13.5 C
Yerevan

Բաքվի Մեդիա­հիստե­րիան

Day.az‑ը կեղծում է նոյեմբե­րի 9‑ի հայտա­րա­րությունը, քանի որ այստեղ ռուս սահմա­նա­պահնե­րի մասին որևէ նշում չկա։ Ի դեպ, Իրա­նի և Թուրքիա­յի սահմաննե­րից ռուս սահմա­նա­պահնե­րի դուրսբերման գործընթաց է սկսվել։ Ավե­լին՝ Արաքսի ափով ձգվող ճանա­պարհին նախկի­նում տեղա­կայված ռուսա­կան ուղե­կալնե­րը հեռացվել են և փոխա­րինվել են Հայաստա­նի սահմա­նա­պահ ծառա­յության ուղե­կալնե­րով։ Day.az‑ը իրա­դարձություննե­րից հետ է մնում։

Ռոբերտ Անանյան

Ադրբե­ջա­նի նախա­գա­հի աշխա­տա­կազմի վերահսկո­ղությամբ գործող Day.az‑ը վիրա­վո­րանքնե­րով լի հոդված է նվի­րել ինձ՝ փորձե­լով հերքել X‑ում իմ գրա­ռումը։ Ես հոդվա­ծում ներկա­յացրել եմ հասա­նե­լի դարձած տեղե­կություններ այն մասին, որ Ադրբե­ջա­նը փորձում է ԱՄՆ‑ի նոր վարչա­կազմին համո­զել՝ Հայաստա­նից միջանցք գրա­վե­լու իր ծրագրին համա­ձայնություն տալ։ Բաքուն փորձում է այդ օկուպա­ցիան ներկա­յացնել որպես Իրա­նին հյուսի­սից արգե­լա­փա­կե­լու ռազմա­վա­րա­կան կարև­որ քայլ, որն իբր թե ամե­րիկյան շահե­րին կարող է համարժեք լինել։ Նշել եմ, որ Բաքուն կանխա­տե­սում է Իսրա­յե­լի կողմից Իրա­նի միջուկա­յին օբյեկտնե­րին հարվա­ծե­լու սցե­նար, և ծրագրում է օգտա­գործել այդ պահը՝ Հայաստա­նից գրա­վե­լու միջանցք։ Կարող եք իմ հոդվա­ծը կարդալ այս հղումով՝ x.com: Վիրա­վո­րանքնե­րից բացի, հեղի­նակ Baku Network‑ի տնօ­րեն Էլչին Ալյոօղլուն որոշ պնդումներ է կատա­րել, որոնցով իրա­կա­նում նա հաստա­տել է իմ տեղե­կություննե­րը։ Ես կմեջբե­րեմ Day.az‑ի պնդումնե­րը (day.az)՝ բնա­գիր ռուսե­րե­նով, և յուրա­քանչյուրի մասով կանեմ մեկնա­բա­նություն։ Այս գրա­ռումը կա նաև անգլե­րե­նով թարգմանված և հրա­պա­րա­կել եմ X‑ում։

1․ Утверждения Ананяна о планах Азербайджана якобы “оккупировать Зангезурский коридор”, чтобы заблокировать Иран и втянуть США в войну против Армении, являются не только абсурдными, но и противоречат здравому смыслу и международным реалиям.

Day.az‑ը կեղծում է իմ գրա­ռումը․ դուք իմ հրա­պա­րակման մեջ չեք գտնի մեկ տող, որտեղ նշած լինեմ, որ Ադրբե­ջա­նը ԱՄՆ-ին Հայաստա­նի դեմ պատե­րազմի մեջ ներքա­շե­լու պլան ունի։ Ես նշել եմ, որ Ադրբե­ջա­նը փորձում է ԱՄՆ‑ի նոր վարչա­կազմին համո­զել՝ Զանգե­զուրի միջանցք գրա­վե­լով Իրա­նը հյուսի­սից արգե­լա­փա­կե­լու ադրբե­ջա­նա­կան ծրագրին հավա­նություն տակ։ Ես համոզված եմ, որ ԱՄՆ‑ի ռազմա­վա­րա­կան շահե­րին հակա­սում է Հայաստա­նի դեմ պատե­րազմը, հայկա­կան տարածքնե­րի օկուպա­ցիան, հետև­ա­բար՝ ԱՄՆ‑ն չի կարող Հայաստա­նի դեմ ագրե­սիա­յի որևէ ծրագրի հավա­նություն տալ։ Իմ այս համոզմունքը տարածվում է՝ թե՛ նախա­գահ Բայդե­նի, թե՛ նախա­գահ Թրամփի ադմի­նիստրա­ցիա­նե­րի վրա։

2․ Ананян пытается представить Азербайджан как агрессора, якобы стремящегося развязать войну против Армении с целью “оккупации коридора”. При этом он сознательно игнорирует фундаментальные реалии. Во-первых, Зангезурский коридор — законный транзитный маршрут: Согласно трехстороннему заявлению от 9 ноября 2020 года, подписанному президентами Азербайджана, России и премьер-министром Армении, Ереван обязался обеспечить безопасное передвижение по маршруту, соединяющему основную территорию Азербайджана с его эксклавом Нахчыван. Этот коридор должен функционировать исключительно как транспортный маршрут под контролем российских пограничников, без каких-либо претензий на армянскую территорию. Ананян умышленно игнорирует этот факт. Азербайджан действует в рамках международного права: Согласно нормам международного права, транспортные коридоры, которые обеспечивают транзитные перевозки, не могут рассматриваться как форма территориальной оккупации. Намеренно, и притом, очень безграмотно искажая юридические понятия, он использует такие приемы как инструмент пропаганды. Ананян пытается представить развитие законных коммуникационных маршрутов как агрессию.

