Մաս 19
Ներքին լարվածությունը, սակայն, բացահայտվեց 1999 թվականի ամռանը, երբ հայտնի էին Հայաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքները: Մինչ այդ, ըստ տարածված տեսակետի, Սամվել Բաբայանը մեծ աջակցություն էր ցուցաբերել Արտաշես Գեղամյանի գլխավորած նախընտրական դաշինքին՝ փաստացի օժանդակելով Կարեն Դեմիրճյան-Վազգեն Սարգսյան տանդեմի քաղաքական մրցակցին:
Վահրամ Աթանեսյան
Փաստացի՝ Սամվել Բաբայանի, ֆորմալ առումով՝ Ժիրայր Պողոսյանի կազմավորածկառավարությունը գործեց ընդամենը մեկ տարի: Այդ ընթացքում իրականություն դարձավկենսաթոշակային բարեփոխումը, կառավարությունը մի քանի ներդրումային ծրագրերնախաձեռնեց՝ նպատակ ունենալով ստեղծել նորաշխատատեղեր: Այդ փուլի ներքաղաքականամենակարեւոր բարեփոխումը «Տեղականինքնակառավարման մասին» օրենքի ընդոունումըեւ ընտրությունների կազմակերպումն էր: Հարավային Կովկասում ԼՂՀ-ն առաջինն էր, որանցկացրեց մայրաքաղաքի համայնքապետի եւավագանու անդամների ուղղակի ընտրություն: Ստեփանակերտի քաղաքապետ ընտրվեց ՍամվելԲաբայանի ավագ եղբայրը՝ Կարեն Բաբայանը, որամիսներ առաջ ներքին գործերի նախարարիպաշտոնից հրաժարական էր տվել:
Տպավորություն էր, որ Պաշտպանության բանակիհրամանատար Սամվել Բաբայանընախապատրաստվում է քաղաքական ավելի լուրջդերակատարության եւ հաջորդ ընտրություններումկառաջադրվի նախագահի թեկնածու: Մինչ այդ նաայդ պաշտոնին հավակնելու իրավական հիմքչուներ. օրենքը սահմանում էր, որ ԼՂՀ նախագահիթեկնածու կարող է առաջադրվել միայն 35 տարեկանից բարձր տարիք ունեցող անձը, իսկ1997թվականին Սամվել Բաբայանն ընդամենը 32 տարեկան էր: Քաղաքական հաշվարկում, նա, ամենայն հավանականությամբ, թույլ էր տվելսկզբունքային վրիպում՝ հուսալով, որ ԱրկադիՂուկասյանն «իր մոտ նախագահ կաշխատի»:
Ներքին լարվածությունը, սակայն, բացահայտվեց1999 թվականի ամռանը, երբ հայտնի էինՀայաստանի խորհրդարանական ընտրություններիարդյունքները: Մինչ այդ, ըստ տարածվածտեսակետի, Սամվել Բաբայանը մեծ աջակցությունէր ցուցաբերել Արտաշես Գեղամյանի գլխավորածնախընտրական դաշինքին՝ փաստացիօժանդակելով Կարեն Դեմիրճյան-ՎազգենՍարգսյան տանդեմի քաղաքական մրցակցին:
Ներքաղաքական նոր լարվածության մեկնարկըտվեց նախագահ Արկադի Ղուկասյանը՝ բոլորիհամար անսպասելի հրավիրելով բազմամարդմամուլի ասուլիս, որ նրա պաշտոնավարման երկուտարիներին առաջինն էր: Ղուկասյանըհանրայնացրեց, որ ԼՂՀ-ում առկա է ռազմականիցքաղաքական կառավարման անցնելու խսիտանհրաժեշտություն: Առանց կոնկրետ ՍամվելԲաբայանին թիրախավորելու՝ նա բանակինքննադատեց երկրի սոցիալ-տնտեսական կյանքինմիջամտելու, մենաշնորհներ ունենալու մեջ: Հանրության համար Ղուկասյանի խոսքում, ըստէության, նոր ոչինչ չկար, գրեթե բոլորը գիտեին, որՍտեփանակերտում «զուգահեռ իշխանություն» է: Ընդ որում, պատերազմական ժամանակներիտպավորությամբ մարդիկ իրենց խնդիրները լուծելուհամար ավելի շատ դիմում էին Պաշտպանությանբանակի հրամանատարին, քան՝ վարչապետին կամնույնիսկ նախագահին:
Սենսացիոն մամուլի ասուլիսից մի քանի օր անցԱրկադի Ղուկասյանը պաշտոնից հեռացրեցվարչապետ Ժիրայր Պողոսյանին: Նոր վարչապետինշանակումը, սակայն, ավելի քան մեկ շաբաթովհետաձգվեց: Քաղաքական «կողասրահներում» խոսակցություններ կային, որ Ղուկասյանըվարչապետի պաշտոնն առաջարկել է ՍամվելԲաբայանին, բայց պայմանով, որ նապաշտպանության նախարար չի նշանակվի եւ չիօգտագործի բանակի հրամանատարությաննկատմամբ ազդեցությունը, բայց Բաբայանը չիհամաձայնել: Վարչապետ նշանակվեց ԱնուշավանԴանիելյանը: Ստեփանակերտում նրան շատ քչերըգիտեին: Պետական քարոզչությունը, սակայն, այդբացը «լրացրեց» եւ նրան ներկայացրեց որպեսժամանակին Վրաստան տեղափոխվածարցախցիների ժառանգ, ում նախնիներնԱսկերանի շրջանի Խաչեն գյուղից են, իսկ ինքը ծնվելէ Վրաստանի Բոլնիս-Խաչենում:
Սամվել Բաբայանը պաշտպանության նախարարչվերանշանակվեց, բայց մնաց Պաշտպանությանբանակի հրամանատար: Պաշտպանությաննախարար նշանակվեց Սեյրան Օհանյանը, որ, սակայն, բանակի եւ զինվորականությաննկատմամբ փաստացի ոչ մի ազդեցություն չուներ: Վիտալի Բալասանյանը նշանակվեց ՍեյրանՕհանյանի տեղակալ: Այդ որոշումը ոչ միայնքաղաքական, այլեւ գործնական նշանակությունուներ. Բալասանյանը ղարաբաղյան առաջինպատերազմում զորամասի, այնուհետեւ դիվիզիայիհրամանատար է եղել, ուներ մարտական ընկերներիվստահելի շրջապատ, որ կարողացավ ՍեյրանՕհանյանի համար բավարար հեղինակություն եւպաշտոնական լիազորությունների իրականացմանմիջավայր ապահովել:
Բանակի վերնախավը վարչապետի պաշտոնումԱնուշավան Դանիելյանի նշանակումը չընդունեց: Ժիրայր Պողոսյանի կառավարությանպաշտոնազրկված մի քանի անդամներ նույնպեսխիստ քննադատական էին տրամադրված: Այդօրերին Ստեփանակերտում տարածվեց «Бандитский Крым»/ «Ավազակային Ղրիմ» վերտառությամբ գիրք, որի հեղինակը պատմում էր Ղրիմում ԱնուշավանԴանիելյանի գլխավորած «մաֆիայի» գործունեության, նրա նկատմամբ հարուցվածքրեական գործի, Ուկրաինայից փախուստի եւԵրեւանում կաբելի գործարանի տնօրեննշանակվելու մասին: Ներքաղաքականդիմակայությունը հասավ ճգնաժամային վիճակի:
(Շարունակելի)