19.6 C
Yerevan

Խաղա­ղություն Հնարավո՞ր Է

Ադրբե­ջա­նի հայտա­րա­րությունը մեր սահմա­նադրության փոփո­խության մասին ի՞նչ է նշա­նա­կում։ Արդյո՞ք դա նշա­նա­կում է, որ մենք կարող է վերև­ում նշված երկու պայմա­նը կատա­րենք, սակայն Ադրբե­ջա­նը սահմա­նադրության պատրվա­կով միևնույն է չստո­րագրի համա­ձայնա­գի­րը, և սահմա­նադրության փոփոխման հանրաքվեին սպա­սի, և դրա ձգձգման կամ ձախողման դեպքում դա պատրվակ դարձնի ու հարձակվի։

Սոսի Թաթիկյան

Ադրբե­ջա­նի ու Հայաստա­նի հայտա­րա­րություննե­րը և նրանց՝ միմյանցից տարբեր բովանդա­կությունը խաղա­ղության համա­ձայնագրի մասին մի շարք հարցեր են առա­ջացնում, որոնք պետք է հստա­կեցվեն, որպեսզի դա համարվի իրա­պես դրա­կան լուր.

֊ Արդյո՞ք Հայաստա­նը հետ է վերցնե­լու միջազգա­յին իրա­վա­կան հայցե­րը, և եթե այո, երբ և ինչի դիմաց։ Դրա դիմաց Ադրբե­ջա­նը գոնե դադա­րեցնե­լու՞ է Հայաստա­նը կամ դրա որևէ մասը Արևմտյան Ադրբե­ջան անվա­նե­լու քարոզչությունից, թեկուզև կեղծ ՀԿ֊ների միջո­ցով։ Ադրբե­ջա­նը դադա­րե­լու՞ է Հայաստա­նը ու հայե­րին ֆաշիստ ու ագրե­սոր անվա­նել, մեր ապա­ռազմա­կա­նացման օահանջ առաջ քաշել։ Ադրբե­ջա­նը ապա­գա­յում բացա­ռե­լու՞ է մեր դեմ որևէ իրա­վա­կան հայց ու պահանջ՝ օգտվե­լով ICJ֊ից մեր հաջող ընթա­ցող հայցի հետ վերցնումից, որն Ադրբե­ջա­նի կողմից նոր հայցե­րի և իր նարա­տիվնե­րի լեգի­տի­մացման ճանա­պարհ է հարթում։ Հայցե­րի հետքաշման դիմաց գոնե մեր գերի­նե­րին վերա­դարձնե­լու՞ է՝ առանց նրանց դատա­պարտման, և դադա­րեցնե­լու՞ է ներքին դատա­վա­րություննե­րի միջո­ցով մեր դեմ իրա­վա­կան պատե­րազմը։ Կարող է՞ մենք մեր հայցը հետ վերցնենք, իսկ Ադրբե­ջա­նը այդպես էլ համա­ձայնա­գիր չստո­րագրի և վերը նշված բոլոր մանի­պուլյա­ցիա­նե­րին դիմի։

֊ ԵՄ առա­քե­լությունը մնա­լու՞ է, թե ոչ։ Պետք է ընդգծել, որ այն ուժ չի, ինչպես Ադրբե­ջանն է այն անվա­նում, այլ քաղա­քա­ցիա­կան առա­քե­լություն, որը պետք է առա­վել ևս մնա, որպեսզի մոնի­տո­րինգ անի խաղա­ղության համա­ձայնագրի իրա­գործումը, ինչպես նման իրա­վի­ճա­կում անում են շատ միջազգա­յին խաղա­ղա­պահ կամ դիտորդա­կան առա­քե­լություններ։ Այն անվտանգության փափուկ երաշխիք է։ Իսկ եթե Ադրբե­ջա­նին թվում է, որ այն հեռա­նա­լու է, կամ առնվազն սահմաննե­րին պարե­կություն չի անե­լու, իսկ մեզ թվում է, որ այն մնա­լու է, արդյո՞ք դա կարող է նոյեմբե­րի իննի հայտա­րա­րության միջանցքի / ճանա­պարհի մասին հոդվա­ծի նման նոր ռումբ դառնալ՝ տարբեր մեկնա­բա­նություննե­րով։

֊ Ադրբե­ջա­նի հայտա­րա­րությունը մեր սահմա­նադրության փոփո­խության մասին ի՞նչ է նշա­նա­կում։ Արդյո՞ք դա նշա­նա­կում է, որ մենք կարող է վերև­ում նշված երկու պայմա­նը կատա­րենք, սակայն Ադրբե­ջա­նը սահմա­նադրության պատրվա­կով միևնույն է չստո­րագրի համա­ձայնա­գի­րը, և սահմա­նադրության փոփոխման հանրաքվեին սպա­սի, և դրա ձգձգման կամ ձախողման դեպքում դա պատրվակ դարձնի ու հարձակվի։

֊ Միջանցքի / ճանա­պարհի հարցը ինչպես է լուծվում։ Արդյո՞ք այն ճանա­պարհը, որն անցնե­լու է մեր տարածքով, մնա­լու է մեր ինքնիշխա­նության ներքո, և արդյո՞ք մենք նույնպես օգտվե­լու ենք դրա­նից։ Արդյո՞ք տարա­ծաշրջա­նի մյուս ճանա­պարհնե­րը ապաշրջա­փակվե­լու են մեր համար, թե մենք մնա­լու ենք շրջա­փակման մեջ։

Գրա­ռումը՝ Սոսի Թաթիկյանի ֆեյսբուքյան էջից։

Առնչվող Հոդվածներ