21.4 C
Yerevan

«Գաղտնիք Ղարա­բա­ղի»


Մաս 23

Իրա­վի­ճա­կին ավե­լի լավա­տեղյակ շրջա­նակնե­րից լուրեր էին տարածվում, որ Արկա­դի Ղուկասյա­նը երրորդ ժամկե­տով չի առա­ջադրվել, բայց պայմա­նա­վորվա­ծություն է ունե­ցել, որ «մեկ տարի հետո Բակո Սահակյա­նը հրա­ժա­րա­կան կտա, եւ ինքը կվե­րա­դառնա իշխա­նության»: Ըստ վստա­հե­լի աղբյուրնե­րի, այդ ծրագրին կտրուկ դեմ է արտա­հայտվել վարչա­պետ Արա­յիկ Հարությունյա­նը:

Վահրամ Աթա­նեսյան

2008 թվա­կա­նի հունվա­րին Ստե­փա­նա­կերտում տեղի ունե­ցավ ներքա­ղա­քա­կան մի իրա­դարձություն, որ հանրության ուշադրությա­նը չարժա­նա­ցավ: Բյուջեի մասին օրենքի նախագծի քննարկումնե­րում ԱԺԿ խմբակցությունը դեմ էր արտա­հայտվել կառա­վա­րության մի քանի նախա­ձեռնություննե­րին, որ ակնհայտո­րեն պոպուլիստա­կան էին: Եզրա­փա­կիչ նիստում խմբակցությունն իր տեսա­կե­տը ներկա­յացրեց արդեն «Եզրա­կա­ցության» տեսքով՝ անակնկա­լի բերե­լով մի քանի ամիս առաջ վարչա­պետ նշա­նակված Արա­յիկ Հարությունյա­նին: ԱԺԿ‑ն, իհարկե, բյուջեի նախագծին «կողմ» քվեարկեց, բայց վերա­պա­հում արեց, որ այդ որո­շումը բխում է քաղա­քա­կան համե­րաշխությունը չխախտե­լու նպա­տա­կա­հարմա­րությունից:
Խորհրդա­րա­նը գնաց ձմե­ռա­յին կարճա­տեւ արձա­կուրդի: Մի քանի օր անց հայտնի դարձավ, որ խմբակցության մի քանի անդամներ հրա­վիրվել են նախա­գա­հի նստա­վայր, որտեղ նրանցից բացատրություն են պահանջել, թե ի՞նչ նկա­տա­ռումնե­րով են «քննա­դա­տել կառա­վա­րության սոցիալ-տնտե­սա­կան քաղա­քա­կա­նությունը, որի հիմքում նախա­գահ Բակո Սահակյա­նի նախընտրա­կան ծրա­գիրն է»: Այդ «հանդի­պումնե­րի» արդյունքում ԱԺԿ խմբակցության չորս անդամներ հրա­ժարվե­ցին բյուջեի մասին օրենքի վերա­բերյալ «Եզրա­կա­ցության» մեջ տեղ գտած քաղա­քա­կան գնա­հա­տա­կաննե­րից եւ հայտա­րա­րե­ցին, որ ձեւա­վո­րում են «անկախ պատգա­մա­վո­րա­կան խումբ»:
Նույն օրե­րին «Ազատ հայրե­նիք» կուսակցությունը բարձրացրեց Ազգա­յին ժողո­վի նախա­գա­հի փոփո­խության հարց: Հիմնա­վո­րումը լիո­վին տրա­մա­բա­նա­կան էր. ԱԺԿ‑ն այլեւս խորհրդա­րա­նում մեծա­մասնություն չունի, ուստի այդ կուսակցության առաջնորդ Աշոտ Ղուլյա­նը պետք է հրա­ժա­րա­կան տա: Մի քանի օր տեւած քննարկումնե­րից հետո, սակայն, նախա­գահ Բակո Սահակյա­նը որո­շեց, որ Աշոտ Ղուլյա­նը պետք է մնա Ազգա­յին ժողո­վի նախա­գահ: Ակնհայտ դարձավ, որ հիմնա­կան խնդիրն այլեւս լուծված է՝ ԱԺԿ‑ն, որ համարվում էր նախկին նախա­գահ Արկա­դի Ղուկասյա­նի կուսակցությունը, խորհրդա­րա­նում այլեւս մեծա­մասնություն չունի, ամե­նա­մեծ ցանկության դեպքում իսկ չի կարող խոչընդո­տել կառա­վա­րության գործունեությա­նը, իսկ Ազգա­յին ժողո­վի նախա­գա­հը, քանի որ մեծ կախման մեջ էր ընկնում վարչա­պետ Արա­յիկ Հարությունյա­նի խորհրդա­րա­նա­կան խմբակցությունից, դադա­րում է ինքնուրույնությունից:
Այդ փուլում իշխա­նության «կողասրահնե­րից» արտա­հոսք եղավ, որ Արկա­դի Ղուկասյա­նը, թեեւ խոստա­ցել էր մնալ Ստե­փա­նա­կերտում եւ աջակցել Բակո Սահակյա­նին, «լուրջ ընդհա­րում է ունե­ցել Արա­յիկ Հարությունյա­նի հետ»: Պատճառն այն էր, որ վարչա­պե­տը խիստ քննա­դա­տա­կան գնա­հա­տա­կան էր տվել Անուշա­վան Դանիելյա­նի կառա­վա­րությա­նը, հետեւա­բար՝ նաեւ Արկա­դի Ղուկասյա­նին: Իրա­վի­ճա­կին ավե­լի լավա­տեղյակ շրջա­նակնե­րից լուրեր էին տարածվում, որ Արկա­դի Ղուկասյա­նը երրորդ ժամկե­տով չի առա­ջադրվել, բայց պայմա­նա­վորվա­ծություն է ունե­ցել, որ «մեկ տարի հետո Բակո Սահակյա­նը հրա­ժա­րա­կան կտա, եւ ինքը կվե­րա­դառնա իշխա­նության»: Ըստ վստա­հե­լի աղբյուրնե­րի, այդ ծրագրին կտրուկ դեմ է արտա­հայտվել վարչա­պետ Արա­յիկ Հարությունյա­նը:
Ազգա­յին ժողո­վում ԱԺԿ խմբակցության դեմ ձեռնարկած քայլերն, այսպի­սով, բացատրվում էին նրա­նով, որ գործա­դիր իշխա­նությունը նախկին նախա­գա­հին «զրկում է քաղա­քա­կան հենա­րա­նից»: Այս իրա­դարձություններն Ստե­փա­նա­կերտում ծավալվե­ցին Հայաստա­նի նախա­գա­հա­կան ընտրություննե­րի սուր մրցա­պայքա­րի եւ դրա­նից ածանցված քարոզչության ֆոնին: ԼՂՀ ռազմա-քաղա­քա­կան վերնա­խա­վի համակրանքն, իհարկե, Սերժ Սարգսյա­նի օգտին էր: Լեւոն Տեր-Պետրոսյա­նի դեմ քարոզչությունը հիմնա­վորվում էր մի թեզով. «Եթե Հայաստա­նում ոչ ղարա­բաղցի նախա­գահ ընտրվի, Ղարա­բա­ղը ծախե­լու է»: Այդ ընթացքում Ստե­փա­նա­կերտի եւ Երեւա­նի միջեւ ի՞նչ շփումներ էին՝ հրա­պա­րա­կա­յին տեղե­կություններ հայտնի չեն: Քաղա­քա­կան ուժե­րից Լեւոն Տեր-Պետրոսյա­նի դեմ լուրջ քարոզչություն էր տանում ՀՅԴ Արցա­խի կառույցը: Բավա­կան եռանդուն էր գործում նաեւ Ազատ հայրե­նիք կուսակցությունը: Հետընտրա­կան լարվա­ծության օրե­րին Արցա­խից Հայաստա­նի Գերա­գույն խորհրդի որոշ պատգա­մա­վորներ փորձ արե­ցին միջնորդ լինել՝ ներկա­յա­նալ Երեւան եւ Լեւոն Տեր-Պետրոսյա­նին համո­զել, որ դադա­րեցնի ցույցե­րը, բայց առա­ջարկությունը մերժվեց: Հասկա­նա­լի էր, որ ԼՂՀ ռազմա-քաղա­քա­կան վերնա­խա­վը լիո­վին սատա­րում է Սերժ Սարգսյա­նին: Մի քանի օր անց տեղի ունե­ցավ մարտի 1‑ի ողբերգությունը: Հետա­գա­յում պիտի պարզվեր, որ Երեւան մտցված զորախմբի կազմում արցախցի զինվո­րա­կաններ էլ են եղել:
(Շարունա­կե­լի)

Առնչվող Հոդվածներ