Ես ոչ թե փորձում եմ, այլև պնդում եմ, որ Ադրբե­ջա­նը ագրե­սոր պետություն է, և 2022 թվա­կա­նի սեպտեմբե­րի 13-ին օկուպացրել է Հայաստա­նից 200-ից 300 քառա­կուսի կիլո­մետր տարածք, և հրա­ժարվում է այն վերա­դարձնել Հայաստա­նին։ Այսինքն, Ադրբե­ջանն իսկա­պես օկուպանտ երկիր է։ Ադրբե­ջա­նը նաև խախտել է ուժի չկի­րառման միջազգա­յին սկզբունքը և պատե­րազմ է հայտա­րա­րել Լեռնա­յին Ղարա­բա­ղի դեմ, բռնի տեղա­հա­նել է 150 000 հայե­րի՝ իրա­գործե­լով դաժան էթնիկ զտում։ Չկա որևէ փաստա­թուղթ, որի տակ Հայաստա­նի վարչա­պե­տը ստո­րագրել է՝ պարտա­վորվե­լով տրա­մադրել «Զանգե­զուրի միջանցք»։ Հայաստա­նի վարչա­պե­տը չի պարտա­վորվել միջանցքա­յին տրա­մա­բա­նությամբ արտա­տա­րածքա­յին միջանցք տրա­մադրել Ռուսաստա­նին և Ադրբե­ջա­նին։ Դա Բաքվի և Մոսկվա­յի պլանն է, որը պատե­րազմի սպառնա­լի­քի տակ փորձել են ստա­նալ Հայաստա­նից, ինչը սակայն ձախողվել է ԱՄՆ‑ի, Ֆրանսիա­յի, Իրա­նի, ԵՄ‑ի ջանքե­րի շնորհիվ։

Հայաստա­նից միջանցք օկուպացնե­լու ծրագրի մասին ոչ թե ես եմ ենթադրում, այլ իր այդ նպա­տա­կի մասին 2021 թվա­կա­նի ապրի­լի 20-ին Ադրբե­ջա­նի պետա­կան հեռուստա­տե­սությա­նը տված հարցազրույցում հայտա­րա­րել է Իլհամ Ալիևը, ասե­լով հետևյա­լը․ «Զանգե­զուրի միջանցքի» ստեղծումը լիո­վին համա­պա­տասխա­նում է Ադրբե­ջա­նի ազգա­յին, պատմա­կան և ապա­գա շահե­րին։ Մենք Զանգե­զուրի միջանցք ենք իրա­կա­նացնում՝ ուզում է Հայաստա­նը, թե ոչ։ Եթե ցանկա­նա, ավե­լի հեշտ կլի­նի այդ հարցը լուծել, եթե չուզի, ուժով կլուծենք»։ Իլհամ Ալիևը դեռևս չի հերքել ինքն իրեն և չի ասել, որ չեղարկում է Հայաստա­նից ուժով միջանցք գրա­վե­լու իր ծրա­գի­րը։
Ադրբե­ջա­նը ռեգիո­նալ ապաշրջա­փա­կումը դիտարկում է որպես ոչ իրա­վա­հա­վա­սար, միայն իր շահե­րից բխող գործո­ղություն։ Ադրբե­ջա­նը ապաշրջա­փա­կումը չի դիտարկում որպես տնտե­սա­կան նախա­գիծ, այլ՝ Հայաստա­նի «կապի­տուլյա­ցիա­յի» հետև­անքով Ադրբե­ջա­նին տրվե­լիք պատե­րազմա­կան ավար։

Ալիևը մեկ անգամ չի ասել, որ Հայաստա­նը կապի­տուլյա­ցիա­յի է ենթարկվել և պարտա­վոր է միջանցք տրա­մադրել Հայաստա­նին։
Ռուս-ադրբե­ջա­նա­կան պատկե­րա­ցումը՝ Հայաստա­նի տարածքով ապաշրջա­փակվե­լիք ճանա­պարհնե­րի նկատմամբ, հենց օկուպա­ցիոն տրա­մա­բա­նություն ունի։ Day.az‑ը նշում է, թե 2020 թվա­կա­նի նոյեմբե­րի 9‑ի հայտա­րա­րության համա­ձայն՝ Ռուսաստա­նի սահմա­նա­պահնե­րը պետք է վերահսկեն Հայաստա­նով անցնե­լիք ճանա­պարհը։ Նոյեմբե­րի 9‑ի հայտա­րա­րությունում գրված է, որ “Ապաշրջա­փակվում են տարա­ծաշրջա­նում բոլոր տնտե­սա­կան և տրանսպորտա­յին կապե­րը”: Ադրբե­ջա­նը Հայաստա­նի համար ո՞ր ճանա­պարհն է բացել իր տարածքով, ոչ մի։

Նշված է նաև, որ “Հայաստա­նի Հանրա­պե­տությունը երաշխա­վո­րում է Ադրբե­ջա­նի Հանրա­պե­տության արևմտյան շրջաննե­րի և Նախիջև­ա­նի Ինքնա­վար Հանրա­պե­տության միջև տրանսպորտա­յին հաղորդակցության անվտանգությունը՝ քաղա­քա­ցի­նե­րի, տրանսպորտա­յին միջոցնե­րի և բեռնե­րի՝ երկու ուղղություննե­րով անխո­չընդոտ տեղա­շարժը կազմա­կերպե­լու նպա­տա­կով: Տրանսպորտա­յին հաղորդակցության նկատմամբ վերահսկո­ղությունն իրա­կա­նացվում են Ռուսաստա­նի ԱԴԾ սահմա­նա­պահ ծառա­յության մարմիննե­րը”:

Day.az‑ը կեղծում է նոյեմբե­րի 9‑ի հայտա­րա­րությունը, քանի որ այստեղ ռուս սահմա­նա­պահնե­րի մասին որևէ նշում չկա։ Ի դեպ, Իրա­նի և Թուրքիա­յի սահմաննե­րից ռուս սահմա­նա­պահնե­րի դուրսբերման գործընթաց է սկսվել։ Ավե­լին՝ Արաքսի ափով ձգվող ճանա­պարհին նախկի­նում տեղա­կայված ռուսա­կան ուղե­կալնե­րը հեռացվել են և փոխա­րինվել են Հայաստա­նի սահմա­նա­պահ ծառա­յության ուղե­կալնե­րով։ Day.az‑ը իրա­դարձություննե­րից հետ է մնում։

Բացի այդ՝ տրանսպորտա­յին հաղորդակցություննե­րի նկատմամբ վերահսկո­ղություն իրա­կա­նացնել չի նշա­նա­կում ֆիզի­կա­պես ներկա գտնվել ճանա­պարհի վրա։ Ռուսնե­րը կարող են նաև տեսախցիկնե­րով վերահսկել հաղորդակցությունը և պատա­հարնե­րի դեպքում ահա­զանգել հայկա­կան կողմին։ Հայաստանն է երաշխա­վո­րում այդ ճանա­պարհի վրա անվտանգությունը։ Հայաստա­նը չի կարող զուտ խոսքի մակարդա­կով երաշխա­վո­րել ճանա­պարհի անվտանգություն։ Հայաստա­նը պետք է ԱԱԾ‑ի ուժեր ունե­նա այդ ճանա­պարհի վրա, որ ադրբե­ջանցի­նե­րի անվտանգությունը երաշխա­վո­րի։ Չի կարող Հայաստա­նը երաշխա­վո­րել ճանա­պարհի անվտանգությունը՝ այնտեղ կանգնեցնե­լով ռուսա­կան զորքեր։
Այս ձևա­չա­փից դուրս ռուս-ադրբե­ջա­նա­կան ցանկա­ցած պահանջ ուղղված Հայաստա­նին՝ տարածքա­յին պահանջ է, քանի որ ենթադրում է Հայաստա­նի տարածքի հարա­վա­յին հատվա­ծի վրա օտար պետության ռազմա­կան վերահսկո­ղություն։

Այո, Հայաստա­նին Ադրբե­ջա­նը բազմիցս սպառնա­ցել է ագրե­սիա­յի կիրառմամբ, որի ապա­ցույցնե­րից մեկը վերև­ում բերե­ցի։ Ագրե­սիա­յի դրսև­ո­րում է այն, որ Ադրբե­ջա­նը չի ցանկա­նում ռեգիո­նալ ապաշրջա­փակման ժամա­նակ պահպանվի իրա­վա­հա­վա­սա­րության և փոխա­դարձության սկզբունքը։ Ադրբե­ջա­նը մերժում է նաև հեշտացված և անխո­չընդոտ պայմաններ տրա­մադրել Հայաստա­նին՝ ադրբե­ջա­նա­կան տարածքով երթև­ե­կե­լիս, և պնդում է, որ այդ արտո­նությունը պետք է գործի միայն իր համար։ Ի՞նչ է սա, եթե ոչ՝ Հայաստա­նին կապի­տուլյա­ցիա­յի ենթարկե­լու ծրագրի և ագրե­սիա­յի դրսև­ո­րում։ Ագրե­սիան ինքնին՝ միա­կողմա­նի պահանջնե­րի ներկա­յա­ցումն է և պատե­րազմի սպառնա­լի­քով փորձե­լը դրա իմպլե­մենտա­ցիա­յին հասնե­լը։

Բացի այդ, Ադրբե­ջանն ու Ռուսաստա­նը ծայրից ծայր խախտել են նոյեմբե­րի 9‑ի հայտա­րա­րության պարտա­կա­նություննե­րը։ Ադրբե­ջա­նը օկուպացրել է նոյեմբե­րի 9‑ի հայտա­րա­րության պատճառ դարձած Լեռնա­յին Ղարա­բա­ղը։ Չկա Լաչի­նի միջանցք, չկա Լեռնա­յին Ղարա­բաղ, Բաքվի բանտե­րում հայ գերի­նե­րին դատում են, մինչդեռ՝ ըստ նոյեմբե­րի 9‑ի հայտա­րա­րության՝ նրանք պետք է վերա­դարձված լինեին։ Ադրբե­ջա­նը բռնի տեղա­հա­նել է 150 000 հայե­րի՝ իրենց տնե­րից։ Հետև­ա­բար, Ադրբե­ջա­նը չի կարող Հայաստա­նից պահանջել կատա­րել նոյեմբե­րի 9‑ի հայտա­րա­րությունը, որն ինքը և Ռուսաստա­նը չեղարկել են՝ խախտե­լով դրա կետե­րը։

Հակա­ռա­կը, Ադրբե­ջա­նը փորձում է այդ անվա­վեր հայտա­րա­րությունն օգտա­գործել՝ Հայաստա­նից արտա­տա­րածքա­յին միջանցք ստա­նա­լու, ռազմա­կան ագրե­սիա­յի կեղծ հիմքեր ստեղծե­լու նպա­տա­կով։ Հայաստա­նը որևէ կերպ չի պարտա­վորվել իր իրա­վա­զո­րությունից դուրս գտնվող միջանցք տրա­մադրել։ Դա Բաքվի հորինվածքն է, որը կրկնում է Day.az‑ը։

3․ Далее Ананян в своём заявлении спекулирует на теме стратегического партнерства между Азербайджаном и Китаем, пытаясь представить это соглашение как элемент некоего “захвата коридора” со стороны Баку. Однако его утверждения не соответствуют реальности и опираются на необоснованные предположения. Реальные факты говорят о другом, ибо соглашение между Азербайджаном и Китаем направлено на развитие логистической инфраструктуры и безопасные грузоперевозки.

Day.az‑ը կրկին հորի­նում և սխալ է ներկա­յացնում իր հրա­պա­րա­կումը։ Ես չեմ գրել, թե Ադրբե­ջա­նի և Չինաստա­նի ռազմա­վա­րա­կան գործընկե­րությունը միջանցք օկուպացնե­լու էլե­մենտ է։ Ես հիշեցրել եմ, որ 2024 թվա­կա­նի հուլի­սի 3‑ին Ադրբե­ջանն ու Չինաստա­նը ստո­րագրել են ռազմա­վա­րա­կան գործընկե­րության համա­ձայնա­գիր, որում ասվում է. «Երկու երկրնե­րը նաև կաջակցեն միմյանց ջանքե­րին՝ ապա­հո­վե­լու իրենց տարածքնե­րով անցնող միջազգա­յին տրանսպորտա­յին միջանցքնե­րի անվտանգությունն ու անխա­փան աշխա­տանքը՝ նպաստա­վոր պայմաններ ստեղծե­լով տարանցիկ փոխադրումնե­րի համար՝ ազգա­յին օրենսդրության և երկկողմ համա­ձայնագրե­րի շրջա­նակնե­րում»:

Այո, ես կրկնում եմ, իմ պնդումը, որ եթե Ադրբե­ջա­նը Հայաստա­նից միջանցք գրա­վի «Իրա­նը հյուսի­սից շրջա­փա­կե­լու» կեղծ պատրվա­կով, ապա կա հավա­նա­կա­նություն, որ Ադրբե­ջա­նը կարող է օգտա­գործել Հայաստա­նից օկուպացված միջանցքը՝ Չինաստա­նի «Միջին միջանցք» նախա­ձեռնությա­նը նպաստե­լու համար։

Չինաստա­նի ներգրա­վումը այս միջանցքի գործարկմա­նը Ադրբե­ջա­նին անհրա­ժեշտ կլի­նի, որպեսզի նա «լեգի­տի­մացնի» «Զանգե­զուրի միջանցքի» օկուպա­ցիան։ Ներգրա­վե­լով Չինաստա­նի նման հզոր խաղա­ցո­ղի շահե­րը՝ «Զանգե­զուրի միջանցքը» Հայաստա­նի իրա­վա­զո­րությունից դուրս գործարկե­լու միջո­ցով, Բաքուն անուղղա­կի ստի­պի Հայաստա­նին ընդունել իր լիա­զո­րություննե­րից դուրս գտնվող միջանցքի գործարկմա­նը։ Այսօր դա կարող է թվալ անհա­վա­նա­կան սցե­նար, սակայն հաշվի առնե­լով, որ Ադրբե­ջան-Չինաստան ռազմա­վա­րա­կան համա­ձայնա­գի­րը երկու երկրնե­րին էլ պարտա­վո­րեցնում է բարենպաստ պայմաններ ստեղծել տարանցիկ փոխադրումնե­րի համար, այդ վտանգը լրջո­րեն առկա է։

Որպես փոխհա­տուցում Չինաստա­նի «ծառա­յության»՝ Ադրբե­ջա­նը կարող է չինա­կան ապրանքնե­րը փաթե­թա­վո­րել իբրև ադրբե­ջա­նա­կան, և մաքսա­յին ու անվտանգա­յին վերահսկո­ղության չենթարկվող, ռուսա­կան զինված վհսկո­ղության տակ գտնվող «Զանգե­զուրի միջանցքով» տեղա­փո­խել դեպի Թուրքիա, հետո՝ Եվրո­պա։ Ադրբե­ջանն իր այդ ծառա­յության դիմաց Չինաստա­նից կարող է ստա­նալ ֆինանսա­կան դիվի­դենտներ։ Այսինքն, Ադրբե­ջա­նը կարող է «Զանգե­զուրի միջանցքով» արտոնյալ պայմաննե­րով բեռնա­փո­խադրումներ իրա­կա­նացնե­լու իր արտո­նությունն օգտա­գործել՝ Չինաստա­նի ապրանքնե­րը առանց մաքսա­զերծման Թուրքիա, այնուհետև՝ Եվրո­պա տեղա­փո­խե­լու նպա­տա­կով։

Դա առա­վել մրցունակ կդարձնի չինա­կան ապրանքնե­րը։ Չինաստա­նի և Ադրբե­ջա­նի ռազմա­վա­րա­կան գործընկե­րության համա­ձայնագրի ոգուն և տառին համա­պա­տասխա­նում է այս սցե­նա­րը։ Իսկ Չինաստա­նը ուղղա­կի կամ անուղղա­կի օգտա­գործե­լով «Զանգե­զուրի միջանցքը»՝ Հայաստա­նին կհարկադրի հաշտվել ռուս-ադրբե­ջա­նա­կան օկուպա­ցիա­յի հետ։ Ես հասկա­նում եմ, որ հիմա նկա­րագրում եմ բարդ սխե­մա, սակայն Ադրբե­ջա­նը կարող է Չինաստա­նին վաճա­ռել «Զանգե­զուրի միջանցքի» նկատմամբ իր արտոնյալ իրա­վունքնե­րը՝ ստա­նա­լով չինա­կան ռազմա­քա­ղա­քա­կան աջակցությունը Հայաստա­նից միջանցք ստա­նա­լու հարցում, աջակցե­լով Չինաստա­նի ապրանքնե­րի էժան փոխադրմա­նը Եվրո­պա։

Ադրբե­ջա­նը ցանկա­նում է «Զանգե­զուրի միջանցք» ստա­նալ՝ ռուսա­կան վերահսկո­ղությամբ, որ ռուսնե­րը մաքսա­յին, անվտանգա­յին գործա­ռույթներ կատա­րեն, ինչը թույլ կտա Ռուսաստա­նին շրջանցել արևմտյան պատժա­մի­ջոցնե­րը։ Ռուսաստա­նի «վերահսկո­ղությունը» ենթադրում է նաև, որ չինա­կան ապրանքնե­րը անխո­չընդոտ կփո­խադրվեն դեպի Եվրո­պա։ Ռուսաստանն իր հերթին՝ Չինաստա­նին ցուցա­բե­րած ծառա­յության դիմաց՝ կարող է ստա­նալ չինա­կան ռազմա­կան տեխնո­լո­գիա­ներ։ Ես նկա­րագրում եմ գեո­պո­լի­տիկ առևտրի մի սխե­մա, որը կարող է իրա­գործվել, եթե Հայաստա­նից նրանք օկուպացնեն «Զանգե­զուրի միջանցք»։ Ես կարծում եմ, որ սա ԱՄՆ‑ի շահե­րից չի բխում։ Եվ այստեղ է, որ ԱՄՆ‑ն կարող է շահագրգռված լինել Հայաստա­նում կոմունի­կա­ցիա­նե­րի վերա­կանգնման սցե­նա­րով՝ իր ազդե­ցությունը պրո­յեկտե­լու գնով։

