13.5 C
Yerevan

Փոփո­խություն Հանուն Ապա­գա­յի

Եթե Սահմա­նադրության առանձին դրույթներ խոչընդոտ են ՀՀ ժողովրդի և պետության համար, ուրեմն դրանք պետք է փոփո­խության ենթարկվեն:

Դավիթ Ստե­փանյան

Դիտորդնե­րը չեն ծեծվի, լցո­նում չի չլի­նի. ինչ խնդիրներ կան Սահմա­նադրության մեջ, ինչպես կշտկվեն դրանք

Ինչո՞ւ է կարև­որ համա­ժո­ղովրդա­կան հանրաքվեով նոր Սահմա­նադրության ընդունումը

Հարցի վերա­բերյալ օրերս քաղա­քա­ցի­նե­րին հղած իր ուղերձում վարչա­պետ Նիկոլ Փաշինյանն ասաց՝ «էական է, որ ժողո­վուրդը, քաղա­քա­ցին իրեն ընկա­լի ոչ միայն որպես պետության հիմնա­դիր, այլև պետության մեջ հաստատված իրա­վա­կարգի աղբյուր, սահմա­նադրա­կան կարգն ընկա­լի որպես՝ իր մասնակցությամբ ձեռքբերված համա­ժո­ղովրդա­կան պայմա­նա­վորվա­ծություն»:

Այդ համա­տեքստում Կառա­վա­րության ղեկա­վա­րը նկա­տեց՝ «էական է համա­ժո­ղովրդա­կան հանրաքվեով նոր Սահմա­նադրության ընդունումը, քանի որ գործող սահմա­նադրության ընդունման համար անցկացված նախկին բոլոր հանրաքվե­նե­րը առնվազն հնա­րա­յին ընկալման մեջ ունեն լեգի­տի­մության լրջա­գույն պակաս»:

«Նոր Սահմա­նադրության ընդունման ռազմա­վա­րա­կան նպա­տակն անցումն է պետա­կա­նա­զուրկ ազգի ռելիկտա­յին (մնա­ցորդա­յին) գործե­լա­կարգից դեպի պետա­կա­նա­կերտ ժողովրդի գործե­լա­կարգ»,- ընդգծեց նա:

Նիկոլ Փաշինյա­նը, անդրա­դառնա­լով հարցի վերա­բերյալ ներքա­ղա­քա­կան որոշ շահարկումնե­րին, մանրա­մասնեց, որ ինքը 2020 թվա­կա­նից է խոսել Հայաստա­նի նոր Սահմա­նադրության անհրա­ժեշտության մասին՝ այս համա­տեքստում շեշտե­լով. «ՀՀ քաղա­քա­ցի­նե­րը իրենց պետք է ընկա­լեն որպես ՀՀ-ում հաստատված իրա­վա­հա­րա­բե­րություննե­րի համա­կարգի հիմնա­դիր»:

Իրա­կա­նում ո՞ւմ և ինչո՞ւ է պետք փոխել Սահմա­նադրությունը

Քաղա­քա­գետ Դավիթ Ստե­փանյա­նի համոզմամբ՝ Սահմա­նադրությունը փոխե­լը առա­ջին հերթին պետք է իշխա­նությա­նը: Ըստ նրա՝ եթե Սահմա­նադրության առանձին դրույթներ խոչընդոտ են ՀՀ ժողովրդի և պետության համար, ուրեմն դրանք պետք է փոփո­խության ենթարկվեն:

Արձա­գանքե­լով իշխա­նության ընդդի­մա­խոսնե­րի այն պնդումնե­րին, թե սա երրորդ երկրի՝ Թուրքիա­յի կամ Ադրբե­ջա­նի պահանջով է արվում՝ Ստե­փանյանն ասում է. «Տրա­մա­բա­նությունը հետևյալն է. ի վերջո, ինչ էլ առա­ջարկեն Ալիևն ու Էրդո­ղա­նը, ՀՀ իշխա­նությունը, կամ Նիկոլ Փաշինյա­նը, որո­շումը կայացնե­լու է ժողո­վուրդը: Ի՞նչ է սա նշա­նա­կում, նշա­նա­կում է, որ եթե մեր Անկա­խության հռչա­կա­գի­րը պետք է Սահմա­նադրությունից հանվի և դառնա հանրաքվեի կետե­րից մեկը, շատ մեծ է հավա­նա­կա­նությունը, որ հասա­րա­կությունը գնա­լու է և «ոչ» է ասե­լու հանրաքվեին: Ես կարծում եմ՝ սա հասկա­նում է նաև իշխա­նությունը: Իսկ եթե իսկա­պես հարցը ներքա­ղա­քա­կան խնդիրներն են, և Սահմա­նադրության մեջ կան խնդրա­հա­րույց կետեր, որոնք չեն համա­պա­տասխա­նում այսօրվա իրո­ղություննե­րին, այսինքն՝ գործող Սահմա­նադրությունը հնա­ցել է, նշա­նա­կում է՝ ընդդի­մության և Ալիևի մատնանշած կետը չպի­տի լինի օրա­կարգում, իսկ եթե հայտնվի, ապա կնշա­նա­կի, որ այս ամե­նը ֆարս է»:

Քաղա­քա­գե­տը կարծում է, որ, հաշվի առնե­լով աշխարհա­քա­ղա­քա­կան, ազգա­յին անվտանգության հայե­ցա­կարգա­յին լուրջ փոփո­խություննե­րը, կա անհրա­ժեշտություն Մայր օրենքում փոփո­խություններ կատա­րե­լու:

Կրկին անդրա­դառնա­լով ընդդի­մա­դիրնե­րի պնդումնե­րին՝ վերջինս նկա­տում է՝ անկախ նրա­նից՝ ինչ օրի­նա­գիծ ու նախա­գիծ է առա­ջարկվում, բխո՞ւմ է դա ՀՀ շահե­րից, թե՞ ոչ, միևնույն է, նրանք փորձե­լու են տապա­լել այն:

«Ընդդի­մության գործա­ռույթն է տապա­լել իշխա­նության ցանկա­ցած օրի­նա­գիծ, առա­ջարկ: Կան երկրներ, որտեղ ընդդի­մությունը այս կերպ է վարվում և տապա­լում միայն այն օրի­նագծերն ու նախա­ձեռնություննե­րը, որոնք հակա­սում են երկրի պետա­կան շահե­րին: Մեր ընդդի­մությունը գնում է «հին և բարի» ճանա­պարհով և փորձում տապա­լել ցանկա­ցած նախա­ձեռնություն՝ անկախ նրա­նից՝ կարևո՞ր է դա մեր, մեր պետության համար, թե՞ ոչ, էակա­նը դեմ գործեն իշխա­նությա­նը: Նրանց տրա­մա­բա­նությունը սա է»,- «Հայկա­կան ժամանակ»-ի հետ զրույցում կարծիք է հայտնում նա:

Ի՞նչ բացեր ու թերություններ կան գործող Սահմա­նադրությունում

«Իրա­զեկ քաղա­քա­ցի­նե­րի միա­վո­րում» ՀԿ ծրագրե­րի համա­կարգող Դանիել Իոաննիսյա­նը մեզ հետ զրույցում նկա­տում է՝ ամե­նա­կարև­որ բացերն ու խնդրա­հա­րույց կետե­րը նրանք են, որ գործող Սահմա­նադրությունը չի ապա­հո­վում անկախ մարմիննե­րի անկա­խության երաշխիքնե­րը, Սահմա­նադրությունն ունի թերություններ՝ կապված ընտրա­կարգի հետ, կան բացեր՝ կապված մի շարք ոլորտնե­րում պետա­կան քաղա­քա­կա­նության նպա­տակնե­րի ամրագրման հետ և այսպես շարունակ:

«Ամե­նա­կարև­որն այն է, որ այդ Սահմա­նադրությունը երբեք ու երբեք ժողո­վուրդը չի ընդունել, և երկրորդը՝ այդտեղ բազմա­թիվ կարգա­վո­րումներ կան, որոնք իշխա­նության «հագով կարված» կոստյումի էլե­մենտներ են պարունա­կում»,- ասում է նա:

Իոաննիսյա­նը նկա­տում է՝ Սահմա­նադրություն փոխո­ղը լինե­լու են ՀՀ քաղա­քա­ցի­ներն ընտրա­տե­ղա­մա­սում, և հետև­ա­բար Սահմա­նադրությունը պետք է ունե­նա այն «պետքը», որը որ ՀՀ քաղա­քա­ցի­նե­րի շահե­րից է բխում, հակա­ռակ դեպքում, քաղա­քացնե­րը դրան կողմ չեն քվեարկի:

Վերջի­նիս կարծի­քով՝ ծիծա­ղե­լի է խոսել այն մասին, որ Սահմա­նադրությունը կարող է որև­ի­ցե այլ ուժի շահե­րից բխել: Ըստ նրա՝ եթե այլ ուժե­րի շահե­րից բխի, քաղա­քա­ցի­նե­րը փոփո­խությա­նը կողմ չեն քվեարկի, և հարցը կփակվի. «Անցել են այն ժամա­նակնե­րը, երբ կարե­լի էր դիտորդնե­րին ծեծե­լով՝ տեղա­մա­սից վռնդել և լցո­նում անե­լով՝ հանրաքվե կեղծել, ինչպես եղավ 2015 թվա­կա­նին»:

Ըստ զրուցակցի՝ նոր Սահմա­նադրություն ընդունե­լու դեպքում բոլո­րի համար պարզ կլի­նի, որ իրա­վա­կարգը ոչ թե Սերժ Սարգսյա­նը, կամ նախորդ իշխա­նություննե­րը, կամ ռուսնե­րը, օսմաննե­րը, պարսիկնե­րը, այլ բոլո­րով միա­սին են սահմա­նել, իսկ իրա­վա­կարգ խախտե­լը հանրության կամքի դեմ գնալ կլի­նի:

Բովանդա­կության բացա­կա­յության պայմաննե­րում խոսել նրա­նից, թե գործող Սահմա­նադրությունը ում համար է, ում համար չէ, ում շահե­րից է բխում, ումից՝ ոչ, ըստ Իոաննիսյա­նի, անլուրջ է. «Բովանդա­կությունը կլի­նի՝ հետո տեսնենք՝ ինչ են ասե­լու»:

Առնչվող Հոդվածներ