19.6 C
Yerevan

ՀՅԴ‑ն, Ցավոք, Չվե­րածնվեց

Երկրորդ նախա­գա­հի գաղա­փա­րա­կան հենա­րա­նը Դաշնակցությունն է, իսկ ՀՀԿ‑ն իրեն նույնացնում է Գարե­գին Նժդե­հի հետ: Ահա թե ինչու Ռոբերտ Քոչարյա­նի մամուլի ասուլի­սը նախորդեց ՀՅԴ Ընդհա­նուր ժողո­վին, իսկ Սերժ Սարգսյա­նի թիմը հակա­դարձումնե­րի անցավ այն օրե­րին, երբ Դաշնակցության աշխարհասփյուռ կառույցնե­րի պատվի­րակնե­րը Ծաղկա­ձո­րում Ընդհա­նուր ժողո­վի էին հավաքվել:

Վահրամ Աթա­նեսյան

Չպետք է միամտա­նալ եւ խորքա­յին կապ չտեսնել ՀՅԴ Ընդհա­նուր ժողո­վի անցկացման եւ երկրորդ ու երրորդ նախա­գա­հի թիմե­րի «բանակռվի» միջեւ: Թեկուզ այն պատճա­ռով, որ Հայաստա­նում գործա­դիր իշխա­նության ձեւա­վորման սահմա­նադրա­կան կարգի չեղարկման պատասխա­նա­տուն Դաշնակցությունն է, որ 1998 թվա­կա­նի «պետա­կան հեղաշրջումից» անմի­ջա­պես հետո, ինչպես ռուս դասա­կա­նը կասեր՝ «նավից հայտնվեց պարա­հանդե­սում»:

Ի՞նչ է տեղի ունե­ցել: Հայաստա­նի սահմա­նադրությունը վարչա­պե­տի նշա­նակման իրա­վունքը վերա­պա­հում էր նախա­գա­հին, որ նաեւ կառա­վա­րության անդամնե­րին էր նշա­նա­կում՝ վարչա­պե­տի ներկա­յացմամբ: Հայաստա­նում սահմա­նադրա­կան կարգը խախտվեց, երբ ձեւա­վորվեց «կոա­լի­ցիոն հուշա­գիր ստո­րագրե­լու» ավանդույթը, եւ ՀՅԴ‑ն, Ազգա­յին ժողո­վում երբեք ազդե­ցիկ խմբակցություն չունե­նա­լով, սկսեց կառա­վա­րության մաս կազմել: Եթե կա «կոա­լի­ցիոն հուշա­գիր», ապա հետեւում է, որ պետք է կատարվի նախա­րա­րա­կան պորտֆելնե­րի բաշխում: Ահա այդպես է աշխա­տանքի եւ սոցիա­լա­կան ապա­հո­վության նախա­րար նշա­նակվել ոչ այնքան հաջողված բանաստեղծ եւ նույնքան էլ «միջակ» լրագրող ընկեր Աղվա­նը, իսկ կրթության նախա­րա­րի պորտֆե­լը բաժին է ընկել ընկեր Լեւո­նին: Վերջինս, ընդ որում, այդ պաշտո­նին նշա­նակվել-ազատվել է երեք անգամ, իսկ ընկեր Աղվա­նի «ընկերվա­րա­կան պաշտո­նա­վա­րումը» ցայսօր չհերքված չարա­շա­հումնե­րի բիծ է թողել Դաշնակցության վրա:

Բաժա­նե­լու ի՞նչ ունեն երկրորդ եւ երրորդ նախա­գահնե­րը: Եթե գնա­հա­տենք ըստ էության, ապա պիտի ասենք, որ երկու թիմե­րի գաղա­փա­րա-քաղա­քա­կան ծագումնա­բա­նությունը նույնն է կամ նրանք ավե­լի քան երկու տասնամյակ Հայաստա­նի եւ Արցա­խի հանրությա­նը, Սփյուռքին ներշնչել են, որ առաջնորդվում են ազգա­յին նվի­րա­կան իղձե­րի իրա­կա­նացման համար անմնա­ցորդ պայքա­րի սկզբունքով՝ ինչպես անցյալ դարասկզբին՝ Դաշնակցությունը եւ Գարե­գին Նժդե­հը: Ճիշտ է, ոչ ոք Հայաստա­նում, Արցա­խում եւ Սփյուռքում չի կենտրո­նա­ցել պատմա-քաղա­քա­կան իրո­ղության վրա, որ Դաշնակցությունը եւ Գարե­գին Նժդեհն, այո, հեղա­փո­խա­կան էին, բայց ավե­լի շատ հակոտնյա էին, քան՝ համա­խոհ:

Այսօր, կարծես, այդ հակա­սությունը բացա­հայտվում է. երկրորդ նախա­գա­հի գաղա­փա­րա­կան հենա­րա­նը Դաշնակցությունն է, իսկ ՀՀԿ‑ն իրեն նույնացնում է Գարե­գին Նժդե­հի հետ: Ահա թե ինչու Ռոբերտ Քոչարյա­նի մամուլի ասուլի­սը նախորդեց ՀՅԴ Ընդհա­նուր ժողո­վին, իսկ Սերժ Սարգսյա­նի թիմը հակա­դարձումնե­րի անցավ այն օրե­րին, երբ Դաշնակցության աշխարհասփյուռ կառույցնե­րի պատվի­րակնե­րը Ծաղկա­ձո­րում Ընդհա­նուր ժողո­վի էին հավաքվել:
Այլեւս պարզ է, որ առա­ջի­կա խորհրդա­րա­նա­կան ընտրություննե­րում, լինեն դրանք արտա­հերթ, թե կայա­նան մեկ տարի հետո, Հայաստա­նում ազգա­յին-հայրե­նա­սի­րա­կան-պահպա­նո­ղա­կան-ավանդա­կան ուժե­րի կոա­լի­ցիա չի ձեւա­վորվե­լու: Կարող են ասել, որ չի ձեւա­վորվել նաեւ 2021 թվա­կա­նին, բայց Ազգա­յին ժողո­վի «Հայաստան» խմբակցության անհա­տա­կան կազմին եթե նայենք՝ կտեսնենք, որ այն կոա­լի­ցիոն թիմ է: Ի՞նչ քայլ է սպասվում ՀՅԴ-ից: Իրա­կա­նություն է, որ Հայաստա­նում ազգա­յին-ավանդա­կան արժեքնե­րի վերածննդի ներուժ կա, հանրության մի զգա­լի հատվա­ծը հավա­տում է, որ հայրե­նա­սի­րա­կան արժեքներ դավա­նող իշխա­նությունը կարող է Ադրբե­ջա­նի հետ հասնել արժա­նա­պա­տիվ խաղա­ղության, լուծել ռազմա­գե­րի­նե­րի եւ պատանդնե­րի հայրե­նա­դարձության հարցը, վերարծարծել Արցա­խի խնդի­րը: Մարդկա­յին ռեսուրս, այո, առկա է, բայց նա հավատ չի ընծա­յում ոչ Ռոբերտ Քոչարյա­նին, ոչ՝ Սերժ Սարգսյա­նին, իսկ Դաշնակցության հանդեպ թերա­հա­վատ է՝ նկա­տի ունե­նա­լով նրա վերնա­խա­վի «կոա­լի­ցիոն անցյա­լը» եւ օրվա հարմարվո­ղա­կան վարքը: Տրա­մա­բա­նա­կան է թվում, որ Հայաստա­նում ազգա­յին արժեքնե­րի վերածնունդ կարող է նախա­ձեռնել ՀՅԴ‑ն: Եւ Ռոբերտ Քոչարյա­նի եւ Սերժ Սարգսյա­նի թիմե­րի «բանակռիվն» այն մասին էր, թե նրանցից ու՞մ նախա­պատվություն կտա «վերածնված» Դաշնակցությունը:
ՀՅԴ Ընդհա­նուր ժողո­վի որո­շումնե­րի մասնա­կի հրա­պա­րա­կումնե­րից հետո այդ «փոխհրաձգությունը» կավարտվի, որովհե­տեւ Դաշնակցությունը ոչ միայն չի վերածնվել, այլեւ ավե­լի է ինքնա­կա­ղա­պարվել: Բյուրո­յի այդ կազմով նա չի կարող Հայաստա­նում առողջ հայրե­նա­սի­րություն գենե­րացնել եւ առաջնորդել: Մնում է սպա­սել՝ Դաշնակցությունը Ռոբերտ Քոչարյա­նին հավատարի՞մ կմնա, թե՞ «կոա­լի­ցիոն» ավե­լի գրա­վիչ առա­ջարկի դեպքում կմո­ռա­նա Գարե­գին Նժդե­հի հետ արմա­տա­կան տարա­ձայնություննե­րը:

Առնչվող Հոդվածներ