Հայաստան

Հայաստանի Շահը Անքննելի Առաջնահերթություն

Հարավային Կովկասը, որ թեև ավելի հանգիստ է Սիրիայի ու Լիբանանի համեմատ, ամեն դեպքում ունի մի շարք չլուծված խնդիրներ, որոնք դառնում են թեժ քննարկումների մարտահրավերներ։ Թուրքիան, Իրանը, Ռուսաստանը մեծ ջանքեր են գործադրում, որպեսզի այդ խնդիրները իրենց ձևաչափով լուծվեն։ Հայաստանը, ինչպես նշեց Գանտահարյանը, պետք է չափազանց աչալուրջ լինի իր շահերը պաշտպանելու գործում։

Շահան Գանտահարյան

1inTV-ը զրուցել է Լիբանանի «Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվել են տարածաշրջանին վերաբերող մի շարք կարևոր հարցեր։
Շահան Գանտահարյանը, անդրադառնալով ռուս-իրանական հարաբերություններին, նշեց, որ այդ երկու երկրները ներկայումս բավական լուրջ մարտահրավերների առաջ են կանգնած, քանի որ բավական լուրջ նահանջ են գրանցել վերջին ժամանակներում։ Հատկապես Սիրիայում, Լիբանանում Ռուսաստանն ու Իրանը լրջագույն խնդիրներ ունեն։ Նրանք երկուսն էլ այլևս չունեն այն վերահսկողությունն ու ազդեցությունը, որը կար նախկինում։ Եթե Ռուսաստանը Միջերկրականում դեռևս ռազմանավեր ունի, որը ինչ որ չափով դեռևս պահում է իր նշանակությունը, ապա Իրանը Սիրիայում այլևս չունի ոչ մի ռազմական հենակետ, ինչպես նաև Լիբանանում է կորցրել իր ազդեցությունը։ Մյուս կողմից էլ տարածաշրջանում կայունացման խնդիր ունի Թուրքիան, որը մի կողմից շարունակում է հակաիսրայելյան պահվածքը՝ կոչ անելով, որ Իսրայելը դադարեցնի իր ցեղասպան գործունեությունը, միևնույն ժամանակ էլ կարիք ունի ավելի ծանրակշիռ դարձնել իր ներկայությունը Սիրիայում ու մերձավոր Արևելքում առհասարակ։ Միևնույն ժամանակ Թուրքիան չկարողացավ դառնալ ուկրաինական բանակցությունների հարթակ։ Անկարան շատ է փորձում այդ հարցը ծառայեցնել իր շահերին, անընդհատ ռուս-ուկրաինական բանակցությունների համար «քննարկման միջավայր» ապահովել, բայց դա նրա մոտ չստացվեց։
Գանտահարյանը նաև քննարկեց այն, որ նշված բոլոր երկրները լուրջ վերաբերմունք ունեն նաև Հարավային Կովկասի նկատմամբ։ Հարավային Կովկասը, որ թեև ավելի հանգիստ է Սիրիայի ու Լիբանանի համեմատ, ամեն դեպքում ունի մի շարք չլուծված խնդիրներ, որոնք դառնում են թեժ քննարկումների մարտահրավերներ։ Թուրքիան, Իրանը, Ռուսաստանը մեծ ջանքեր են գործադրում, որպեսզի այդ խնդիրները իրենց ձևաչափով լուծվեն։ Հայաստանը, ինչպես նշեց Գանտահարյանը, պետք է չափազանց աչալուրջ լինի իր շահերը պաշտպանելու գործում։
Հարավային Կովկասում իհարկե լրջագույն հարցը հայ-ադրբեջանական հարաբերություններն են ու դրա ամենացավոտ կողմը՝ Սյունիքի միջանցքը։ Հայ-իրանական հարաբերություններն այս առումով հիմա բավական լավ վիճակում են։ Դա ունի իր պատճառները։ Ռուսաստանը ցանկանում է Սյունիքի «միջանցքը» վերցնել իր վերահսկողության տակ, Թուրքիան ցանկանում է վերցնել այնքան, ինչքան հնարավոր է։ Բայց այս պահին Ռուսաստանը ոչ միայն նախկին ազդեցությունը չունի, այլև, երբեմն խոսք է գնում նրա, Անդրկովկասում ներկայության ավելի թուլացման մասին։ Այս իրավիճակում իհարկե լավ է, որ Հայաստան-Իրան հարաբերությունները դրական մթնոլորտում են գտնվում, բայց Հայաստան-Իրան հարաբերությունները նաև կախված են այն բանից, թե ինչպես կկարողանան զարգանալ Իրան-Արևմուտք, Իրան-ԱՄՆ հարաբերությունները։ Իսրայելը դեռևս շարունակում է մնալ Իրանի գլխավոր ախոյանը և Իրանը ցանկանում է Հայաստանի միջոցով լուծել իր ապաշրջափակման հարցերը, բայց և միաժամանակ թույլ չտալ, որպեսզի տարածաշրջանում, հատկապես իր սահմանների մոտ այլ ուժեր հայտնվեն։
Շահան Գանտահարյանը նշեց, որ ԱՄՆ-Իրան բանակցություններում՝ ՀՀ-ի հավանական կամրջողի դերը այս երկուսի միջև, բխում է Հայաստանի պետական շահերից։ Սյունիքը, որ աշխարհաքաղաքական մեծ նշանակություն ունի, նման պարագայում Հայաստանի հսկայական հնարավորություններ կտա։ Դա իհարկե հասկանում են նաև մյուս պետությունները՝ Թուրքիան, Ադրբեջանը, Ռուսաստանը։ Ինչ որ առումով նորից նպատակ կա փորձել աշխատեցնել 3+3 ձևաչափը, թեև այն ավելի շատ 3+2 է դառնում, քանի որ Վրաստանը դեռևս իր խոսքը չի ասել, բայց կարծես, թե նպատակ չունի միանալ դրան։ Հայաստանն ավելի վստահորեն է մերժում այդ ձևաչափը, իհարկե կա նաև Իրանի աջակցությունն այս հարցին։
Շահան Գանտահարյանը հիշեցրեց, որ Հայաստանի պետական շահը մնում է առաջնահերթությունը և այսօր ամենակարևորը Հայաստանի կենսական շահերը սպասարկելն ու պաշտպանելն է։

Աղբյուրը՝

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *