13.5 C
Yerevan

Հայաստա­նի Շահը Անքննե­լի Առաջնա­հերթություն

Հարա­վա­յին Կովկա­սը, որ թեև ավե­լի հանգիստ է Սիրիա­յի ու Լիբա­նա­նի համե­մատ, ամեն դեպքում ունի մի շարք չլուծված խնդիրներ, որոնք դառնում են թեժ քննարկումնե­րի մարտահրա­վերներ։ Թուրքիան, Իրա­նը, Ռուսաստա­նը մեծ ջանքեր են գործադրում, որպեսզի այդ խնդիրնե­րը իրենց ձևա­չա­փով լուծվեն։ Հայաստա­նը, ինչպես նշեց Գանտա­հարյա­նը, պետք է չափա­զանց աչա­լուրջ լինի իր շահե­րը պաշտպա­նե­լու գործում։

Շահան Գանտա­հարյան

1inTV‑ը զրուցել է Լիբա­նա­նի «Ազդակ» օրա­թերթի գլխա­վոր խմբա­գիր Շահան Գանտա­հարյա­նի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվել են տարա­ծաշրջա­նին վերա­բե­րող մի շարք կարև­որ հարցեր։
Շահան Գանտա­հարյա­նը, անդրա­դառնա­լով ռուս-իրա­նա­կան հարա­բե­րություննե­րին, նշեց, որ այդ երկու երկրնե­րը ներկա­յումս բավա­կան լուրջ մարտահրա­վերնե­րի առաջ են կանգնած, քանի որ բավա­կան լուրջ նահանջ են գրանցել վերջին ժամա­նակնե­րում։ Հատկա­պես Սիրիա­յում, Լիբա­նա­նում Ռուսաստանն ու Իրա­նը լրջա­գույն խնդիրներ ունեն։ Նրանք երկուսն էլ այլևս չունեն այն վերահսկո­ղությունն ու ազդե­ցությունը, որը կար նախկի­նում։ Եթե Ռուսաստա­նը Միջերկրա­կա­նում դեռևս ռազմա­նա­վեր ունի, որը ինչ որ չափով դեռևս պահում է իր նշա­նա­կությունը, ապա Իրա­նը Սիրիա­յում այլևս չունի ոչ մի ռազմա­կան հենա­կետ, ինչպես նաև Լիբա­նա­նում է կորցրել իր ազդե­ցությունը։ Մյուս կողմից էլ տարա­ծաշրջա­նում կայունացման խնդիր ունի Թուրքիան, որը մի կողմից շարունա­կում է հակաիսրա­յելյան պահվածքը՝ կոչ անե­լով, որ Իսրա­յե­լը դադա­րեցնի իր ցեղասպան գործունեությունը, միևնույն ժամա­նակ էլ կարիք ունի ավե­լի ծանրակշիռ դարձնել իր ներկա­յությունը Սիրիա­յում ու մերձա­վոր Արև­ելքում առհա­սա­րակ։ Միևնույն ժամա­նակ Թուրքիան չկա­րո­ղա­ցավ դառնալ ուկրաի­նա­կան բանակցություննե­րի հարթակ։ Անկա­րան շատ է փորձում այդ հարցը ծառա­յեցնել իր շահե­րին, անընդհատ ռուս-ուկրաի­նա­կան բանակցություննե­րի համար «քննարկման միջա­վայր» ապա­հո­վել, բայց դա նրա մոտ չստացվեց։
Գանտա­հարյա­նը նաև քննարկեց այն, որ նշված բոլոր երկրնե­րը լուրջ վերա­բերմունք ունեն նաև Հարա­վա­յին Կովկա­սի նկատմամբ։ Հարա­վա­յին Կովկա­սը, որ թեև ավե­լի հանգիստ է Սիրիա­յի ու Լիբա­նա­նի համե­մատ, ամեն դեպքում ունի մի շարք չլուծված խնդիրներ, որոնք դառնում են թեժ քննարկումնե­րի մարտահրա­վերներ։ Թուրքիան, Իրա­նը, Ռուսաստա­նը մեծ ջանքեր են գործադրում, որպեսզի այդ խնդիրնե­րը իրենց ձևա­չա­փով լուծվեն։ Հայաստա­նը, ինչպես նշեց Գանտա­հարյա­նը, պետք է չափա­զանց աչա­լուրջ լինի իր շահե­րը պաշտպա­նե­լու գործում։
