21.3 C
Yerevan

Կամ Մեզ Հետ Եք, Կամ՝ Դավա­ճան

Հայ ժողո­վուրդը, Հայաստա­նի հանրությունը չունի արժա­նա­պատվության վերա­կանգնման խնդիր: Քառա­սունչորսօրյա պատե­րազմը հայ ժողովրդի ստո­րա­ցումը չէ, այլ՝ «ազգա­յին գաղա­փա­րա­խո­սության» ֆիասկոն, քանի որ Հայաստա­նի իշխա­նությունը, որին մաս է կազմել ՀՅԴ‑ն երկու տասնամյակ քարո­զել է, որ կարեւո­րը «զենքը չէ, այլ՝ զինվո­րի ոգին»:

Վահրամ Աթա­նեսյան

ՀՅԴ ներկա­յիս վերնա­խավն այլեւս ազգա­յին գործչի իդեալ չէ Մամուլը փոխանցում է, որ ՀՅԴ Հայաստա­նի Գերա­գույն մարմնի ներկա­յա­ցուցիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգա­մա­վոր Իշխան Սաղա­թելյա­նը ՀՅԴ ընդհա­նուր ժողո­վում ունե­ցած ելույթում հայտա­րա­րել է. «Այսօր մենք ունենք հանձնա­ռություն՝ նոր իրո­ղություննե­րի պայմաննե­րում մեր ժողովրդին առա­ջարկել պայքա­րի ու վերա­կանգնման նոր տեսլա­կան ու ծրա­գիր, վերա­կանգնել վստա­հության կամուրջնե­րը, հաղթա­հա­րել հուսալքությունը»։
Ըստ նրա՝ այսօր խնդիր կա դիմագրա­վել նոր թափ առած հակա­դաշնակցա­կա­նությա­նը, «որն արդեն վերածվել է ազգա­յին գաղա­փա­րա­խո­սության դեմ պայքա­րի»։ Այս տրա­մա­բա­նությամբ՝ «հակա­դաշնա­կա­ցա­կա­նությունը» նույնա­կան է «հակաազգայնությա­նը», իսկ եթե վերծա­նումը շարունա­կենք, ապա կստացվի՝ ինչպես խորհրդա­յին ռուս բանաստեղծ Մայա­կովսկին է ասել. «Մենք ասում ենք՝ Լենին, հասկա­նում ենք կուսակցություն»: Այս դեպքում. «Մենք ասում ենք ազգա­յին գաղա­փա­րա­խո­սություն, հասկա­նում ենք Դաշնակցություն, մենք ասում ենք՝ ՀՅԴ, հասկա­նում ենք Բյուրո եւ Հայաստա­նի Գերա­գույն մարմին»: Այսինքն, ով քննա­դա­տում է ՀՅԴ Բյուրո­յին կամ Հայաստա­նի Գերա­գույն մարմնին, նա ոչ միայն Դաշնակցության, այլեւ հայ ժողովրդի եւ Հայաստա­նի թշնա­մին է:
Այդպես մեռել է Խորհրդա­յին Միության կոմունիստա­կան կուսակցությունը, հասել այնպի­սի դեգրադացիայի(քայքայում), որ երբ յոթա­նա­սունամյա կայսրությունը մատնվեց փլուզման, քսան միլիոն կոմունիստնե­րից ոչ մեկը չդի­մադրեց, չպաշտպա­նեց երկի­րը: Ինչու՞: Որովհե­տեւ դա իր երկի­րը եւ պետությունը չէր, պատկա­նում էր վերնա­խա­վին, որ շատ վաղուց էր հեռա­ցել ժողովրդից, նրա հոգսե­րից, խնդիրնե­րից, իրա­կան սպա­սումնե­րից:
Դաշնակցությունը Հայաստա­նում վաղուց ասո­ցացվում է նախկին իշխա­նություննե­րի հետ, ՀՅԴ վերնա­խա­վը՝ պետա­կան չինովնի­կության եւ տնտե­սա­կան օլի­գարխիա­յի: Դաշնակցությունը ներկա­յիս առաջնորդնե­րով չի կարող ժողովրդին «վերա­կանգնման նոր տեսլա­կան առա­ջարկել», որովհե­տեւ Հայաստա­նի հանրության գերակշիռ մեծա­մասնությունը շուրջ քառորդ դար է՝ ՀՅԴ ասպե­տա­կա­նությա­նը, ասկետիզմին(ժուժկալություն) եւ քաղա­քա­կան հաստա­տա­կա­մությա­նը չի հավա­տում:
Բայց չհի­շեցնենք անցյա­լը, չգնա­հա­տենք ՀՅԴ վերնա­խա­վի օրվա վարքնուբարքը: Ավե­լի կարեւոր է փորձել հասկա­նալ, թե ՀՅԴ Հայաստա­նի Գերա­գույն մարմնի ներկա­յա­ցուցիչն ինչու՞ է վերստին կարեւո­րում «ազգա­յին գաղա­փա­րա­խո­սությունը», ոչ թե՝ ազգա­յին գաղա­փա­րը, որ ենթադրում է նպա­տա­կի սահմա­նում: «Գաղա­փա­րա­խո­սությունը» միջոց է, գործիք, գործի­քա­կազմ, որ քարո­զում է «գաղա­փա­րը»: Հետեւա­բար, նախ պետք է սահմանվի նպա­տա­կը, ապա ընտրվի դրան հասնե­լու միջոցնե­րի ամբողջությունը, որից հետո միայն հնա­րա­վոր է քարոզչությամբ համախմբել ժողովրդին, նրան ապա­գա­յի հանդեպ հավատ ներշնչել եւ խելա­ցի կառա­վարման միջո­ցով քայլ առ քայլ ընթա­նալ առաջ:
ՀՅԴ‑ն այսօր ի՞նչ «գաղա­փար», ավե­լի ճիշտ՝ պետա­կան ի՞նչ նպա­տակ է ձեւա­կերպում՝ հանրության լայն խավե­րի համար մնում է անհասկա­նա­լի: Եթե Դաշնակցությունն «ազգա­յին գաղա­փա­րա­խո­սություն» ասե­լով նկա­տի է ունե­նում մոտ մեկուկեսդարյա վաղե­մության իր Ծրա­գի­րը, ապա պետք է համոզված լինի, որ այն շոշա­փե­լի աջակցություն չի կարող ունե­նալ:
Մենք ապրում ենք 21-րդ դարի երրորդ տասնամյա­կում, ոչ ոք հայդուկա­յին պատե­րազմի հաջո­ղությանն այլեւս հավատ չի ընծա­յի ոչ թե նրա համար, որ նվազ հայրե­նա­սեր է կամ վարակված է սորո­սա­կա­նությամբ կամ նիկո­լա­կա­նությամբ, այլ՝ որովհե­տեւ տեսել է քառա­սունչորսօրյա պատե­րազմը եւ համոզվել, որ անգամ մահա­պարտ նվիրվա­ծությունն է ժամա­նա­կա­կից սպա­ռա­զի­նություննե­րի դեմ անզոր: Այս իմաստով հայ ժողո­վուրդը, Հայաստա­նի հանրությունը չունի արժա­նա­պատվության վերա­կանգնման խնդիր: Քառա­սունչորսօրյա պատե­րազմը հայ ժողովրդի ստո­րա­ցումը չէ, այլ՝ «ազգա­յին գաղա­փա­րա­խո­սության» ֆիասկոն, քանի որ Հայաստա­նի իշխա­նությունը, որին մաս է կազմել ՀՅԴ‑ն երկու տասնամյակ քարո­զել է, որ կարեւո­րը «զենքը չէ, այլ՝ զինվո­րի ոգին»:
Քառա­սունչորսօրյա պատե­րազմում հայ զինվո­րա­կա­նի, աշխարհա­զո­րա­յի­նի, կամա­վո­րա­կա­նի ոգին ընկճվել է ոչ թե թշնա­մու «ոգե­ղե­նության», այլ՝ նրա ունե­ցած սպա­ռա­զի­նություննե­րի դիմաց:
Դաշնակցությունը կարո՞ղ է վերագտնումի իր ճանա­պարհն անցնել, եթե դա պահանջում է «մտնել քավա­րան»: Հայաստա­նին, հայ ժողովրդին մատուցած նրա մեծա­գույն ծառա­յությունը դա կլի­ներ: Որովհե­տեւ ժողովրդին վերագտնումի առաջնորդե­լու համար նախ պետք է ինքնա­վե­րագտնվել: Ինչպե՞ս: Ակունքնե­րին վերա­դարձի՞, թե՞ կուսակցա­կան կազուիստի­կա­յից (դիպվա­ծա­բա­նություն) ձերբա­զատվե­լու ճանա­պարհով՝ ՀՅԴ Ընդհա­նուր ժողո­վի պատվի­րակնե­րի որո­շե­լիքն է: Մի բան ակնհայտ է. Դաշնակցության վերնա­խավն այլեւս ազգա­յին գործչի իդեալ չէ:

Առնչվող Հոդվածներ