13.5 C
Yerevan

Ազա­տություն Ռուսա­կան Շնչով

Բա որ Լևոն Տեր-Պետրոսյա­նը չի ճանա­չել Ադրբե­ջա­նի տարածքա­յին ամբողջա­կա­նությունը, այսինքն չի ճանա­չել Արցախն Ադրբե­ջա­նի կազմում, բա 1996թ. փաթե­թա­յին տարբե­րա­կով ինչի էր Արցա­խը ինքնա­վար մարզի կարգա­վի­ճա­կով պատրաստ տալ Ադրբե­ջա­նին

Ստյո­պա Սաֆարյան

Ավե­լի խայտա­ռակ ռեպորտաժ երևի թե մեկ էլ Սպուտնիկն ու 5‑րդ ալի­քը պատրաստեին. Ստյո­պա Սաֆարյան

Քաղա­քա­գետ Ստյո­պա Սաֆարյանն իր ֆեյսբուքյան էջում գրա­ռում է արել՝ անդրա­դառնա­լով Ազա­տություն Ռադիո­կա­յա­նի աղմկա­հա­րույց ռեպորտա­ժին։

Ավե­լի խայտա­ռակ ռեպորտաժ, որն այսպես կխե­ղաթյուրեր պատմա­կան փաստե­րը, երևի թե մեկ էլ Սպուտնիկն ու 5‑րդ ալի­քը պատրաստեին…

Ուրեմն Լևոն Տեր-Պետրոսյա­նը 1991թ. միա­նա Ալմա Աթա­յի հռչա­կագրին, իբր վերա­պա­հում ստո­րագրի, վերա­պահման մեջ մուգ սև տառե­րով մի անգամ էլ գրի, որ անդամ բոլո­րի պետություննե­րի տարածքա­յին ամբողջա­կա­նությունը հարգում ու ճանա­չում է, բայց հարգում է նաև ժողո­վուրդնե­րի ինքնո­րոշման իրա­վունքը (իբր թե դրա­նով Արցախն է ճանա­չում էլի), հետո վերա­պա­հումը չուղարկի ԱՊՀ, հետո երբ 1993թ. Ադրբե­ջա­նը միա­նա ԱՊՀ-ին, էլի «մոռա­նան» նոր «ապե­րի­կին» ասի, որ «բա գիտես’ քո տարածքը 20 տոկո­սով պակաս ենք ճանա­չում, ապեր» , ու երբ շատ մարդիկ, այժմ էլ համա­նա­խա­գահ երկրի դեսպանն ասի, որ Հայաստա­նը 1991-ին ի դեմս Լևոն Տեր Պետրոսյա­նի ճանչել է Ադրբե­ջա­նի տարածքա­յին ամբողջա­կաննությունն ու Ալմա Աթա­յի հռչա­կա­գի­րը, իսկ Փաշինյա­նը 2022-ին ընդա­մե­նը «վերա­հաստա­տել» է այդ գործող համա­ձայնա­գի­րը, Լևոն Զուրաբյա­նը ֆռա ասի’ դեսպա­նը ճիշտ չգի­տի? Լրագրողն էլ չֆռա հարցնի’ բա որ դեսպա­նը ճիշտը չգի­տի ու Լևոն Տեր-Պետրոսյա­նը 1991-ին Ալմա Աթա­յի հռչա­կա­գի­րը վերա­պա­հումով էր վավե­րացրել,

  1. Վերա­պա­հումն ինչի 1991–92, անգամ 1993թ. Ադրբե­ջա­նի միա­նա­լուց հետո ԱՊՀ դեպո­զի­տա­րիա ու Բաքու ծանուցում չի ուղարկել այդ մասին?
  2. Բա որ Լևոն Տեր-Պետրոսյա­նը չի ճանա­չել Ադրբե­ջա­նի տարածքա­յին ամբողջա­կա­նությունը, այսինքն չի ճանա­չել Արցախն Ադրբե­ջա­նի կազմում, բա 1996թ. փաթե­թա­յին տարբե­րա­կով ինչի էր Արցա­խը ինքնա­վար մարզի կարգա­վի­ճա­կով պատրաստ տալ Ադրբե­ջա­նին.?

Դավա­ճան էր, թե չլի­նի թե Ալմա Աթիով ճանա­չել էր, որ Ադրբե­ջա­նինն է?

Դեհ, իհարկե, լրագրո­ղը չի հարցնի. բա որ Հեղի­նե Բունիաթյա­նը գործից հանել տա?

Այ, այ, այ,… Անկախ լրատվա­մի­ջոց հա, Ազա­տություն ջան? Չէ հա… Միթե ՀԱԿ-ին ու Լևոն Տեր-Պետրոսյա­նին հնա­րա­վոր ու անհնա­րին ձևե­րով արդա­րացնե­լը վեր է լրագրո­ղի առա­քե­լությունից, ճշմարտությունից? Այդ ամե­նը’ ամեն գնով?

Կեղծե­լով պատմա­կան փաստե­րը, որոնք անհերքե­լի են?

Գնա­լով քիչ-քիչ համոզվում եմ, որ Թրամփը ամե­րիկյան հարկա­տուի փողե­րը փրկե­լու մասով ճիշտ է…
Բա Ամե­րիկյան կոնգրե­սը հատկա­ցում անի, որ Ազա­տությունը ՀԱԿ‑ի ու Տեր-Պետրոսյա­նի մամուլի գրա­սենյա­կի ծառա­յություն մատուցեն ու ամե­րիկյան ժուռնա­լիստի­կան օրումեջ ծաղրուծա­նա­կի աառարկա դարձնեն?

Առնչվող Հոդվածներ