26.5 C
Yerevan

«Գաղտնիք Ղարա­բա­ղի»

Մաս 27

2015 թվա­կա­նը Լեռնա­յին Ղարա­բա­ղի պետա­կան-քաղա­քա­կան կյանքում շրջա­դարձա­յին էր. առա­ջին անգամ խորհրդա­րա­նա­կան ընտրություններ անցկացվե­ցին միայն համա­մասնա­կան ընտրա­կարգով: Ինչպես եւ սպասվում էր, մրցա­պայքա­րի առա­ջա­տար դարձավ վարչա­պետ Արա­յիկ Հարությունյա­նի «Ազատ հայրե­նիք» կուսակցությունը, երկրորդ տեղն զբա­ղեցրեց ՀՅԴ‑ն, իսկ ԱԺԿ‑ն, որ մի քանի տարի առաջ Ազգա­յին ժողո­վում բացարձակ մեծա­մասնություն ուներ, բավա­րարվեց «պատվա­վոր» երրորդ տեղով: Խորհրդա­րան անցավ նաեւ Հայկ Խանումյա­նը, որի գլխա­վո­րած կուսակցությունը հաղթա­հա­րել էր հինգ տոկո­սի շեմը:

Վահրամ Աթա­նեսյան

Չնա­յած ԱԺԿ‑ի քաղա­քա­կան բացա­հայտ ձախողմա­նը, կուսակցության առաջնորդ Աշոտ Ղուլյա­նը երրորդ անընդմեջ ժամկե­տով ընտրվեց Ազգա­յին ժողո­վի նախա­գահ, իսկ փոխնա­խա­գա­հի պաշտոնն զբա­ղեցրեց ՀՅԴ անդամ Վահրամ Բալա­յա­նը: Քաղա­քա­կան այդ դասա­վո­րությունը, սակայն, բխում էր ոչ թե իրո­ղությունից, այլ ներքին պայմա­նա­վորվա­ծություննե­րի արդյունք էր: Ընդ որում, իրա­զեկ աղբյուրներն ասում էին, որ վարչա­պետ Արա­յիկ Հարությունյա­նը խորհրդա­րա­նում բացարձակ մեծա­մասնություն կազմա­վո­րե­լու նպա­տակ է ունե­ցել, բայց վերջին պահին նրա այդ հավակնություննե­րը զսպվել են:

Ո՞րն էր Արա­յիկ Հարությունյա­նին խորհրդա­րա­նում քաղա­քա­կան մեծա­մասնություն ունե­նա­լուց «զրկե­լու», ինչպես նաեւ ներքին կյանքում ՀՅԴ բացա­ռիկ դերա­կա­տա­րության ընդգծման պատճա­ռը՝ դժվար է անգամ ռետրո-հայացքով բացատրել: Խորհրդա­րա­նա­կան ընտրություննե­րից հետո Դաշնակցությունը ոչ միայն Ազգա­յին ժողո­վում, այլեւ գործա­դիր իշխա­նության տարբեր կառույցնե­րում շատ պատկա­ռե­լի ներկա­յություն ունե­ցավ:

Ըստ երեւույթին, խնդիր էր դրված «Ազատ հայրե­նի­քի» ազդե­ցությունը հակակշռել Դաշնակցության ներկա­յացվա­ծությամբ, որ դրսեւորվում էր հատկա­պես փոխվարչա­պետ Արթուր Աղա­բեկյա­նի շուրջ նոր գործա­րար շրջա­նակնե­րի ձեւա­վորմամբ: Դաշնակցությանն անցավ նաեւ առանձնացված մշա­կույթի, երի­տա­սարդության հարցե­րի եւ սպորտի նախա­րա­րությունը: Դա թույլ էր տալիս երիի­տա­սարդության շրջա­նում ռազմա-հայրե­նա­սի­րա­կան քարոզչություն ծավա­լել, կազմա­կերպել զանա­զան «ճամբարներ»՝ ներգրա­վե­լով նաեւ Հայաստա­նից եւ Սփյուռքից մասնա­կիցնե­րի:

Ներքա­ղա­քա­կան կյանքում, սակայն, խուլ դժգո­հություն էր խմորվում՝ կապված հատկա­պես կադրա­յին քաղա­քա­կա­նության եւ տնտե­սա­կան ոլորտի բացա­հայտ քվո­տա­վորման հետ: Չնա­յած կառա­վա­րության հռչա­կած ուղեգծին, որ «խրա­խուսվում է փոքր եւ միջին ձեռնարկա­տի­րությունը», գործող Գյուղի եւ գյուղատնտե­սության աջակցության հիմնադրա­մից վարկ ստա­նա­լը վերածվել էր բյուրոկրա­տա­կան քաշքշուկի:

Փոխա­րե­նը մի քանի տնտեսվա­րողներ, որ իշխա­նության ամե­նա­բարձր ատյաննե­րի հովա­նա­վո­րությունն էին վայե­լում, ձեւա­կերպում էին խոշոր, հաճախ մի քանի հարյուր միլիոն դրա­մի հասնող վարկեր, որոնց արդյունա­վե­տությունը տնտե­սա­կան կյանքում ոչնչով չէր արտա­հայտվում:

Աճող դժգո­հություննե­րը կառա­վա­րե­լու համար գործա­դիր իշխա­նությունը հարկադրված էր գնալ ամբո­խա­հաճ քայլե­րի. կառա­վա­րությունը գումարներ էր հատկացնում ոչ միայն ծնե­լիության, այլեւ ամուսնություննե­րի խթանմա­նը: Գործնա­կա­նում մի քանի հարյուր հազար դրա­մի աջակցությունը հենց հարսա­նե­կան արա­րո­ղություննե­րի ժամա­նակ էլ ծախսվում էր, բայց առօրյա օգտա­կա­րության իմաստով մարդկանց համար դա երկրորդա­կան նշա­նա­կություն ուներ:

Սոցիա­լա­կան լուրջ ծրա­գիր կարող էր լինել հիփո­թե­կա­յին վարկա­վո­րումը՝ հնա­րա­վո­րություն տալով, որ երի­տա­սարդ ընտա­նիքներն ունե­նան իրենց տունը կամ բնա­կա­րա­նը, բայց իրա­կա­նում հազա­րա­վոր դիմողնե­րից հաջո­ղության էին հասնում եզա­կի­նե­րը. հովա­նա­վորչությունը համա­տա­րած էր, իսկ գործա­դիր իշխա­նությունը միջամտե­լու փորձ անգամ չարեց: Քաղա­քա­կան որեւէ նշա­նա­կություն չունե­ցավ նաեւ մշտա­կան հիմունքնե­րով գործող խորհրդա­րա­նի ձեւա­վո­րումը: Ուժի մեջ էր նախա­գա­հի միասնա­կան թեկնա­ծու Բակո Սահակյա­նին սատա­րե­լու համա­ձայնությունը: Խորհրդա­րա­նից միակ ընդդի­մա­դիր խոսքը հնչեցնում էր Հայկ Խանումյա­նը, որ կարճ ժամա­նակ անց դարձավ մյուս գրե­թե բոլոր ուժե­րի թիրա­խը:

Ու՞մ էր ձեռնտու Ստե­փա­նա­կերտում քաղա­քա­կան ճահճա­ցումը, գործա­դիր իշխա­նության կոռումպացվա­ծությունը եւ ժողովրդից կատարյալ խորթա­ցումը: Երեւանն ինչու՞ էր լռելյայն դիտորդի դեր ստանձնել՝ արցախյան դրա­մա­յի փակ «տեսա­րաննե­րից» է:

(Շարունա­կե­լի)

Առնչվող Հոդվածներ