15.8 C
Yerevan

Ի՞նչ Է Ուզում Սփյուռքը

Ինքնա­պա­ռակտման այս լարված օրե­րին շատ ավե­լի ողջունե­լի կլի­նի, եթե Սփյուռքի ամեն ներկա­յա­ցուցիչ իր մեջ ուժ գտնի չհրա­ժարվե­լու Հայ դատից, չհրա­ժարվե­լու պայքա­րից, բայց միևնույն ժամա­նակ այնպի­սի պահանջներ չառա­ջադրի Հայաստա­նի Հանրա­պե­տության հանդեպ, որը կվտանգի նրա գոյությունը։ Պատե­րազմի կոչ անել Ադրբե­ջա­նի ու Թուրքիա­յի դեմ, նշա­նա­կում է Հայաստա­նը հրել մահվան անդունդը։

Մեր Ուղին

Ադրբե­ջա­նում գերի Ռուբեն Վարդանյա­նի ուղերձը աշխուժություն է մտցրել Հայաստա­նում ու Սփյուռքում գտնվող մի շարք անհատնե­րի ու կազմա­կերպություննե­րի։ Ռուբեն Վարդանյա­նի, գերության մեջ գտնվե­լու հանգա­մանքը շատե­րը փորձում են օգտա­գործել բացա­ռա­պես սեփա­կան քաղա­քա­կան օրա­կարգը կոմա­յից դուրս բերե­լու նպա­տա­կով։ Իհարկե ցավա­լի է, որ մենք մինչև այսօր Ադրբե­ջա­նում հայ գերի­ներ ունենք և ամեն հայի Ադրբե­ջա­նում գտնվելն է սարսա­փե­լի, անկախ նրա­նից, թե ինչ քաղա­քա­կան կամ սոցիա­լա­կան ստա­տուս ունի։ Բնա­կա­նա­բար Ադրբե­ջա­նը փորձում է տանջանքի ու ճնշումնե­րի միջո­ցով ավե­լի շատ «ապա­ցույցներ» հորի­ներ ընդդեմ Հայաստա­նի Հանրա­պե­տության։ Հասկա­նա­լի է նաև, որ եթե շարքա­յին զինվո­րա­կա­նից ադրբե­ջանցի­նե­րը ամե­նա­շա­տը կարող են ինչ որ փոքր տեղե­կություն կորզել ու նրան ներկա­յացնել որպես «ահա­բե­կիչ», ապա Ռուբեն Վարդանյա­նի և մյուս բարձրաստի­ճան մարդկանց ստա­տուսը օգտա­գործվում է նրանցից խոշոր տրա­մա­չա­փի հանցա­գործ ստեղծե­լու համար։
Բայց այն ինչ այսօր կատարվում է Հայաստա­նում, որևէ կերպ չի շոշա­փում հարցի սկզբունքա­յին էությունը, այլ ամեն ինչ տարվում է կամ հուզա­կան դաշտ, կամ էլ նորից տեղա­վորվում ներկա-նախկին կռվա­դաշտում։ Առհա­սա­րակ Հայաստա­նում այսօր ամեն ինչն է ներկա-նախկին կռվի դաշտում՝ լինի տրանսպորտի թանկացմանն ուղղված կարծիք, Բաքվում պահվող հայ գերի­նե­րի հետ կապված որևէ գործո­ղություն և այլն։
Այս ֆոնին հետաքրքիր է Սփյուռքում ապրող և գործող հայ համայնքնե­րում գոյություն ունե­ցող ակտիվ խմբե­րի ու անհատնե­րի վերա­բերմունքը այս ամե­նի հետ կապված։ Ոչ թե կուսակցա­կան որևէ խմբի, այլ նախ և առաջ իրենց հայ համա­րող և Հայաստա­նի «դարդ ու ցավով տառա­պող» մարդկանց վերա­բերմունքը։ Եթե Հայաստա­նում ապրող մարդկանց ու կազմա­կերպություննե­րի ճնշող մեծա­մասնությունը ռեալ որևէ հնա­րա­վո­րություն չունի ազդե­լու միջազգա­յին կազմա­կերպություննե­րի ու Բաքվի վրա ու ստիպված հացա­դուլ են անում, բողո­քի ստո­րագրա­հա­վաք իրա­կա­նացնում և այլն, ինչը, ցավոք սրտի որևէ գործնա­կան հետև­անք չի թողնում, ապա Սփյուռքի մեր հայրե­նա­կիցնե­րից որոշնե­րի պահվածքը անհասկա­նա­լի է, քանի որ այնտեղ մեծ մասամբ կամ լռում են, կամ իշխա­նա­փո­խության պահանջ ներկա­յացնում, ձեռքի հետ էլ մի քանի հայհո­յանք Հայաստա­նում ապրող հայե­րի հասցեին, որ պատվից զուրկ են, չեն կարո­ղա­նում գերի­նե­րին հետ բերել, Փաշինյա­նին հեռացնել, Արցա­խի հետ կապված խոշոր փոփո­խություն կատա­րել և այլն։ Իսկ արդյո՞ք այդ մարդիկ իրենք իրենց հաշիվ են տալիս, թե Հայաստա­նում ինչ է հնա­րա­վոր անել, իսկ ինչ՝ ոչ։ Արդյո՞ք այդ մարդիկ այնքան ադեկվատ են, որ կարող են հասկա­նալ, որ Հայաստա­նում ապրող շարքա­յին քաղա­քա­ցի­նե­րը որևէ հնա­րա­վո­րություն չունեն այդ հարցե­րին միջամտե­լու։ Արդյո՞ք իրենք իրենց հարցնում են, թե ինչպես է պատա­հել, որ Փաշինյա­նը մինչև հիմա իշխա­նության է մնա­ցել և ինչու և արդյո՞ք փորձում են հասկա­նալ, թե իրենք կարո՞ղ են անել այն, ինչը պահանջում են Հայաստա­նում ապրող հայե­րից։
Իսկ գուցե Հայաստա­նում ապրող հայե­րը չեն կարո­ղա­նում «վռնդել» Փաշինյա­նին։ Գուցե չեն ուզում, գուցե Հայաստա­նում այնպի­սի քայքայված ու նեխած ներքա­ղա­քա­կան իրա­վի­ճակ է, որ այստեղ գոնե այս պահի դրությամբ պարզա­պես չի ստացվում որևէ հարցի շուրջ համախմբվել։ Գուցե Հայաստա­նում այնպի­սի հուսա­հա­տություն կամ, որ ավե­լի վատ է, շարունա­կա­կան լարվա­ծության հետանքով անտարբե­րություն է մտել մարդկանց մեջ, որ այլևս չեն հավա­տում իրենք իրենց։ Արդյո՞ք ԱՄՆ կամ Եվրո­պա­յում ապրող որևէ հայ, որ հայհո­յում է ՀՀ հայե­րին, պատրաստ է անել այն, ինչը պահանջում է, որ անեն ուրիշնե­րը։
Սփյուռքի հայե­րին ո՞վ է խանգա­րում, որ նրանք այդ նույն բողոքն ու ստո­րագրա­հա­վա­քը միա­կամ անեն ու ներկա­յացնեն իրենց երկրնե­րում գտնվող միջազգա­յին կառույցնե­րի ներկա­յա­ցուցիչնե­րին ու կառա­վա­րություննե­րին։ Ո՞վ է Սփյուռքի հայ կառույցնե­րին արգե­լում կամ խանգա­րում, որ Ադրբե­ջա­նի այլանդա­կություննե­րի դեմ փաստա-տեղե­կատվա­կան արշավ անեն իրենց երկրնե­րում։ Ո՞վ է խանգա­րում։ Իհարկե կան շատե­րը, որ այդ ամենն անում են, բայց կան նաև շատե­րը, որ չեն անում։ Ու շատերն են գտնում են, որ իրենք ունեն ամեն ինչի մասին խոսե­լու մեծ իրա­վունք ու զրո պատասխա­նատվություն։ Այդպես չի լինում։ Կամ մեջն ես, կամ ոչ՝ իրա­վունքով ու պարտա­կա­նությամբ հանդերձ։
Բայց Սփյուռքի հայե­րը չեն ուզում խոսել այն մասին, որ իրենք ևս պառակտված են կուսակցություննե­րով, գրա­սենյակնե­րով, նախա­ձեռնություննե­րով, որ անգամ ապրի­լի 24-ին իրա­րից անջատ են գնում Ցեղսպա­նության զոհե­րի հիշա­տա­կը հարգե­լու։
Բայց դրա փոխա­րե­նը Սփյուռքում ավե­լի շատ «համախմբվա­ծություն է նկատվում» ՀՀ դեսպաննե­րի կամ պաշտո­նա­կան դեմքե­րի այցե­րը բոյկո­տելն ու այնպի­սի թեմա­նե­րի բարձրացնելն է, որը կարե­լի է անել Հայաստա­նում, որովհետև իշխա­նա­փո­խության հարցը ՀՀ ներքին հարցն է, բայց ոչ Սփյուռքի։ Սա չի նշա­նա­կում, որ Սփյուռքը խոսե­լու և կարծիք հայտնե­լու իրա­վունք չունի, ընդհա­կա­ռա­կը, ողջունե­լի է ցանկա­ցած առողջ ձայն, աշխարհի որ անկյունից էլ, որ այն հնչի, բայց այդ ձայնը պիտի սպա­սարկի հայության շահե­րը և Հայաստա­նի Հանրա­պե­տության շահե­րը։ Հայաստա­նի ու հայության շահե­րը չեն կարող իրար հակա­սել։
Սփյուռքն այս պահին ավե­լի շատ հնա­րա­վո­րություն ունի, քան Հայաստա­նում ապրող ցանկա­ցած հայ։ Բացի իշխա­նության և խոշոր ընդդի­մա­դիր կուսակցության ներկա­յա­ցուցիչնե­րից, որոնք մեծ մեդիա­ռե­սուրս, ֆինանսներ և մարդուժ ունեն, սովո­րա­կան հայաստանցին ոչ միայն ստիպված է ապրել ամեն պահ պատե­րազմի վերսկսման գիտակցումով, հայ գերի­նե­րի, Հայաստա­նի ապա­գա­յի մասին խորը մտա­հո­գություննե­րով, այլև ստիպված է միա­ժա­մա­նակ իր գոյությունը պաշտպա­նել սոցիալ-տնտե­սա­կան ծանր պայմաննե­րում։ Հավա­նա­բար Սփյուռքի հայե­րը գիտեն, որ Հայաստա­նում աղքա­տության շատ մեծ տոկոս կա, մարդկանց մի հսկա հատված ամիսնե­րով նոր շոր ու կոշիկ գնել չի կարո­ղա­նում, նույնիսկ սննդի նվա­զա­գույն մակարդակն է դժվա­րությամբ ապա­հո­վում, գերի է դարձել բանկե­րի ու սարսա­փե­լի տոկոսնե­րի ձեռքում։ Հայաստանցին այսօր ապրում է բարդ ու լարված վիճա­կում։ Պետք չէ հեռվից հայհո­յել նրանց, ովքեր դեռ իրենց մեծ ուժ են գտել Հայաստա­նից չհե­ռա­նա­լու, այստեղ ապրե­լու, զինվոր մեծացնե­լու համար։ Պետք չէ աշխարհա­քա­ղա­քա­կան բարդությունը ջարդել միջին հայաստանցու գլխին ու նույնիսկ ռուս-ուկրաի­նա­կան պատե­րազմը օրի­նակ բերել որպես հայաստանցու տխմա­րության չափման միա­վոր։ Պարզա­պես պետք չէ։
Ինքնա­պա­ռակտման այս լարված օրե­րին շատ ավե­լի ողջունե­լի կլի­նի, եթե Սփյուռքի ամեն ներկա­յա­ցուցիչ իր մեջ ուժ գտնի չհրա­ժարվե­լու Հայ դատից, չհրա­ժարվե­լու պայքա­րից, բայց միևնույն ժամա­նակ այնպի­սի պահանջներ չառա­ջադրի Հայաստա­նի Հանրա­պե­տության հանդեպ, որը կվտանգի նրա գոյությունը։ Պատե­րազմի կոչ անել Ադրբե­ջա­նի ու Թուրքիա­յի դեմ, նշա­նա­կում է Հայաստա­նը հրել մահվան անդունդը։ Եթե Սփյուռքում չգի­տեն, ապա կարող են հանգիստ հարցնել և տեղե­կա­նալ, որ մենք այսօր ի վիճա­կի չենք պատե­րազմել Թուրքիա­յի ու Ադրբե­ջա­նի դեմ։ Ինչպես նաև կարող են տեղե­կա­նալ, որ Հայաստա­նը դեռ ուշքի չի եկել 44-օրյա պատե­րազմի հետև­անքնե­րից ու 2023‑ի Արցա­խի կորստից։ Հայաստա­նում այսօր այնքան խնդիր կա, որ ամեն հայ եթե որո­շի մի խնդիր լուծել, մի մասը դեռ կմնա։ Սփյուռքում հայե­րը պիտի հասկա­նան, թե ումից ինչ են ուզում։ Սփյուռքի հայե­րը պիտի հասկա­նան, որ չի կարե­լի հայաստանցուց պահանջել, որ նա լինի թունդ ազգայնա­կան ու լիբե­րալ-դեմոկրատ միա­ժա­մա­նակ, պաշտպա­նի բոլո­րի իրա­վունքներն ու շահե­րը, չի կարող լինել խաղա­ղա­սեր ու պատրաստվի պատե­րազմի, չի կարող այնպես անել, որ գերտե­րություննե­րը լավ լինեն Հայաստա­նի հետ։
Պարզա­գույն օրի­նակ։ Արդյո՞ք ԱՄՆ-ում կամ որևէ այլ երկրում ապրող որևէ հայ կարող է բարձր գոռալ ու պահանջել, որ Ադրբե­ջա­նը հենց հիմա հայ գերի­նե­րի ազատ արձա­կի։ Կարո՞ղ են հստակ արձա­նագրել ռուսա­կան հակա­հայ քաղա­քա­կա­նությունը, խոսել նույն Արցա­խի հայա­թափման ու ցեղասպա­նա­կան քաղա­քա­կա­նության մասին, կարո՞ղ են։ Ինչո՞ւ են այդ թեմա­ներն այդքան պակա­սել Սփյուռքի խոսույթում ու ինչո՞ւ են այդքան ակտիվ ՀՀ իշխա­նա­փո­խության հարցերն ու մեղադրանքնե­րը։ Սփյուռքն այս առումով որևէ ասե­լիք չունի՞, թե ամեն պարա­գա­յում միջին հայաստանցին «դավա­ճան է ու շահա­մոլ» և այդ հայհո­յանքն է բոլոր հարցե­րի պատասխա­նը։

Առնչվող Հոդվածներ