15.8 C
Yerevan

Վերջին Գրա­ռումս ՀՅԴ‑ի Մասին

Քրիստա­փորյան Դաշնակցությունը ԴԵՄ էր առավելապաշտական/անձնիշխանական հավակնություննե­րին ու այդ ԻՐԱՎ Դաշնակցությունը՝ համայն Հայությունը Հայաստա­նին շաղկա­պող հրա­շա­լի Գործիք էր։

Հարութ Քալայջյան

Երկար Ժամա­նակ մինչև երեկ՝ պարբե­րա­բար անդրա­դառնում էի վերջին տասնամյակնե­րի ՀՅԴ ընկե­րա­քա­ղա­քա­կան անա­ռողջ գործունեությա­նը՝ Սփյուռքում ու հատկա­պես Հայաստա­նում, այն ակնկա­լությամբ, որ դաշնակցա­կան ղեկա­վա­րություննե­րը (մանա­վանդ՝ Շարքե­րը) մի օր կսթափվեն ու վերջ կտան ՀՅԴ ավե­լի քան, 100-ամյա փառա­պանծ պատմության դավա­ճանման գործընթա­ցին։

Ծաղկա­ձո­րի Մարիոթյան ԸԺ‑ը իր Բյուրո­յա­կան կազմի խնա­միա­կան Վերարտադրումով, ապա­կենտրո­նացման սկզբունքի բացա­հայտ խախտումով (Լիբա­նան), անցյա­լից հետև­ություններ չանե­լու բացարձակ անպա­տասխա­նատվությամբ ու վերջա­պես՝ Արցախյան Հարցի անհավատարիմ/անիրատեսական մոտե­ցումնե­րով, այդ ԲՈԼՈՐԸ՝ ինձ հանգեցրին այն եզրա­հանգմա­նը, որ Դաշնակցության Կազմա­քա­ղա­քա­կան Ազա­տագրումը ՄԵՂՍԱԿԻՑ/ՊԱՏՎԻՐԱԿՎՈՂ դեմքե­րով՝ ԱՆՀՆԱՐ է, իսկ այդ տվյալնե­րով, ՀՅԴ-ով զբաղվե­լը ընդհանրա­պես՝ ՑՆՈՐԱՄՏՈՒԹՅՈՒՆ է։

Ես հավա­տում եմ, որ ՀՅԴ Շարքե­րը ԳՈՒՑԵ կսթափվեն միայն այն ժամա­նակ, երբ իրենց ղեկա­վա­րությունը կենթարկվի քաղա­քա­կան նոկաուտի և այդ տապա­լումը տեսա­նե­լի է՝ ոչ շատ ուշ ապա­գա­յում։

Այդ տապալման ժամա­նա­կա­հատվա­ծում է, որ ՀՅԴ Շարքե­րը անդրա­դառնա­լու են, որ Դաշնակցությունը անկա­րող է գոյատև­ել իբրև պետությունից գերա­դաս նպա­տակ։ Առավե՜լ ու ի վերջո պիտի հասկա­նան, որ Քրիստա­փորյան Դաշնակցությունը ԴԵՄ էր առավելապաշտական/անձնիշխանական հավակնություննե­րին ու այդ ԻՐԱՎ Դաշնակցությունը՝ համայն Հայությունը Հայաստա­նին շաղկա­պող հրա­շա­լի Գործիք էր։

Առնչվող Հոդվածներ