ՄԵՐ ՈՒՂԻՆ

Հայաստանը ԵՄ Համար Ավելի Կարևոր Է, Քան ԱՄՆ-ի

Թրամփն այս վերջին հարցազրույցով կարծես, թե փորձում էր նաև Պուտինին ինչ որ առումով հաճոյանալ, բայց ինչպես ցույց են տալիս հենց ամերիկյան հարցախույզները, հարցվածների առնվազն 67 տոկոսը Ռուսաստանին ու Պուտինին չի վստահում։ Ընդ որում Ամերիկյան հասարակության մոտ հասունանում է այն դժգոհությունը, որ Թրամփը կենտրոնացել է ոչ այն հարցերի վրա, ինչի համար իրենք ընտրել են նրան։ Իսկ ամերիկացիներն ընտրել են նրան, որպեսզի նա ԱՄՆ ներքին տնտեսական հարցերով զբաղվի, ոչ թե խորանա պատերազմների մեջ։

Վիգեն Հովսեփյան

1INTV-ը զրուցել է ամերիկահայ ազգային գործիչ, քաղաքագիտության դոկտոր Վիգեն Հովսեփյանի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվել են Թրամփ-Զելենսկի բանակցությունները և դրանից հետևող մի շարք սպասելիքներ։
Վիգեն Հովսեփյանը, անդրադառնալով Թրամփ-Զելենսկի սուր հանդիպմանը, նշեց, որ սա միջազգային հանդիպումների մեջ աննախադեպ իրավիճակ է, երբ հանդիպումն ավարտվում է նման ձևով։ Ինչ որ առումով պետք չէր շատ զարմանալ, որ Թրամփը նման կերպ է իրեն պահել, արդեն մեկ ամիս է ինչ նա նախագահ է, բայց արդեն հասցրել է մի քանի այդ ոճի հանդիպումներ ունենալ, թեև իհարկե այս մեկը իհարկե չտեսնված բան էր։
Ընդհնարապես, ինչպես նշեց դոկտ․ Հովսեփյանը, Թրամփի պահվածքում երկու բան կարելի է առանձնացնել։ Առաջինը ոճն է, խոսելու նման ոճը։ Թրամփը այս ամենից առաջ նմանատիպ հանդիպում էր ունեցել հորդանանի թագավորի հետ և կրկին տեսախցիկների առջև ամեն կերպ փորձում էր նման տոնով խոսել ու իր հարցերի պատասխանը ստանալ։ Հորդանանի թագավորը մի կերպ է փորձել տեսախցիկների առջև կառուցել իր խոսքը, որպեսզի վեճ չդառնա, այլապես, հնարավոր է այն շատ նման լիներ նրան, ինչ տեղի ունեցավ Թրամփ-Զելենսկի հանդիպման ընթացքում։ Դրանից բացի Թրամփը խոսել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մաքրոնի հետ, իհարկե անհամեմատ ավելի մեղմ տոնով ու Մաքրոնը պարտավորվեց որոշ նկատառումներ հաշվի առնել։ Մաքրոնը կարողացավ այդ հանդիպումը անհամեմատ ավելի թեթև ընթացքով տանել իր ճկունության շնորհիվ։
Քաղաքագետի կարծիքով երկրորդը, ինչի վրա պետք է ուշադրություն դարձնել՝ դա խնդիրների խորքային քննարկումն է, մի բան, որ սովորաբար տեսախցիկների առջև չի արվում, բայց Թրամփը արդեն մի քանի հանդիպում անցկացրել է, որի ժամանակ հենց տեսախցիկների առջև է խոսել այն ամենից, ինչը ընդունված չէ։ Իհարկե Թրամփն այս վերջին հարցազրույցով կարծես, թե փորձում էր նաև Պուտինին ինչ որ առումով հաճոյանալ, բայց ինչպես ցույց են տալիս հենց ամերիկյան հարցախույզները, հարցվածների առնվազն 67 տոկոսը Ռուսաստանին ու Պուտինին չի վստահում։ Ընդ որում Ամերիկյան հասարակության մոտ հասունանում է այն դժգոհությունը, որ Թրամփը կենտրոնացել է ոչ այն հարցերի վրա, ինչի համար իրենք ընտրել են նրան։ Իսկ ամերիկացիներն ընտրել են նրան, որպեսզի նա ԱՄՆ ներքին տնտեսական հարցերով զբաղվի, ոչ թե խորանա պատերազմների մեջ։ Բայց քանի որ խոսք է գնում Թրամփի հայտարարած «խաղաղության գործարքի» մասին, ապա պետք է նշել, որ այս պահին այդ «խաղաղության գործարքը» վերաբերում է կոնկրետ երկու պատերազմի՝ Գազայի հատվածին և ռոս-ուկրաինականին։ Ոչ մի այլ կոնֆլիկտի մասին առայժմ խոսք չկա։ Եթե իհարկե ԱՄՆ-ը շահագրգռված լինի Անդրկովկասում խաղաղության հաստատմամբ, ապա դա Հայաստանին ամենաշատը ձեռնտու կլինի։
Անդրադառնալով այս ամենին հաջորդող իրադարձություններին, Վիգեն Հովսեփյանը նշեց, որ այժմ Եվրոպան ստիպված է ինքն իր պոտենցիալն իրացնելու հնարավորություններ գտնել, ինքն ապահովել իր անվտանգությունը, թեև իհարկե դա շատ ավելի բարդ կլինի հիմա։
Վիգեն Հովսեփյանը նաև անդրադարձավ ռուսական այն հայտարարություններին, որ Ուկրաինան փորձում է այստեղ՝ Անդրկովկասում երկրորդ ճակատ բանալ իր դեմ, նշելով, որ Անդրկովկասում ոչ մի պետություն այդքան շահ չունի պատերազմ հրահրելու առումով, ինչպես Ռուսաստանը։ Ուկրաինական հետախուզությունն արդեն իսկ հերքել է այդ հայտարարությունները։
Քաղաքագետը նշեց, որ այժմ, երբ Թրամփի գործողությունների հետևանքով Եվրոպան ավելի շատ է կենտրոնացած իր ուժերը իր վրա կենտրոնացնելով, դրանից Հայաստանի համար այն շանսն է հասունանում, որ մենք ավելի սերտ կապեր հաստատենք Եվրոպայի հետ, քանի որ Անդրկովկասը Եվրոպայի շահերի համար ավելի կարևոր պետություն է, քան ԱՄՆ, միայն թե մեր գործողությունները ուշացած են, մենք ավելի շուտ պիտի սկսեինք այդ համագործակցության միտումը։

Ամբողջայան հարցազրույցը՝

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *