Բաքուն ինքն է համաձայնվել այս փաստաթղթի հետ, ընդ որում Գերմանիայում Ալիևին ասել են, որ Հայաստանը գնացել է ցավոտ, բայց հարգանքի արժանի զիջումներին, ինչը պետք է ընդունվի։ Մյուս կողմից էլ հավանաբար Ադրբեջանին Թուրքիան է ճնշել, որպեսզի վերջինս համաձայնվի խաղաղության փաստաթղթի հետ, իսկ Թուրքիային կարող է ճնշել միայն մեկ երկիր՝ միջին միջանցի շահառու ԱՄՆ-ը։
Արամ Սարգսյան
«Լուրեր»-ը զրուցել է «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվել է հայ-ադրբեջան խաղաղության պայմանագիրը։
Արամ Սարգսյանն իր խոսքում նշել է, որ նախ մենք ինքներս պետք է մեր մեջ քաջություն գտնենք խաղաղություն ստորագրելու համար և ապա կարողանանք գետնի վրա գոյություն ունեցող իրականությունն ընդունել, անկախ նրանից, թե դա որքանով է դուր գալիս կամ ոչ։ Մարդկանց արձագանքից պարզ է դառնում, որ ժողովորդը խաղաղություն է ուզում, մյուս կողմից էլ հասկանալի է, որ հասարակությունը Ադրբեջանին ու նախագահ Ալիևին վստահելու որևէ հիմք չունի։ Սա պարզ իրավիճակ է։ Բայց նաև հարց է առաջանում, թե չընդունելով այդ փաստաթուղթն ու հրաժարվելով խաղաղության պայմանագրի ստորագրումից, մենք ինչ ենք դրա փոխարենն առաջարկում։ Եթե մերժում ենք որևէ բան, ապա պետք է դրա փոխարեն որևէ բան առաջարկենք։ Այս առումով զարմանալի է որոշ քաղաքական կուսակցությունների տեսակետները՝ մասնավորապես ՀՅԴ, Հանրապետական։ Նրանք, որ սովորաբար շատ ակտիվ են լինում ամեն պարագայում, հիմա լռում են, ասես զգուշանալով, որ իրենց ասածը կարող է մարդկանց դուրը չգալ։ Բայց մենք հիմա այն վիճակում ենք, որ հարցերին նման տեսանկյունից մոտենանք։ Մենք ունենք իրականություն, որը պետք հաշվի առնել։
Արամ Սարգսյանը, անդրադառնալով այն հարցին, թե Ադրբեջանը կգնա՞ ստորագրման, անկախ նրանից, որ հենց իրենք են հայտարարել, որ Հայաստանը համաձայնվել է իրենց պահանջների հետ, ասաց, որ Ադրբեջանն այլ ճար չունի։ Բաքուն ինքն է համաձայնվել այս փաստաթղթի հետ, ընդ որում Գերմանիայում Ալիևին ասել են, որ Հայաստանը գնացել է ցավոտ, բայց հարգանքի արժանի զիջումներին, ինչը պետք է ընդունվի։ Մյուս կողմից էլ հավանաբար Ադրբեջանին Թուրքիան է ճնշել, որպեսզի վերջինս համաձայնվի խաղաղության փաստաթղթի հետ, իսկ Թուրքիային կարող է ճնշել միայն մեկ երկիր՝ միջին միջանցի շահառու ԱՄՆ-ը։ Հենց այդ պատճառով էլ պետք է Ադրբեջանի հետ ստորագրվելիք փաստաթուղթը դնել ԱՄՆ հովանու տակ։ Եվրոպայի հովանուն Ադրբեջանը համաձայն չէ, քանի որ Հունգարիայից բացի այնտեղ ոչ ոք իրեն չի պաշտպանում մնում է միայն ԱՄՆ-ը։ Ալիևը, ով ամեն կերպ քննադատել է Բայդենին, փորձում է ԱՄՆ համակրանքը շահել ու սա նաև նրա համար է լավ առիթ, որպեսզի ապացուցի իր հայտարարությունները։ Այս համաձայնագիրն աշխատելու է ու Ադրբեջանը չէ, որ պետք է որոշի այն։
Արամ Սարգսյանն առաջարկեց ոչ միայն ԱՄՆ-ին ներգրավել այս փաստաթղթի ստորագրման հարցում որպես հովանավոր և երաշխավոր, այլ շահագրգրռել տնտեսապես՝ թույլ տալով, որ Միացյալ Նահանգները ներդրումների հնարավորություն ստանան Հայաստանի ընդերքում գտնվող օգտագար հանածոների արդյունահանման հետ կապված։ Մինևնույն ժամանակ պետք է հաշվի առնել այն, որ Հայաստանը ցույց է տալիս երկաթուղային ճանապարհների հետ կապված իր առավելությունները։ Ի տարբերություն Թուրքիայի, Հայաստանն ունի արդեն կառուցված երկաթուղային ճանապարհ, իսկ Թուրքիան, ոչ ու նոր պետք է կառուցի այն։ Բոլորն էլ այս ու այն կերպ եկել են այդ փաստաթղթի շուրջ համաձայնության ու հիմա դրան հակառակելն ու որևէ համարժեք փոխարինում չառաջարկելը բերելու է պատերազմի, իսկ այսօր մենք պատրաստ չենք այդ պատերազմի։ Մեր տնտեսությունը, ցավոք պատրաստ չէ պատերազմի։
Արամ Սարգսյանը նաև հավելեց, որ փաստաթղթում բնականաբար կան նաև քննարկելիք կետեր ու առավելապես դրանցից մեկը երրորդ ուի տեղակայման բացառությունն է։ Ադրբեջանը դա ասելով նկատի ունի Եվրադիտորդներին, իսկ Հայաստանը ցույց է տալիս, որ Եվրադիտորները ոչ թե երրորդ երկրի ուժ են, այլ քաղաքացիակական առաքելություն։
Հարցազրույցն ամբողջությամբ՝