14.6 C
Yerevan

Ուկրաի­նա­յի Պարտությունը Թուլացնե­լու Է Եվրո­պա­յին

Բոլթո­նը հայտա­րա­րել է, որ համա­ձայնագրի ցանկա­ցած արդյունք կթուլացնի թե՛ Ուկրաի­նա­յի, թե՛ Եվրո­պա­յի անվտանգությունը։

Politico-ն գրում է, որ Բոլթո­նի կարծի­քով Թրամփի պլա­նը Ուկրաի­նա­յի համար «մոտ է կապի­տուլյա­ցիա­յին»։

Անվտանգության հարցե­րով խորհրդա­կա­նը նախազգուշացրել է, որ ԱՄՆ նախա­գա­հի առա­ջարկած գործարքը Ուկրաի­նա­յում հակա­մարտությունը դադա­րեցնե­լու համար «բավա­կա­նին մոտ է կապի­տուլյա­ցիա­յին» Վլա­դի­միր Պուտի­նի նպա­տակնե­րի առջև։ Նա նաև նշել է, որ այս գործընթա­ցը կարող է հանգեցնել ԱՄՆ‑ի դուրս գալուն ՆԱՏՕ-ից։

Ջոն Բոլթո­նը, որը աշխա­տել է Թրամփի ղեկա­վա­րության ներքո 2018–2019 թվա­կաննե­րին՝ 17 ամիս, և հեռա­ցել է պաշտո­նից արտա­քին քաղա­քա­կա­նության հարցե­րով տարա­ձայնություննե­րի պատճա­ռով, POLITICO‑ի Power Play փոդքասթի ընթացքում հայտա­րա­րել է, որ նման համա­ձայնագրի ցանկա­ցած արդյունք կթուլացնի թե՛ Ուկրաի­նա­յի, թե՛ Եվրո­պա­յի անվտանգությունը։

«Ես կարծում էի, որ Թրամփը դուրս կբե­րի ԱՄՆ‑ն ՆԱՏՕ-ից։ Նա դեռ դա չի արել, բայց արդեն կարե­լի է լսել առա­ջին ակորդնե­րը… Կստեղծվի հրա­դա­դա­րի ռեժիմ, կմշակվի ռազմա­կա­նացված գոտի, կսկսվեն բանակցություններ, Ուկրաի­նան կհա­մա­ձայնի չանդա­մակցել ՆԱՏՕ-ին․ սա կարգա­վորման մի ծրա­գիր է, որը իսկա­պես կարող էր գրվել Կրեմլում», — ասել է Բոլթո­նը։

Երբ նրան հարցրել են, թե ինչպես է գնա­հա­տում բրի­տա­նա­կան զորքե­րի Ուկրաի­նա­յում տեղա­կայման մասին Սթարմե­րի խոստումը՝ որպես հրա­դա­դա­րի ապա­հովման միջոց, Բոլթոնն արձա­գանքել է արհա­մարհանքով։

«Ես դեմ եմ խաղա­ղա­պահ ուժե­րի տեղա­կայմա­նը… ՄԱԿ‑ի փորձը ցույց է տվել, որ երբ խաղա­ղա­պահներ են տեղա­կայվում, նրանք կարող են դառնալ լանդշաֆտի մշտա­կան մաս, և այս դեպքում դա դե-ֆակտո Ուկրաի­նա­յի բաժանման կհանգեցնի, ինչը ժամա­նա­կի ընթացքում կարող է վերածվել դե-յուրե բաժանման», — ասել է նա։ Բոլթո­նը նաև հարցրել է․ «Ո՞րն է լինե­լու այս ուժե­րի դերը։ Նրանք պետք է ապահովե՞ն հրա­դա­դա­րի պահպա­նումը, այսինքն՝ նրանց պետք է թույլատրվի ուժ կիրա­ռել՝ այն խախտումնե­րը կանխե­լու համար։ Թե՞ դա լինե­լու է ՄԱԿ‑ի խաղա­ղա­պահ ուժ, որը պարզա­պես կդի­տի խախտումնե­րը, մինչ դրանց հեղի­նակնե­րը շարունա­կեն իրենց գործը։ Սա հիմնա­րար տարբե­րություն է, և առնվազն ես չեմ լսել, որ եվրո­պա­ցի­նե­րը քննարկեն, թե այս երկու տարբե­րակնե­րից որը նկա­տի ունեն»։

Ազգա­յին անվտանգության նախկին խորհրդա­կանն ընդգծել է, որ Եվրո­պա­յի համար ավե­լի լավ կլի­նի վճռա­կա­նո­րեն աջակցել Ուկրաի­նա­յին՝ լրացնե­լով նրա սպա­ռա­զի­նության պաշարնե­րը, քան պլա­նա­վո­րել ապա­գա սցե­նարներ, որոնք կարող են համա­ձայնեցվել Թրամփի և Պուտի­նի միջև։

Աղբյուրը‘

https://www.politico.eu/article/donald-trump-john-bolton-warning-politics-nato-ukraine-europe-un-peace-force/

Թարգմա­նեց‘

Արա­յիկ Մկրտումյա­նը

Առնչվող Հոդվածներ