14.6 C
Yerevan

Պետության Հիմքը Անհատն Է

Երա­զանքը պետք է ոգեշնչի, խթա­նի, բայց չդառնա պետության քաղա­քա­կա­նության ու ապրե­լու սկզբունք, քանի որ երա­զանքնե­րը կարող են ներկան չտեսնե­լու արդյունք դառնալ, իսկ վերջինս էլ շատ ծանր նստի հասա­րա­կության ու պետության վրա։

Ռուբեն Բաբա­յան

ԼՈՒՐԵՐ‑ը զրուցել է Հովհ. Թումանյա­նի անվան ազգա­յին տիկնի­կա­յին թատրո­նի գեղարվեստա­կան հարցե­րով խորհրդա­կան, ռեժի­սոր Ռուբեն Բաբա­յա­նի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվել են նախօ­րեին վարչա­պետ Նիկոլ Փաշինյա­նի կողմից կատարված գաղա­փա­րա­խո­սա­կան ուղերձը, որով վարչա­պե­տը դիմել էր ժողովրդին։ Այդ ուղերձում վարչա­պետն առանձնացրել էր մի շարք կետեր, որոնցով հիմնա­վո­րում էր իրա­կան Հայաստա­նի կարև­ո­րությունը և դրա գիտակցման կենսա­կան անհրա­ժեշտությունը։

Ռուբեն Բաբա­յանն այն կարծիքն արտա­հայտեց, որ երբ ասում ենք իրա­կան Հայաստան, պետք է հասկա­նալ, որ դա որևէ հակադրում չէ որևէ բանի։ Իրա­կան Հայաստան բառե­րը կարե­լի է ընդունել, որ Հայաստանն իրա­կան է։ Մեզ չի առա­ջարկվում ընդունել մեկ այլ Հայաստան ու դա իրա­կան համա­րել, այլ, առա­ջին հերթին ընդունել, որ այս Հայաստա­նը, որ ունենք, դա իրա­կան է։ Վարչա­պետն ասում է, որ ապա­գա կա, այո՛, և ապա կա միայն այն դեպքում, եթե կա ներկա ու ներկա­յի գոյությունը հենց այս՝ իրա­կան Հայաստանն է։

Ռեժի­սո­րի կարծքով շատ ավե­լի լավ կլի­ներ, եթե այս գաղա­փա­րա­խո­սությունը ոչ թե վարչա­պե­տի կողմից հնչեր, այլ օրի­նակ Հայաստա­նի Գիտություննե­րի ակա­դե­միա­յի անունից կամ որևէ այլ ինստի­տուտի, մենք ունենք նման կառույցներ, որոնց ավե­լի է «սազում» այդ գործա­ռույթը։ Այնպես չէ, որ վարչա­պե­տի կողմից այս ամե­նի մասին խոսե­լը սխալ է, բայց մյուս կողմից էլ երբ Փաշինյանն է ինչ-որ բան խոսում, ապա այդ ամե­նը մեծ չափով ենթա­կա է քաղա­քա­կան դիմադրության։ Կուսակցա­կան հակա­ռա­կորդնե­րը կարող են հակադրվել այն ամե­նին, ինչ ասում է Փաշինյա­նը, այդ իսկ պատճա­ռով էլ գուցե ավե­լի լավ լիներ, որ վարչա­պե­տը ոչ թե անձամբ խոսեր այդ մասին, այլ նախ դա հայտա­րարվեր որևէ համարժեք կառույցի, օրի­նակ ԳԱԱ‑ի կողմից, և վարչա­պետն էլ իր մասնակցությունն ուներ այդ ամե­նին։

Բաբա­յա­նը նշեց, որ նա ավե­լի շատ հակված է ոչ թե «գաղա­փա­րա­խո­սություն», այլ «արժեքներ» բառը։ Ժողո­վուրդներն ապրում են արժեքնե­րով, և հենց այդ արժեքներն է պետք հասկա­նալ, ընդունել։ Արժեքնե­րի պահպա­նումը չի նշա­նա­կում ապրել անցյա­լով, մնալ անցյա­լում։ Իհարկե, այդ ամե­նը նաև չի նշա­նա­կում մոռա­նալ անցյա­լը, հրա­ժարվել անցյա­լից, հրա­ժարվել երա­զե­լուց, բայց երա­զանքը չի կարող դառնալ պետա­կան քաղա­քա­կա­նության օրվա ընթացքը։ Երա­զանքը պետք է ոգեշնչի, խթա­նի, բայց չդառնա պետության քաղա­քա­կա­նության ու ապրե­լու սկզբունք, քանի որ երա­զանքնե­րը կարող են ներկան չտեսնե­լու արդյունք դառնալ, իսկ վերջինս էլ շատ ծանր նստի հասա­րա­կության ու պետության վրա։

Ռեժի­սո­րը քննարկեց վարչա­պե­տի կողմից բարձրա­ձայնված մի շարք տեսա­կետներ, ինչպես օրի­նակ խաղա­ղության, անհա­տի ու պետության կապի և այլն՝ ընդգծե­լով, որ խաղա­ղությունը, այո, պետք է արվեստ դառնա, ընդ որում՝ հավա­սա­րակշռված արվեստ։ Եթե մենք շարունա­կենք կախված մնալ մեկ կետից, ապա մեզ հետ տեղի կունե­նա այն, ինչ եղավ 2020-ին։ Մենք ունեինք դաշնակցա­յին հրա­շա­լի հարա­բե­րություններ աշխարհի հզո­րա­գույն պետություննե­րից մեկի հետ, բայց դա ի՞նչ տվեց մեզ։

Բաբա­յա­նը նաև նշեց, որ անհա­տը չպետք է ինքն իրեն ստո­րա­դա­սի ու մտա­ծի, որ ինքը չի կարող ինչ-որ բան փոխել, չի կարող ինչ-որ բան անել։ Մարդը շատ բան կարող է անել՝ սկսած ընտրությունից, որի իրա­վունքը նրան տրվում է ծնվե­լուն պես, մինչև փոխե­լը, ստեղծե­լը։ Մարդը պետք է հասկա­նա, որ պետության համար ամե­նա­կարև­որ արժե­նե­րից ու հենա­րաննե­րից մեկը ինքն է։ Ինքն է ստեղծում պետությունը, ինքն է այն պահպա­նում կամ քանդում։ Միևնույն ժամա­նակ, շատ բանե­րին հասնե­լու համար մենք կարիք ունենք ներքին խաղա­ղության, եթե ուզում ենք նաև արտա­քին խաղա­ղության հասնել։ Մենք չենք կարո­ղա­նա հարև­ա­նի հետ գիտակցված խաղա­ղության հասնել, եթե մենք մեր մեջ խաղա­ղություն չունե­նանք, մենք չենք կարող հասկա­նալ այդ խաղա­ղության արժե­քը, եթե հասա­րա­կության ներսում անհատնե­րը իրար հետ խաղա­ղություն չունե­նան։
Ամբողջա­կան հարցազրույցը՝

Առնչվող Հոդվածներ