26.1 C
Yerevan

«Գաղտնիք Ղարա­բա­ղի»

Մաս 24

Հրա­պա­րակված նախնա­կան արդյունքնե­րը գերա­զանցում էին կանխա­տե­սումս: Անգամ պաշտո­նա­կան արդյունքնե­րով, որոնց հավաստիությունը կասկա­ծե­լի էր, Բալա­սանյանն ստա­ցավ երե­սուն տոկո­սից ավե­լի քվե: Գործա­դիր իշխա­նությունը ԼՂՀ-ում երբեք նման «դեղին քարտ չէր ստա­ցել»:

Վահրամ Աթա­նեսյան

Բակո Սահակյան-Արա­յիկ Հարությունյան «տանդե­մի» պաշտո­նա­վարման առա­ջին ժամկե­տի ավարտին՝ 2012 թվա­կա­նի ամռա­նը նշա­նակվե­ցին ԼՂՀ նախա­գա­հի հերթա­կան ընտրություններ: Թեկնա­ծուներ առա­ջադրվե­ցին Վալե­րի Խաչատրյա­նը, որ այդ պահին գործա­զուրկ էր, Ագրա­րա­յին համալսա­րա­նի պրո­ռեկտոր Արկա­դի Սողո­մոնյա­նը, պաշտպա­նության նախկին փոխնա­խա­րար, Ազգա­յին ժողո­վի պատգա­մա­վոր Վիտա­լի Բալա­սանյա­նը եւ, իհարկե, գործող նախա­գահ Բակո Սահակյա­նը:
Մրցա­պայքա­րի նախօ­րեին Ստե­փա­նա­կերտի նախկին քաղա­քա­պետ Էդուարդ Աղա­բեկյա­նը հայտա­րա­րեց, որ սատա­րում է Վիտա­լի Բալա­սանյա­նին եւ կլի­նի նրա վստահված անձանցից մեկը: Բալա­սանյա­նի նախընտրա­կան շտա­բում ընդգրկվեց նաեւ քաղա­քա­գետ Հայկ Խանումյա­նը: Բալա­սանյա­նին աջակցություն հայտնե­ցին Ազգա­յին ժողո­վի գործող եւ նախկին պատգա­մա­վորներ, մտա­վո­րա­կաններ, հանրա­յին հեղի­նա­կություն վայե­լող առանձին դեմքեր:
Ընդդի­մա­դիր թեկնա­ծուի վարկա­նի­շը բարձր էր հատկա­պես ղարա­բաղյան առա­ջին պատե­րազմի մասնա­կից պաշտո­նա­թող զինվո­րա­կա­նության, կամա­վո­րա­կաննե­րի շրջա­նում: Բակո Սահակյա­նի նախընտրա­կան շտա­բը գլխա­վո­րում էր վարչա­պետ Արա­յիկ Հարությունյա­նը՝ այդ ընթացքում, իհարկե, ֆորմալ առումով գտնվե­լով արձա­կուրդում: Չնա­յած նախկի­նում Վիտա­լի Բալա­սանյա­նի հետ քաղա­քա­կան համա­գործակցությա­նը, ՀՅԴ Արցա­խի կառույցը հավա­տա­րիմ մնաց Բակո Սահակյա­նի հետ հինգ տարի առաջ ձեռք բերված համա­ձայնությա­նը եւ եռանդուն ներգրավված էր նրա նախընտրա­կան քարո­զարշա­վին: Հուլի­սի 19-ին, երբ քվեարկությունն արդեն ավարտվել էր, տողե­րիս հեղի­նա­կը, որ օրվա ընթացքում Հայաստա­նի Ազգա­յին ժողո­վի պատգա­մա­վորնե­րին ուղեկցել էր Մարտա­կերտի շրջա­նի մի շարք ընտրա­տե­ղա­մա­սեր, «Արմե­նիա» նորա­բաց հյուրա­նո­ցի բացօթյա սրա­հում հայաստանցի գործընկերնե­րի հետ հետեւում էր ԿԸՀ կազմա­կերպած՝ ձայնե­րի հաշվարկի ուղիղ հեռարձակմա­նը:
Մի քանի տեղա­մա­սե­րի տվյալնե­րը շոկա­յին էին մանա­վանդ Հայաստա­նի ԱԺ պատգա­մա­վորնե­րից մեկի համար. կեսօ­րին նա ինձ հարցրել էր, թե ի՞նչ արդյունք եմ կանխա­տե­սում, պատասխա­նել էի, որ Վիտա­լի Բալա­սանյանն առնվա­զը քսանհինգ տոկոս քվե կստա­նա: Հրա­պա­րակված նախնա­կան արդյունքնե­րը գերա­զանցում էին կանխա­տե­սումս: Անգամ պաշտո­նա­կան արդյունքնե­րով, որոնց հավաստիությունը կասկա­ծե­լի էր, Բալա­սանյանն ստա­ցավ երե­սուն տոկո­սից ավե­լի քվե: Գործա­դիր իշխա­նությունը ԼՂՀ-ում երբեք նման «դեղին քարտ չէր ստա­ցել»:
Քվեարկության այդ «շոկա­յին թերա­պիա­յի» մասին լավա­գույնս Հայկ Խանումյանն է ասել՝ իրա­վի­ճա­կը գնա­հա­տե­լով որպես «հին եւ նոր Ղարա­բա­ղի միջեւ ջրբա­ժան»: Որոշ փորձա­գետներ ոչ առանց հիմքի համա­րում էին, որ քաղա­քա­ցին ոչ թե Բալա­սանյա­նին է «այո» ասել, այլ Բակո Սահակյան-Արա­յիկ Հարությունյան «տանդե­մին է մերժել»: Այդպես էր, թե՝ ոչ, տարի­նե­րի հեռվից անգամ դժվար է ստույգ գնա­հա­տել: Փաստ է, որ հանրության մեկ երրորդը փոփո­խություննե­րի սպա­սե­լիքներ ուներ, բայց Վիտա­լի Բալա­սանյա­նը, ինչպես նման դեպքե­րում են ասում՝ «իր ձայնե­րին տեր չկանգնեց», թեեւ իրա­վի­ճակն այնպի­սին էր, որ նա կարող էր առա­ջադրել կոա­լի­ցիոն կառա­վա­րություն ձեւա­վո­րե­լու եւ իր թիմի մի շարք փորձա­ռու անդամնե­րի գործա­դիր իշխա­նություն բերե­լու խնդիր:
Այդ դեպքում Բակո Սահակյա­նը ստիպված կլի­ներ հաշվի նստել ավե­լի քան երե­սուն հազար «կողմ» քվե ստա­ցած գործչի հետ: Ինչո՞վ էր պայմա­նա­վորված Բալա­սանյա­նի «առանց երգի նահանջը»: Դա նրա մասնա­վոր որոշու՞մն էր, թե՞ պայմա­նա­վորված էր Հայաստա­նի իշխա­նության կամ այլ երկրի միջամտությամբ՝ ԼՂՀ քաղա­քա­կան պատմության չբա­ցա­հայտված գաղտնիքնե­րից, թերեւս, ամե­նաէ­կանն է, որովհե­տեւ Վիտա­լի Բալա­սանյա­նը ոչ միայն քաղա­քա­կան ընդդի­մա­դիր գործունեություն չծա­վա­լեց, այլեւ շարունա­կեց մնալ Ազգա­յին ժողո­վի, ինչպես Ստե­փա­նա­կերտում էր ընդունված ասել՝ «շարքա­յին պատգա­մա­վոր»:
Վիտա­լի Բալա­սանյա­նի եւ նրա նախընտրա­կան թիմի հարմարվո­ղա­կա­նությունը հնա­րա­վո­րություն տվեց, որ Բակո Սահակյա­նը երկրորդ ժամկե­տով պաշտոնն ստանձնե­լուց հետո վարչա­պե­տի պաշտո­նում վերանշա­նա­կի Արա­յիկ Հարությունյա­նին: Կառա­վա­րության կազմի էական փոփո­խություն տեղի չունե­ցավ: Այդ շրջա­նում, սակայն, գործա­դիր իշխա­նության ամե­նա­տարբեր օղակնե­րում պաշտո­նի կոչվե­ցին նախկին բարձրաստի­ճան զինվո­րա­կաններ, ուժա­յին կառույցնե­րի նախկին ծառա­յողներ: Կադրա­յին այդ քաղա­քա­կա­նությունը հանրության կողմից գնա­հատվեց որպես ԼՂՀ-ում «ռազմա-ոստի­կա­նա­կան իշխա­նության» հաստա­տում:
(Շարունա­կե­լի

Առնչվող Հոդվածներ