Հայաստան

Խաղաղություն Հնարավո՞ր Է

Ադրբեջանի հայտարարությունը մեր սահմանադրության փոփոխության մասին ի՞նչ է նշանակում։ Արդյո՞ք դա նշանակում է, որ մենք կարող է վերևում նշված երկու պայմանը կատարենք, սակայն Ադրբեջանը սահմանադրության պատրվակով միևնույն է չստորագրի համաձայնագիրը, և սահմանադրության փոփոխման հանրաքվեին սպասի, և դրա ձգձգման կամ ձախողման դեպքում դա պատրվակ դարձնի ու հարձակվի։

Սոսի Թաթիկյան

Ադրբեջանի ու Հայաստանի հայտարարությունները և նրանց՝ միմյանցից տարբեր բովանդակությունը խաղաղության համաձայնագրի մասին մի շարք հարցեր են առաջացնում, որոնք պետք է հստակեցվեն, որպեսզի դա համարվի իրապես դրական լուր.

֊ Արդյո՞ք Հայաստանը հետ է վերցնելու միջազգային իրավական հայցերը, և եթե այո, երբ և ինչի դիմաց։ Դրա դիմաց Ադրբեջանը գոնե դադարեցնելու՞ է Հայաստանը կամ դրա որևէ մասը Արևմտյան Ադրբեջան անվանելու քարոզչությունից, թեկուզև կեղծ ՀԿ֊ների միջոցով։ Ադրբեջանը դադարելու՞ է Հայաստանը ու հայերին ֆաշիստ ու ագրեսոր անվանել, մեր ապառազմականացման օահանջ առաջ քաշել։ Ադրբեջանը ապագայում բացառելու՞ է մեր դեմ որևէ իրավական հայց ու պահանջ՝ օգտվելով ICJ֊ից մեր հաջող ընթացող հայցի հետ վերցնումից, որն Ադրբեջանի կողմից նոր հայցերի և իր նարատիվների լեգիտիմացման ճանապարհ է հարթում։ Հայցերի հետքաշման դիմաց գոնե մեր գերիներին վերադարձնելու՞ է՝ առանց նրանց դատապարտման, և դադարեցնելու՞ է ներքին դատավարությունների միջոցով մեր դեմ իրավական պատերազմը։ Կարող է՞ մենք մեր հայցը հետ վերցնենք, իսկ Ադրբեջանը այդպես էլ համաձայնագիր չստորագրի և վերը նշված բոլոր մանիպուլյացիաներին դիմի։

֊ ԵՄ առաքելությունը մնալու՞ է, թե ոչ։ Պետք է ընդգծել, որ այն ուժ չի, ինչպես Ադրբեջանն է այն անվանում, այլ քաղաքացիական առաքելություն, որը պետք է առավել ևս մնա, որպեսզի մոնիտորինգ անի խաղաղության համաձայնագրի իրագործումը, ինչպես նման իրավիճակում անում են շատ միջազգային խաղաղապահ կամ դիտորդական առաքելություններ։ Այն անվտանգության փափուկ երաշխիք է։ Իսկ եթե Ադրբեջանին թվում է, որ այն հեռանալու է, կամ առնվազն սահմաններին պարեկություն չի անելու, իսկ մեզ թվում է, որ այն մնալու է, արդյո՞ք դա կարող է նոյեմբերի իննի հայտարարության միջանցքի / ճանապարհի մասին հոդվածի նման նոր ռումբ դառնալ՝ տարբեր մեկնաբանություններով։

֊ Ադրբեջանի հայտարարությունը մեր սահմանադրության փոփոխության մասին ի՞նչ է նշանակում։ Արդյո՞ք դա նշանակում է, որ մենք կարող է վերևում նշված երկու պայմանը կատարենք, սակայն Ադրբեջանը սահմանադրության պատրվակով միևնույն է չստորագրի համաձայնագիրը, և սահմանադրության փոփոխման հանրաքվեին սպասի, և դրա ձգձգման կամ ձախողման դեպքում դա պատրվակ դարձնի ու հարձակվի։

֊ Միջանցքի / ճանապարհի հարցը ինչպես է լուծվում։ Արդյո՞ք այն ճանապարհը, որն անցնելու է մեր տարածքով, մնալու է մեր ինքնիշխանության ներքո, և արդյո՞ք մենք նույնպես օգտվելու ենք դրանից։ Արդյո՞ք տարածաշրջանի մյուս ճանապարհները ապաշրջափակվելու են մեր համար, թե մենք մնալու ենք շրջափակման մեջ։

Գրառումը՝ Սոսի Թաթիկյանի ֆեյսբուքյան էջից։

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *