24.2 C
Yerevan

Իսրա­յե­լա-Լիբա­նանյան Խաղա­ղությունը Ուշա­նում Է

Իրա­կան կարգա­վո­րումը շարունա­կում է մնալ հեռանկար։ Դա փորձություն է նաեւ Լիբա­նա­նի հայ համայնքի եւ ազգա­յին կառույցնե­րի համար։

Վահրամ Աթա­նեսյան

Հուլի­սի 21-ին Դոնալդ Թրամփը Սպի­տակ տանը ընդունել է Լիբա­նա­նի նախա­գահ Ջոզեֆ Աունին։ Մեկնա­բաննե­րը այդ հանդի­պումը արդեն իսկ անվա­նել են «պատմա­կան»։ Ընդգծվել է, որ դա տասնյոթ տարվա ընդմի­ջումից հետո երկու երկրնե­րի առաջնորդնե­րի առա­ջին հանդի­պումն է։ 

Իսրա­յե­լա­կան լրատվա­մի­ջոցնե­րի փոխանցմամբ, ԱՄՆ նախա­գա­հը հայտա­րա­րել է, որ Մերձա­վոր Արեւելքում խաղա­ղություն եւ կայունություն հաստա­տե­լու համար պատրաստ է բանակցել անգամ «Հըզբալա»-ի հետ, թեեւ իրեն խորհուրդ են տալիս այդ քայլից ձեռնպահ մնալ։

Լիբա­նա­նի նախա­գա­հը Վաշինգտոն է այցե­լել չափա­զանց բարդ իրա­վի­ճա­կում։ Իսրա­յե­լա­կան բանա­կը գրա­վել է Լիբա­նա­նի հարա­վը, մշտա­պես թիրա­խա­վո­րում է «Հըզբալա»-ի հենա­կե­տե­րը՝ չնա­յած հրա­դա­դա­րի մասին պայմա­նա­վորվա­ծություննե­րին։ Իսրա­յե­լի վարչա­պետ Նաթանյա­հուն մոտ երկու շաբաթ առաջ այցե­լել է այդ շրջաններ եւ զինվո­րա­կաննե­րին հավաստիացրել, որ բանա­կը կմնա «զբա­ղեցրած դիրքե­րում՝ մինչեւ «Հըզբալա»-ն չզի­նա­թափվի»։

Պաշտո­նա­կան Բեյրութի համար խնդի­րը բարդ է նրա­նով, որ «Հըզբալա»-ն կտրկա­նա­պես մերծում է զինա­թափվե­լու եւ Իսրա­յե­լի հետ սահմա­նի հսկո­ղությունը Լիբա­նա­նի կանո­նա­վոր բանա­կին վերա­պա­հե­լու առա­ջարկությունը։ Ավե­լին, այդ կազմա­կերպությունը Լիբա­նա­նի քաղա­քա­կան համա­կարգի ազդե­ցիկ ուժե­րից մեկն է եւ վերջերս իշխա­նություննե­րին զգուշացրել է «անցանկա­լի զարգա­ցումնե­րից»։ 

Փորձա­գետնե­րը համոզված են, որ ակնարկը Լիբա­նա­նում ներքա­ղա­քա­կան ճգնա­ժամ ստեղծե­լու մասին է, եթե նախա­գահ Աունը «միա­կողմա­նի զիջումնե­րի գնա»։

Հայտնի է, որ «Հըզբալա»-ն Իրա­նի մերձա­վոր դաշնա­կիցն է։ 

Լիբա­նա­նի նախա­գա­հի‘ Վաշինգտոն այցը տեղի է ունե­ցել Իրա­նի դեմ ԱՄՆ հարվածնե­րի սաստկացման ֆոնին։ Սպի­տակ տանը Աունի հետ հանդիպմա­նը ԱՄՆ նախա­գահ Դոնալդ Թրամփը բացա­հայտել է, որ մոտա­կա օրե­րին «շատ հուժկու» հարվածներ կհասցվեն Իրա­նի «միջուկա­յին գաղտնի օբյեկտին»։ Իսրա­յե­լա­կան հետա­խուզության տվյալնե­րով՝ Իրա­նը «հազա­րա­վոր ցենտրիֆուգեր է տեղա­փո­խել» Պիկակս լեռան գաղտնա­րաններ։

Ի՞նչ հաջո­ղություն կունե­նան ամե­րիկյան հրթի­ռա­յին հարվածնե­րը եւ ռմբա­կո­ծություննե­րը, փորձա­գետնե­րը դժվա­րա­նում են կանխա­տե­սել։ Թե անցյալ տարվա հունի­սին, թե այս տարվա փետրվար-ապրիլ ամիսնե­րին ամե­րիկյան ծանր ռմբա­կո­ծիչնե­րը Իրա­նի միջուկա­յին օբյեկտնե­րին տասնյակ հարվածներ են հասցրել, բայց Իսլա­մա­կան հանրա­պե­տության միջուկա­յին ծրա­գի­րը ոչնչացնել այդպես էլ չի հաջողվել։

Այդ առումով Լիբա­նա­նի նախա­գա­հին արված Թրամփի հավաստիա­ցումնե­րը իսրա­յե­լա-լիբա­նանյան խաղա­ղության մասին առայժմ միայն խոստումներ են։ Իրա­կան կարգա­վո­րումը շարունա­կում է մնալ հեռանկար։ Դա փորձություն է նաեւ Լիբա­նա­նի հայ համայնքի եւ ազգա­յին կառույցնե­րի համար։

Վահրամ Աթա­նեսյան

Առնչվող Հոդվածներ