14.6 C
Yerevan

Ուկրաի­նան Կործա­նում Են Արցա­խի Օրի­նա­կով

Թրամփն էլ հաստատ չգի­տի, որովհետև նա բիզնեսմեն է, նման մանր-մունր հարցե­րով չի զբաղվում, իսկ Պուտի­նի համար դա Ռուսա­կան կայսրության վերա­կանգնումն է, Պուտի­նը միայն դրան է համա­ձայն:

Հրաչյա Արզումանյան

Պանդո­րա­յի արկղը բացվել է Արցա­խում. Ուկրաի­նա­յում այսօր կատարվո­ղը նույն քաղա­քա­կա­նությունն է, ինչ արվեց Արցա­խում. Հրաչյա Արզումանյան

«Մեդիա­լա­բի» հարցե­րին պատասխա­նում է քաղա­քա­կան գիտություննե­րի դոկտոր, ազգա­յին անվտանգության հարցե­րի փորձա­գետ Հրաչյա Արզումանյա­նը

– Պարո՛ն Արզումանյան, ԱՄՆ‑ն ու Ռուսաստա­նը սկսել են Ուկրաի­նա­յի հարցով բանակցել՝ առանց Ուկրաի­նա­յի մասնակցության: Ինչո՞ւ են ԱՄՆ‑ն ու Ռուսաստա­նը նման մարտա­վա­րություն որդեգրել:

– Դա ոչ միայն Ուկրաի­նա­յի ապա­գա­յի հարցն է, այլ նաև Եվրո­պա­յի, ու խոսքը միայն ուկրաի­նա­կան պատե­րազմի մասին չէ, Թրամփի կողմից փաստո­րեն փորձ է արվում դեմոնտա­ժի ենթարկել այն, ինչ ձևա­վորվել է Երկրորդ աշխարհա­մարտից հետո:

Պուտինն ու Թրամփը միա­սին են ընդդեմ Ուկրաի­նա­յի, Եվրո­պա­յի, ու դա շոկա­յին վիճակ է, որովհետև ոչ մեկը չէր պատկե­րացնում, որ սա կարող էր տեղի ունե­նալ: Այսօր ոչ մեկը չունի դրա պատասխա­նը, դեկլա­րա­տիվ մոտե­ցումնե­րը, որ Թրամփը հայտա­րա­րում է Ուկրաի­նա­յի դեմ, անընդունե­լի են: Իհարկե բոլո­րը գիտեն այդ ամե­նը, ու չեմ ուզում նորից կրկնել: Այս գործընթացնե­րը բոլո­րին են վերա­բե­րում, ոչ միայն Ուկրաի­նա­յին:

– Այսինքն՝ տեղի է ունե­նում աշխարհա­կարգի փոփոխությո՞ւն:

– Փոփո­խություն չէ, աշխարհա­կարգի քանդում է տեղի ունե­նում, վակուում է առա­ջա­նում: Թե ինչ է ձևա­վորվե­լու՝ ոչ մեկս չգի­տենք, Թրամփն էլ հաստատ չգի­տի, որովհետև նա բիզնեսմեն է, նման մանր-մունր հարցե­րով չի զբաղվում, իսկ Պուտի­նի համար դա Ռուսա­կան կայսրության վերա­կանգնումն է, Պուտի­նը միայն դրան է համա­ձայն:

– Պարո՛ն Արզումանյան, իսկ ինչպե՞ս ստացվեց, որ Եվրո­պա­յին նույնպես այդ գործընթացնե­րից դուրս թողե­ցին:

– Դա Թրա­փին պետք է հարցնել, որովհետև ես չեմ գտել որևէ փորձա­գետ, գիտնա­կան Եվրո­պա­յում, ԱՄՆ-ում, որը կհա­մարձակվի բացատրել Թրամփի քայլե­րը կամ ինչ-որ ձևով աջակցել Թրամփին: Զարմա­նա­լի է, բայց տոտալ քննա­դա­տում են, որ այդպես չի կարե­լի, որ Թրամփը նաև բարո­յա­պես է գցում ԱՄՆ‑ի անունը, Թրամփն այսօր ոտնա­հա­րում է այն արժե­քա­յին համա­կարգը, որի վրա կառուցված է ԱՄՆ‑ն: Կրկնում եմ, որ սա միայն Ուկրաի­նա­յի հարցը չէ, ամեն ինչ տեղից շարժվել է, և անկանխա­տե­սե­լի է, որովհետև Թրամփն է անկանխա­տե­սե­լի:

– Հաշվի առնե­լով կատարվող զարգա­ցումնե­րը՝ հնչում են մտա­հո­գություններ, որ Ուկրաի­նա­յի հետ կատարվա­ծը կարող է նաև Հայաստա­նի հետ տեղի ունե­նալ: Այս գործընթացնե­րը Հայաստա­նի համար ի՞նչ ռիսկեր են պարունա­կում:

– Մոտե­ցումը ճիշտ չէ, Հայաստա­նում դա արդեն տեղի է ունե­ցել 2020–23 թվա­կաննե­րին, Արցա­խով է ամեն ինչ սկսվել, ԱՄՆ պետքարտուղա­րության հայտա­րա­րություններն ու իրա­կան քաղա­քա­կա­նությունը թույլ տվե­ցին, որ տեղի ունե­նա ցեղասպա­նություն: Մենք առա­ջինն էինք:

Հիմա էլ մեծ վտանգներ կան, մենք պետք է փորձենք չեզո­քացնել պրո­ցեսնե­րի զարգա­ցումը, իսկ սա պարտադրում է, որ Հայաստա­նի իշխա­նությունը վերա­կանգնի իր հարա­բե­րություննե­րը Հայ առա­քե­լա­կան եկե­ղե­ցու հետ, որովհետև Թրամփի գաղա­փա­րա­խո­սությունը կառուցված է քրիստո­նեա­կան նացիո­նա­լիզմի վրա: Դա, փաստո­րեն, այն միակ գործոնն է, որ կարող է չեզո­քացնել վտանգն ու թույլ չտալ ԱՄՆ-ին հրա­պա­րա­կայնո­րեն օժանդա­կել այն ուժե­րին, որ պատրաստ կլի­նեն խփել Հայաստա­նին:

Ինձ համար իհարկե անընդունե­լի է, երբ Եկե­ղե­ցին քաղա­քա­կա­նացվում է, բայց այսօր դա է վիճա­կը, պետությունն ու Եկե­ղե­ցին պետք է միա­սին աշխա­տեն: Ուրիշ գործոններ, որ կարող են օգնել Հայաստա­նին, Հայաստա­նի իշխա­նություննե­րին, ես ուղղա­կի չեմ տեսնում, որովհետև Պուտինն Էրդո­ղա­նի հետ այդ ամեն ինչը սկսել է այստեղ 2020-ին, մենք առա­ջինն ենք եղել, հիմա Ուկրաի­նա­յում են անում, նույն քաղա­քա­կա­նությունն է, Պանդո­րա­յի արկղը բացվել է Արցա­խում:

Քրիստի­նե Աղա­բեկյան

MediaLab.am

Առնչվող Հոդվածներ