26.1 C
Yerevan

«Գաղտնիք Ղարա­բա­ղի»

Մաս 25

Կոնֆի­դենցիալ աղբյուրնե­րից հայտնի դարձավ, որ Իլհամ Ալիեւը վճռա­կա­նա­պես մերժել է ԼՂ կարգա­վի­ճա­կի հարցով երբեւէ միայն Արցա­խում հանրաքվե անցկացնե­լու գաղա­փա­րը, ինչին Վլա­դի­միր Պուտի­նը որեւէ հակա­փաստարկ չի ներկա­յացրել:

Վահրամ Աթա­նեսյան

Բակո Սահակյա­նը երկրորդ ժամկե­տով նախա­գահ ընտրվեց Կազա­նում ԼՂ կարգա­վորման հարցով համա­ձայնության ձախո­ղումից հետո: Ի՞նչ մասնակցություն էր ունե­ցել այդ գործընթա­ցում պաշտո­նա­կան Ստե­փա­նա­կերտը: Ղարա­բաղյան կարգա­վորման թեմա­յով միակ հրա­պա­րա­կա­յին քննարկումն Ստե­փա­նա­կերտում կազմա­կերպվել է 2006 թվա­կա­նի ապրի­լին՝ խորհրդա­րա­նա­կան լսումնե­րի ձեւա­չա­փով: Դրանց հաջորդեց Հայաստա­նի արտա­քին գործե­րի նախա­րար Վարդան Օսկանյա­նի այցը, որի շրջա­նակնե­րում նա փակ հանդի­պում ունե­ցավ Ազգա­յին ժողո­վի բոլոր խմբակցություննե­րի ներկա­յա­ցուցիչնե­րի հետ եւ շատ պարզո­րոշ հասկացրեց, որ քննարկվում է «տարածքներ՝ հետաձգված հանրաքվեի դիմաց» տարբե­րա­կը:
Այդ մոտե­ցումը, որ կարե­լի էր համա­րել «ոսկե միջին», ԼՂՀ Ազգա­յին ժողո­վի ՀՅԴ եւ «Ազատ հայրե­նիք» խմբակցության ներկա­յա­ցուցիչնե­րի կողմից գնա­հատվեց «անընդունե­լի»:

Հետա­գա տարի­նե­րին Ստե­փա­նա­կերտի դիրքո­րո­շումն ավե­լի էր կարծրա­ցել: Արտա­քին գործե­րի նախա­րա­րի, նախա­գա­հի աշխա­տա­կազմի Տեղե­կատվության գլխա­վոր վարչության պետի մակարդա­կով տարածվում էր այն պաշտո­նա­կան տեսա­կե­տը, որ «մադրիդյան սկզբունքնե­րով կարգա­վո­րումը ոչ թե խաղա­ղություն, այլ նոր պատե­րազմ է բերում»:

Կազանյան բանակցություննե­րի ձախո­ղումն, այդպի­սով, պաշտո­նա­կան Ստե­փա­նա­կերտի համար ոչ թե մտա­հո­գության, այլ քաղա­քա­կան ոգեւո­րության առիթ դարձավ: Տարածված էր իրա­վի­ճա­կի ընկա­լում, որ 1997‑ի «պարտվո­ղա­կան լուծումը մերժե­լուց հետո համա­նա­խա­գահնե­րի ներկա­յացրած ամեն մի նոր առա­ջարկություն նախորդի համե­մատ ավե­լի հայանպաստ է»: Էլ ավե­լի ծավալվեց «Հայաստան-Արցախ-Սփյուռք» եռա­միասնության քարոզչությունը, որին, բնա­կա­նա­բար, Սփյուռքի հետ ունե­ցած կապե­րով տոն էր տալիս ՀՅԴ Արցա­խի կառույցը:

Որքանո՞վ էր այդ դիրքո­րո­շումը համա­ձայնեցված Երեւա­նի, մասնա­վո­րա­պես՝ իշխող ՀՀԿ կուսակցության եւ երրորդ նախա­գահ Սերժ Սարգսյա­նի հետ: Ըստ երեւույթին, գործի էր դրվել Դաշնակցության վաղե­մի՝ Երեւան-Ստե­փա­նա­կերտ «դերա­բաշխում կատա­րե­լու» մասին թեզը, երբ, ինչպես հեղի­նակներն էին կարծում, Հայաստա­նը, որպես միջազգայնո­րեն ճանաչված երկիր, կարող է ընդունել միջնորդնե­րի առա­ջարկություննե­րը, բանակցել, բայց վերջին պահին փաստարկել, որ «Ստե­փա­նա­կերտը մերժում է» եւ այդպի­սով ստա­տուս-քվոն թողնել անփո­փոխ:

Այս «երա­նե­լիությունը», սակայն, ավարտվեց Կազա­նից երեք տարի անց՝ 2014 թվա­կա­նի հուլիս-օգոստո­սին, երբ Ադրբե­ջա­նը շփման գծում կտրուկ սրեց իրա­վի­ճա­կը: Այդ ընթացքում ադրբե­ջա­նա­կան բանակն առա­ջին անգամ իսրա­յե­լա­կան ԱԹՍ փորձարկեց: Հարավ-արեւելյան ուղղությամբ խոցվեց «Օսա» հակաօ­դա­յին պաշտպա­նության համա­կարգ, Պաշտպա­նության բանակն ունե­ցավ մի քանի զոհ: Թշնա­մին գրե­թե ամեն շաբաթ դիմում էր դիվերսիոն ներթա­փանցման փորձե­րի, լրիվ ծավա­լով ընթա­նում «դիպուկա­հարնե­րի պատե­րազմ»:

Սեպտեմբե­րի 26-ին Ռուսաստա­նի նախա­գահ Վլա­դի­միր Պուտի­նը Սոչիում «կրի­զիս գագա­թա­ժո­ղով» հրա­վի­րեց՝ բանակցություննե­րի սեղա­նին հրա­վի­րե­լով Սերժ Սարգսյա­նին եւ Իլհամ Ալիեւին: Ստե­փա­նա­կերտում տպա­վո­րություն կար, որ Պուտի­նին կհա­ջողվի «կոտրել» Ալիեւին: Բանակցություննե­րից հետո ստացված տեղե­կություննե­րը, սակայն, այդ սպա­սումնե­րի վրա, ինչպես ասում են՝ «սառը ջուր մաղե­ցին»: Կոնֆի­դենցիալ աղբյուրնե­րից հայտնի դարձավ, որ Իլհամ Ալիեւը վճռա­կա­նա­պես մերժել է ԼՂ կարգա­վի­ճա­կի հարցով երբեւէ միայն Արցա­խում հանրաքվե անցկացնե­լու գաղա­փա­րը, ինչին Վլա­դի­միր Պուտի­նը որեւէ հակա­փաստարկ չի ներկա­յացրել:

Կացությունը չափա­զանց բարդ էր նաեւ այն առումով, որ օգոստո­սին ԼՂՀ ԱԱԾ‑ն, իհարկե՝ տեղի բնակչության բացա­հայտումից հետո, իրա­կա­նացրել էր ադրբե­ջանցի երկու դիվերսանտնե­րի ձերբա­կա­լություն: Ադրբե­ջա­նը նրանց ներկա­յացրեց որպես «հարա­զատնե­րի գերեզմաննե­րին այցի գնա­ցած ուխտա­վորներ»: Տեղե­կություն կար, որ Իլհամ Ալիեւը նրանց ազատ արձակման հարցը հռչա­կել է «անձնա­կան հեղի­նա­կության խնդիր»: Ստե­փա­նա­կերտում, սակայն, այդ մասին լսել անգամ չէին ուզում. Դիվերսանտնե­րը Քարվա­ճա­ռում սպա­նել էին պատա­նի Սմբատ Ցականյա­նին եւ կանգենցին դատա­րա­նի առաջ:

Ծայրա­հեղ լարված իրա­վի­ճա­կում նոյեմբե­րի կեսե­րին Պաշտպա­նության բանակն Աղդա­մի ուղղությամբ լայնա­ծա­վալ զորա­վարժություն սկսեց: Որքանո՞վ էր քաղա­քա­կան տեսա­կե­տից դա արդա­րացված՝ պարզ դարձավ մի քանի օր անց, երբ ադրբե­ջա­նա­կան բանա­կի հակաօ­դա­յին պաշտպա­նության ուժե­րը սառնասրտո­րեն խոցե­ցին շփման գծում ուսումնա-վարժա­կան թռիչք իրա­կա­նացնող հայկա­կան ուղղա­թի­ռը:
Մոտ մեկ շաբաթ զոհված օդա­չունե­րի մարմիննե­րը գտնվում էին «չեզոք գոտում», Ադրբե­ջա­նը մերժում էր մասունքնե­րը տարհա­նե­լու բոլոր առա­ջարկություննե­րը: Հարկ եղավ անցկացնել հատուկ փրկա­րա­րա-հետա­խուզա­կան գործո­ղություն եւ սեփա­կան ուժե­րով տարհա­նել զոհված օդա­չունե­րի մասունքնե­րը:

Սոչիի ձախողված բանակցություննե­րից հետո լայնա­ծա­վալ զորա­վարժության անցկա­ցումը, ուղղա­թի­ռի խոցումը, զոհվածնե­րի հանդեպ ադրբե­ջա­նա­կան կողմի ակնհայտ թշնա­մա­կան վերա­բերմունքը եւ այդ համա­տեքստում միջնորդնե­րի «չեզո­քությունը» հրա­մա­յա­բար պահանջում էին, որ Ստե­փա­նա­կերտը քաղա­քա­կան լուրջ պատասխա­նատվություն ստանձնի, բայց թե գործա­դիր իշխա­նությունը, թե, մանա­վանդ, Ազգա­յին ժողո­վը շարունա­կում էին մնալ իրենց դիրքո­րոշման վրա. «Միայն ԼՂՀ անկա­խության ճանա­չումից հետո է հնա­րա­վոր քննարկել տարածքնե­րի եւ սահմաննե­րի ճշտման հարցը»: Ո՞վ էր այդ «կողա­հաստության» երաշխա­վո­րը՝ մնում է գաղտնիք:

(Շարունա­կե­լի)

Առնչվող Հոդվածներ