13.5 C
Yerevan

Ադրբե­ջա­նը Եւս Այլընտրանք Չունի

Բաքուն ինքն է համա­ձայնվել այս փաստաթղթի հետ, ընդ որում Գերմա­նիա­յում Ալիև­ին ասել են, որ Հայաստա­նը գնա­ցել է ցավոտ, բայց հարգանքի արժա­նի զիջումնե­րին, ինչը պետք է ընդունվի։ Մյուս կողմից էլ հավա­նա­բար Ադրբե­ջա­նին Թուրքիան է ճնշել, որպեսզի վերջինս համա­ձայնվի խաղա­ղության փաստաթղթի հետ, իսկ Թուրքիա­յին կարող է ճնշել միայն մեկ երկիր՝ միջին միջանցի շահա­ռու ԱՄՆ‑ը։

Արամ Սարգսյան

«Լուրեր»-ը զրուցել է «Հանրա­պե­տություն» կուսակցության նախա­գահ Արամ Սարգսյա­նի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվել է հայ-ադրբե­ջան խաղա­ղության պայմա­նա­գի­րը։
Արամ Սարգսյանն իր խոսքում նշել է, որ նախ մենք ինքներս պետք է մեր մեջ քաջություն գտնենք խաղա­ղություն ստո­րագրե­լու համար և ապա կարո­ղա­նանք գետնի վրա գոյություն ունե­ցող իրա­կա­նությունն ընդունել, անկախ նրա­նից, թե դա որքա­նով է դուր գալիս կամ ոչ։ Մարդկանց արձա­գանքից պարզ է դառնում, որ ժողո­վորդը խաղա­ղություն է ուզում, մյուս կողմից էլ հասկա­նա­լի է, որ հասա­րա­կությունը Ադրբե­ջա­նին ու նախա­գահ Ալիև­ին վստա­հե­լու որևէ հիմք չունի։ Սա պարզ իրա­վի­ճակ է։ Բայց նաև հարց է առա­ջա­նում, թե չընդունե­լով այդ փաստա­թուղթն ու հրա­ժարվե­լով խաղա­ղության պայմա­նագրի ստո­րագրումից, մենք ինչ ենք դրա փոխա­րենն առա­ջարկում։ Եթե մերժում ենք որևէ բան, ապա պետք է դրա փոխա­րեն որևէ բան առա­ջարկենք։ Այս առումով զարմա­նա­լի է որոշ քաղա­քա­կան կուսակցություննե­րի տեսա­կետնե­րը՝ մասնա­վո­րա­պես ՀՅԴ, Հանրա­պե­տա­կան։ Նրանք, որ սովո­րա­բար շատ ակտիվ են լինում ամեն պարա­գա­յում, հիմա լռում են, ասես զգուշա­նա­լով, որ իրենց ասա­ծը կարող է մարդկանց դուրը չգալ։ Բայց մենք հիմա այն վիճա­կում ենք, որ հարցե­րին նման տեսանկյունից մոտե­նանք։ Մենք ունենք իրա­կա­նություն, որը պետք հաշվի առնել։
Արամ Սարգսյա­նը, անդրա­դառնա­լով այն հարցին, թե Ադրբե­ջա­նը կգնա՞ ստո­րագրման, անկախ նրա­նից, որ հենց իրենք են հայտա­րա­րել, որ Հայաստա­նը համա­ձայնվել է իրենց պահանջնե­րի հետ, ասաց, որ Ադրբե­ջանն այլ ճար չունի։ Բաքուն ինքն է համա­ձայնվել այս փաստաթղթի հետ, ընդ որում Գերմա­նիա­յում Ալիև­ին ասել են, որ Հայաստա­նը գնա­ցել է ցավոտ, բայց հարգանքի արժա­նի զիջումնե­րին, ինչը պետք է ընդունվի։ Մյուս կողմից էլ հավա­նա­բար Ադրբե­ջա­նին Թուրքիան է ճնշել, որպեսզի վերջինս համա­ձայնվի խաղա­ղության փաստաթղթի հետ, իսկ Թուրքիա­յին կարող է ճնշել միայն մեկ երկիր՝ միջին միջանցի շահա­ռու ԱՄՆ‑ը։ Հենց այդ պատճա­ռով էլ պետք է Ադրբե­ջա­նի հետ ստո­րագրվե­լիք փաստա­թուղթը դնել ԱՄՆ հովա­նու տակ։ Եվրո­պա­յի հովա­նուն Ադրբե­ջա­նը համա­ձայն չէ, քանի որ Հունգա­րիա­յից բացի այնտեղ ոչ ոք իրեն չի պաշտպա­նում մնում է միայն ԱՄՆ‑ը։ Ալիևը, ով ամեն կերպ քննա­դա­տել է Բայդե­նին, փորձում է ԱՄՆ համակրանքը շահել ու սա նաև նրա համար է լավ առիթ, որպեսզի ապա­ցուցի իր հայտա­րա­րություննե­րը։ Այս համա­ձայնա­գիրն աշխա­տե­լու է ու Ադրբե­ջա­նը չէ, որ պետք է որո­շի այն։
Արամ Սարգսյանն առա­ջարկեց ոչ միայն ԱՄՆ-ին ներգրա­վել այս փաստաթղթի ստո­րագրման հարցում որպես հովա­նա­վոր և երաշխա­վոր, այլ շահագրգրռել տնտե­սա­պես՝ թույլ տալով, որ Միացյալ Նահանգնե­րը ներդրումնե­րի հնա­րա­վո­րություն ստա­նան Հայաստա­նի ընդերքում գտնվող օգտա­գար հանա­ծո­նե­րի արդյունա­հանման հետ կապված։ Մինևնույն ժամա­նակ պետք է հաշվի առնել այն, որ Հայաստա­նը ցույց է տալիս երկա­թուղա­յին ճանա­պարհնե­րի հետ կապված իր առա­վե­լություննե­րը։ Ի տարբե­րություն Թուրքիա­յի, Հայաստանն ունի արդեն կառուցված երկա­թուղա­յին ճանա­պարհ, իսկ Թուրքիան, ոչ ու նոր պետք է կառուցի այն։ Բոլորն էլ այս ու այն կերպ եկել են այդ փաստաթղթի շուրջ համա­ձայնության ու հիմա դրան հակա­ռա­կելն ու որևէ համարժեք փոխա­րի­նում չառա­ջարկե­լը բերե­լու է պատե­րազմի, իսկ այսօր մենք պատրաստ չենք այդ պատե­րազմի։ Մեր տնտե­սությունը, ցավոք պատրաստ չէ պատե­րազմի։
Արամ Սարգսյա­նը նաև հավե­լեց, որ փաստաթղթում բնա­կա­նա­բար կան նաև քննարկե­լիք կետեր ու առա­վե­լա­պես դրանցից մեկը երրորդ ուի տեղա­կայման բացա­ռությունն է։ Ադրբե­ջա­նը դա ասե­լով նկա­տի ունի Եվրա­դի­տորդնե­րին, իսկ Հայաստա­նը ցույց է տալիս, որ Եվրա­դի­տորնե­րը ոչ թե երրորդ երկրի ուժ են, այլ քաղա­քա­ցիա­կա­կան առա­քե­լություն։

Հարցազրույցն ամբողջությամբ՝

Առնչվող Հոդվածներ