14.6 C
Yerevan

Միայն ԵՄ Ճնշումն Է Զսպում Ադրբե­ջա­նին

Այդ ցուցմունքներն իրա­վա­բա­նա­կան ուժ չունեն, որովհե­տեւ դրանք կամքի ազատ դրսեւորմամբ չեն ասվել, որովհե­տեւ պաշտպա­նի բացա­կա­յությամբ են կորզվել, առո­չինչ են։ Այդ դատա­վա­րություննե­րը դեկո­րա­տիվ բնույթ են կրում եւ քողարկում են նրանց պատանդա­ռությունը։ Այդ մարդիկ պատանդ են, որոնց Ադրբե­ջանն օգտա­գործում է մեզնից շորթում անե­լու համար։

Արտակ Զեյնալյան

«ՀՐԱՊԱՐԱԿ». ԳԵՐԻՆԵՐԻՆ ԱՐԴԵՆ ԹՈՒՅԼ ԵՆ ՏԱԼԻՍ ԻՐԵՆՑ ՍԵՆՅԱԿԸ ԿԱՀԱՎՈՐԵԼ, ԴՈՒՐՍ ԳԱԼ, ԶԲՈՍՆԵԼ, ՀԵՌԱԽՈՍԱՅԻՆ ԽՈՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒՆԵՆԱԼ

Հարցազրույց ՄԻԵԴ-ում հայ գերի­նե­րի շահե­րի ներկա­յա­ցուցիչ, «Հանրա­պե­տություն» կուսակցության անդամ, «Եվրաքվե» քաղա­քա­ցիա­կան նախա­ձեռնության լիա­զոր ներկա­յա­ցուցիչ, իրա­պաշտպան Արտակ Զեյնալյա­նի հետ։

