Հայաստան

Գյումրիի Քաղաքական Ազատագրումը

Այլք բազմազան են, եւ դա լավ է: «Ներկա-նախկին» թակարդը պետք է, այդ թակարդի վերացումը հիստերիկ է գցել այդ մի քանիսին: Ահա նրանք են, որ ծպտված կերպով իրենց քաղաքական (կներեք այդ բառը դրանց վերագրելու համար) պապաների հրահանգները սեփական ականջակալներում ստանալով, ոռնում են, թե բա «գեյերը միացան», «մահ գալիբոներին»…, միայն թե թույլ չտան երրորդ ուժի մարդիկ հանկարծ իշխանություն ստանան։ Իրենց պապաների տեղը կնեղանա։

Լևոն Բարսեղյան

Հին կենաց ազատ քաղաքից

Գյումրու ավագանու ընտրություններում Եվրադաշինքի եւ իմ առաջադրումը վշտացրել է իրենց քաղաքական գործիչ եւ հանրության խիղճ համարող մի քանի հոգու։ «Վշտացրել» ասածն էն խոսքը չէ: Սրանք մինչեւ կրունկների խորքը վրդովված, արդեն 18 ժամ է ոռնում են համացանցում վիրավորանքներով, զրպարտչական կաղկանձով ու ատելություն հրահրող շատ հստակ կոչերով («մահ սրանց») եւ իմ եւ դաշինքի անդամ կուսակցությունների անդամների հասցեին։

Ինչու են վշտացել եւ ոռնում։ Մի քանի կասկած ունեմ։ Հոգեխանգարվածք-պաթոլիգիական, անմեղսունակության եւ տգիտության հանգամանքները ավելորդ է քննարկել։ Մնացածը.

  1. Հավանաբար իրենց հրահանգիչներն զգացել են, որ Եվրադաշինքը նոր քաղաքական ուժ լինելով լուրջ հնարավորություն ունի զբաղեցնել քաղաքական այն սեկտորը, որտեղ քաղաքացիները շատ լավ գիտեն (1) Հայաստանը տասնամյակներով քերած ու կերած իշխանավորների վերադարձի անթույլատրելիությունը եւ՝ (2) բացարձակ անընդունելի են համարում հեղափոխությամբ, իրատեսական, պահանջված ու ճոխ խոստումներով իշխանություն դառածների ու արդեն 6 տարուց ավելի խայտառակ ձախողումներով կառավարողների (ՔՊԿ) իշխանավարումը։ Այսինքն հանրության մի մասը չի ուզում իշխանություն տեսնել ոչ գործողներին, ոչ նախկիններին ու նրանց արբանյակներին ու քաղաքական հոգեզավակներին, եւ բնականաբար այլոց կնախընտրի։ Այլք բազմազան են, եւ դա լավ է: «Ներկա-նախկին» թակարդը պետք է, այդ թակարդի վերացումը հիստերիկ է գցել այդ մի քանիսին: Ահա նրանք են, որ ծպտված կերպով իրենց քաղաքական (կներեք այդ բառը դրանց վերագրելու համար) պապաների հրահանգները սեփական ականջակալներում ստանալով, ոռնում են, թե բա «գեյերը միացան», «մահ գալիբոներին»…, միայն թե թույլ չտան երրորդ ուժի մարդիկ հանկարծ իշխանություն ստանան։ Իրենց պապաների տեղը կնեղանա։ ՔՊԿ կողմից առայժմ նման հիստերիա չեմ նկատել։ Եթե լինի, կպատմեմ։
  2. Գյումրին վերոհիշյալի համատեքստում քաղաքական փորձադաշտ են դիտում 2026-ի ԱԺ ընտրություններից առաջ, չնկատելով, որ ինձ համար ու իմ շատ ընկերների համար Գյումրին ծննդավայր է, ու փորձադաշտ չէ։ Ես ապրում եմ իմ ծնված շենքից 130 մետր հեռավորության վրա, կարող էի ապրել մոլորակի ցանկացած կետում ու շատ վաղուց։ Մահ քարոզող, ստոր բառապաշարով կաղկանձող ստահակների համար սրբություններ չկան, ինչպես հայտնի է։ Սրանց թվում է, թե Գյումրին իրենց խաղալիքն է, ու այդ խաղալիքը նորից՝ իրենց հոգեւոր հայրերի գրպանում պիտի լինի, ոնց ուզեն տաշեն ու մաշեն, մարդկանց 5000 դրամով կամ մի փոր հացով ընտրությունների մատերիալ դարձնեն։ Սրանք, ավելի ճիշտ` իրենց դասատուները, վախենալով, թե նոր ուժեր կարող են քաղաքային իշխանություն դառնալ, հասկանալով, որ քաղաքական, առարկայական խոսք չունեն ասելու, մեր գաղափարներն ու ծրագիրը քննադատելու չնչին խելք չունեն, ձեռնամուխ են եղել … հաչի, քֆուրի եւ ճողվածքներ ստանալու։
  3. Ես Գյումրու կառավարման արդյունավետության բարձրացմանը մասնակցել եմ որպես լրագրող սկսած 1990-ից, որպես ավագանու անդամ, տեղական ինքնակառավարման մասնագետ, լոբբիստ, եթե կուզեք: Չեմ հիշում քաղաքի խնդիրներն ու լուծման ճամփեքն ավելի լավ իմացող մեկ ուրիշին, եթե կան այդպիսիք, ավելի լավ, կուզեմ իմանալ ու գործընկեր լինել։ Իմ բազմաթիվ բանիմաց ընկերներ ու գործընկերներ անցած 25 տարում չդիմանալով այսօրինակ հարձակումներին եւ ահաբեկումներին («չբդի դնես թեկնածությունը ու վերջ…») հեռու են մնացել ընտրապայքարներից, իմ թեկնածու եղած ժամանակ կամ բացատրել են, թե ինչու չեն կարող հրապարակավ սատարել կամ առանց բացատրելու՝ մի կողմ են քաշվել։ Մեղադրելու չէ, բոլորը չէ, որ պատրաստ են եղել տեսնել, թե ինչպես է վառվում ու ջարդուխուրդ արվում իրենց մեքենաները, գույքը, գրասենյակը, կամ անկարող են եղել դիմանալ անանուն եւ դեմերես սպառնալիքներին ու ահաբեկումներին։ Ես կրկնում եմ, ինձ իմացողները լավ գիտեն. մենակ էլ լինեմ, ես իմն անելու եմ, ոչինչ չեմ արել այս կամ այն աջակցության հույսով, ինձ ոչ ոք չի կարող ասել՝ «չարեցիր…», «մենք բոլորս ենք մեղավոր…»։ Հիմա Եվրադաշինքի իմ հին ու նոր գործընկերների հետ ենք սկսել Գյումրու զարգացման մեր ծրագիրը առաջ տանել, ես՝ վաղուց, իրենք՝ հիմա։ Հիմա, որովհետեւ նոր է ձեւավորվել այդ քաղաքական դաշինքը: Ես 2012-ին, 2016-մասնակցել եւ ընտրվել եմ ավագանու անդամ, ինչ կարեցել՝ արել եմ քաղաքի համար, 2021-ին բավարար քվե չեմ ստացել ու չեմ փախել քաղաքից ու երկրից, չեմ մտել նկուղ, փակվել, դրանից հետո էլ, ինչ կարեցել՝ արել եմ քաղաքի համար, կպատմեմ երեւի կամ չեմ պատմի։ Պետական եւ համայնքային համակարգում աշխատած ու փող ստացած չկամ: Հիմա էս լարած խաղալիքները, որ քաղաքն ու երկիրը թալանած-կերածների վերադարձն են փորձում սպասարկել, դեմերես խոսելու բան չունենալով, որոշել են, թե կարող են զրպարտագրերով ու մահվան սպառնալիքով ինձ հրաժարեցնել իմ կյանքից. քաղաքից եւ համոզմունքներից։ Կամ՝ գոնե քվե պոկել հօգուտ պապաների։ Էդ կարգի անուղեղ լինում ե՞ն։ Լինում են փաստորեն։ Ինձ շատ վատ իմացող մարդիկ են։ Ձյուն գա վրագլխներուդ: Քաղաքական քննադատության կարոտ մնացինք, դուք էլ ուղեղի կարոտ մնացեք, ազիզնիի։

