14.6 C
Yerevan

Եվրո­պան Առանց ՆԱՏՕ

ԱՄՆ-ին անհրա­ժեշտ են եվրո­պա­կան դաշնա­կիցնե­րը Չինաստա­նի դեմ դիմա­կա­յության համար Խաղաղ օվկիա­նո­սում, կիբե­րանվտանգության, տիե­զե­րա­կան տեխնո­լո­գիա­նե­րի և Արկտի­կա­յի ոլորտնե­րում, որտեղ ՆԱՏՕ‑ի վեց երկրներ ռազմա­վա­րա­կան շփում ունեն Ռուսաստա­նի հետ։

Ջեյմս Ստավրի­դի­սը Bloomberg‑ի համար. «Եվրո­պան պատրաստվում է ՆԱՏՕ‑ի ավարտին»։

Ջեյմս Ստավրի­դի­սը ԱՄՆ‑ի թոշա­կա­ռու ադմի­րալ է, ԱՄՆ Եվրո­պա­կան հրա­մա­նա­տա­րության նախկին գլխա­վոր հրա­մա­նա­տա­րը և ՆԱՏՕ‑ի Գերա­գույն գլխա­վոր հրա­մա­նա­տա­րը Եվրո­պա­յում։

-Եթե Թրամփը դուրս բերի ԱՄՆ‑ը դաշինքից, եվրո­պա­կան դաշնա­կիցնե­րը այլևս չեն հետևի Վաշինգտո­նին արտա­քին քաղա­քա­կան հարցե­րում։

-Սա այն հոդվածն է, որը ես երբեք չէի կարծում, որ ստիպված կլի­նեմ գրել՝ հատկա­պես որպես ՆԱՏՕ‑ի Միացյալ ուժե­րի նախկին Գերա­գույն գլխա­վոր հրա­մա­նա­տար։ Բայց, ցավոք, հաշվի առնե­լով այս հին ռազմա­կան դաշինքի նկատմամբ աճող թերա­հա­վա­տությունն ու տարա­ձայնություննե­րը, որոնք ավե­լի ու ավե­լի ուժեղ են հնչում Վաշինգտո­նից և Եվրո­պա­յից՝ Դոնալդ Թրամփի երկրորդ ժամկե­տի ընթացքում, եկել է ժամա­նա­կը մտա­ծե­լու. ի՞նչ կպա­տա­հի, եթե ԱՄՆ‑ը լքի ՆԱՏՕ‑ն։

Արդյո՞ք մենք իսկա­պես ակա­նա­տես ենք լինում դաշինքի վերջին օրե­րին։ Ի՞նչով կարե­լի է այն փոխա­րի­նել։ Իսկ եթե այն շարունա­կի գոյություն ունե­նալ՝ ինչպի­սի՞ տեսք կունե­նա ՆԱՏՕ‑ն առանց ԱՄՆ‑ի։

ԱՄՆ դուրս գալը ՆԱՏՕ-ից՝ կործա­նա­րար սխա՞լ, թե՞ իրա­կա­նություն։ ԱՄՆ‑ի դուրս գալը ՆԱՏՕ-ից կլի­ներ ռազմա­վա­րա­կան սխալ հսկա­յա­կան մասշտա­բով, բայց Հանրա­պե­տա­կան կուսակցության ազդե­ցիկ քաղա­քա­կան գործիչնե­րը լրջո­րեն քննարկում են այս քայլը։ Ինչպես վերջերս հայտա­րա­րել է հանրա­պե­տա­կան սենա­տոր Մարկուեյն Մալի­նը (Օկլա­հո­մա). «ՆԱՏՕ‑ն միշտ չէ, որ գործում է մեր շահե­րից ելնե­լով։ Եվ եթե դաշինքն այլևս չի համա­պա­տասխա­նում Ամե­րի­կա­յի շահե­րին, մենք պետք է վերա­նա­յենք դրա անհրա­ժեշտությունը»։

Անցած հունի­սին ԱՄՆ Ներկա­յա­ցուցիչնե­րի պալա­տի 46 հանրա­պե­տա­կաններ կողմ են քվեարկել ՆԱՏՕ‑ի ֆինանսա­վո­րումը դադա­րեցնե­լու փոփո­խությա­նը։ Դաշինքի նկատմամբ թերա­հա­վա­տա­կան ​​դիտարկումներ է արել նաև փոխնա­խա­գահ Ջեյ Դի Վենսը, որը Մյունխե­նի անվտանգության համա­ժո­ղո­վում բացա­հայտ ծաղրել է ՆԱՏՕ‑ն։ Իսկ Թրամփի հրա­պա­րա­կա­յին կոնֆլիկտը Զելենսկու հետ Օվա­լաձև կաբի­նե­տում ավե­լի է կասկա­ծի տակ դրել հետա­գա համա­գործակցության հեռանկարնե­րը։

Թրամփի վարչա­կազմի որո­շումը ՄԱԿ-ում դեմ քվեարկել բանաձև­ին, որը դատա­պարտում էր Ռուսաստա­նի ներխուժումը Ուկրաի­նա (Ռուսաստա­նի և Հյուսի­սա­յին Կորեա­յի հետ միա­սին), դարձավ ցնցող ազդանշան տրանսատլանտյան միասնության քայքայման մասին։

Եվրո­պան ելք է փնտրում, պաշտպա­նա­կան ինքնա­վա­րություն և անկախ քաղա­քա­կա­նություն

Ֆրանսիա­յում, Գերմա­նիա­յում և Մեծ Բրի­տա­նիա­յում կասկածնե­րը ԱՄՆ‑ի՝ դաշնակցա­յին պարտա­վո­րություննե­րին նվիրվա­ծության վերա­բերյալ աճում են։

Էմա­նուել Մակրո­նը տարի­ներ շարունակ առաջ է մղում «Եվրո­պա­յի ռազմա­վա­րա­կան ինքնա­վա­րության» գաղա­փա­րը, իսկ անցած շաբա­թա­վերջին նա և Մեծ Բրի­տա­նիա­յի վարչա­պետ Կիրսթարմե­րը արտա­կարգ հանդի­պում են անցկացրել ԵՄ առաջնորդնե­րի հետ՝ քննարկե­լու Ուկրաի­նա­յում ռազմա­կան հակա­մարտության ավարտի այլընտրանքա­յին քայլե­րը՝ առանց Վաշինգտո­նի։

Գերմա­նիա­յի ապա­գա կանցլեր Ֆրիդրիխ Մերցն ուղղա­կի հայտա­րա­րել է. «Մենք պետք է պատրաստվենք այն փաստին, որ Դոնալդ Թրամփը այլևս անվե­րա­պա­հո­րեն չի աջակցի ՆԱՏՕ‑ի հավա­քա­կան պաշտպա­նության սկզբունքին։ Եվրո­պան ստիպված կլի­նի իր անվտանգության մասին ինքնուրույն հոգ տանել»։

Զելենսկին, զգա­լով աճող անջրպե­տը, կոչ է անում ստեղծել «միացյալ եվրո­պա­կան բանակ», ակնարկե­լով, որ Ուկրաի­նան այլևս չի կարող հույս դնել ԱՄՆ‑ի վրա։

Ինչու՞ է ՆԱՏՕ‑ն դեռևս շահա­վետ ԱՄՆ‑ի համար։

Չնա­յած դուրս գալու մասին ամբողջ խոսույթին, ՆԱՏՕ‑ն մնում է չափա­զանց արժե­քա­վոր Ամե­րի­կա­յի համար.

Եվրո­պան, գտնվե­լով Ռուսաստա­նի և Թրամփի ճնշման տակ, արդեն բարձրացրել է ռազմա­կան ծախսե­րը մինչև ՀՆԱ‑ի 2%-ը և քննարկում է դրանք հասցնել 3,5%-ի՝ մի մակարդա­կի, որը համե­մա­տե­լի է ԱՄՆ‑ի հետ։
Եվրո­պա­յի համակցված պաշտպա­նա­կան բյուջեն աշխարհում երկրորդն է ԱՄՆ-ից հետո՝ առաջ անցնե­լով Չինաստա­նից և Ռուսաստա­նից։
Եվրո­պա­կան ռազմա­կան հսկա­նե­րը՝ Airbus, BAE Systems, Saab, Rheinmetall և այլ ընկե­րություններ, ստա­նում են բազմա­մի­լիարդա­նոց պայմա­նագրեր, բայց ավե­լի հաճախ՝ ամե­րիկյան ռազմա­կան ընկե­րություննե­րի հաշվին։

Բացի այդ, ԱՄՆ-ին անհրա­ժեշտ են եվրո­պա­կան դաշնա­կիցնե­րը Չինաստա­նի դեմ դիմա­կա­յության համար Խաղաղ օվկիա­նո­սում, կիբե­րանվտանգության, տիե­զե­րա­կան տեխնո­լո­գիա­նե­րի և Արկտի­կա­յի ոլորտնե­րում, որտեղ ՆԱՏՕ‑ի վեց երկրներ ռազմա­վա­րա­կան շփում ունեն Ռուսաստա­նի հետ։

