եվրո­պա­կան լիդերնե­րը չունեն բավա­րար աջակցություն ոչ իրենց երկրնե­րի ներսում, և ոչ էլ ԵՄ֊ում, ԵՄ֊ն մասնատված է ու չի կարո­ղա­նում միասնա­կան դիրքո­րո­շում ընդունել, ռեսուրսնե­րը մոբի­լի­զացնել և գործնա­կան քայլե­րի շուրջ համա­ձայնության գալ առանցքա­յին հարցե­րի շուրջ։ Ուկրաի­նան իրա­պես ծանր վիճա­կում է։ Արդյունքում օգտվում են Չինաստա­նը, Հնդկաստա­նը և այո, Ռուսաստա­նը ռեա­բի­լի­տացվել է մի օրում։

Այս ամե­նը դեռևս ավտո­մատ չի նշա­նա­կում, որ մեր հետ էլ է նույնը կատարվե­լու, քանի որ մեր հետ նմա­նա­տիպ զարգա­ցումներ՝ համա­կերպվել ռազմա­կան ուժի ու շանտա­ժի միջո­ցով ունե­ցած կորուստնե­րի հետ, արդեն իսկ կատարվել են 2020–2023 թթ.։ Մենք կարծես թե պատրանքնե­րից ազատվել ենք վերջին երկու տարում և պրագմա­տիկ ձևով փորձում ենք կանխել հետա­գա գոյա­բա­նա­կան կորուստնե­րը։

Դա իհարկե մեզ չի պաշտպա­նում հետա­գա կորուստնե­րի հնա­րա­վո­րությունից։ Ինչպես ցույց եմ տվել վերջին երկու հոդվածնե­րումս, Ադրբե­ջա­նը դեռևս դեկտեմբե­րից, հատկա­պես Ալիևի վերջին երկու հարցազրույցնե­րում խորա­մանկո­րեն իր նարա­տիվնե­րը նախօ­րոք ադապտացնում էր Տրամպի արժե­քա­յին համա­կարգին և օպորտյունիստա­կան ձևով շահարկում եվրատլանտյան դաշինքի միասնության մեջ առա­ջա­ցած ճեղքվածքը։ Նա իհարկե ամեն հնա­րա­վո­րություն օգտա­գործե­լու է իր ուժա­յին առա­վե­լությունը և ժողովրդա­վա­րա­կան ու լիբե­րալ արժեքնե­րի մոդա­յից դուրս գալը օգտա­գործե­լու համար։ Սակայն մենք էլ ունենք մի քանի խաղա­թուղթ արժե­քա­հա­մա­կարգա­յին այդ պայքա­րում։ Ամեն դեպքում, պետք է ամեն օր ադապտացնել մեր նարա­տիվներն ու զգույշ նավարկել փոթորկված ծովում։

Առնչվող Հոդվածներ