Հետաքրքրա­կան է, որ Day.az‑ը որևէ կերպ չի կարո­ղա­ցել հակա­փաստարկներ գտնել իմ այս պնդմա­նը, քանի որ իմ թեզը անխո­ցե­լի է և հիմնված է հստակ ինֆորմա­ցիա­յի վրա։ Միջազգա­յին իրա­վունքի անհասկա­նա­լի կետե­րի հղում անե­լը ինքնին՝ չի համո­զում «Ադրբե­ջա­նի բարի նպա­տակնե­րը»։ Ես ավե­լի շատ հավա­տում եմ Իլհամ Ալիևի սպառնա­լիքնե­րի զորությա­նը և ինձ հասա­նե­լի դարձած տեղե­կատվությա­նը, ու նաև՝ Հայաստա­նի հաշվին առևտուր անե­լու Բաքվի և Մոսկվա­յի տաղանդին։

4․ Армянские борзописец пытается представить развитие транспортной инфраструктуры как угрозу американским интересам, что также не выдерживает критики. США, напротив, заинтересованы в стабильности на Южном Кавказе, и Азербайджан играет в этом ключевую роль. Баку является единственной страной региона, которая последовательно поддерживает борьбу с терроризмом, активно сотрудничает с Вашингтоном в энергетической сфере и обеспечивает бесперебойный транзит энергоресурсов в Европу в обход России. Эти обстоятельства делают Азербайджан стратегическим партнером США, а не угрозой их интересам.

Նախ, նշեմ, որ շատ եմ ծիծա­ղել «борзописец» վիրա­վո­րա­կան բառի վրա, բայց անցնեմ լուրջ թեմա­նե­րի։ Դուք որևէ բառ չեք գտնի իմ գրառման մեջ, որտեղ Հարա­վա­յին Կովկա­սում ռեգիո­նալ ապաշրջա­փա­կումը ներկա­յացնեմ որպես ամե­րիկյան շահե­րին հակա­սող։ Ես արդեն հիմնա­վո­րե­ցի, թե ինչու են ռեգիո­նալ ապաշրջա­փակման Ադրբե­ջա­նի և Ռուսաստա­նի պատկե­րա­ցումնե­րը հակա­սում ամե­րիկյան շահե­րին։ Բաքուն Հայաստա­նի տարածքի մի մասը ցանկա­նում է դարձնել ռուսա­կան օկուպա­ցիա­յի առարկա։ Ռուսաստա­նը որևէ կերպ իրա­վունք չի ստա­ցել օկուպացնել Հայաստա­նի որևէ ճանա­պարհ։

Հայաստա­նը չէր էլ կարող համա­ձայնվել ռուսա­կան զորքե­րի տեղա­կայմա­նը՝ իր տարածքում՝ այն համա­տեքստում, որ հետա­գա­յում այդ տարածքի նկատմամբ անվտանգա­յին, մաքսա­յին իրա­վունքնե­րը օտարվեն Հայաստա­նից և տրվեն օտար ուժե­րի։ Ինձ հետաքրքիր է, ինչո՞ւ է Day.az‑ը այդքան շատ լոբբինգ անում ռուսա­կան շահե­րը և ինձ հակա­դարձող հոդվա­ծում պարբե­րա­բար հիշա­տա­կում, որ ռուս սահմա­նա­պահնե­րը պետք է կանգնեն «Զանգե­զուրի միջանցքի» վրա և ապա­հո­վեն անվտանգություն։

Երբեմն՝ տպա­վո­րություն է՝ ընթերցում եմ Մարիա Զախա­րո­վա­յի տեքստե­րը։ Ձեր շահերն այնքան նույնա­կան են, որ նույնիսկ՝ թեզերն եք կրկնում նույնությամբ։ Day.az‑ը փորձում է աղա­վա­ղել ԱՄՆ‑ի մոտե­ցումը Հարա­վա­յին Կովկա­սում ապաշրջա­փակման վերա­բերյալ։ Վաշինգտո­նը ըստ Հայաստան-ԱՄՆ ռազմա­վա­րա­կան գործընկե­րության համա­ձայնագրի՝ աջակցել է Հայաստա­նի «Խաղա­ղության խաչմե­րուկ» նախագծի իրա­գործմա­նը, որը ենթադրում է նաև Հայաստա­նի, Ադրբե­ջա­նի և Թուրքիա­յի շահե­րի պաշտպա­նություն ապաշրջա­փակման ժամա­նակ։ Այսինքն, Հայաստա­նը համա­ձայն է փոխա­դարձության և իրա­վա­զո­րության սկզբունքնե­րի պահպանմա­նը, և Ադրբե­ջա­նի պես միա­կողմա­նի դիվի­դենտներ չի պահանջում։ Եվ բնա­կան է, որ ԱՄՆ‑ն պաշտպա­նում է հայկա­կան մոտե­ցումը, որը հաշվի է առնում բոլոր դերա­կա­տարնե­րի շահե­րը։

5․ Не останавливаясь на “достигнутом”, армянин-псевдожурналист пытается представить Россию как страну, заинтересованную в оккупации Армении. Хотя согласно соглашению от 9 ноября 2020 года, российские пограничники обеспечивают безопасность коридора. Однако их присутствие не означает “оккупацию” или “аннексию” территории Армении. И самое главное — он сознательно игнорирует тот факт, что именно Армения в рамках трехстороннего заявления согласилась на участие российских миротворцев в контроле над коридором. Присутствие России обеспечивает стабильность и предотвращает возможные инциденты.

Day.az‑ի հակա­դարձող հոդվա­ծի իմ ամե­նա­սի­րե­լի հատվա­ծը սա է, ոչ թե այն պատճա­ռով, որ իմ հասցեին վիրա­վո­րա­կան տոնով է Էլչի­նը գրում, այլ քանի որ մեծ ջատա­գո­վություն եմ տեսնում Ռուսաստա­նի հասցեին։ Ռուսաստա­նը երկրագնդի ո՞ր հատվա­ծում է ապա­հո­վել կայունություն և կանխել միջա­դե­պե­րը, որ դա պետք է անի «Զանգե­զուրի միջանցքի» վրա։ Ուկրաի­նա­յի դեմ արյունա­լի պատե­րազմ սանձա­զերծած Ռուսաստա­նը պետք է Հարա­վա­յին Կովկա­սում կայունություն ապա­հո­վի։ Սա ֆանտաստիկ սցե­նար է։ Թեև, իհարկե, Ադրբե­ջա­նը պետք է որ գոհ լինի Լեռնա­յին Ղարա­բա­ղում Ռուսաստա­նի պահվածքից, որի շնորհիվ՝ Ադրբե­ջանն օկուպացրեց Ղարա­բա­ղը, որը գտնվում էր ռուսա­կան «խաղա­ղա­պահնե­րի» վերահսկո­ղության ներքո։ Գուցե Ադրբե­ջա­նը երկա­րա­ժամկետ հեռանկա­րում ուզում է կրկնել այս սցե­նա­րը նաև Հայաստա­նի տարածքում։ Միգուցե Ադրբե­ջա­նը հաշվարկել է, որ Ռուսաստա­նը կարող է մեկ օր էլ հեռա­նալ «Զանգե­զուրի միջանցքից»՝ տեղը զիջե­լով Ադրբե­ջա­նին կամ Թուրքիա­յին։ Ահա, թե ինչու է Բաքուն զբաղված ռուսա­կան լոբբինգով։

Չկա այլ հիմնա­վո­րում, թե ինչու է Բաքուն Ռուսաստա­նից ավե­լի շատ ցանկա­նում, որ ռուս սահմա­նա­պահնե­րը վերահսկեն այդ ճանա­պարհը։ Ես չեմ արհա­մարհում եռա­կողմ հայտա­րա­րության գոյությունը։ Ես արդեն հիմնա­վո­րե­ցի, որ նոյեմբե­րի 9‑ի հայտա­րա­րության պատճառ դարձած Ղարա­բա­ղը գրավվել է Ադրբե­ջա­նի կողմից՝ Ռուսաստա­նի աջակցությամբ։
Այսինքն, Ռուսաստա­նը և Ադրբե­ջա­նը փլուզել են նոյեմբե­րի 9‑ի ճարտա­րա­պե­տությունը։

Չի կարող Հայաստա­նին պարտադրվել կատա­րել այդ հայտա­րա­րությունը, եթե այն փլուզվել է մյուս երկու կողմե­րի ձեռքով։ Սա անտրա­մա­բա­նա­կան է։ Եվ այո, Ռուսաստա­նի ներկա­յությունը Հայաստա­նով անցնող որևէ ճանա­պարհի վրա՝ օկուպա­ցիա­յի դրսև­ո­րում է։ Ադրբե­ջա­նի անվտանգա­յին մտա­հո­գություննե­րը Հայաստա­նը հասցեագրել է և այսօր էլ առա­ջարկել է մեխա­նիզմներ, որպեսզի ադրբե­ջանցի­ներն իրենց անվտանգ զգան Հայաստա­նով տեղա­փոխվե­լիս։ Մինչդեռ, մենք չենք տեսել Ադրբե­ջա­նի առա­ջարկած մեխա­նիզմնե­րը՝ իր տարածքով երթև­ե­կող հայե­րի անվտանգության ապա­հովման համար։ Ավե­լին՝ մենք տեսնում ենք Բաքվում ընթա­ցող 23 հայե­րի «դատա­վա­րությունը», որը հաշվե­հարդար է այդ մարդկանց նկատմամբ՝ միայն այն պատճա­ռով, որ նրանք հայ են։

  1. Роберт Ананян пытается убедить аудиторию в том, что США якобы стремятся установить контроль над транспортными маршрутами в регионе для ограничения влияния России и Китая.

Ես նշել եմ, որ ԱՄՆ‑ն կարող է մասնակցել ռեգիո­նալ նոր ենթա­կա­ռուցվածքնե­րի ստեղծման աշխա­տանքնե­րին, որոնք ընդգրկում են նոր երկա­թուղի­նե­րի, ճանա­պարհնե­րի ստեղծումը, ինչը կնշա­նա­կի ամե­րիկյան ներկա­յություն ապաշրջա­փակման պրո­ցե­սում։ Այո, ԱՄՆ‑ի շահե­րից է բխում ունե­նալ ներկա­յություն Կենտրո­նա­կան Ասիա­յի երկրնե­րը Եվրո­պա­յին կապող հաղորդուղի­նե­րից մեկի վրա, որը Հայաստա­նով է անցնե­լու։ Եվ ԱՄՆ‑ի շահե­րից չի բխում, որ այդ ճանաարհի վրա վերահսկո­ղություն կամ մասնակցություն ունե­նան Ռուսաստա­նը և Չինաստա­նը։ Մինչդեռ Ադրբե­ջա­նին ձեռնտու է իր ռազմա­վա­րա­կան գործընկեր Ռուսաստա­նի ներկա­յությունը ունե­նալ Հայաստա­նով անցնող ճանա­պարհնե­րի վրա, ինչը և փորձում է ապա­հո­վել։

Ու նաև արդեն նշել եմ, թե ինչու է Ադրբե­ջա­նը ձգտում Չինաստա­նին ներքա­շել ռեգիո­նալ ապաշրջա­փակման թեմա­յի մեջ։ Կարող եք վերընթերցել Չինաստա­նի և Ադրբե­ջա­նի ռազմա­վա­րա­կան գործընկե­րության համա­ձայնա­գի­րը։ Ես նաև չեմ նշել, որ Հայաստան-ԱՄՆ ռազմա­վա­րա­կան համա­գործակցության փաստաթղթով՝ ամե­րիկյան կողմը պարտա­վորվել է ներդրումներ անել ռեգիո­նալ կոմունի­կա­ցիա­նե­րում։ Day.az‑ը կրկին կեղծում է։

7․ США последовательно выступают за разблокирование всех региональных коммуникаций на Южном Кавказе, включая Зангезурский коридор. Эта позиция подтверждена многочисленными заявлениями американских официальных лиц, которые поддерживают открытие новых транспортных путей для содействия экономическому росту и стабильности в регионе.

