14.6 C
Yerevan

«Գաղտնիք Ղարա­բա­ղի»

Մաս 17

Բանա­կում Քոչարյա­նի վստահված անձը շտա­բի պետ Սեյրան Օհանյանն էր, որ ներկա­յացրեց նախա­գա­հի թեկնա­ծուի կենսագրա­կա­նը՝ շեշտե­լով, որ նա ղարա­բաղյան Շարժման առա­ջին եւ ամե­նաե­ռանդուն գործիչնե­րից է, պատե­րազմի ծանրա­գույն փուլում նշա­նակվել է Պաշտպա­նության պետա­կան կոմկի­տեի նախա­գահ, ինչի շնորհիվ ամրապնդվել է բանակ-քաղա­քա­կան իշխա­նություն վստա­հությունը եւ այլն:

Վահրամ Աթա­նեսյան

Ամսա­թի­վը հստակ չեմ հիշում, 1996‑ի նոյեմբերն էր: Սպառվել էր ԼՂՀ նախա­գահ Ռոբերտ Քոչարյա­նի երկամյա լիա­զո­րություննե­րի ժամկե­տը, նշա­նակվել էին նոր, արդեն համա­ժո­ղովրդա­կան ընտրություններ: Քոչարյա­նը, բնա­կա­նա­բար, ընտրարշա­վի ֆավո­րիտն էր: Արտա­ռոց էր, որ Լեռնա­յին Ղարա­բա­ղի այդ փուլի դրությամբ միակ քաղա­քա­կան ուժը՝ ՀՅԴ Արցա­խի կառույցը, որ 1992-ին հաղթել էր ԳԽ ընտրություննե­րում, ձեւա­վո­րել իշխա­նություն, ապա պատե­րազմա­կան իրա­վի­ճա­կում այն «կամա­վոր հանձնել» Պաշտպա­նության պետա­կան կոմի­տեին, նախա­գա­հի իր թեկնա­ծուին չէր առա­ջադրել: Քոչարյա­նի մրցա­կիցն Ազգա­յին ժողո­վի պատգա­մա­վոր, արտա­քին հարա­բե­րություննե­րի հանձնա­ժո­ղո­վի նախա­գահ Բորիս Առուշանյանն էր, որ մինչեւ 1994‑ի տարե­վերջ զբա­ղեցրել էր ՊՊԿ նախա­գա­հի, այսինքն՝ Ռոբերտ Քոչարյա­նի, առա­ջին տեղա­կա­լի պաշտո­նը:
Առուշանյա­նը ղարա­բաղյան Շարժման մի փուլում հանդի­սա­ցել է «Տնօ­րեննե­րի խորհրդի» նախա­գահ: Այդ կառույցը միա­վո­րում էր ԼՂ տնտե­սա­կան հաստա­տություննե­րի տնօ­րեննե­րին եւ կոչված էր հոգա­լու ինքնա­վար մարզի բնակչության սոցիալ-կենցա­ղա­յին ապա­հո­վության հարցե­րը: Կառույցը միա­ժա­մա­նակ քաղա­քա­կան գործունեության առա­քե­լություն էր ստանձնել կամ «ընդհա­տա­կը» որո­շել էր, որ այն պետք է գործա­դիր իշխա­նության այլընտրանք լինի:
Ըստ չճշտված, բայց եւ չհերքված լուրե­րի՝ Բորիս Առուշանյա­նը 1990 թվա­կա­նից անդա­մագրվել է ՀՅԴ-ին, ապա, ունե­նա­լով տարա­ձայնություններ, հակվել դեպի Ռամկա­վար-ազա­տա­կան կուսակցություն: Ո՞րն է իրա­կա­նությունը՝ որեւէ վկա­յագրումով չի հաստատվում: Բորիս Առուշանյա­նի հովա­նա­վո­րությամբ, սակայն, Ստե­փա­նա­կերտում գործել է «Թեքե­յան մշա­կութա­յին միության» մասնաճյուղ, ինչը թույլ է տալիս եզրա­կացնել, որ նա, այնուա­մե­նայնիվ,
Ռամկա­վար-ազա­տա­կան կուսակցության համար ընդունե­լի դեմք եւ քաղա­քա­կան գործընկեր էր: Նախա­գա­հա­կան քարո­զարշա­վից տպա­վորվել է մի դեպք. Ստե­փա­նա­կերտի մշա­կույթի եւ երի­տա­սարդության պալա­տում, որ նախկի­նում կոմկուսակցա­կան միջո­ցա­ռումնե­րի հեղի­նա­կա­վոր սրահ էր, գործող նախա­գահ, նախա­գա­հի թեկնա­ծու Ռոբերտ Քոչարյա­նը հանդի­պում էր Պաշտպա­նության բանա­կի սպա­յա­կազմի ներկա­յա­ցուցիչնե­րի հետ:
Հանդի­պումը, եթե հիշո­ղությունս չի դավա­ճա­նում, վարում էր վարչա­պետ Լեո­նարդ Պետրոսյա­նը: Բանա­կում Քոչարյա­նի վստահված անձը շտա­բի պետ Սեյրան Օհանյանն էր, որ ներկա­յացրեց նախա­գա­հի թեկնա­ծուի կենսագրա­կա­նը՝ շեշտե­լով, որ նա ղարա­բաղյան Շարժման առա­ջին եւ ամե­նաե­ռանդուն գործիչնե­րից է, պատե­րազմի ծանրա­գույն փուլում նշա­նակվել է Պաշտպա­նության պետա­կան կոմկի­տեի նախա­գահ, ինչի շնորհիվ ամրապնդվել է բանակ-քաղա­քա­կան իշխա­նություն վստա­հությունը եւ այլն: Շատ հակիրճ ելույթ ունե­ցավ Ռոբերտ Քոչարյա­նը: Նա շեշտը դրեց պետության ղեկա­վա­րի առաջնա­յին մանդատ ունե­նա­լու անհրա­ժեշտության վրա, խոսեց Ադրբե­ջա­նի հետ պատե­րազմի արդյունքնե­րի, դրանց քաղա­քա­կան նշա­նա­կության մասին՝ ընդգծե­լով, որ ԼՂ-ում ժողովրդի վստա­հությունը վայե­լող կայուն եւ կամա­յին իշխա­նությունը կարող է միջազգա­յին հարթակնե­րում պաշտպա­նել ԼՂՀ անկա­խությունը, ապա­հո­վել խաղաղ եւ բարե­կե­ցիկ կյանք: Ավարտե­լով ոչ ավե­լի քան տասը րոպե տեւած բանա­վոր ելույթը, Քոչարյա­նը դիմեց լեփ-լեցուն դահլի­ճին, որտեղ միայն ուսա­դիրնե­րով զինվո­րա­կաններն էին. «Հարցեր կա՞ն»: Սրա­հում քար լռություն էր, մարդիկ կարծես թե նույնիսկ չէին շնչում: «Հարցեր չկա՞ն»,- ամբիո­նից հավաքվածնե­րի վրա­յով գոհունակ հայացք սահեցրեց Քոչարյա­նը եւ այն է՝ պիտի ամբիո­նից հեռա­նար, երբ տողե­րիս հեղի­նա­կը, որ բանա­կա­յին «Մարտիկ» թերթի խմբա­գիրն էր, վերջին շարքե­րից ոտքի կանգնեց եւ հարցրեց, թե ԼՂՀ նախա­գահն ի՞նչ կարծիք ունի հայ-թուրքա­կան կարգա­վորման մասին, որի շուրջ կրքե­րը բորբոքվել էին Հայաստա­նի նախա­գա­հա­կան ընտրություննե­րի քարո­զարշա­վի եւ հաջորդած իրա­դարձություննե­րի ժամա­նակ: Քոչարյանն իմ հարցին հակիրճ պատասխա­նեց, որ ԼՂՀ‑ն այդ գործընթացնե­րի մասնա­կից չէ, թող Հայաստա­նի նախա­գա­հը ներկա­յացնի՝ քննարկումներ կա՞ն, թե՞ ընդդի­մությունը վերագրումներ է անում:
Հանդի­պումն ավարտվեց: Երբ նախա­գահ, նախա­գա­հի թեկնա­ծու Քոչարյա­նը շքախմբով հեռա­ցավ, ՊԲ հրա­մա­նա­տար Սամվել Բաբա­յա­նը նրանց չմիա­ցավ: Մի քանի րոպե անց նա, ինչպես ժողո­վուրդն է ասում՝ «շան լափ թափեց» Ն զորա­մա­սի հրա­մա­նա­տա­րի գլխին, որ համարձակվել էլ Հադրութում հյուրընկա­լել Քոչարյա­նի մրցա­կից Բորիս Առուշանյա­նին, անգամ «պատվել թեյա­սե­ղա­նով»: Բաժին ընկավ եւ ինձ, ում Բաբա­յա­նը բնութագրեց որպես «սլիշկոմ պալի­տի­զի­րո­վաննի խոխա»/ «չափա­զանց քաղա­քա­կա­նացված երեխա»-ի եւ տեղում որո­շեց, որ ծառա­յությունը պետք է շարունա­կեմ «Եղնիկնե­րում», կարգադրեց, որ մի աստի­ճա­նով իջեցվի զինվո­րա­կան կոչումս: Մի խոսքով՝ «քարա­բաղնիս», որ տեւեց մոտ չորս ամիս:
1997թվականի մարտի 20-ին, երբ տասօրյա կալանք էի կրում ռազմա­կան ոստի­կա­նության սպա­յա­կան պատժախցում, իմա­ցա, որ Ռոբերտ Քոչարյա­նը հրա­ժարվել է ԼՂՀ նախա­գա­հի պաշտո­նից եւ նշա­նակվել Հայաստա­նի վարչա­պետ: Երեւի ՀՅԴ‑ն այդ «բլեֆի» մասին ի սկզբա­նե գիտեր, դրա համար էլ նախա­գա­հա­կան ընտրա­պայքա­րին չմասնակցեց:
(Շարունա­կե­լի

Առնչվող Հոդվածներ