15.8 C
Yerevan

ՀՅԴ 35-րդ Դիմա­կա­հանդե­սը

Նիկոլ Փաշինյանն այսպես թե այնպես կգնա, Հայաստա­նում այլևս կուսակցա­կան դիկտա­տուրա ու միանձնյա իշխա­նություն չի լինե­լու, բայց ՀՅԴ‑ը շարունա­կե­լու է մնալ իր նույն խարխլված վիճա­կում։ Նիկոլ Փաշինյա­նը կհե­ռա­նա, կգան ուրիշնե­րը, բայց այդ ուրիշնե­րի շարքում ՀՅԴ‑ը չի լինե­լու, ինչպես որ չկար Փաշինյա­նից առաջ։

Մեր Ուղին

Այս օրե­րին ընթա­ցող Ընդհա­նուր Ժողո­վը, որի հետ կապված իրա­կան փոփո­խություննե­րի հույս իրա­կա­նում չկա, և դրան անհամբեր սպա­սող որոշ շրջա­նակնե­րի հապշտապ արձա­գանքնե­րը ցույց են տալիս, որ ՀՅԴ-ում տրա­մադրություննե­րը ոչ թե ընթա­նում են կուսակցության ծրագրի համա­պա­տասխան, այսինքն՝ հայ ժողովրդի որևէ ցավին դարման հասցնե­լու միտումով, այլ ավե­լի շատ կուսակցության ներսում իշխա­նություն ունե­նա­լու և այդ ունե­ցած իշխա­նությունը դրսի որևէ մեկին ծառա­յեցնե­լու համար։ Կուսակցության ներսում չթաքցվող հակակրանք ունեն միմյանց հանդեպ Իշխան Սաղա­թելյա­նի և Հրանտ Մարգարյա­նի թևե­րը, որոնցից «իշխա­նա­կաննե­րը» Ռ. Քոչարյա­նի հանդեպ մեծ համակրանք ունեն, իսկ «հրանտա­կաննե­րը»՝ Ս. Սարգսյա­նի։ Տպա­վո­րություն է, որ հենց Սարգսյանն ու Քոչարյանն են ՀՅԴ Ընդհա­նուր Ժողո­վի գլխա­վոր շահա­ռունե­րը։ Կախված նրա­նից, թե ով կհաղթի այդ ժողո­վում, այսինքն՝ Բյուրո­յում ավե­լի շատ կողմնա­կիցներ կունե­նա, ըստ այդմ էլ կորոշվի, թե ՀՅԴ‑ը առա­ջի­կա տարի­նե­րին ում է հայհո­յե­լու և ում՝ գովե­լու։ Սա մի սարսա­փե­լի իրա­վի­ճակ է, երբ ՀՅԴ‑ի մասին նման կարծիք է ձևա­վորվել, ու բնա­կա­նա­բար արդեն ավե­լորդ է մտա­ծել անգամ, թե ՀՅԴ-ում հերթա­կան ընտրություննե­րում ազգանպաստ որ գործիչն ինչ կասի։ ՀՅԴ‑ը երկար տասնամյակներ գերի է ընկել իր ղեկա­վարնե­րի ձեռքում, որոնք կուսակցությունը դարձրել են անձնա­կան խաղա­լիք ու զոհա­բե­րության առարկա՝ քաղա­քա­կան դեմքե­րին ու շահե­րին զոհե­լու համար։ Ցավա­լին այն է, որ կուսակցության շարքե­րում շատե­րը շարունա­կում են ականջներն ու աչքե­րը փակել այդ ամե­նի դեմ և հնա­զանդվել կուսակցությունը քաղա­քա­կան ինքնասպաննե­րի ջոկատ դարձրածնե­րին։ ՀՅԴ 35-րդ Ընդհա­նուր Ժողո­վում հաղթե­լու է կա՛մ Սերժ Սարգսյա­նը, կա՛մ Ռոբերտ Քոչարյա­նը, իսկ շարքե­րին ստի­պե­լու են մարսել այդ ամե­նը և արդա­րացնել։ Անկախ նրա­նից, թե ով կհաղթի, տեղի է ունե­նա­լու ընդա­մե­նը մարդու փոփո­խություն, ոչ թե իրա­վի­ճա­կի։ Մեկը գնա­լու է, մյուսը՝ գալու, բայց կազմա­կերպա­կան նահանջը շարունակվե­լու է։ Եվ այդ ամենն արդա­րացնե­լու համար ՀՅԴ-ում շարունա­կե­լու են պահել Նիկոլ Փաշինյա­նի կերպա­րը որպես համընդհա­նուր թշնա­մու, որպեսզի նրա դեմ գոռգո­ռոցնե­րի ընթացքում մոռացվի, թե դաշնակցա­կաննե­րից ով որքան է վնա­սել կուսակցությա­նը։ Այդ առումով ևս որևէ այլ սպա­սե­լիք չկա։ Նույնիսկ արդեն ավե­լորդ են դառնում համե­մա­տություննե­րը, թե 1918–20 թթ. ՀՅԴ գործիչներն ինչպես էին վարվում ու խոսում, ինչպես