  • Ձեր արտա­հայտությունը‘ «Բաքվում գերի­նե­րի վիճա­կը, կենցա­ղա­յին պայմաններն էակա­նո­րեն բարե­լավվել են», լուրջ քննա­դա­տություննե­րի տեղիք տվեց: Ձեզ որտեղի՞ց նման տվյալներ։  
  • Նախ՝ ես չեմ ասել, որ պայմաննե­րը բարե­լավվել են, ասել եմ՝ կենցա­ղա­յին պայմաննե­րը, եւ դա վերա­բե­րում էր Եվրո­պա­կան Միության եւ եվրո­պա­կան ինստի­տուտնե­րի գործի­քա­կազմին։ Հարց էր առա­ջա­ցել՝ արդյո՞ք ԵՄ գնա­լը կնպաստի գերի­նե­րի իրա­վունքնե­րի պաշտպա­նությա­նը, ես ասել եմ, որ ԵՄ գործիքնե­րի բանեցմամբ 100-ից ավե­լի գերի­ներ ենք բերել, կարո­ղա­ցել ենք բերել սպանված զինծա­ռա­յողնե­րի դիակներ, հաստա­տել ենք, որ Ադրբե­ջա­նում մարդու կյանքին եւ առողջությա­նը վտանգ է սպառնումմիայն նրա՝ ազգությամբ հայ լինե­լու համար։ Այս համա­տեքստում է դա ասվել։ Մենք այդ գործիքնե­րի օգտա­գործմամբ կարո­ղա­ցել ենք հեռա­խո­սա­յին կապ հաստա­տել գերի­նե­րի հետ, պարտադրել ադրբե­ջա­նա­կան կողմին, որ գերի­նե­րի առողջա­կան վիճա­կի մասին մեզ տեղե­կություններ ներկա­յացնեն՝ փաստաթղթա­վորված, նաեւ լուսանկարներ նրանց կեցա­վայրից։
  • Այսինքն՝ հայտա­րա­րությունն անե­լիս նկա­տի եք ունե­ցել ԵՄ գործի­քա­կազմե­րի դերն արդեն վերա­դարձած գերի­նե­րի՞ մասով։ 
  • Այո, խոսքը գնա­ցել է ընդհանրա­պես այդ գործի­քա­կազմի պիտա­նե­լիության մասին։ Ես Ձեզ տված նախորդ հարցազրույցում ասել եմ, որ Ռուբեն Վարդանյա­նը կեցցե, որ կարո­ղա­ցել է ինֆորմա­ցիա փոխանցել, բայց ասել եմ նաեւ, որ այս ինֆորմա­ցիան մեզ հասցնե­լու համար ինչով եւ ինչպես է վճա­րե­լու, ինչքան թանկ է վճա­րե­լու Ռուբեն Վարդանյա­նը։ 
  • Ենթադրում եք, որ Վարդանյա­նին խոշտանգել են դատա­վա­րությունից առաջ արված հայտնի հայտարարությա՞ն պատճա­ռով, որտեղ նա պատմում  էր, որ զրկված է պաշտպա­նության իրա­վունքից, որ դատա­վա­րությունը կեղծ է, շինծու եւ այլն։ 
  • Այո, ես հրա­պա­րա­կա­յին ասել եմ, որ մենք չգի­տենք, թե Ռուբեն Վարդանյանն ինչ է վճա­րե­լու դրա համար։ Երկար սպա­սել չտվեց նրան խոշտանգե­լը։ Այնտեղ գտնվելն արդեն իսկ խոշտանգում է։ Ես նաեւ ասել եմ, որ նրանք իրենց քաշի 30–40 տոկո­սը կորցրել են։ Եթե Արտակն ասում է, որ պայմաննե­րը տեսա­կա­նո­րեն բարե­լավվել են, ուրեմն որքա՜ն վատ են եղել նախկի­նում, որ այս խոշտանգված վիճա­կում լավ է։ Չափա­զանց վատ է եղել, մենք դա գիտենք։ Ռուբեն Վարդանյա­նի եւ մյուսնե­րի վերա­բերյալ ապա­ցույցնե­րը մենք շարունակ ներկա­յացնում ենք, եւ դա հաստա­տում էր‘ մարդիկ խոշտանգվում են, եւ նրանց կյանքին վտանգ է սպառնում։ 
  • Խոսում եք միջազգա­յին գործի­քա­կազմե­րի մասին, բայց Եվրո­պա­յի աչքի առաջ հայ գերի­նե­րը խոշտանգվում են, Դուք գո՞հ եք նրանց աշխա­տանքից, ի՞նչ արձա­գանք կա միջազգա­յին կառույցնե­րից։ 
  • Այն, որ Ադրբե­ջա­նին պարտադրել են զեկույցներ եւ հաշվետվություն ներկա­յացնել նրանց վիճա­կի վերա­բերյալ, լուսանկարներ տալ, գերի­նե­րին արդեն թույլ են տալիս իրենց սենյա­կը կահա­վո­րել, դուրս գալ զբոսնել, հեռա­խո­սա­յին խոսակցություններ ունե­նալ, հենց այդ ճնշման արդյունքն է։ 
  • Որտեղի՞ց Ձեզ այդպի­սի տեղե­կություններ, որ թույլ են տալիս զբոսնել, հեռա­խո­սա­յին զրույց ունե­նալ, սենյակ կահա­վո­րել։
  • Ես իրենց ներկա­յա­ցուցիչն ու պաշտպանն եմ։
  • Երեկ կրկին լուսանկարներ տարածվե­ցին՝ Ռուբեն Վարդանյա­նը միայնակ, մի պատի տակ, կարծես թե ձեռնաշղթա­նե­րով կանգնած, Բակո Սահակյա­նը‘ ինչ-որ սենյա­կում, ձեռքը՝ Ադրբե­ջա­նի դրո­շի վրա։ Այդ նկարնե­րը տեսե՞լ եք, ինչի՞ մասին են դրանք վկա­յում։
  • Ես այդ լուսանկարնե­րը չեմ տեսել, չեմ կարող դրանց վերա­բերյալ մեկնա­բա­նություն տալ։ Մենք՝ որպես պահանջա­տեր, հայցա­տեր, Եվրո­պա­կան դատա­րա­նի միջո­ցով, Ադրբե­ջա­նից զեկույցներն ու հաշվետվություններն անձամբ ես ստա­նում եմ։