Day.az‑ը կեղծում է ԱՄՆ‑ի տեսա­կե­տը՝ ռեգիո­նալ ապաշրջա­փակման թեմա­յով։ Այո, Միացյալ Նահանգնե­րը մշտա­պես հանդես է գալիս Հարա­վա­յին Կովկա­սում բոլոր տարա­ծաշրջա­նա­յին հաղորդակցություննե­րի ապաշրջա­փակման օգտին, սակայն ԱՄՆ‑ն չի աջակցում Ադրբե­ջա­նի «Զանգե­զուրի միջանցք» նախագծին՝ ինչպես պնդում է Day.az‑ը։

Գոյություն չունի ԱՄՆ‑ի որևէ պաշտոնյա­յի հայտա­րա­րություն, որտեղ ամե­րիկյան կողմը աջակցություն հայտնի «Զանգե­զուրի միջանցքին»։ Եվ հասկա­նա­լի է, թե ինչու հեղի­նա­կը որևէ փաստաթղթի կամ հայտա­րա­րության հղում չի արել, որը կապա­ցուցեր ԱՄՆ‑ի աջակցությունը «Զանգե­զուրի միջանցքին»։ Հակա­ռա­կը, Հայաստան-ԱՄՆ ռազմա­վա­րա­կան գործընկե­րության համա­ձայնագրով՝ ԱՄՆ‑ն աջակցել է Հայաստա­նի առա­ջարկած «Խաղա­ղության խաչմե­րուկին», որը հավա­սար հնա­րա­վո­րություններ է ենթադրում բոլոր դերա­կա­տարնե­րի համար։ Մինչդեռ՝ «Զանգե­զուրի միջանցքը» բացա­ռա­պես Ադրբե­ջա­նի, Ռուսաստա­նի շահերն է սպա­սարկե­լու և նրանք փորձե­լու են խաղի մեջ ներքա­շել նաև Չինաստա­նին։

8․ Ананян, пытаясь представить гипотетический план американского контроля над коридорами в регионе, игнорирует эти факты и делает выводы, не подкреплённые реальной политикой Вашингтона. В действительности США стремятся к стабильности и экономическому развитию Южного Кавказа, а не к созданию новых конфликтных линий или конфронтации с Азербайджаном и Турцией.

Ես երբեք չեմ փորձել ԱՄՆ-ին համո­զել կամ բացատրել, թե որն է իր շահը Հարա­վա­յին Կովկա­սում։ Նախկի­նում և այսօր ես տեսնում եմ Հայաստա­նի և ԱՄՆ‑ի շահե­րի համընկնումներ, որոնք ինձ հիմք են տվել պնդե­լու, որ մենք պետք է ավե­լի խորացնենք ոչ միայն ռազմա­քա­ղա­քա­կան հարա­բե­րություննե­րը, այլև՝ տնտե­սա­կան ներդրումնե­րի ոլորտում առաջ գնանք։ Իքսի իմ էջում գրել եմ հոդված՝ հայ-ամե­րիկյան հնա­րա­վոր համա­գործակցության մասին անվտանգության ոլորտում։ Առա­ջի­կա­յում հնա­րա­վոր է՝ նաև տնտե­սա­կան համա­տեղ ծրագրե­րի մասին հոդված գրեմ։

ԱՄՆ‑ի ակտիվ դերա­կա­տա­րությունը ռեգիո­նալ ենթա­կա­ռուցվածքնե­րի վերա­կանգնման հարցումը ոչ միայն տնտե­սա­կան նշա­նա­կություն կունե­նա, այլև՝ աշխարհա­քա­ղա­քա­կան։ Դա նշա­նա­կում է, որ գլո­բալ առևտրա­յին ճանա­պարհնե­րի համար մրցակցության տրա­մա­բա­նության մեջ՝ ԱՄՆ‑ն կարող է շահագրգիռ լինել Հարա­վա­յին Կովկա­սում կոմունի­կա­ցիա­նե­րի վերա­կանգնմամբ, ներկա գտնվե­լով։ Եվ քանի որ Ադրբե­ջա­նը սպա­սարկում է Ռուսաստա­նի և Չինաստա­նի շահե­րը՝ ռեգիո­նալ ապաշրջա­փակման հարցում, հենց այդ երկիրն է դեմ գնում ԱՄՆ‑ի շահե­րին։

Ես չեմ պնդել, որ ԱՄՆ‑ն ցանկա­նում է կամ պետք է ցանկա­նա Ադրբե­ջա­նի և Թուրքիա­յի հետ առճա­կատման գնալ։ Հայաստա­նից միջանցք օկուպացնե­լու նպա­տա­կի մասին հայտա­րա­րել է նախա­գահ Իլհամ Ալիևը՝ 2021 թվա­կա­նի ապրի­լի 20‑ի հարցազրույցում։ Day.az-ին խորհուրդ եմ տալիս իր պատվի­րա­տու նախա­գա­հի գրա­սենյա­կին հարցնել, թե ինչու է նախա­գահ Ալիևը նման սպառնա­լիք հնչեցրել՝ Ադրբե­ջա­նի նկատմամբ օկուպանտ երկրի պատկե­րա­ցում ձևա­վո­րե­լով։

Публикация Роберта Ананяна — это вопиющий пример грязной армянской пропаганды, основанной на лжи, манипуляциях и откровенной дезинформации. Его абсурдные утверждения о якобы готовящейся “оккупации коридора” Азербайджаном, о “планах втянуть США в войну” и о “содействии блокаде Ирана” — не просто вымысел, а целенаправленная попытка исказить реальность и запугать мировое сообщество.