էին իրենց անձնա­կան համակրանքն ու հակակրանքը մի կողմ դրել։ Ոչ, այդ ժամա­նակներն անցել են։ Կուսակցության ինքնությունը՝ ևս։ Ու այդ գործին մեծ թափով լցված են նաև ՀՅԴ սփյուռքի շատ կենտրոններ, որոնց օրա­կարգում միայն մի բան կա՝ Նիկոլ Փաշինյա­նը։ Դաշնակցությունն այնպի­սի ավյունով է հայհո­յում Փաշինյա­նին, որ հարց է առա­ջա­նում՝ 2018-ից առաջ կուսակցությունն ինչո՞վ էր զբաղված, մի՞թե Փաշինյա­նը կարո­ղա­ցել է փոխել կուսակցության ողջ ծրա­գիրն ու օրա­կարգը տարի­նե­րով։ Սփյուռքում՝ առա­վել, քան Հայաստա­նում, շարունակվում է երա­զա­յին իրա­վի­ճա­կը։ Սփյուռքում շատե­րի միակ տեղե­կատվա­կան աղբյուրը դաշնակցա­կան հայհո­յանքներն ու զրպարտանքներն են, ու նրանք շարունա­կում են ցանկա­ցած հարցի մեջ դնել կառա­վա­րության հրա­ժա­րա­կա­նը, և որքան էլ որ զարմա­նա­լի է, հենց ՀՅԴ վերա­դարձը իշխա­նության (ինչպես օրի­նակ՝ Արգենտի­նա­յի ՀՅԴ-ական Խաչիկ Տեր-Ղուկասյա­նի գրա­ռումը՝ լինքը վերջում)։ Նիկոլ Փաշինյանն այսպես թե այնպես կգնա, Հայաստա­նում այլևս կուսակցա­կան դիկտա­տուրա ու միանձնյա իշխա­նություն չի լինե­լու, բայց ՀՅԴ‑ը շարունա­կե­լու է մնալ իր նույն խարխլված վիճա­կում։ Նիկոլ Փաշինյա­նը կհե­ռա­նա, կգան ուրիշնե­րը, բայց այդ ուրիշնե­րի շարքում ՀՅԴ‑ը չի լինե­լու, ինչպես որ չկար Փաշինյա­նից առաջ։ Սերժ Սարգսյա­նի իշխա­նա­վարման ընթացքում, դրա­նից առաջ ՀՅԴ‑ը երբեք Հայաստա­նում այնպի­սի տոկոս չի հավա­քել, որ փոքր-ինչ ժողովրդա­վա­րության մասին խոսեր կամ ժողովրդի կողմից ընդունված ու սիրված լիներ։ Իսկ հիմա՝ առա­վել ևս, կուսակցությունը հասա­րա­կա­կան պարսա­վանքից այն կողմ չի գնում։ Որքան էլ որ մարդիկ Փաշինյա­նից հոգնած լինեն, որքան էլ որ արդա­րա­ցի լինեն նրա հանդեպ մեղադրանքնե­րը բոլոր հարցե­րում, դա ՀՅԴ-ին չի օգնե­լու։ Սևացնե­լը՝ սպի­տակ երև­ա­լու սկզբունքը չի աշխա­տե­լու։ Մարդիկ չեն ուզում իշխա­նության գլխին տեսնել նախկիննե­րին, իսկ ՀՅԴ‑ը, դժբախտա­բար, նախկիննե­րից է։ Լճա­ցած շարքերն ու կուսակցա­մոլ ընթացքը ՀՅԴ-ին թույլ չեն տալիս դուրս գալ այդ վիճա­կից։ Ու այս Ընդհա­նուր Ժողո­վը ևս լինե­լու է հերթա­կանն ու հպանցի­կը։ ՀՅԴ ընթացքը նման է դեպի վար գլորվե­լուն։ Դա կարող է ընթացքի տրա­մա­բա­նություն ստեղծել, բայց ոչ ավե­լին։ Ընկնե­լը, որքան էլ երկար տևի, մի օր դադա­րե­լու է, որովհետև հնա­րա­վոր չէ հավիտյան ընկնել. մի օր այդ անկումը ևս դադա­րում է, իսկ դրա­նից հետո գալիս է մահվան լռությունը։ Այդ ժամա­նակ արդեն կարև­որ չեն լինի, թե ՀՅԴ որ ղեկա­վա­րը կուսակցությունն ում վաճա­ռեց և ինչպի­սի պաթե­տիկ բառե­րով արդա­րացրեց։ Վաղը կամ մյուս օրը ժողո­վը կվերջա­նա, կհայտա­րարվի կուսակցության նոր ղեկա­վար կազմը, որին, հավա­նա­բար, կուղղորդի ՀՅԴ Հայաստա­նի ԳՄ‑ը։ Կլի­նի կիսա­խաղտաբղետ կազմ, որի մի մասը «հրանտա­կաններն» են կամ «իշխա­նա­կաննե­րը», բայց ոչ՝ դաշնակցա­կաննե­րը։ Կուսակցությունը մնա­ցել է հեռու, հեռվում։

Facebook.com

Առնչվող Հոդվածներ