21.4 C
Yerevan

«Գաղտնիք Ղարա­բա­ղի»

Մաս 19

Ներքին լարվա­ծությունը, սակայն, բացա­հայտվեց 1999 թվա­կա­նի ամռա­նը, երբ հայտնի էին Հայաստա­նի խորհրդա­րա­նա­կան ընտրություննե­րի արդյունքնե­րը: Մինչ այդ, ըստ տարածված տեսա­կե­տի, Սամվել Բաբա­յա­նը մեծ աջակցություն էր ցուցա­բե­րել Արտա­շես Գեղամյա­նի գլխա­վո­րած նախընտրա­կան դաշինքին՝ փաստա­ցի օժանդա­կե­լով Կարեն Դեմիրճյան-Վազգեն Սարգսյան տանդե­մի քաղա­քա­կան մրցակցին: 

Վահրամ Աթա­նեսյան

Փաստա­ցի՝ Սամվել Բաբա­յա­նի, ֆորմալ առումով՝ Ժիրայր Պողոսյա­նի կազմա­վո­րած կառա­վա­րությունը գործեց ընդա­մե­նը մեկ տարի: Այդ ընթացքում իրա­կա­նություն դարձավ կենսա­թո­շա­կա­յին բարե­փո­խումը, կառա­վա­րությունը մի քանի ներդրումա­յին ծրագրեր նախա­ձեռնեց՝ նպա­տակ ունե­նա­լով ստեղծել նորաշխա­տա­տե­ղեր: Այդ փուլի ներքա­ղա­քա­կան ամե­նա­կա­րեւոր բարե­փո­խումը «Տեղա­կան ինքնա­կա­ռա­վարման մասին» օրենքի ընդոունումը եւ ընտրություննե­րի կազմա­կերպումն էր: Հարա­վա­յին Կովկա­սում ԼՂՀ‑ն առա­ջինն էր, որ անցկացրեց մայրա­քա­ղա­քի համայնքա­պե­տի եւ ավա­գա­նու անդամնե­րի ուղղա­կի ընտրություն: Ստե­փա­նա­կերտի քաղա­քա­պետ ընտրվեց Սամվել Բաբա­յա­նի ավագ եղբայրը՝ Կարեն Բաբա­յա­նը, որ ամիսներ առաջ ներքին գործե­րի նախա­րա­րի պաշտո­նից հրա­ժա­րա­կան էր տվել:
Տպա­վո­րություն էր, որ Պաշտպա­նության բանա­կի հրա­մա­նա­տար Սամվել Բաբա­յա­նը նախա­պատրաստվում է քաղա­քա­կան ավե­լի լուրջ դերա­կա­տա­րության եւ հաջորդ ընտրություննե­րում կառա­ջադրվի նախա­գա­հի թեկնա­ծու: Մինչ այդ նա այդ պաշտո­նին հավակնե­լու իրա­վա­կան հիմք չուներ. օրենքը սահմա­նում էր, որ ԼՂՀ նախա­գա­հի թեկնա­ծու կարող է առա­ջադրվել միայն 35 տարե­կա­նից բարձր տարիք ունե­ցող անձը, իսկ1997թվականին Սամվել Բաբա­յանն ընդա­մե­նը  32 տարե­կան էր: Քաղա­քա­կան հաշվարկում, նա, ամե­նայն հավա­նա­կա­նությամբ, թույլ էր տվել սկզբունքա­յին վրի­պում՝ հուսա­լով, որ Արկա­դի­Ղուկասյանն «իր մոտ նախա­գահ կաշխա­տի»:
Ներքին լարվա­ծությունը, սակայն, բացա­հայտվեց 1999 թվա­կա­նի ամռա­նը, երբ հայտնի էին Հայաստա­նի խորհրդա­րա­նա­կան ընտրություննե­րի արդյունքնե­րը: Մինչ այդ, ըստ տարածված տեսա­կե­տի, Սամվել Բաբա­յա­նը մեծ աջակցություն էր ցուցա­բե­րել Արտա­շես Գեղամյա­նի գլխա­վո­րած նախընտրա­կան դաշինքին՝ փաստա­ցի օժանդա­կե­լով Կարեն Դեմիրճյան-Վազգեն Սարգսյան տանդե­մի քաղա­քա­կան մրցակցին:
Ներքա­ղա­քա­կան նոր լարվա­ծության մեկնարկը տվեց նախա­գահ Արկա­դի Ղուկասյա­նը՝ բոլո­րի համար անսպա­սե­լի հրա­վի­րե­լով բազմա­մարդ մամուլի ասուլիս, որ նրա պաշտո­նա­վարման երկու տարի­նե­րին առա­ջինն էր: Ղուկասյա­նը հանրայնացրեց, որ ԼՂՀ-ում առկա է ռազմա­կա­նից քաղա­քա­կան կառա­վարման անցնե­լու խսիտ անհրա­ժեշտություն: Առանց կոնկրետ Սամվել Բաբա­յա­նին թիրա­խա­վո­րե­լու՝  նա բանա­կին քննա­դա­տեց երկրի սոցիալ-տնտե­սա­կան կյանքին միջամտե­լու, մենաշնորհներ ունե­նա­լու մեջ: Հանրության համար Ղուկասյա­նի խոսքում, ըստ էության, նոր ոչինչ չկար, գրե­թե բոլո­րը գիտեին, որ Ստե­փա­նա­կերտում «զուգա­հեռ իշխա­նություն» է: Ընդ որում, պատե­րազմա­կան ժամա­նակնե­րի տպա­վո­րությամբ մարդիկ իրենց խնդիրնե­րը լուծե­լու համար ավե­լի շատ դիմում էին Պաշտպա­նության բանա­կի հրա­մա­նա­տա­րին, քան՝ վարչա­պե­տին կամ նույնիսկ նախա­գա­հին:
Սենսա­ցիոն մամուլի ասուլի­սից մի քանի օր անց Արկա­դի Ղուկասյա­նը պաշտո­նից հեռացրեց վարչա­պետ Ժիրայր Պողոսյա­նին: Նոր վարչա­պե­տի նշա­նա­կումը, սակայն, ավե­լի քան մեկ շաբա­թով հետաձգվեց: Քաղա­քա­կան «կողասրահնե­րում» խոսակցություններ կային, որ Ղուկասյա­նը վարչա­պե­տի պաշտոնն առա­ջարկել է Սամվել Բաբա­յա­նին, բայց պայմա­նով, որ նա պաշտպա­նության նախա­րար չի նշա­նակվի եւ չի օգտա­գործի բանա­կի հրա­մա­նա­տա­րության նկատմամբ ազդե­ցությունը, բայց Բաբա­յա­նը չի համա­ձայնել: Վարչա­պետ նշա­նակվեց Անուշա­վան Դանիելյա­նը: Ստե­փա­նա­կերտում նրան շատ քչե­րը գիտեին: Պետա­կան քարոզչությունը, սակայն, այդ բացը «լրացրեց» եւ նրան ներկա­յացրեց որպես ժամա­նա­կին Վրաստան տեղա­փոխված արցախցի­նե­րի ժառանգ, ում նախնի­ներն Ասկե­րա­նի շրջա­նի Խաչեն գյուղից են, իսկ ինքը ծնվել է Վրաստա­նի Բոլնիս-Խաչե­նում:
Սամվել Բաբա­յա­նը պաշտպա­նության նախա­րար չվե­րանշա­նակվեց, բայց մնաց Պաշտպա­նության բանա­կի հրա­մա­նա­տար: Պաշտպա­նության նախա­րար նշա­նակվեց Սեյրան Օհանյա­նը, որ, սակայն, բանա­կի եւ զինվո­րա­կա­նության նկատմամբ փաստա­ցի ոչ մի ազդե­ցություն չուներ: Վիտա­լի Բալա­սանյա­նը նշա­նակվեց Սեյրան Օհանյա­նի տեղա­կալ: Այդ որո­շումը ոչ միայն քաղա­քա­կան, այլեւ գործնա­կան նշա­նա­կություն ուներ. Բալա­սանյա­նը ղարա­բաղյան առա­ջին պատե­րազմում զորա­մա­սի, այնուհե­տեւ դիվի­զիա­յի հրա­մա­նա­տար է եղել, ուներ մարտա­կան ընկերնե­րի վստա­հե­լի շրջա­պատ, որ կարո­ղա­ցավ Սեյրան Օհանյա­նի համար բավա­րար հեղի­նա­կություն եւ պաշտո­նա­կան լիա­զո­րություննե­րի իրա­կա­նացման միջա­վայր ապա­հո­վել:
Բանա­կի վերնա­խա­վը վարչա­պե­տի պաշտո­նում Անուշա­վան Դանիելյա­նի նշա­նա­կումը չընդունեց: Ժիրայր Պողոսյա­նի կառա­վա­րության պաշտո­նազրկված մի քանի անդամներ նույնպես խիստ քննա­դա­տա­կան էին տրա­մադրված: Այդ օրե­րին Ստե­փա­նա­կերտում տարածվեց «Бандитский Крым»/ «Ավա­զա­կա­յին Ղրիմ» վերտա­ռությամբ գիրք, որի հեղի­նա­կը պատմում էր Ղրի­մում Անուշա­վան Դանիելյա­նի գլխա­վո­րած «մաֆիա­յի» գործունեության, նրա նկատմամբ հարուցված քրեա­կան գործի, Ուկրաի­նա­յից փախուստի եւ Երեւա­նում կաբե­լի գործա­րա­նի տնօ­րեն նշա­նակվե­լու մասին: Ներքա­ղա­քա­կան դիմա­կա­յությունը հասավ ճգնա­ժա­մա­յին վիճա­կի:
(Շարունա­կե­լի)

Առնչվող Հոդվածներ