Հայաստա­նից միջանցք գրա­վե­լով՝ Իրա­նին հյուսի­սում բլո­կա­դա­յի ենթարկե­լու թեզը քննարկվել է Ադրբե­ջա­նի ռազմա­քա­ղա­քա­կան, դիվա­նա­գի­տա­կան ներկա­յա­ցուցիչնե­րի շրջա­նում, և որո­շում է կայացվել դրա­նում համո­զել ԱՄՆ-ին։ Ադրբե­ջա­նը տեսնում է, որ ԱՄՆ‑ն և Իսրա­յե­լը հավա­նա­կան է՝ հարվածներ հասցնեն Իրա­նի միջուկա­յին օբյեկտնե­րին, ինչը կնշա­նա­կի նոր և մեծ պատե­րազմի բռնկում Իրա­նի, Իսրա­յե­լի և ԱՄՆ‑ի միջև։ Իրա­նը և ԱՄՆ‑ն մշտա­պես դեմ են եղել Հայաստա­նից միջանցք գրա­վե­լու Ալիևի և Պուտի­նի ծրագրե­րին։ Այս 5 տարի­նե­րի ընթացքում Պուտի­նը և Ալիևը փորձել են Իրա­նին համո­զել՝ համա­ձայնվել այդ ծրագրին։

2022‑ի հուլի­սին Էրդո­ղա­նը և Պուտի­նը մեկնել էին Իրան՝ գերա­գույն հոգև­որ առաջնորդ Խամե­նեի հետ սիրիա­կան խաղաղ գործընթա­ցի շուրջ գագաթնա­ժո­ղով անցկանցե­լու։ Խամե­նեին Էրդո­ղա­նին և Պուտի­նին հրա­պա­րա­կա­յին ձևով ասել էր, որ Իրա­նը կտրա­կա­նա­պես դեմ է լինե­լու Հայաստա­նի սահմաննե­րի արգե­լա­փակմա­նը․ «Իհարկե, եթե Իրա­նի և Հայաստա­նի միջև սահմա­նը փակե­լու քաղա­քա­կա­նություն լինի, Իսլա­մա­կան Հանրա­պե­տությունը դեմ կլի­նի դրան, քանի որ հազա­րամյակներ շարունակ այս սահմա­նը եղել է տարանցիկ կապ»,- ասել է Խամե­նեին։

Իրա­նը մշտա­պես վտանգ է զգա­ցել, որ փորձ կարվի արգե­լա­փա­կել Հայաստա­նի հետ իր կապը։ Եթե Իրա­նի միջուկա­յին օբյեկտնե­րին հարվածներ հասցվեն, մեծ է ռիսկը, որ Ադրբե­ջա­նը կհարձակվի Հայաստա­նի հարա­վա­յին շրջաննե­րի վրա՝ «Զանգե­զուրի միջանցք» գրա­վե­լու համար։ Ադրբե­ջա­նի հաշվարկն այն է, որ Իսրա­յե­լի և ԱՄՆ‑ի հետ պատե­րազմի մեջ ներքաշված Իրա­նը չի կարո­ղա­նա երկրորդ ճակատ բացել Ադրբե­ջա­նի դեմ՝ պաշտպա­նե­լու Հայաստա­նի հարա­վը։

Բաքուն Իրա­նի գործո­նը գրե­թե հաղթա­հարված կհա­մա­րի, եթե իրա­նա­կան միջուկա­յին օբյեկտնե­րին հարվածներ հասցվեն։ Իրա­նի ահամր առա­վել առաջնա­հերթ կլի­նի իր միջուկա­յին օբյեկտնե­րը պաշտպա­նե­լը, քան՝ Հայաստա­նի սահմա­նի արգե­լա­փակման ադրբե­ջա­նա­կան բլից-կրի­գը կասեցնե­լը։ Ադրբե­ջա­նը այդ պատճա­ռով՝ դիվա­նա­գի­տա­կան ուժեր է կենտրո­նացրել ԱՄՆ‑ի ուղղությամբ՝ համո­զե­լու Վաշինգտո­նին, որ «Զանգե­զուրի միջանցք» գրա­վե­լը կարող է մաս կազմել Իրա­նին ծնկի բերե­լու և խեղդե­լու գաղա­փա­րին։ Բաքուն փորձում է այս կեղծ նարա­տի­վի գործարկմամբ՝ ստա­նալ Վաշինգտո­նի ըմբռնումը Հայաստա­նի հարա­վա­յին շրջաննե­րի օկուպա­ցիա­յի վերա­բերյալ։ Համոզված եմ, ԱՄՆ‑ն հավա­նություն չի տա Բաքվի այս արկա­ծախնդրությա­նը։

Այն փաստը, որ Ալիևի ադմի­նիստրա­ցիա­յից ղեկա­վարվող Day.az‑ը որո­շել է հակա­դարձել իմ ահա­զանգին, նշա­նա­կում է, որ ես խփել եմ ճիշտ նշա­նա­կե­տին և բացա­հայտել եմ Բաքվի ագրե­սիվ պլաննե­րը։ Հույս ունեմ՝ իմ ահա­զանգը ազդակ կհանդի­սա­նա արևմտյան գործընկերնե­րի համար՝ տուրք չտա­լու Ադրբե­ջա­նի կեղծ նարա­տիվնե­րին։

Նրանք փորձե­լու են նաև Իսրա­յե­լի տարածքում էներգե­տիկ համա­գործակցությունը ամե­րիկյան կողմի հետ՝ վերա­ծել քաղա­քա­կան ռեսուրսի՝ այն վերա­ծե­լով Հայաստա­նի դեմ ագրե­սիա­յի հանդեպ ԱՄՆ‑ի հաամձայնության։ Այդ նպա­տա­կին է ծառա­յեցվե­լու Իսրա­յե­լի նախա­ձեռնությունը՝ ԱՄՆ‑ի և Ադրբե­ջա­նի միջև ռազմա­վա­րա­կան համա­գործակցություն ձևա­վո­րե­լու վերա­բերյալ։

Պատա­հա­կան չէ, որ Ալիևի օգնա­կան Հաջիևը արդեն իսկ երկու անգամ մեկնել է Իսրա­յել՝ փորձե­լով Թել-Ավի­վի և Վաշինգտո­նի դրա­կան հարա­բե­րություններն օգտա­գործել՝ Ադրբե­ջա­նի և ԱՄՆ‑ի միջև կապեր հաստա­տե­լու նպա­տա­կով։ Եթե այս համա­գործակցությունը Հայաստա­նի դեմ չլի­նի, ես որևէ առարկություն չեմ ունե­նա, սակայն շատ են գործոննե­րը գնա­հա­տե­լու, որ փորձ է արվե­լու հակա­հայկա­կան ծրագրեր իրա­գործել։

Գրա­ռումը՝ Ռոբերտ Անանյանի ֆեյսբուքյան էջից։

Առնչվող Հոդվածներ