15.8 C
Yerevan

2008 թ Մարտի Մեկյան Խոհեր

2008‑ի մարտի մեկի սպա­նություննե­րը, հետա­գա ամիսնե­րին ու տարի­նե­րին շարունակվող հետապնդումնե­րը, անո­րոշ ու ձգձգվող դատա­վա­րություննե­րը Հայաստա­նում ամրացրին այն տրա­մադրություննե­րը, որ այս երկրում ոչինչ փոխել չի կարե­լի, պետք է համա­կերպվել կամ հեռա­նալ։ 2008‑ի ողբերգությունը նաև ընդդի­մությա­նը վախեցրեց ու կոտրեց։

Մեր Ուղին

Հայաստա­նի Հանրա­պե­տությունը մի քանի ողբերգա­կան դրվագներ ունի և դրանցից մեկը 2008թ․ մարտի մեկի սպանդն է, երբ իշխա­նություննե­րի դեմ բռնկված ցույցը նախ դարձավ տուրուդմբոց և ապա՝ տասը քաղա­քա­ցու մահ։ 2008թ․ ցույց տվեց, որ 1990-ականնե­րին Հայաստա­նում արմա­տա­վորված հանցա­վոր ու քրեա­կան տրա­մադրություննե­րը ոչ մի տեղ չեն նահանջել ու ամեն վայրկյան պատրաստ են ցույց տալու իրենց։ Ընտրություննե­րի դեմ անհա­մա­ձայնություն հայտնող քաղա­քա­ցի­նե­րի ողբերգա­կան մահը ժողղովրդա­վա­րության պարտությունն էր և ահա­բեկման մթնո­լորտի դաժան տիրա­պե­տության շարունա­կությունը։ Եթե մինչև 2008թ․ ևս մարդիկ արդեն երկար տարի­ներ ի վեր վախե­նում էին ցույց անել, խոսել, բողո­քել, ցույց տալ իրենց անհա­մա­ձայնությունը, ապա 2008թ․ մարտի մեկին բոլո­րի համար պարզ դարձավ, որ այդ վախը պարզա­պես անո­րոշ և ուրվա­կա­նա­յին չէ, այլ հստակ հետև­անք։ 2008‑ի սպա­նություննե­րից հետո երկար տարի­ներ երկի­րը շարունա­կեց ապրել վախի տրա­մադրություննե­րի տակ՝ ընկճված ու հուսա­հատ։ Խաղաղ եղա­նա­կով որևէ հարց լուծե­լու անհնա­րի­նությունն ու իշխա­նության կոպիտ փոխանցումը մի նախա­գա­հից մյուսին՝ ուժե­ղացրեց արտա­գաղթը, քաղա­քա­ցիա­կան տրա­մադրություննե­րի անկումը և վատա­տե­սությունը։
Այդ օրե­րի և դրան հաջորդող արտա­կարգ դրությունը տեսած մարդիկ շատ լավ են հիշում Երև­ա­նի հրա­պա­րակնե­րում կանգնած զինվորնե­րին, երեք հոգուց ավել մեկ տեղում չհա­վաքվե­լու արգելքը, երկի­րը ողո­ղած անհա­տա­կան հետապնդումնե­րի ալի­քը։ Լավ են հիշում, թե ինչպես Երև­ա­նի մեկ այս շենքում, մեկ մյուս շենքում լուռ ձերբա­կալվում էին ցույցե­րին մասնակցած առա­վել ակտիվ մարդիկ, ինչպես էին շատե­րը շշնջա­լով անի­ծում ու հայհո­յում։ Վախը բռնել էր շատե­րի կոկորդը և մարդիկ չէին ուզում սպանվել փողո­ցում կամ դժբախտ պատա­հա­րի զոհ դառնալ, ծեծվել ոստի­կա­նա­կան բաժանմունքնե­րում։ Մարդկանց ուղե­ղում դաջվել էր «6‑ի պադվա­լում» արտա­հայտությունը։ Ոստի­կա­նության Կազմա­կերպված հանցա­վո­րության դեմ պայքա­րի 6‑րդ վարչությունը, կամ ինչպես ժողո­վուրդն էր ասում «6‑ի վարչությունը» հանրա­յին գիտակցման մեջ ընկալվում էր որպես պատժա­րան, որտեղ մարդիկ իրենց կամքով չէին մտնում և իրենց ոտքով դուրս չէին գալիս։ Ծեծ ու ջարդի խորհրդա­նիշ հանդի­սա­ցող այդ վարչության անունը տասնյակ անգամներ ավե­լի շատ էր տրվում այդ օրե­րին և հաջորդող ամիսնե­րի ընթացքում։ Այդ ամե­նից շատ տարի­ներ հետո՝ 2020թ․ մարդիկ մի տեսակ թեթև­ության զգա­ցումով ու չհա­վա­տա­լով իրար հարցնում էին, թե տեղյա՞կ են, որ «6‑րդ վարչությունը լուծարվել է, 6‑ի վարչությունն էլ չկա»։ Հենց միայն այն, որ այդ վարչությունն այլևս չկա, մարդկանց մոտ այն տպա­վո­րությունն էր առա­ջացնում, որ իրենք ազատվել են մի տեսակ մութ ու ծանր հրե­շից։
Իհարկե խնդի­րը 6‑րդ վարչության գոյությունը չէր, այլ այն, որ ոստի­կա­նությունը, որ վերածվել էր իշխա­նության կողմից քաղա­քա­ցի­նե­րի դեմ պայքա­րի դարբնոց ու դրա լուծա­րումն էլ խորհրդանշա­կան «ազա­տության զգա­ցում» տվեց։ Բայց 2008‑ի մարտի մեկի սպա­նություննե­րը, հետա­գա ամիսնե­րին ու տարի­նե­րին շարունակվող հետապնդումնե­րը, անո­րոշ ու ձգձգվող դատա­վա­րություննե­րը Հայաստա­նում ամրացրին այն տրա­մադրություննե­րը, որ այս երկրում ոչինչ փոխել չի կարե­լի, պետք է համա­կերպվել կամ հեռա­նալ։ 2008‑ի ողբերգությունը նաև ընդդի­մությա­նը վախեցրեց ու կոտրեց։ Ընդդի­մությունը, որ հավա­նա­բար ինքն էլ չէր պատկե­րացնում, որ իր կազմա­կերպած ցույցե­րը մեծ ազդե­ցություն կունե­նան, բավա­րար չափով պատասխա­նա­տու չգտնվեց իր կոչին արձա­գանքած մարդկանց կրքե­րը ավե­լի խիստ հսկե­լու, պրո­վո­կա­ցիա­նե­րից խուսա­փե­լու և իր շարքե­րում հանցա­վոր ու մեղա­վոր տրա­մադրություններ ունե­ցած զանգվածնե­րից խոսա­փե­լու։ Մի կողմից դա, մյուս կողմից ամեն գնով իշխա­նությունը պահե­լու մոլուցքը Հայաստա­նի վրա շատ թանկ նստե­ցին։
2018թ․ Հայաստա­նում սկսված ցույցե­րի և թավշյա հեղա­փո­խության արմատնե­րը պետք է փնտրել նաև 2008‑ի դաժա­նության մեջ։ Մարդկանց կողմից իշխա­նություննե­րին ատե­լու և նույնիսկ չնչին պատճա­ռից նրանց դեմ դուրս գալու ցանկությունը պարզա­պես «սորո­սա­կան դավադրություն» չէր, այլ երկար, շատ երկար տարի­ներ խոսե­լու արգելքը, գործե­լու արգելքը, փոփո­խություններ չունե­նա­լու իրո­ղությունը։ 2018‑ի իրա­դարձություննե­րի, ինչպես նաև դրա­նից առաջ 2013‑ի, 2015‑ի, 2017‑ի ընտրություննե­րը, քվեարկություննե­րը և ամեն անգամ իշխա­նություննե­րի «հաղթա­նա­կը» և շատ այլ բաներ։ 2008‑ի մարտի մեկը ըստ էության տրա­մա­բա­նա­կան շարունա­կությունն էր 1999‑ի հոկտեմբե­րի 27‑ի դեպքե­րի։ Հանցանքը հանցանք է ծնում, չպատժված հանցանքը՝ խրա­խուսում է նորը կատա­րե­լու։ 2008‑ի մարտի մեկը չէր լինի, եթե դրա­նից առաջ հոկտեմբե­րի 27‑ը տեղի ունե­ցած չլի­ներ։ 2008-ից հետո Հայաստա­նում մարդիկ ավե­լի վախե­ցած էին իշխա­նություննե­րի դեմ խոսե­լու, ուր մնաց մեծ ցույց կազմա­կերպե­լու կամ քաղա­քա­կան հակա­ռա­կության դիմե­լու հարցում։ Վախ կար, ընդ որում ոչ անհիմն, որ քեզ կարող են սպա­նել, իսկ ծեծը այսպես թե այնպես անխուսա­փե­լի էր։
2008-ից հետո Հայաստա­նում այլևս ոչ մի քաղա­քա­կան մեծա­մասշտաբ ցույց տեղի չունե­ցավ։ Կարե­լի է թերևս առանձնացնել 2013‑ի դեպքե­րը, բայց դրանք շատ արագ վերա­ճե­ցին հիասթա­փության ու ծաղրանքի, երբ նախա­գա­հի թեկնա­ծու Րաֆֆի Հովհաննիսյա­նը, ով պայքա­րում էր ընտրա­կեղծի­քի դեմ, թվում էր թե ձգտում է համա­ժո­ղովրդա­կան ցույցի, բայց չկա­րո­ղա­ցավ ոչինչ անել, նախ մարդկանց հավա­քեց հրա­պա­րա­կում, հետո կոչ արեց սպա­սել մի քանի ժամ, այնուհետև ոչինչ տեղի չունե­ցավ, նա ոստի­կա­նա­պետ Վլա­դի­միր Գասպարյաի հետ գնաց Ծիծեռնա­կա­բերդ, Սերժ Սարգսյանն էլ հանգիստ շարունա­կեց իր պաշտո­նա­վա­րումը։ Դրա­նից հետո Հայաստա­նում միայն քաղա­քա­ցիա­կան-սոցիա­լա­կան հարցե­րով ինչ որ բաներ տեղի ունե­ցան, «Դեմ եմ պարտա­դի­րին», «150 դրամ», «Էլեկտրիկ Երև­ան» և այլն, որոնք բոլորն էլ ենթարկվե­ցին դաժան ծեծ ու ջարդի ու հաղթեց իշխա­նությունը, միայն «150 դրա­մի» ակցիա­նե­րի ժամա­նակ, երբ արդեն մարդ էր դանա­կա­հարվել, քաղա­քա­յին իշխա­նություննե­րը հրա­ժարվե­ցին մայրա­քա­ղա­քի տրանսպորտը 100-ից 150 դարձնել։
Հաջորդ խոշոր իրա­դարձությունը, որ շարունակվեց «մարտի­մեկյան» սկզբունքով 2016թ․ «Սասնա Ծռե­րի» ապստամբությունն էր, ոստի­կա­նա­կան գնդի գրա­վումը։ Թեև այն չունե­ցավ 2008‑ի մասշտա­բը, բայց աչքի ընկավ դաժա­նությամբ, երբ ոստի­կաննե­րի կողմից աննա­խա­դեպ ֆիզի­կա­կան բռնություններ սկսվե­ցին հասա­րակ բնա­կիչնե­րի հանդեպ, երբ նրանց հետապնդե­լու ընթացքում նաև ներխուժե­ցին Սարի Թաղ հասա­րակ մարդկանց բնա­կա­րաններ ու ջարդուփշուր արե­ցին շատե­րի ունեցվածքը, շատե­րը տուժե­ցին ֆիզի­կա­պես, իսկ մարզից Երև­ան եկած մի պատա­նի, ով եկել էր պարզա­պես իր համար հագուստ գնե­լու, ընկել էր «ոտքի տակ» ու կորցրել աչքը։
