13.5 C
Yerevan

Հայ Եկե­ղե­ցին Ասե­լիք Չունի՞

Բայց այն ժամա­նակ մենք ունեինք Խրիմյան Հայրիկ կաթո­ղի­կոս, ունեինք քաղա­քա­կան ու ազգա­յին պայքա­րի տրա­մա­բա­նությունը հասկա­ցող քաղա­քա­կան կուսակցություններ, հայրե­նա­սեր մտա­վո­րա­կան էլի­տա, որոնք միանգա­մից զանգվա­ծա­յին պայքար սկսե­ցին այդ հայա­հա­լած քաղա­քա­կա­նության դեմ։ Այսօր, ցավոք սրտի եկե­ղե­ցին, ինչպես և քաղա­քա­կան դաշտը պառակտված է փոխա­դարձ մեղադրանքնե­րով, մանր ինտրիգնե­րով ու իրա­րա­մերժությամբ։ Այսօր չունենք ոչ միայն համընդհա­նուր պայքա­րի մթնո­լորտ, այլև չունենք համընդհա­նուր պայքա­րի տրա­մա­բա­նություն ու դա առաջ տանող նշա­նա­վոր ու երև­ե­լի անձանց։

Արա­յիկ Մկրտումյան

Մի քանի օր առաջ լուր տարածվեց այն մասին, որ Երուսա­ղե­մի իշխա­նություննե­րը պատրաստվում են բռնագրա­վել Հայոց Պատրիարքա­րա­նի ունեցվածքը՝ իբրև փոխհա­տուցում 1994թ․ հետո գոյա­ցած պարտքե­րի դիմաց։
Այդ փորձն արդեն իսկ դատա­պարտել են բազմա­թիվ անհատներ և կազմա­կերպություններ, ինչպես օրի­նակ Եկե­ղե­ցի­նե­րի Համաշխարհա­յին Խորհուրդը՝ ի դեմս խորհրդի գլխա­վոր քարտուղար՝ պրոֆե­սոր Ջերի Փիլա­յի հայտա­րա­րության։
Այն, որ վտանգը ոչ միայն տեսա­նե­լի է, այլև հստակ շոշա­փե­լի՝ պարզ է, բայց կա մի երև­ույթ, ավե­լի ճիշտ այդ երև­ույթի բացա­կա­յությունը, որը ոչ միայն անհասկա­նա­լի է, այլև տարա­կուսանք առա­ջացնող։ Դա հայ եկե­ղե­ցու առաջնորդնե­րի՝ մասնա­վո­րա­պես կաթո­ղի­կոսնե­րի արձա­գանքի բացա­կա­յությունն է։ Այն, ինչ կատարվում է Երուսա­ղե­մում, ոչ միայն ու ոչ թե Պատրիարքա­րա­նին է հարվա­ծում, այլ կրո­նա­կան ազա­տությա­նը, հայ եկե­ղե­ցուն և հայ համայնքին ընդհանրա­պես։ Եվ այս պարա­գա­յում կաթո­ղի­կոսնե­րի կողմից ոչ թե պետք է պարզա­պես հայտա­րա­րություն կամ դատա­պարտման կոչ լինի(եթե այդպի­սիք առհա­սա­րակ կան), այլ աննա­հանջ պայքար, որովհետև դա ընդա­մե­նը հողա­տա­րածք կամ նյութա­կան միջոց չէ, դա հարձա­կում է հայկա­կա­նի վրա։
Առհա­սա­րակ Երուսա­ղե­մում պարբե­րա­բար ակա­նա­տեսն ենք լինում հայե­րի ու հայկա­կան եկե­ղե­ցու դեմ պայքա­րի, հարձա­կումնե­րի ու ճնշումնե­րի։ Ունեցվածքի բռնագրավման այս որո­շումը, որն ըստ էության կրկնությունն է 1903թ․ հունի­սի 12‑ի տխրահռչակ օրենքի, երբ ռուսա­կան ցարա­կան արքունի­քը, Կովկա­սի հակա­հայ փոխարքա Գոլի­ցի­նի ակտիվ դերա­կա­տարմամբ փորձեց բռնա­գա­վել հայ եկե­ղե­ցու ունեցվածքը։ Թե՛ այն ժամա­նակ, թե՛ հիմա մենք գործ ունենք խիստ հակա­հայկա­կան երև­ույթի հետ։ Բռնագրա­վե­լով Պատրիարքա­րա­նի ունեցվածքը, Երուսա­ղե­մի իշխա­նություննե­րը ըստ էության քաղա­քա­կան ակտ են իրա­կա­նացնում հայկա­կան համայնքի ու հայության դեմ՝ նպա­տակ ունե­նա­լով սնունցման արմա­տից կտրել հայե­րին, մասնա­վո­րա­պես Հայոց Պատրիարքա­րա­նը դարձնել անուժ և անկա­րող մի երև­ույթ, որն ի վիճա­կի չէ որևէ ազգա­յին գործունեություն ծավա­լել։ Նույն կերպ էին իրենց պահում ռուսա­կան իշխա­նություննե­րը 1900-ականնե­րի սկզբին, երբ արգե­լում էին հայկա­կան դպրոցնե­րի գործունեությունը, փորձում էին բռնագրա­վել եկե­ղե­ցու ունեցվածքը։
Բայց այն ժամա­նակ մենք ունեինք Խրիմյան Հայրիկ կաթո­ղի­կոս, ունեինք քաղա­քա­կան ու ազգա­յին պայքա­րի տրա­մա­բա­նությունը հասկա­ցող քաղա­քա­կան կուսակցություններ, հայրե­նա­սեր մտա­վո­րա­կան էլի­տա, որոնք միանգա­մից զանգվա­ծա­յին պայքար սկսե­ցին այդ հայա­հա­լած քաղա­քա­կա­նության դեմ։ Այսօր, ցավոք սրտի եկե­ղե­ցին, ինչպես և քաղա­քա­կան դաշտը պառակտված է փոխա­դարձ մեղադրանքնե­րով, մանր ինտրիգնե­րով ու իրա­րա­մերժությամբ։ Այսօր չունենք ոչ միայն համընդհա­նուր պայքա­րի մթնո­լորտ, այլև չունենք համընդհա­նուր պայքա­րի տրա­մա­բա­նություն ու դա առաջ տանող նշա­նա­վոր ու երև­ե­լի անձանց։
Հարց է առա­ջա­նում, թե ինչո՞ւ մինչև հիմա հայ եկե­ղե­ցու երև­ե­լի անձնանց կողմից արդեն իսկ մեծ աղմուկ չի բարձրացվել, ինչու եկե­ղե­ցա­կան վերնա­խա­վը որևէ գործուն միջամտություն չի իրա­կա­նացրել։ Շատ ավե­լի լավ, եթե ինչ որ բան արվում է, բայց իրա­պես լավ կլի­ներ, եթե մենք բոլոր այդ ամե­նին ակա­նա­տես լինեինք և դա մեզ համար ևս մեկ օրի­նակ դառնար ընդհա­նուր պայքա­րի ու հաղթա­նա­կի օրի­նա­կի։
Այսօր՝ փետրվա­րի 24-ին պիտի տեղի ունե­նա վարչա­կան հայցի լսում Երուսա­ղե­մում, որ ձեռնարկել է Հայոց Պատրիարքա­րա­նը։ Այդ ամե­նը իհարկե մեկ լսումով չի ավարտվի, քանի որ հարցը լուրջ է դրված, բայց արդյո՞ք Պատրիարքա­նաը միայնակ չէ իր այս պայքա­րում։ Արդյո՞ք ազնիվ է Եկե­ղե­ցի­նե­րի Համաշխարհա­յին խորհրդի կողմից լսել մտա­հո­գություն և դատա­պարտում, բայց ոչ ՀԱԵ կողմից, հաշվի առնե­լով, որ բազմա­թիվ եկե­ղե­ցա­կաններ բավա­կան ակտիվ են ՀՀ ներքա­ղա­քա­կան իրա­դարձություննե­րում։
Եթե Երուսա­ղե­մի իշխա­նություննե­րը հաջո­ղեն Պատրիարքա­րա­նից խլել ունեցվածքը, ապա սա հարված է լինե­լու առա­ջին հայե­րին՝ հայ համայնքին։ Առանց այն էլ վերջին տարի­նե­րին մենք էապես կորուստ ենք ունե­ցել Մերձա­վոր Արև­ելքում՝ մասնա­վո­րա­պես Սիրիա­յում, Լիբա­նա­նում։ Հայկա­կան ծաղկուն համայնքնե­րը գրե­թե ոչնչացված են ավե­րիչ պատե­րազմնե­րի հետև­անքով, էապես կորցրել են իրենց դիրքե­րը և այժմ՝ Երուսա­ղե­մում ևս պարտություն կրե­լով մենք, խոշոր հաշվով դուրս ենք մնում Մերձա­վոր Արև­ելքի կարև­ո­րա­գույն կենտրոննե­րից՝ ավե­լի թուլացնե­լով հայկա­կան ներուժը։
Բացառված չէ, որ այս ամե­նի հետև­ում կանգնած լինեն ադրբե­ջա­նա­կան գործո­ղություննե­րը, որոնք կարող են իրենց հրեա գործընկերնե­րին խոշոր «նվերնե­րի դիմաց» դրդել նման միջո­ցա­ռումնե­րի, որոնց նպա­տա­կը մեկն է՝ քայքա­յել հայոց ուժը ցանկա­ցած տեղ, որտեղ որ հնա­րա­վոր է։ Հաշվի առնե­լով, որ այս անգամ հարվածն ուղղված է ոչ թե անհատ որևէ գործչի կամ ինչ որ գրա­խա­նութի, ֆիլմի ցուցադրման, այլ հայկա­կան ներկա­յության խորհրդա­նիշնե­րից կարև­ո­րա­գուննե­րից մեկի՝ Պատրիարքա­րա­նի դեմ, կարող ենք ենթադրել, որ «գույք՝ պարտքի դիմաց» այս սկբունքը ունի նաև թաքնված հակա­հայկա­կան ջատա­գովներ։
Այս իրա­վի­ճա­կում կենսա­կա­նո­րեն անհրա­ժեշտ է ՀԱԵ ակտիվ և չդա­դա­րող պայքա­րը բոլոր հնա­րա­վոր ձևե­րով ու միջոցնե­րով։ ՀԱԵ‑ը, որ հավա­նա­բար լավ հասկա­նում է, թե ինչ է նշա­նա­կում Պատրիարքա­րա­նի դեմ այս արշա­վը, պետք է բազմա­պա­տիկ ավե­լի ներգրա­ված լինի սրա դեմ, քան ՀՀ ներքա­ղա­քա­կան իրա­վի­ճակնե­րում ներգրա­վա­ծությունն է։ Եթե Պատրիարքա­րա­նը կորցնի իր ունեցվածքը, Իսրա­յե­լի հայ համայնքին կհասցվի խորտա­կիչ մի հարված, որի հետև­անքը, դժբախտա­բար շատ ծանր է լինե­լու։
Մեր թշնա­մի­նե­րը հայ եկե­ղե­ցուն կրա­կե­լիս վրի­պե­ցին 1903թ․ հունի­սի 12-ին, բայց վտանգ կա, որ այդ գնդա­կը մեզ կդիպչի 2025-ին՝ Երուսա­ղե­մում։

Առնչվող Հոդվածներ