Տախտակաբարո վարքի պատճառները որոնելիս մարդկությունը բոլոր պատճառները դասակարգում է հիմնականում երկու խմբերում. պարապություն կամ հիմարություն։ Ես էլ մտածում եմ, թե այդ ոռնացողների դեպքում տեսնես ինչի հետ գործ ունենք։ Այս դեպքում գոնե պարապությունը լիներ պատճառ, մարդա մի լուցկու տուփ տային ձեռները եւ հանձնարարեին՝ դատարկել, հետո հավաքել, մինչեւ կբացվեր առավոտը։ Չէ, պատվիրատուները որոնել-որոնել, այլ լուծում չեն գտել, քան նկուղից հանել սրանց, ժանգը քերել, մի քիչ յուղել, մի քիչ կերցնել ու մեյդան գցել, իբր հետո՞ ինչ, որ այդ գործիքները չեն աշխատել, հիմա կարող է աշխատեն։ Բժշկի կարոտ մնաք հա։ Մի նեղվեք, քաղաքական պայքարում մարդկանց մահը կամեցող ու հրապարակային կերպով մահվան քարոզ տանող արարածները միշտ բժշկի կարոտ պիտի լինեն ու չիմանան այդ մասին։

ՀԳ
Բոլոր կարգին մարդկանց խնդրանք ունեմ, էդ տախտակների գրածների ու կաղկանձի սքրիններն ու հղումները չուղարկեք ոչ ինձ, ոչ գործընկերներիս: Ոմանք երեւի ուզում են «քաղբանտարկյալի» հոդվածով նստել, ձեռներն էլ ուրիշ ճար չկա: Վստահեցնում եմ՝ շատ բարձր մակարդակի մոնիտորինգ է արվում, հնարավոր հետեւանքները՝ աչքերիս առաջ: Ունենք ամեն ինչ:

#ՁերԼեւոնը

#Եվրադաշինք

#ԿինոԷրեւանիՄայլա

#ԱզատՔաղաք

Հետո չասեք Դավիթ եկավ գող-գող գնաց
Սքրինները պահած են գրադարանում 🙂

Գրառումը Լևոն Բարսեղյանի ֆեյսբուքյան էջից։

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *