14.8 C
Yerevan

ԱՄՆ-Իրան Հարա­բե­րության Ռիսկե­րը

Իրանն ավե­լի շատ է մեկուսացվում, պատժա­մի­ջոցներն են ավե­լա­նում, ավե­լի մեծա­նա­լու են տնտե­սա­կան խնդիրնե­րը, Թրամփն ուզում է նաև սահմա­նա­փա­կել Իրա­նի կողմից նավթի վաճառքը, իսկ Իրա­նի հիմնա­կան եկա­մուտը նավթի ու գազի վաճառքից է: Ասեմ, որ նման փորձեր էլի են եղել, Թրամփը ժամա­նա­կին իր դաշնա­կից մի քանի երկրնե­րի ուղղա­կի արգե­լեց Իրա­նից նավթ գնել, հիմա էլ փորձե­լու է այս գիծն առաջ տանել ու առա­վե­լա­գույնս ճնշման քաղա­քա­կա­նություն վարել, ինչպես ասում են իրենք:

Արմեն Վարդանյան

Հայաստա­նի համար ռիսկա­յին կլի­նեն միայն ռազմա­կան բախումնե­րը. Իրա­նա­գե­տը՝ տարա­ծաշրջա­նում ԱՄՆ-Իրան լարվա­ծության մասին

«Մեդիա­լա­բի» հարցե­րին պատասխա­նում է իրա­նա­գետ Արմեն Վարդանյա­նը

– Պարո՛ն Վարդանյան, օրեր առաջ Իրա­նի ռազմա­վա­րա­կան հարցե­րով փոխնա­խա­գահ Մոհամմադ Ջավադ Զարիֆը հրա­ժա­րա­կա­նի դիմում է ներկա­յացրել, Իրա­նի խորհրդա­րա­նը պաշտո­նանկ է արել էկո­նո­մի­կա­յի ու ֆինանսնե­րի նախա­րա­րին: Ինչո՞վ են պայմա­նա­վորված այս պաշտո­նանկություննե­րը, ի՞նչ է կատարվում Իրա­նի ներքին կյանքում:

– Իրա­նի ռազմա­քա­ղա­քա­կան վերնա­խա­վում տարա­ձայնություններ կան ԱՄՆ‑ի հետ բանակցություննե­րի շարունակման հետ կապված: Մի թևը կարծում է, որ Իրա­նը ծանր տնտե­սա­կան պատժի ներքո է, ու եթե չերկխո­սեն ԱՄՆ‑ի հետ ու այդ պատժա­մի­ջոցնե­րը չթեթև­ացնեն, ապա Իրա­նը կշա­րունա­կի մնալ այս բարդ վիճա­կում: Այս թևի ներկա­յա­ցուցիչ է նաև փոխնա­խա­գահ Զարիֆը, որը նախկի­նում եղել է արտգործնա­խա­րար ու միջուկա­յին գործարքի հիմնա­կան բանակցո­ղը և նաև դրա ճարտա­րա­պետնե­րից մեկը:

Մյուս թևը կոշտ գծի կողմնա­կիցներն են, որոնք կարծում են, որ ԱՄՆ‑ի հետ որևէ բանակցություն չպետք է լինի: Այս գծի առաջնորդը գերա­գույն հոգև­որ առաջնորդն է, որը վերջերս հայտա­րա­րեց, որ որևէ բանակցություն չպետք է լինի ԱՄՆ‑ի հետ, այն դեպքում, երբ նախա­գահ Փեզեշքիանն ասում է, որ պետք է բանակցել, բայց նաև ասաց, որ եթե գերա­գույն առաջնորդը դեմ է, ինքը չի կարող բանակցություննե­րի գնալ:

Այս կոշտ գծի կողմնա­կիցներն ասում են, որ ժամա­նա­կին՝ 2015-ին, ստո­րագրվեց համա­ձայնա­գի­րը, հետո եկավ Թրամփը, ու 2018‑ի մայի­սին դուրս եկավ համա­ձայնագրից, հետև­ա­բար չկա որևէ երաշխիք, որ ինչ-որ մի պահի ԱՄՆ որևէ կառա­վա­րիչ էլի դուրս չի գա համա­ձայնագրից, դրա համար էլ անի­մաստ են համա­րում որևէ համա­ձայնա­գիր ստո­րագրել կամ բանակցել այս հարցի շուրջ:

– Այսինքն՝ հիմնա­կան պատճա­ռը դա՞ է, որ դեմ են:

– Այո՛, որովհետև դառը փորձ ունեն, նույնիսկ գերա­գույն հոգև­որ առաջնորդը, որ միշտ ընդգծված հակաա­մե­րիկյան կերպար է եղել, ԱՄՆ‑ի հետ բոլոր տեսա­կի շփումնե­րին, բանակցություննե­րին դեմ է եղել, 2015-ին համա­ձայնություն էր տվել, որ այդ գործարքը ստո­րագրվի:

– Իսկ այդ կոշտ գծի ներկա­յա­ցուցիչնե­րի քաղա­քա­կա­նությունը ի՞նչ ռիսկեր է պարունա­կում Իրա­նի համար:

– Իրանն ավե­լի շատ է մեկուսացվում, պատժա­մի­ջոցներն են ավե­լա­նում, ավե­լի մեծա­նա­լու են տնտե­սա­կան խնդիրնե­րը, Թրամփն ուզում է նաև սահմա­նա­փա­կել Իրա­նի կողմից նավթի վաճառքը, իսկ Իրա­նի հիմնա­կան եկա­մուտը նավթի ու գազի վաճառքից է: Ասեմ, որ նման փորձեր էլի են եղել, Թրամփը ժամա­նա­կին իր դաշնա­կից մի քանի երկրնե­րի ուղղա­կի արգե­լեց Իրա­նից նավթ գնել, հիմա էլ փորձե­լու է այս գիծն առաջ տանել ու առա­վե­լա­գույնս ճնշման քաղա­քա­կա­նություն վարել, ինչպես ասում են իրենք:

– Պարո՛ն Վարդանյան, իսկ բացառո՞ւմ եք, որ ինչ-որ մի կետից Իրա­նը որո­շի բանակցել ԱՄՆ‑ի հետ:

– Չեմ բացա­ռում, հնա­րա­վոր է այդպես էլ լինի, որովհետև Իրա­նը մշտա­պես ճկունություն է ցույց տվել ու եթե տեսնի՝ պետությունը լուրջ վտանգի տակ է, ապա բանակցե­լու է նաև ԱՄՆ‑ի հետ, ինչը եղավ 2015-ին:

Ի դեպ, այն ժամա­նակ, երբ ստո­րագրվեց այդ միջուկա­յին համա­ձայնա­գի­րը, պարզվեց, որ Իրանն ու ԱՄՆ‑ն 12 տարի գաղտնի բանակցել են, ընդ որում՝ այդ ընթացքում Իրա­նում մի քանի կառա­վա­րություն է փոխվել: Հետև­ա­բար չեմ բացա­ռում, որ ինչ-որ փուլում բանակցեն ու համա­ձայնության հասնեն, ուղղա­կի իրենք ասում են, որ այս անգամ պետք է այնպի­սի համա­ձայնա­գիր ստո­րագրեն, որը կսահմա­նի այնպի­սի մեխա­նիզմներ, որ ԱՄՆ‑ն չի կարո­ղա­նա միա­կողմա­նիո­րեն դուրս գալ այդ համա­ձայնագրից:

– Իսկ Իրան-ԱՄՆ լարվա­ծությունն ինչպե՞ս կարող է ազդել տարա­ծաշրջա­նի, մասնա­վո­րա­պես, Հայաստա­նի վրա:

– Դե, այդ հարա­բե­րություննե­րը միշտ էլ լարված են եղել: Մեծ և ուղղա­կի ազդե­ցություն մեզ վրա չեն ունե­նա, որովհետև բանը չի հասնում ռազմա­կան բախումնե­րի: Հայաստա­նի համար ռիսկա­յին կլի­նեն միայն, եթե այդ բախումնե­րը լինեն, իսկ տնտե­սա­կան առումով Իրա­նի նկատմամբ պատժա­մի­ջոցնե­րը կամ այլ ճնշումնե­րը Հայաստա­նի վրա ազդե­ցություն չեն թողնում, ընդհա­կա­ռա­կը՝ ինչ-որ առումով կարող են օգնել, այս պատժա­մի­ջոցնե­րի շրջա­նում նույնիսկ երկկողմ տնտե­սա­կան հարա­բե­րություննե­րի մակարդակն ավե­լի է բարձրա­ցել: Մեր տարա­ծաշրջա­նի վերա­բերյալ ունե­ցած դիրքո­րոշման մեջ էլ Իրա­նը շարունա­կում է հաստա­տա­կա­մություն ցուցա­բե­րել:

Քրիստի­նե Աղա­բեկյան

MediaLab.am

Առնչվող Հոդվածներ