Բայց եթե Թրամփը, այնուա­մե­նայնիվ, դուրս բերի ԱՄՆ-ին դաշինքից և հետ կանչի գրե­թե 100,000 ամե­րի­կա­ցի զինվո­րա­կաննե­րին Եվրո­պա­յից, ՆԱՏՕ‑ն կփլուզվի։ Ամե­րիկյան բազա­նե­րը և ռազմա­կան նավե­րը կտե­ղա­փոխվեն ԱՄՆ, իսկ ԱՄՆ ռազմաօ­դա­յին ուժե­րը կկորցնեն մայրցա­մա­քում իրենց հիմնա­կան օպե­րա­տիվ հնա­րա­վո­րություննե­րը։

Ի՞նչ կստեղծվի ՆԱՏՕ‑ի փոխա­րեն։

Եթե ԱՄՆ‑ը դուրս գա, Եվրո­պան ստիպված կլի­նի ստեղծել նոր ռազմա­կան դաշինք։ Հնա­րա­վոր են երկու տարբե­րակ.

  1. Եվրո­պա­կան Պայմա­նագրա­յին Կազմա­կերպություն (ETO)*շ – նոր դաշինք, որը կհիմնվի ՆԱՏՕ‑ի կառուցվածքի վրա, բայց առանց ԱՄՆ‑ի։ Հնա­րա­վոր է՝ Կանա­դա­յի մասնակցությամբ, որը արդեն ցուցա­բե­րում է հետաքրքրություն։
  2. Եվրո­պա­կան Միությունը կվերցնի ռազմա­կան դաշինքի դերը՝ օգտա­գործե­լով ԵՄ‑ի առկա կառույցնե­րը և ընդլայնե­լով սեփա­կան ռազմա­կան գործո­ղություննե­րը։

Բայց ակնհայտ է մեկ բան. առանց ԱՄՆ‑ի Եվրո­պան կսկսի գործել ինքնուրույն։

Ինչպե՞ս կփոխվի համաշխարհա­յին աշխարհա­քա­ղա­քա­կա­նությունը։

Եվրո­պան կուժե­ղացնի իր միջուկա­յին կարո­ղություննե­րը (Ֆրանսիան և Մեծ Բրի­տա­նիան արդեն ունեն միջուկա­յին զենք)։
Պաշտպա­նա­կան ծախսե­րը կաճեն, ներառյալ ավիա­ցիան, կիբե­րանվտանգությունը և հետա­խուզությունը։
ԵՄ‑ի քաղա­քա­կան կուրսը կհե­ռա­նա ԱՄՆ-ից – Չինաստա­նի հետ առճա­կատման փոխա­րեն Եվրո­պան կարող է խորացնել տնտե­սա­կան և հնա­րա­վոր է՝ ռազմա­կան համա­գործակցությունը Պեկի­նի հետ։
-ԱՄՆ‑ի կողմից Իրա­նի դեմ պատժա­մի­ջոցնե­րի աջակցությունը կնվա­զի, իսկ Եվրո­պա­յի առևտրա­յին կապե­րը Մերձա­վոր Արև­ելքի հետ կզարգա­նան։

  • Եվրո­պա­կան երկրնե­րը կսկսեն դեպի իրենց ձգել ԱՄՆ‑ի առևտրա­յին գործընկերնե­րին, հատկա­պես, եթե Թրամփը միա­ժա­մա­նակ նոր մաքսա­տուրքեր մտցնի ԵՄ‑ի դեմ։
  • Ուկրաի­նան կստա­նա աջակցություն Եվրո­պա­յից, բայց առանց ԱՄՆ‑ի՝ Ռուսաստա­նի վրա ճնշումը կնվա­զի։

Դաշինքի ապա­գան. կփլուզվի՞ արդյոք տրանսատլանտյան կամուրջը։

Սառը պատե­րազմի տարի­նե­րին ՆԱՏՕ‑ն ստեղծվել էր, որպեսզի «գերմա­նա­ցի­նե­րին պահի ներքև, ամե­րի­կա­ցի­նե­րին՝ ներսում, իսկ ռուսնե­րին՝ դուրս»։ Եթե ԱՄՆ‑ը դուրս գա խաղից, նոր կարգը կունե­նա այլ տեսք. ամե­րի­կա­ցի­նե­րը հեռա­ցել են, ռուսնե­րը փորձում են մտնել, իսկ Եվրո­պան այլևս մտա­դիր չէ ենթարկվել։

Հույս ունեմ, որ տրանսատլանտյան կամուրջը դեռևս ամբողջությամբ չի փլուզվել, բայց դրա կրող կառուցվածքներն արդեն վտանգա­վոր կերպով ճռռում են։ Եթե այն քանդվի, հետև­անքնե­րը կործա­նա­րար կլի­նեն Ատլանտյան օվկիա­նո­սի երկու կողմե­րում։

Աղբյուրը‘ Bloomberg

Թարգմա­նեց‘

Արա­յիկ Մկրտումյա­նը

Առնչվող Հոդվածներ