13.5 C
Yerevan

Գյումրիի Քաղա­քա­կան Ազա­տագրումը

Այլք բազմա­զան են, եւ դա լավ է: «Ներկա-նախկին» թակարդը պետք է, այդ թակարդի վերա­ցումը հիստե­րիկ է գցել այդ մի քանի­սին: Ահա նրանք են, որ ծպտված կերպով իրենց քաղա­քա­կան (կնե­րեք այդ բառը դրանց վերագրե­լու համար) պապա­նե­րի հրա­հանգնե­րը սեփա­կան ականջա­կալնե­րում ստա­նա­լով, ոռնում են, թե բա «գեյե­րը միա­ցան», «մահ գալի­բո­նե­րին»…, միայն թե թույլ չտան երրորդ ուժի մարդիկ հանկարծ իշխա­նություն ստա­նան։ Իրենց պապա­նե­րի տեղը կնե­ղա­նա։

Լևոն Բարսեղյան

Հին կենաց ազատ քաղա­քից

Գյումրու ավա­գա­նու ընտրություննե­րում Եվրա­դա­շինքի եւ իմ առա­ջադրումը վշտացրել է իրենց քաղա­քա­կան գործիչ եւ հանրության խիղճ համա­րող մի քանի հոգու։ «Վշտացրել» ասածն էն խոսքը չէ: Սրանք մինչեւ կրունկնե­րի խորքը վրդովված, արդեն 18 ժամ է ոռնում են համա­ցանցում վիրա­վո­րանքնե­րով, զրպարտչա­կան կաղկանձով ու ատե­լություն հրահրող շատ հստակ կոչե­րով («մահ սրանց») եւ իմ եւ դաշինքի անդամ կուսակցություննե­րի անդամնե­րի հասցեին։

Ինչու են վշտա­ցել եւ ոռնում։ Մի քանի կասկած ունեմ։ Հոգե­խանգարվածք-պաթո­լի­գիա­կան, անմեղսունա­կության եւ տգի­տության հանգա­մանքնե­րը ավե­լորդ է քննարկել։ Մնա­ցա­ծը.

  1. Հավա­նա­բար իրենց հրա­հանգիչներն զգա­ցել են, որ Եվրա­դա­շինքը նոր քաղա­քա­կան ուժ լինե­լով լուրջ հնա­րա­վո­րություն ունի զբա­ղեցնել քաղա­քա­կան այն սեկտո­րը, որտեղ քաղա­քա­ցի­նե­րը շատ լավ գիտեն (1) Հայաստա­նը տասնամյակնե­րով քերած ու կերած իշխա­նա­վորնե­րի վերա­դարձի անթույլատրե­լիությունը եւ՝ (2) բացարձակ անընդունե­լի են համա­րում հեղա­փո­խությամբ, իրա­տե­սա­կան, պահանջված ու ճոխ խոստումնե­րով իշխա­նություն դառածնե­րի ու արդեն 6 տարուց ավե­լի խայտա­ռակ ձախո­ղումնե­րով կառա­վա­րողնե­րի (ՔՊԿ) իշխա­նա­վա­րումը։ Այսինքն հանրության մի մասը չի ուզում իշխա­նություն տեսնել ոչ գործողնե­րին, ոչ նախկիննե­րին ու նրանց արբանյակնե­րին ու քաղա­քա­կան հոգե­զա­վակնե­րին, եւ բնա­կա­նա­բար այլոց կնա­խընտրի։ Այլք բազմա­զան են, եւ դա լավ է: «Ներկա-նախկին» թակարդը պետք է, այդ թակարդի վերա­ցումը հիստե­րիկ է գցել այդ մի քանի­սին: Ահա նրանք են, որ ծպտված կերպով իրենց քաղա­քա­կան (կնե­րեք այդ բառը դրանց վերագրե­լու համար) պապա­նե­րի հրա­հանգնե­րը սեփա­կան ականջա­կալնե­րում ստա­նա­լով, ոռնում են, թե բա «գեյե­րը միա­ցան», «մահ գալի­բո­նե­րին»…, միայն թե թույլ չտան երրորդ ուժի մարդիկ հանկարծ իշխա­նություն ստա­նան։ Իրենց պապա­նե­րի տեղը կնե­ղա­նա։ ՔՊԿ կողմից առայժմ նման հիստե­րիա չեմ նկա­տել։ Եթե լինի, կպատմեմ։
  2. Գյումրին վերո­հիշյա­լի համա­տեքստում քաղա­քա­կան փորձա­դաշտ են դիտում 2026‑ի ԱԺ ընտրություննե­րից առաջ, չնկա­տե­լով, որ ինձ համար ու իմ շատ ընկերնե­րի համար Գյումրին ծննդա­վայր է, ու փորձա­դաշտ չէ։ Ես ապրում եմ իմ ծնված շենքից 130 մետր հեռա­վո­րության վրա, կարող էի ապրել մոլո­րա­կի ցանկա­ցած կետում ու շատ վաղուց։ Մահ քարո­զող, ստոր բառա­պա­շա­րով կաղկանձող ստա­հակնե­րի համար սրբություններ չկան, ինչպես հայտնի է։ Սրանց թվում է, թե Գյումրին իրենց խաղա­լիքն է, ու այդ խաղա­լի­քը նորից՝ իրենց հոգեւոր հայրե­րի գրպա­նում պիտի լինի, ոնց ուզեն տաշեն ու մաշեն, մարդկանց 5000 դրա­մով կամ մի փոր հացով ընտրություննե­րի մատե­րիալ դարձնեն։ Սրանք, ավե­լի ճիշտ‘ իրենց դասա­տունե­րը, վախե­նա­լով, թե նոր ուժեր կարող են քաղա­քա­յին իշխա­նություն դառնալ, հասկա­նա­լով, որ քաղա­քա­կան, առարկա­յա­կան խոսք չունեն ասե­լու, մեր գաղա­փարներն ու ծրա­գի­րը քննա­դա­տե­լու չնչին խելք չունեն, ձեռնա­մուխ են եղել … հաչի, քֆուրի եւ ճողվածքներ ստա­նա­լու։
  3. Ես Գյումրու կառա­վարման արդյունա­վե­տության բարձրացմա­նը մասնակցել եմ որպես լրագրող սկսած 1990-ից, որպես ավա­գա­նու անդամ, տեղա­կան ինքնա­կա­ռա­վարման մասնա­գետ, լոբբիստ, եթե կուզեք: Չեմ հիշում քաղա­քի խնդիրներն ու լուծման ճամփեքն ավե­լի լավ իմա­ցող մեկ ուրի­շին, եթե կան այդպի­սիք, ավե­լի լավ, կուզեմ իմա­նալ ու գործընկեր լինել։ Իմ բազմա­թիվ բանի­մաց ընկերներ ու գործընկերներ անցած 25 տարում չդի­մա­նա­լով այսօ­րի­նակ հարձա­կումնե­րին եւ ահա­բե­կումնե­րին («չբդի դնես թեկնա­ծությունը ու վերջ…») հեռու են մնա­ցել ընտրա­պայքարնե­րից, իմ թեկնա­ծու եղած ժամա­նակ կամ բացատրել են, թե ինչու չեն կարող հրա­պա­րա­կավ սատա­րել կամ առանց բացատրե­լու՝ մի կողմ են քաշվել։ Մեղադրե­լու չէ, բոլո­րը չէ, որ պատրաստ են եղել տեսնել, թե ինչպես է վառվում ու ջարդուխուրդ արվում իրենց մեքե­նա­նե­րը, գույքը, գրա­սենյա­կը, կամ անկա­րող են եղել դիմա­նալ անա­նուն եւ դեմե­րես սպառնա­լիքնե­րին ու ահա­բե­կումնե­րին։ Ես կրկնում եմ, ինձ իմա­ցողնե­րը լավ գիտեն. մենակ էլ լինեմ, ես իմն անե­լու եմ, ոչինչ չեմ արել այս կամ այն աջակցության հույսով, ինձ ոչ ոք չի կարող ասել՝ «չարե­ցիր…», «մենք բոլորս ենք մեղա­վոր…»։ Հիմա Եվրա­դա­շինքի իմ հին ու նոր գործընկերնե­րի հետ ենք սկսել Գյումրու զարգացման մեր ծրա­գի­րը առաջ տանել, ես՝ վաղուց, իրենք՝ հիմա։ Հիմա, որովհե­տեւ նոր է ձեւա­վորվել այդ քաղա­քա­կան դաշինքը: Ես 2012-ին, 2016-մասնակցել եւ ընտրվել եմ ավա­գա­նու անդամ, ինչ կարե­ցել՝ արել եմ քաղա­քի համար, 2021-ին բավա­րար քվե չեմ ստա­ցել ու չեմ փախել քաղա­քից ու երկրից, չեմ մտել նկուղ, փակվել, դրա­նից հետո էլ, ինչ կարե­ցել՝ արել եմ քաղա­քի համար, կպատմեմ երեւի կամ չեմ պատմի։ Պետա­կան եւ համայնքա­յին համա­կարգում աշխա­տած ու փող ստա­ցած չկամ: Հիմա էս լարած խաղա­լիքնե­րը, որ քաղաքն ու երկի­րը թալա­նած-կերածնե­րի վերա­դարձն են փորձում սպա­սարկել, դեմե­րես խոսե­լու բան չունե­նա­լով, որո­շել են, թե կարող են զրպարտագրե­րով ու մահվան սպառնա­լի­քով ինձ հրա­ժա­րեցնել իմ կյանքից. քաղա­քից եւ համոզմունքնե­րից։ Կամ՝ գոնե քվե պոկել հօգուտ պապա­նե­րի։ Էդ կարգի անուղեղ լինում ե՞ն։ Լինում են փաստո­րեն։ Ինձ շատ վատ իմա­ցող մարդիկ են։ Ձյուն գա վրագլխնե­րուդ: Քաղա­քա­կան քննա­դա­տության կարոտ մնա­ցինք, դուք էլ ուղե­ղի կարոտ մնա­ցեք, ազիզնիի։

Տախտա­կա­բա­րո վարքի պատճառնե­րը որո­նե­լիս մարդկությունը բոլոր պատճառնե­րը դասա­կարգում է հիմնա­կա­նում երկու խմբե­րում. պարա­պություն կամ հիմա­րություն։ Ես էլ մտա­ծում եմ, թե այդ ոռնա­ցողնե­րի դեպքում տեսնես ինչի հետ գործ ունենք։ Այս դեպքում գոնե պարա­պությունը լիներ պատճառ, մարդա մի լուցկու տուփ տային ձեռնե­րը եւ հանձնա­րա­րեին՝ դատարկել, հետո հավա­քել, մինչեւ կբացվեր առա­վո­տը։ Չէ, պատվի­րա­տունե­րը որո­նել-որո­նել, այլ լուծում չեն գտել, քան նկուղից հանել սրանց, ժանգը քերել, մի քիչ յուղել, մի քիչ կերցնել ու մեյդան գցել, իբր հետո՞ ինչ, որ այդ գործիքնե­րը չեն աշխա­տել, հիմա կարող է աշխա­տեն։ Բժշկի կարոտ մնաք հա։ Մի նեղվեք, քաղա­քա­կան պայքա­րում մարդկանց մահը կամե­ցող ու հրա­պա­րա­կա­յին կերպով մահվան քարոզ տանող արա­րածնե­րը միշտ բժշկի կարոտ պիտի լինեն ու չիմա­նան այդ մասին։

ՀԳ
Բոլոր կարգին մարդկանց խնդրանք ունեմ, էդ տախտակնե­րի գրածնե­րի ու կաղկանձի սքրիններն ու հղումնե­րը չուղարկեք ոչ ինձ, ոչ գործընկերնե­րիս: Ոմանք երեւի ուզում են «քաղբանտարկյա­լի» հոդվա­ծով նստել, ձեռներն էլ ուրիշ ճար չկա: Վստա­հեցնում եմ՝ շատ բարձր մակարդա­կի մոնի­տո­րինգ է արվում, հնա­րա­վոր հետեւանքնե­րը՝ աչքե­րիս առաջ: Ունենք ամեն ինչ:

#ՁերԼեւո­նը

#Եվրա­դա­շինք

#ԿինոԷ­րեւա­նի­Մայլա

#ԱզատՔա­ղաք

Հետո չասեք Դավիթ եկավ գող-գող գնաց
Սքրիննե­րը պահած են գրա­դա­րա­նում 🙂

Գրա­ռումը Լևոն Բարսեղյա­նի ֆեյսբուքյան էջից։

Առնչվող Հոդվածներ