14.8 C
Yerevan

Հովա­զը Եւ Մուկը

Մաս Ա

Լավրո­վը մյուս դիվա­նա­գետնե­րից ուժեղ էր նաև այն պատճա­ռով, որ Ռուսաստա­նը թույլ էր։ Ամե­րիկյան դիվա­նա­գետնե­րը, հատկա­պես այն ժամա­նակ, պարտա­դիր չէին, որ հմուտ լինեին, քանի որ ԱՄՆ‑ն գերիշխող ուժ էր և կարող էր իրեն թույլ տալ կոպիտ ու անզգույշ լինել՝ թելադրե­լով իր կամքը։

Washington Spectator

Թրամփի Ուկրաի­նա­յին դավա­ճա­նության բազմա­թիվ սարսա­փե­լի դրսև­ո­րումնե­րից մեկը նրա թիմի դիվա­նա­գի­տության անճա­րա­կությունն ու ծայրա­հեղ միամտությունն էր։ Թերևս Թրամփը կարծում է, որ բանակցություննե­րի հիմնա­կան կանոննե­րը խախտե­լը հնա­րամտություն է. ո՞վ գիտի։ ՌԴ ԱԳ նախա­րար Սերգեյ Լավրո­վի հանդի­պումը նորանշա­նակ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիո­յի հետ Սաուդյան Արա­բիա­յում նման էր հովա­զի ու մկնի­կի հանդիպմա­նը։
Լավրովն ունի դիվա­նա­գի­տա­կան դաժա­նության տարի­նե­րի փորձ, վերջին տասնամյա­կում՝ Պուտի­նի ապօ­րի­նի ու դաժան քաղա­քա­կա­նության պաշտպա­նությունը։ Ռուբիո­յի դիվա­նա­գի­տա­կան փորձը, մեղմ ասած, զրո­յա­կան է։ Գուշա­կում եմ՝ Լավրո­վը պարզա­պես չէր հավա­տում իր բախտին։ Բանակցություննե­րի արդյունքը միանշա­նակ Ռուսաստա­նին էր ձեռնտու. վերա­կանգնվե­ցին դիվա­նա­գի­տա­կան լիարժեք հարա­բե­րություննե­րը, որոնք խզվել էին Ուկրաի­նա ներխուժումից հետո՝ Ռուսաստա­նի մեկուսացման ֆոնին։
Ընդհա­նուր առմամբ, բանակցություննե­րի ընթացքում ընդունված է՝ ինչ-որ բան զիջե­լիս ինչ-որ բան էլ ստա­նալ։ Իսկ ի՞նչ ստա­ցան ամե­րի­կա­ցի­նե­րը։ Ոչինչ։ Թերևս Թրամփը ինչ-որ անճա­շակ երկնա­քեր կառուցե­լու գործարք կստա­նա Մոսկվա­յում կամ օկուպացված Ղրի­մում։
Լավրո­վը ՄԱԿ‑ի Անվտանգության խորհրդում Ռուսաստա­նի մշտա­կան ներկա­յա­ցուցիչն էր այն տարի­նե­րին, երբ ես այնտեղ ծառա­յում էի Մեծ Բրի­տա­նիա­յի անունից (1998–2002)։ Նա, անկասկած, խորհրդում լավա­գույն դեսպանն էր, բայց դա չի նշա­նա­կում՝ «լավ»։ Նա ներկա­յացնում էր թուլա­ցած մի Ռուսաստան, որը գրե­թե նույնքան մեկուսա­ցած էր, որքան այսօր (բացի ամե­րի­կա­ցի­նե­րից)։ Սակայն նա կարո­ղա­նում էր ապա­հո­վել, որ Ռուսաստա­նը մշտա­պես դիվա­նա­գի­տա­կան օրա­կարգի կենտրո­նում լինի՝ որպես համաշխարհա­յին ուժ։ Նա հատկա­պես բորբոքվում էր, երբ Ռուսաստա­նին վերև­ից էին նայում կամ դուրս թողնում քննարկումնե­րից։ Օրի­նակ՝ նա ատում էր այն ժամա­նակվա ՄԱԿ‑ի Իրաքյան զենքե­րի տեսչա­կան հանձնա­ժո­ղո­վի ղեկա­վար Ռիչարդ Բատլե­րին, ով Լավրո­վին իր խոսքով ու արարքնե­րով հասկացրել էր, որ իր իրա­կան ղեկա­վարնե­րը ոչ թե Անվտանգության խորհուրդն են, այլ ամե­րի­կա­ցի­նե­րը։
Լավրո­վը մյուս դիվա­նա­գետնե­րից ուժեղ էր նաև այն պատճա­ռով, որ Ռուսաստա­նը թույլ էր։ Ամե­րիկյան դիվա­նա­գետնե­րը, հատկա­պես այն ժամա­նակ, պարտա­դիր չէին, որ հմուտ լինեին, քանի որ ԱՄՆ‑ն գերիշխող ուժ էր և կարող էր իրեն թույլ տալ կոպիտ ու անզգույշ լինել՝ թելադրե­լով իր կամքը։ Ես տեսել եմ, թե ինչպես էին ամե­րի­կա­ցի դեսպաննե­րը անփույթ վարում գործե­րը Անվտանգության խորհրդում, այդ թվում՝ նաև շատ գովերգված Ռիչարդ Հոլբրուքը, որը հայտա­րա­րում էր, թե իբր վերջ է տվել Բոսնիա­յի պատե­րազմին (թեև դա ՆԱՏՕ‑ի ռմբա­կո­ծություններն արե­ցին)։