  • Ադրբե­ջա­նը որքանո՞վ է օբյեկտի­վո­րեն իրա­վի­ճա­կը ներկա­յացնում այդ զեկույցնե­րում, հո չե՞ն գրի, որ հայ գերի­նե­րին խոշտանգել են, պահում են անմարդկա­յին պայմաննե­րում։ 
  • Նախկի­նում արված իրենց փաստաթղթե­րը, հայտա­րա­րություննե­րը մշտա­պես կասկա­ծի տակ ենք դրել, վերջում մենք մեր վստա­հորդնե­րի վերա­բերյալ ստա­ցանք նաեւ լուսանկարներ բանտախցից, նաեւ հեռա­խո­սա­յին խոսակցություննե­րով ենք ստուգում՝ արդյո՞ք իրա­կա­նությա­նը համա­պա­տասխա­նում է իրենց ասա­ծը։ Հիմա հեռա­խո­սա­յին խոսակցություն ունե­նում են մեկուսի՝ առանց ադրբե­ջանցի պաշտոնյա­յի ներկա­յության։ 
  • Վերջին անգամ գերի­նե­րից ո՞ւմ հետ եք խոսել։
  • Մեր վստա­հորդնե­րի հետ ենք կապ հաստա­տել, նրանցից մեկի կնոջ միջո­ցով նաեւ։ 
  • Այսինքն, խոսել եք կանանց հետ, ոչ թե գերի­նե­րի։
  • Կանայք խոսում են իրենց հետ, մենք ասում ենք‘ ինչ ասեն, հետո մեզ հետ են կապ հաստա­տում։
  • Փորձե՞լ եք պարզել՝ Ռուբեն Վարդանյա­նի դեմքի կապտուկներն ինչի հետեւանք են։ 
  • Ադրբե­ջա­նը պետք է դրա վերա­բերյալ բացատրություն տա, ակնե­րեւ է, որ դա ֆիզի­կա­կան բռնության հետեւանք է։
  • Արա­յիկ Հարությունյա­նը կրկին ցուցմունք է տվել, ասել է, թե Նիկոլ Փաշինյա­նը թույլ չի տվել իրեն կապ հաստա­տել Ալիեւի հետ՝ պատե­րազմը կանգնեցնե­լու համար։ Այս ցուցմունքներն ի՞նչ հետեւանք կունե­նան, դրանք որքանո՞վ են արժա­նա­հա­վատ։
  • Այդ ցուցմունքներն իրա­վա­բա­նա­կան ուժ չունեն, որովհե­տեւ դրանք կամքի ազատ դրսեւորմամբ չեն ասվել, որովհե­տեւ պաշտպա­նի բացա­կա­յությամբ են կորզվել, առո­չինչ են։ Այդ դատա­վա­րություննե­րը դեկո­րա­տիվ բնույթ են կրում եւ քողարկում են նրանց պատանդա­ռությունը։ Այդ մարդիկ պատանդ են, որոնց Ադրբե­ջանն օգտա­գործում է մեզնից շորթում անե­լու համար։ Պատե­րազմի վարման կանոննե­րով՝ ավարտին գերի­նե­րը վերա­դարձվում են՝ բոլո­րը բոլո­րի դիմաց, եւ Ժնեւի կոնվենցիա­յով է այդպես, եթե Բաքուն գերի­նե­րին չի վերա­դարձնում, ուրեմն շարունա­կում է մեր դեմ պատե­րազմել։  
  • Ասում եք՝ մարդու իրա­վունքնե­րի վերա­բերյալ բազմա­թիվ կոնվենցիա­ներ կան, իսկ Դուք գո՞հ եք միջազգա­յին հանրությունից, ի՞նչ են անում, ինչո՞ւ ոչ մի արդյունք չկա։
  • Արդյունք տեսնում ենք, բայց գոհ չենք։ Դրանք բավա­րար չեն, միջազգա­յին իրա­վա­կան պաշտպա­նության մեխա­նիզմներն անկա­տար են եւ թերի, ժամա­նա­կի ընթացքում ավե­լի են դեգրա­դացվել։ Դա վտանգում է Երկրորդ համաշխարհա­յին պատե­րազմից հետո ձեւա­վորված աշխարհա­կարգը։ Եթե չլի­նեն միջազգա­յին պաշտպա­նության միջոցներ, պետություննե­րը ստիպված են լինե­լու դիմել ինքնա­պաշտպա­նության, պատե­րազմե­լու են, լինե­լու է ամե­նա­թո­ղություն։ Պաշտպա­նության այդ միջոցնե­րը պետք են, որպեսզի թույլ պետություննե­րի նկատմամբ գործի իրա­վունքի ուժը։ 
  • Շատե­րը մտա­հո­գիչ են համա­րում գերի­նե­րի վերա­դարձի հարցում իշխա­նություննե­րի լռությունը եւ անգործությունը։ Տեղյա՞կ եք՝ որեւէ հարթա­կում բանակցո՞ւմ են գերի­նե­րի վերա­դարձի համար։ 
  • Մենք ունենք փաստ՝ 150 գերի վերա­դարձվել է՝ քաղա­քա­կան եւ իրա­վա­կան մեխա­նիզմնե­րով։ Շատ հաճախ Ադրբե­ջա­նը, որպեսզի վաճա­ռի իրա­վունքով պարտադրվա­ծը, քաղա­քա­կան դիվի­դենտներ ստա­նա­լու համար է դա օգտա­գործում։ Հայաստա­նի իշխա­նություննե­րը COP-29-ին այդ հարցը դրել էին նժա­րին՝ մասնակցել գերի­նե­րի դիմաց։ Չի կարե­լի ասել, որ ՀՀ իշխա­նություննե­րը չեն անում, ելնել այն կանխա­վարկա­ծից, որ եթե մենք չենք իշխա­նություն, ապա իշխա­նություննե­րը վատն են… Այս գործընթա­ցը պիտի լինի գաղտնի, Ադրբե­ջա­նը գերի­նե­րին պահում է, որպեսզի Հայաստա­նից բան շորթի։
     

Ամբողջա­կան հոդվա­ծը կարող եք կարդալ այս հասցեով

© 2008 — 2021 «Հրա­պա­րակ օրա­թերթ»

Առնչվող Հոդվածներ