21.4 C
Yerevan

«Գաղտնիք Ղարա­բա­ղի»

Մաս 20

Ստե­փա­նա­կերտում տարածված էր, որ Սամվել Բաբա­յա­նը «պատրաստվում է գրա­վել նախա­գա­հի նստա­վայրը եւ իրեն հռչա­կել ԼՂՀ առաջնորդ»։ Ներքին գործե­րի նախա­րա­րի պաշտո­նում Արթուր Աղա­բեկյա­նի նշա­նա­կումը խորհրդանշում էր, որ Արկա­դի Ղուկասյա­նին աջակցում է ոչ միայն Հայաստա­նի իշխա­նությունը, այլեւ՝ ՀՅԴ‑ն։

Վահրամ Աթա­նեսյան

1999թ․ ամռան ներքա­ղա­քա­կան լարվա­ծության սկզբնա­կան շրջա­նում Ազգա­յին ժողո­վի մի խումբ պատգա­մա­վորներ հայտա­րա­րե­ցին, որ եթե Սամվել Բաբա­յա­նը պաշտպա­նության նախա­րա­րի պաշտո­նից հրա­ժա­րա­կան է տվել, ապա նախա­գահ Ղուկասյա­նը նույնպես պետք է հեռա­նա, անցկացվեն նոր ընտրություններ։ Հիմնա­վո­րումն այն էր, որ Ղուկասյա­նը 1997-ին նախա­գահ չէր ընտրվի, եթե նրան չաջակցեր Բաբա­յա­նը։ Նախա­ձեռնողնե­րը մտա­դիր էին անհրա­ժեշտ ստո­րագրություններ հավա­քել եւ օրենքի ուժով հրա­վի­րել Ազգա­յին ժողո­վի արտա­հերթ նիստ։
Տողե­րիս հեղի­նակն այդ ժամա­նակ Ստե­փա­նա­կերտում «Ազա­տություն» ռադիո­կա­յա­նի թղթա­կից էր եւ Ազգա­յին ժողո­վի նախա­գահ Օլեգ Եսա­յա­նի հետ հարցազրույց անցկացնե­լու հանձնա­րա­րություն էր ստա­ցել։ Բավա­կան երկար ժամա­նակ պահանջվեց, մինչեւ Եսա­յա­նը համա­ձայնություն տվեց։ Հարցազրույցը վարում էի նրա ծառա­յո­ղա­կան առանձնա­սենյա­կում։ Եսա­յա­նը խոսում էր, բայց պայմա­նով՝ ոչ չեմ ձայնագրում։ «Ինչ որ պետք է հրա­պա­րա­կե­լու համար, հետո կասեմ»,- ձայնագրի­չը միացնե­լու խնդրանքիս մի քանի անգամ առարկեց նա։
Նրա խոսքը բավա­կան մանվա­ծա­պատ էր, անդրա­դառնում էր Շարժման առա­ջին փուլին, հետա­գա իրա­դարձություննե­րին, Պաշտպա­նության պետա­կան կոմի­տեի ստեղծման հարցում իր «վճռո­րոշ դերա­կա­տա­րությա­նը»,- մինչդեռ «Ազա­տություն» ռադիո­կա­յա­նի Պրա­հա­յի խմբագրությա­նը մի հարց էր հետաքրքրում․ եթե Բաբա­յա­նի կողմնա­կիցնե­րին հաջողվի տասնմեկ պատգա­մա­վո­րի ստո­րագրություն հավա­քել, Եսա­յա­նը՝ որպես Ազգա­յին ժողո­վի նախա­գահ, արտա­հերթ նիստ կհրա­վի­րի՞, Արկա­դի Ղուկասյա­նի պաշտո­նանկության հարցը կքննարկվի։
Այս հարցի եթե ոչ կոնկրետ, ապա գոնե հավաստիության տեղ թողնող պատասխանն էի փորձում ստա­նալ «միջանկյալ» կերպով, երբ ներս մտավ նրա օգնա­կա­նը եւ ինչ-որ բան կմկմաց։ Եսա­յա­նը ընդհա­տեց զրույցը, վեր կացավ։ Բնա­կա­նա­բար, ոտքի կանգենցի նաեւ ես եւ վերցնե­լով ձայնագրի­չը՝ քայլե­ցի դեպի ելքի դուռը։ Այն է՝ դուրս էի գալիս, երբ դեմ առ դեմ հանդի­պե­ցի մի խումբ բարձրաստի­ճան զինվո­րա­կաննե­րի։ Նույն օրը լուր տարածվեց, որ բանա­կի բարձրա­գույն սպա­յա­կազմը պետա­կան պարգեւնե­րը վերա­դարձրել է նախա­գա­հի աշխա­տա­կազմ, իսկ ԱԺ նախա­գա­հից պահանջել, որպեսզի արտա­հերթ նիստ հրա­վի­րի։
Թե ինչ տոնայնության զրույց էր ունե­ցել Եսա­յա­նը զինվո­րա­կա­նության հետ՝ կարե­լի է միայն ենթադրել, բայց նրան, ամե­նայն հավա­նա­կա­նությամբ, հաջողվել էր մեղմել նրանց զայրույթը։ Կարճ ժամա­նակ անց, սակայն, հայտնի դարձավ, որ արտա­հերթ նիստ պահանջող պատգա­մա­վորնե­րի մի մասը հրա­ժարվել է սեփա­կան ստո­րագրությունից, Արկա­դի Ղուկասյա­նի հրա­ժա­րա­կա­նի հարցը՝ հանվել ներքա­ղա­քա­կան օրա­կարգից։
Այդ փուլում Լեռնա­յին Ղարա­բա­ղի միակ քաղա­քա­կան ուժը ՀՅԴ տեղա­կան կառույցն էր։ Բաբա­յան-Ղուկասյան դիմա­կա­յության հարցում Դաշնակցությունն ի՞նչ կողմնո­րո­շում ուներ՝ հրա­պա­րա­կա­յին որեւէ դրսեւո­րում հայտնի չէր. ՀՅԴ‑ն Ազգա­յին ժողո­վում ոչ միայն խմբակցություն չուներ, այլեւ ներկա­յացված չէր։ Դրա­նից, անշուշտ, չի հետեւում, թե Դաշնակցությունը ներքա­ղա­քա­կան գործընթացնե­րից անմասն էր։ Ավե­լի քան բնութագրա­կան էր, որ ճգնա­ժա­մա­յին այդ փուլում Արթուր Աղա­բեկյա­նը, որ զբա­ղեցնում էր Հատուկ ծրա­գե­րի վարչության պետի պաշտո­նը, հրա­վիրվեց Ստե­փա­նա­կերտ եւ նշա­նակվեց ներքին գործե­րի նախա­րար։
Ստե­փա­նա­կերտում տարածված էր, որ Սամվել Բաբա­յա­նը «պատրաստվում է գրա­վել նախա­գա­հի նստա­վայրը եւ իրեն հռչա­կել ԼՂՀ առաջնորդ»։ Ներքին գործե­րի նախա­րա­րի պաշտո­նում Արթուր Աղա­բեկյա­նի նշա­նա­կումը խորհրդանշում էր, որ Արկա­դի Ղուկասյա­նին աջակցում է ոչ միայն Հայաստա­նի իշխա­նությունը, այլեւ՝ ՀՅԴ‑ն։
ՆԳ նախա­րա­րի պաշտո­նում, սակայն, Աղա­բեկյա­նը պաշտո­նա­վա­րեց շատ կարճ, երեւի թե՝ մեկ ամիս։ Ինչո՞վ էր պայմա­նա­վորված նրա հրա­ժա­րա­կա­նը։ Տարածված է, որ նրան «Բաբա­յանն է սպառնա­ցել»,- բայց այդ պատասխա­նատվությունն ստանձնե­լիս մի՞թե պարզ չէր, որ Պաշտպա­նության բանա­կի հրա­մա­նա­տա­րի հետ դիմա­կա­յությունն անխուսա­փե­լի է։ Կարե­լի է շատ զգուշո­րեն ենթադրել, որ Աղա­բեկյա­նին պաշտո­նից ետ է կանչել ՀՅԴ‑ն՝ հասկա­նա­լով, որ Բաբա­յան-Ղուկասյան դիմա­կա­յությունը քաղա­քա­կան-քաղա­քա­կիրթ հանգուցա­լուծում չունի, ամեն ինչ գնում է առճա­կատման խորացման, որի հետեւանքնե­րը կանխա­տե­սելն արդեն մեծ դժվա­րություն չէր։
Արթուր Աղա­բեկյա­նին ՆԳ նախա­րա­րի պաշտո­նում փոխա­րի­նեց Բակո Սահակյա­նը։ Մինչ այդ նա Մոսկվա­յում Հայաստա­նի Ազգա­յին անվտանգության եւ ներքին գործե­րի նախա­րա­րության ներկա­յա­ցուցիչն էր։ Բակո Սահակյա­նը ՆԳ նախա­րա­րությունում շատ արագ կազմա­վո­րեց նոր ղեկա­վա­րություն։ Թե ինչու՞ հատկա­պես Մոսկվա­յում բավա­րար պատրաստություն անցած Բակո Սահակյա­նը պիտի գլխա­վո­րեր ԼՂՀ ՆԳՆ‑ն՝ քաղա­քա­կան «չբացված փակագծե­րից» եւս մեկն է։
(Շարունա­կե­լի)

Առնչվող Հոդվածներ