Մի անգամ, Իսրա­յե­լի կողմից Արեւմտյան ափի հերթա­կան ոտնձգության վերա­բերյալ ժամեր շարունակ լարված քննարկումից հետո, Հոլբրուքը ներս խուժեց, հրեց իր տեղա­կա­լի աթո­ռը, նստեց և հայտա­րա­րեց, որ հենց նոր Վաշինգտո­նից զանգ է ստա­ցել, ուստի իր տեղա­կա­լի ասածնե­րը կարող են անտեսվել։ Այսպի­սով, նա միա­ժա­մա­նակ նվաստացրեց գործընկե­րոջն ու վիրա­վո­րեց խորհրդի մյուս դիվա­նա­գետնե­րին։
Հոլբրուքը նաև կազմա­կերպեց Անվտանգության խորհրդի պատմության մեջ ամե­նա­խայտա­ռակ իրա­դարձություննե­րից մեկը՝ հրա­վի­րե­լով հանրա­պե­տա­կան սենա­տոր Ջեսի Հելմսին՝ քարոզ կարդա­լու ՄԱԿ‑ի անօ­գուտ լինե­լու մասին։ Հելմսը նույնիսկ հայտա­րա­րեց, թե որքան աբսուրդ է, որ ԱՄՆ‑ն ՄԱԿ-ում նույն կարգա­վի­ճակն ունի, ինչ, օրի­նակ, Բանգլա­դե­շը։ Ամե­րի­կա­ցի­նե­րը ստի­պել էին բոլոր երկրնե­րի դեսպաննե­րին ներկա լինել այդ նվաստա­ցուցիչ ներկա­յացմա­նը, որի նպա­տա­կը Հելմսին գոհացնելն էր, որպեսզի նա ապաբլո­կա­վո­րեր ՄԱԿ‑ի ֆինանսա­վո­րումը։
Մինչ այդ, բրի­տա­նա­ցի դեսպաննե­րը հանգիստ վայե­լում էին իրենց նախկին կայսրության փառքը՝ կարծե­լով, թե իրենց «արտա­սո­վոր» ակցենտի շնորհիվ բոլո­րը պետք է լրջո­րեն ընդունեն իրենց։ Մյուս դիվա­նա­գետնե­րը, սակայն, նրանց դիտում էին որպես ամե­րիկյան քաղա­քա­կա­նության դատարկ կրկնօ­րի­նակներ։
Ֆրանսիա­ցի­նե­րը մոտա­վո­րա­պես նույնն էին, թեև մեծ մասամբ ներկա­յացված էին ճամարտա­կող մի դեսպա­նով՝ Դեժա­մե անունով, որին մենք ծաղրա­կա­նո­րեն «Déjà-dit» էինք կոչում, քանի որ նա անընդհատ նույն բանն էր կրկնում։ Նրա հիմնա­կան ներդրումը ՄԱԿ-ում այն էր, որ նա գիրք գրեց ՄԱԿ‑ի համա­լի­րում ննջե­լու լավա­գույն վայրե­րի մասին։
Ես հաճախ խղճում էի նրանց, ովքեր հույս ունեին, թե Անվտանգության խորհուրդը բարձրա­կարգ դիվա­նա­գի­տության ու խելա­ցի բանա­վե­ճի վայր է։ Երբեմն այդպես էր, բայց հաճախ այն ուղղա­կի ձանձրույթի կենտրոն էր, որտեղ չեզոք անհո­գությամբ էին արձա­գանքում ուրիշնե­րի տառա­պանքին։ Օրի­նակ՝ Ռուանդա­յի ցեղասպա­նության քննարկումից հետո հաջորդ խոսակցությունը կարող էր լինել՝ «Դե ինչ, ի՞նչ ուտենք»։
Միակ դեպքը, երբ հիշում եմ, որ խորհրդի դիվա­նա­գետնե­րը իրա­պես ցնցված էին, սեպտեմբե­րի 12‑ն էր՝ 2001-ին, երբ մենք ոտքի կանգնե­ցինք և միա­ձայն ընդունե­ցինք նախորդ օրվա ահա­բեկչության դատա­պարտման բանաձևը։ Մտա­բե­րում եմ, թե ինչպես էի կարծես ծխի հոտ առնում դահլի­ճում՝ Մանհե­թե­նի կենտրո­նից եկած, թեև գուցե հիշո­ղությունս է խաղ անում ինձ հետ։
Մնա­ցած դեպքե­րում, զանգվա­ծա­յին սպա­նություննե­րի կամ պատե­րազմա­կան հանցա­գործություննե­րի մասին զեկույցնե­րը դիվա­նա­գետնե­րը լսում էին ձանձրա­ցած հայացքով, հազվա­դեպ հայացք գցե­լով իրենց նշումնե­րին։ Ինչպես միշտ, այն մարդիկ, որոնց ճակա­տա­գի­րը քննարկվում էր, երբեք ներկա չէին։ Այդ պատճա­ռով էլ ես հիմնել եմ Independent Diplomat կազմա­կերպությունը, որն, ուրախ եմ ասել, 20 տարի անց էլ շարունա­կում է իր գործունեությունը։
[շարունա­կե­լի]
Աղբյուրը՝ Washington Spectator

Թարգմա­նեց՝
Արա­յիկ Մկրտումյա­նը

Առնչվող Հոդվածներ