Հայաստա­նում մարտի մեկը ազա­տություն էր տվել իշխա­նություննե­րի անե­լու ինչ ուզում էին։ Քաղա­քա­ցիա­կան բնակչությա­նը վախով ուղղորդե­լու, անգամ խոսելն արգե­լե­լու ստա­լինյան մեթոդնե­րը ի վերջո հանգեցրին 2018‑ի դեպքե­րին։ Իշխա­նություննե­րից մինչև կոկորդը կուշտ մարդիկ պատրաստ էին հետև­ե­լու ում ասես, կատա­րե­լու ցանկա­ցած մեկի հրա­մա­նը, ընտրե­լու առա­ջին իսկ պատա­հած մարդուն, ով իրենց կազա­տեր իշխա­նություննե­րի, արդեն հավերժ դարձած կերպա­րից։ Մարդկանց առանձնա­պես չէր հետաքրքրում ով է Նիկոլ Փաշինյա­նը, հարցն այսպես էր, կարո՞ղ ենք ազատվել Սերժից, թե՞ ոչ։
Նիկոլ Փաշինյա­նը երբեք չէր կարո­ղա­նա որևէ հաջո­ղության հասնել, եթե մարդիկ Հայաստա­նում հավա­տա­յին արդա­րությա­նը, չվա­խե­նա­յին ու չատեին իշխա­նություննե­րին։ Բայց 2018-ին փողոց դուրս ելած հասա­րակ մարդիկ «սորո­սա­կաններ» չէին, ոչ էլ «ձրի լափ ուզողներ», ինչպես հիմա նշում են ընդդի­մա­դիրնե­րից շատե­րը, ոչ էլ խաբվածներ կամ մոլորվածներ։ Փողոց դուրս եկած հասա­րակ մարդկանց ճնշող մեծա­մասնությունը հստակ գիտեր, որ ուզում է, որ Սերժ Սարգսյա­նի դեմքով հանդես եկող խավը հեռա­նա։ Հասա­րակ մարդը քաղա­քա­գետ ու դիվա­նա­գետ չէ, բայց երբ նա իրեն կորցրած ելնում է փողոց, նշա­նա­կում է նրան շատ երկար են նեղացրել ու նա շատ շատ երկար է համբե­րել ու ինչքան շատ է համբե­րել, այնքան ավե­լի կատա­ղի է նրա ցասումը։
Բայց այսօրվա ընդդի­մա­դիր հատվա­ծը, որ բաղկա­ցած է գերա­զանցա­պես այդ նույն նախկին իշխա­նություննե­րից, չեն կարո­ղա­նում սկզբունքո­րեն հասկա­նալ, թե ժողո­վուրդն ինչու է իրենց անընդհատ մերժում և ինչու է այդպես պինդ պահում Նիկոլ Փաշինյա­նին, ով քիչ սխալներ չունի իշխա­նությունից հեռացվե­լու և այլևս չվե­րա­դառնա­լու համար։ Բայց ժողո­վուրդը Փաշինյա­նի սիրույն չի անում այդ ամե­նը, այլ շատ թարմ հիշում է, թե ինչպես էին իրենց հետ խոսում այսօրվա ընդդի­մա­դիրնե­րը, երբ առաջ իշխա­նություն էին։ Վախը և նորից վախե­ցած չապրե­լու բնա­կան պահանջը։ Ամեն ինչ շատ ավե­լի պարզ է, քան կարե­լի է պատկե­րացնել։
2008‑ի մարտի մեկը դաս պիտի լինի նաև այսօրվա իշխա­նություննե­րի համար, որ չլի­նի թե չափից ավե­լի ինքնավստահ դառնան ու մոռա­նան, թե ժողո­վուրդն ինչու է իրենց վստա­հել։ Ժողո­վուրդը համբե­րող է ու շատ երկար ժամա­նակ կարող է ներո­ղա­միտ լինել, ներել աննե­րե­լին, բայց երբ ժողո­վուրդն է բարկա­նում, նրան զսպելն անկա­րե­լի է։
Ներկա­ներն ու նախկիննե­րը թող երբեք չմո­ռա­նան սա։

Առնչվող Հոդվածներ