Հարա­վա­յին Կովկա­սում իհարկե լրջա­գույն հարցը հայ-ադրբե­ջա­նա­կան հարա­բե­րություններն են ու դրա ամե­նա­ցա­վոտ կողմը՝ Սյունի­քի միջանցքը։ Հայ-իրա­նա­կան հարա­բե­րություններն այս առումով հիմա բավա­կան լավ վիճա­կում են։ Դա ունի իր պատճառնե­րը։ Ռուսաստա­նը ցանկա­նում է Սյունի­քի «միջանցքը» վերցնել իր վերահսկո­ղության տակ, Թուրքիան ցանկա­նում է վերցնել այնքան, ինչքան հնա­րա­վոր է։ Բայց այս պահին Ռուսաստա­նը ոչ միայն նախկին ազդե­ցությունը չունի, այլև, երբեմն խոսք է գնում նրա, Անդրկովկա­սում ներկա­յության ավե­լի թուլացման մասին։ Այս իրա­վի­ճա­կում իհարկե լավ է, որ Հայաստան-Իրան հարա­բե­րություննե­րը դրա­կան մթնո­լորտում են գտնվում, բայց Հայաստան-Իրան հարա­բե­րություննե­րը նաև կախված են այն բանից, թե ինչպես կկա­րո­ղա­նան զարգա­նալ Իրան-Արևմուտք, Իրան-ԱՄՆ հարա­բե­րություննե­րը։ Իսրա­յե­լը դեռևս շարունա­կում է մնալ Իրա­նի գլխա­վոր ախո­յա­նը և Իրա­նը ցանկա­նում է Հայաստա­նի միջո­ցով լուծել իր ապաշրջա­փակման հարցե­րը, բայց և միա­ժա­մա­նակ թույլ չտալ, որպեսզի տարա­ծաշրջա­նում, հատկա­պես իր սահմաննե­րի մոտ այլ ուժեր հայտնվեն։
Շահան Գանտա­հարյա­նը նշեց, որ ԱՄՆ-Իրան բանակցություննե­րում՝ ՀՀ‑ի հավա­նա­կան կամրջո­ղի դերը այս երկուսի միջև, բխում է Հայաստա­նի պետա­կան շահե­րից։ Սյունի­քը, որ աշխարհա­քա­ղա­քա­կան մեծ նշա­նա­կություն ունի, նման պարա­գա­յում Հայաստա­նի հսկա­յա­կան հնա­րա­վո­րություններ կտա։ Դա իհարկե հասկա­նում են նաև մյուս պետություննե­րը՝ Թուրքիան, Ադրբե­ջա­նը, Ռուսաստա­նը։ Ինչ որ առումով նորից նպա­տակ կա փորձել աշխա­տեցնել 3+3 ձևա­չա­փը, թեև այն ավե­լի շատ 3+2 է դառնում, քանի որ Վրաստա­նը դեռևս իր խոսքը չի ասել, բայց կարծես, թե նպա­տակ չունի միա­նալ դրան։ Հայաստանն ավե­լի վստա­հո­րեն է մերժում այդ ձևա­չա­փը, իհարկե կա նաև Իրա­նի աջակցությունն այս հարցին։
Շահան Գանտա­հարյա­նը հիշեցրեց, որ Հայաստա­նի պետա­կան շահը մնում է առաջնա­հերթությունը և այսօր ամե­նա­կարև­ո­րը Հայաստա­նի կենսա­կան շահե­րը սպա­սարկելն ու պաշտպա­նելն է։

Աղբյուրը՝

Առնչվող Հոդվածներ