19.6 C
Yerevan

Ի՞նչ Են Ստի­պում Խոսել Գերի­նե­րին

Ղարա­բա­ղի Պաշտպա­նության բանա­կը, որն ստեղծվել է Ադրբե­ջա­նի կողմից հայե­րի հերթա­կան ցեղասպա­նությունը կանխարգե­լե­լու նպա­տա­կով, կարո­ղա­ցել է իր վերահսկո­ղության տակ վերցնել ադրբե­ջա­նա­կան 7 շրջաններ։ Դա եղել է Ադրբե­ջա­նի սանձա­զերծած պատե­րազմը կանգնեցնե­լու միակ միջո­ցը։

Ռոբերտ Անանյան

Ադրբե­ջա­նը «23 հայե­րի դատա­վա­րությամբ» Հայաստա­նի դեմ ցուցմունքներ է կորզում Ղարա­բա­ղի նախկին ռազմա­քա­ղա­քա­կան ղեկա­վարնե­րից, որոնք գերե­վարվել են 2023‑ի սեպտեմբե­րին։ Բաքվի խոշտանգման, մահվան սպառնա­լի­քի տակ գտնվող այս անձինք «դատա­րա­նում» հնչեցնում են Ալիևի ռեժի­մի հրամցրած թեզե­րը, ինչի նպա­տա­կը Հայաստա­նին օկուպանտ հռչա­կելն է։ Ադրբե­ջա­նը խոշտանգման, հոգե­ներգործուն միջոցնե­րի կիրառման միջո­ցով այս «դատա­վա­րության» ժամա­նակ հարկադրում է Ղարա­բա­ղի նախկին ղեկա­վարնե­րին տալ ցուցմունքներ, որի նպա­տակն է Հայաստա­նի անվտանգության երաշխա­վո­րի դերա­կա­տա­րությունը ներկա­յացնեք իբրև օկուպա­ցիա­յի դրսև­ո­րում։ Այս մասին եզրա­կացնում ենք օրի­նակ՝ մարտի 14‑ի «դատա­վա­րության» մասին ադրբե­ջա­նա­կան պետա­կան մեդիա­նե­րի հրա­պա­րա­կած տեղե­կություննե­րից։

Ադրբե­ջա­նա­կան APA գործա­կա­լությունը գրում է, որ պատասխա­նե­լով դատա­խազ Վուսալ Աբդուլաևի հարցե­րին՝ Արցա­խի երրորդ նախա­գահ Բակո Սահակյանն ասել է՝ Արցա­խի բյուջեն ձևա­վորվել է Հայաստա­նից ստացված միջոցնե­րի հաշվին։ Ըստ Սահակյա­նի՝ միջոցնե­րը տրա­մադրվել են տարե­կան կտրվածքով։ Բակո Սահակյա­նը հայտնել է, որ թեև Հայաստա­նի կողմից հատկացված միջոցնե­րը անվանվել են անտո­կոս վարկեր, սակայն դրանք երբեք չեն մարվել։ «Մենք 1991–2023 թվա­կաննե­րին Հայաստա­նից ուղարկված ոչ մի գումար չենք վերա­դարձրել, քանի որ դա անտրա­մա­բա­նա­կան կլի­ներ։ Մեր անձնա­կան ռեսուրսնե­րը բավա­րար չէին մեր կարիքնե­րը բավա­րա­րե­լու համար»,- ասել է նա։

Բակո Սահակյա­նը և Արա­յիկ Հարությունյա­նը նշել են, որ Արցա­խում արտադրված ապրանքնե­րը օտար երկրնե­րին վաճառվում էին «Արտադրված է Հայաստա­նում» պիտա­կով։ Պատասխա­նե­լով հարցե­րին՝ նա ասել է, որ Արցա­խի պաշտպա­նության բանա­կը ենթարկվել է հայկա­կան զինված ուժե­րին։ Գլխա­վոր դատա­խա­զի ավագ օգնա­կան Վուսալ Ալիևի հարցե­րին ի պատասխան՝ Բակո Սահակյա­նը նշել է, որ Արցա­խի պաշտպա­նության նախա­րա­րի, զինված ուժե­րի գլխա­վոր շտա­բի պետի և այլ բարձր պաշտոննե­րի նշա­նա­կումը կատարվել է Արցա­խի նախա­գա­հի կողմից՝ ՀՀ պաշտպա­նության նախա­րա­րության թեկնա­ծության հիման վրա։

Բակո Սահակյանն ասել է, որ Հայաստա­նի Հանրա­պե­տությունից զենք-զինամթերք է բերվել Արցախ։ Հարցին, թե Արցա­խում ինչպես են վճա­րել զինծա­ռա­յողնե­րի աշխա­տա­վարձե­րը, նա ասել է, որ բանա­կի հետ կապված ծախսեր չեն ունե­ցել, և զինվո­րա­կան բոլոր ծախսե­րը, աշխա­տա­վարձե­րը ուղղա­կիո­րեն հատկացվել են Հայաստա­նի պետա­կան ​​բյուջեից, և դա կապ չի ունե­ցել Արցա­խին հատկացված վարկե­րի հետ։ Արա­յիկ Հարությունյանն ասել է, որ Արցա­խի բանկա­յին համա­կարգը վերահսկվել է ՀՀ կենտրո­նա­կան բանկի կողմից, և Արցա­խը չի ունե­ցել սեփա­կան արժույթ և բանկա­յին համա­կարգ։ Հարությունյա­նը նշել է՝ Հայաստա­նի քաղա­քա­ցի­նե­րը կարող էին նշա­նակվել Արցա­խի Հանրա­պե­տության նախա­րարներ։ Խոսե­լով Արցա­խի պաշտպա­նության բանա­կի ֆինանսա­վորման մասին՝ նա ասել է. «Բանա­կի ֆինանսա­վո­րումը միանշա­նակ տրա­մադրվել է Հայաստա­նի կողմից։ Բանա­կը ֆինանսա­վորվել է Հայաստա­նի պաշտպա­նության նախա­րա­րության բյուջեից։ Բացի այդ, բոլոր նշա­նա­կումնե­րը կատարվել են Հայաստա­նի պաշտպա­նության նախա­րա­րության բարձրաստի­ճան պաշտոնյա­նե­րի կողմից։ Պաշտպա­նության բանա­կի հրա­մա­նա­տա­րին անվա­նում էին նաև պաշտպա­նության նախա­րար»,- ասել է նա։

Արա­յիկ Հարությունյա­նը հայտա­րա­րել է, որ Արցա­խի բանա­կը համարվել է հայկա­կան զինված ուժե­րի ստո­րա­բա­ժա­նում։ «Բարձրա­գույն ռազմա­կան գործի­չը եղել է Հայաստա­նի գլխա­վոր շտա­բի պետը թե՛ պատե­րազմի, թե՛ խաղաղ ժամա­նակ։ Պաշտպա­նության նախա­րա­րը մի շարք գործա­ռույթներ է ունե­ցել նաև Հայաստա­նում։ Ես վստահ չեմ, թե ով ինչ լիա­զո­րություններ ուներ, բայց գլխա­վոր պատասխա­նա­տուն գլխա­վոր շտա­բի պետն էր։ Ոչ միայն զենք-զինամթերքը, այլև բոլոր մատա­կա­րա­րումնե­րը կատարվել են Հայաստա­նի պաշտպա­նության նախա­րա­րության կողմից, այսինքն՝ ամեն ինչ»,- ասել է Հարությունյա­նը։ Նա խոսել է Գյանջա քաղա­քում քաղա­քա­ցիա­կան ենթա­կա­ռուցվածքնե­րի և քաղա­քա­ցիա­կան անձանց վրա հրթի­ռա­կո­ծության մասին. հայտնում է ադրբե­ջա­նա­կան ԱՊԱ‑ն։

Արա­յիկ Հարությունյանն ասել է, որ այդ մասին տեղե­կություն է ստա­ցել Հայաստա­նի զինված ուժե­րի գլխա­վոր շտա­բի պետ Օնիկ Գասպարյա­նից։

«Հայաստա­նի զինված ուժե­րի գլխա­վոր շտա­բի պետը Օնիկ Գասպարյանն էր։ Գլխա­վոր շտա­բից ասա­ցին, որ զրուցեմ իրենց պետի հետ։ Առա­ջին փուլում ինձ տեղե­կացրին Գյանջա­յի օդա­նա­վա­կա­յա­նի հրե­տա­կո­ծության մասին։ Դրա­նից հետո ես նրա հետ չեմ շփվել»։ Այսինքն, փորձ է արվում Գյանջա­յի հրթի­ռա­կո­ծության պատվի­րա­տու դարձնել Հայաստա­նի Զինված ուժե­րի հրա­մա­նա­տա­րությա­նը, որպեսզի Հայաստա­նին առա­ջադրված մեղադրանքը «ևս մեկ փաստով համալրվի»։

Փետրվա­րի 27‑ի նիստում, ըստ ադրբե­ջա­նա­կան լրատվա­մի­ջոցնե­րի, ցուցմունք է տվել Ղարա­բա­ղի նախկին նախա­գահ Արկա­դի Ղուկասյա­նը։ Նա նշել է, որ Հայաստա­նը հանդես է եկել որպես Լեռնա­յին Ղարա­բա­ղի երաշխա­վոր, նաև պատմել է, որ 2020 թվա­կա­նի 44-օրյա պատե­րազմի ժամա­նակ եղել է Ղարա­բա­ղում։ Արկա­դի Ղուկասյանն ասել է նաև, որ Արցա­խում վարձկաններ չեն եղել։ «Կար Պաշտպա­նության նախա­րա­րություն և հայկա­կան բանակ, որը ֆինանսա­վորվում էր Հայաստա­նի Հանրա­պե­տության կողմից»։

Ղարա­բա­ղի բանա­կի՝ Հայաստա­նի կողմից ֆինանսա­վորված լինե­լու պնդումը Ադրբե­ջա­նը կորզում է հայ գերի­նե­րից, որպեսզի հետա­գա­յում փորձի միջազգա­յին դատա­կան և քաղա­քա­կան ատյաննե­րում դա ներկա­յացնի որպես Հայաստա­նի կողմից Ադրբե­ջա­նի տարածքնե­րի օկուպա­ցիա­յի ապա­ցույց։ Սակայն, Բաքվի «դատա­վա­րությունը» չի կարող համարվել լեգի­տիմ դատա­կան պրո­ցե­դուրա, քանի որ այն կազմա­կերպվել է հայաֆոբ կառա­վա­րա­կան ռեժի­մի կողմից, որը հայատյա­ցությունը դարձրել է պետա­կան գաղա­փա­րա­խո­սություն։

Ադրբե­ջա­նի՝ հայատյաց պետա­կան քաղա­քա­կա­նության մասին փաստված է օրի­նակ՝ ԱՄՆ Պետքարտուղա­րության՝ նախորդ տարի­նե­րի մարդու իրա­վունքնե­րի մասին զեկույցի Ադրբե­ջա­նի բաժնում։

Ղարա­բաղյան կոնֆլիկտի 35-ամյա պատմության ողջ ընթացքում Ադրբե­ջա­նը փորձել է ապա­ցուցել, որ Ղարա­բաղն ու 7 շրջաննե­րը օկուպացվել է Հայաստա­նի Հանրա­պե­տության կողմից։ Ադրբե­ջա­նը պնդել է, որ Ղարա­բա­ղի բանակն իրա­կա­նում Հայաստա­նի բանակն է, այսինքն՝ իր տարածքնե­րը օկուպացրել է և օկուպացված է պահում Հայաստա­նը։ Մինչդեռ իրա­կա­նությունն այն է, որ 90-ականնե­րին ԽՍՀՄ‑ի փլուզման շրջա­նում Ղարա­բա­ղի հայե­րը Մոսկվա­յի առաջ բարձրացրել են իրենց ինքնո­րոշման իրա­վունքի իրացման հարցը։ Ադրբե­ջա­նը փորձել է ռազմա­կան ուժով լռեցնել Ղարա­բա­ղի հայե­րին։ Ադրբե­ջա­նը պատե­րազմ է սկսել 150 000 հայ բնակչություն ունե­ցող հայկա­կան անկլա­վի դեմ։ 1991–1994 թվա­կաննե­րին Ղարա­բաղյան Առա­ջին պատե­րազմում Ադրբե­ջա­նը պարտվել է Ղարա­բա­ղի հայե­րին։

Ղարա­բա­ղի Պաշտպա­նության բանա­կը, որն ստեղծվել է Ադրբե­ջա­նի կողմից հայե­րի հերթա­կան ցեղասպա­նությունը կանխարգե­լե­լու նպա­տա­կով, կարո­ղա­ցել է իր վերահսկո­ղության տակ վերցնել ադրբե­ջա­նա­կան 7 շրջաններ։ Դա եղել է Ադրբե­ջա­նի սանձա­զերծած պատե­րազմը կանգնեցնե­լու միակ միջո­ցը։ Հակա­ռակ դեպքում՝ 1994‑ի հրա­դա­դա­րը չէր կնքվի և պատե­րազմը չէր դադա­րեցվի։ Հրա­դա­դա­րը պահպանվել է 26 տարի։ Հետա­գա տարի­նե­րին, միջազգա­յին հանրությունն ընդունել է, որ Ղարա­բա­ղի 150 000 հայե­րը ունեն ինքնո­րոշման իրա­վունք։

Կոնֆլիկտի լուծման նպա­տա­կով միջազգա­յին հանրությունը՝ ԵԱՀԿ‑ի միջո­ցով ստեղծել է Մինսկի խումբը, որը համա­նա­խա­գա­հել են ԱՄՆ‑ն, Ֆրանսիան, Ռուսաստա­նը։ Համա­նա­խա­գահնե­րը պարբե­րա­բար այցե­լել են Երև­ան, Բաքու, Ստե­փա­նա­կերտ՝ ներկա­յացնե­լով կողմե­րին կոնֆլիկտի լուծման տարա­տե­սակ պլաններ։ Բանակցա­յին սեղա­նին տարածքա­յին ամբողջա­կա­նության սկզբունքի հետ մեկտեղ քննարկվել է նաև ինքնո­րոշման իրա­վունքի իրացման հարցը։ Քննարկվել է հանրաքվեի, պլե­բիսցի­տի և այլ տարբե­րակնե­րով Ղարա­բա­ղի հայե­րի ինքնո­րոշման իրա­վունքի իրացման հնա­րա­վո­րությունը։ Այսինքն, ինքնո­րոշման իրա­վունքը ճանաչվել է որպես լեգի­տիմ իրա­վունք, որն ունե­ցել են Ղարա­բա­ղի հայե­րը։

Չի անտեսվել նաև տարածքա­յին ամբողջա­կա­նության սկզբունքը, որով Ադրբե­ջա­նը փորձել է ՂՂա­րա­բա­ղը պահել իր իրա­վա­զո­րության ներսում։ Հայե­րի ինքնո­րոշման իրա­վունքը ճանա­չել է հենց Ադրբե­ջա­նը՝ համա­ձայնություն տալով բանակցել օրի­նակ՝ Մադրիդյան սկզբունքնե­րով, որոնցից մեկն էլ ինքնո­րոշման իրա­վունքն է եղել։ Հիմա, Ադրբե­ջա­նը փորձում է Ղարա­բա­ղի հայե­րի ինքնո­րոշման իրա­վունքի իրացման պրո­ցե­սը ներկա­յացնել որպես Ադրբե­ջան պետության դեմ ահա­բեկչություն, Ադրբե­ջա­նի դեմ պատե­րազմ, սեպա­ռա­տիզմ։ Ինքնո­րոշման իրա­վունքի իրացման շուրջ բանակցությունը ներկա­յացվում է իբրև հանցա­գործություն։

Բաքվի «դատա­վա­րությունը» հենց այդ «հանցա­գործությունը» պատժե­լու մասին է։ Ղարա­բա­ղի հայ ղեկա­վարնե­րը դատվում են Բաքվում՝ միջազգայնո­րեն իրենց հասա­նե­լի իրա­վունքն իրացնե­լու փորձե­րի համար։ Ի վերջո, Ադրբե­ջանն է 1994 թվա­կա­նին ստո­րագրել հրա­դա­դա­րի փաստաթղթի տակ, ուր կար նաև Ղարա­բա­ղի ղեկա­վա­րության ստո­րագրությունը։ Ադրբե­ջա­նը ճանա­չել է Ղարա­բա­ղի սուբյեկտայնությունը և տարի­ներ շարունակ բանակցել է նրա ներկա­յա­ցուցիչնե­րի հետ։

Հայաստա­նի Հանրա­պե­տությունը երբեք չի մտել պատե­րազմի մեջ Ադրբե­ջա­նի դեմ, ինչպես Բաքվի «դատա­վա­րության» միջո­ցով փորձում է ապա­ցուցել Ալիևը։ Նույնիսկ 1990-ականնե­րի սկզբին ՄԱԿ‑ի Անվտանգության խորհրդի 4 բանաձև­ե­րում՝ Ղարա­բա­ղի հայկա­կան ուժե­րին է կոչ արվում դուրս գալ ադրբե­ջա­նա­կան շրջաննե­րից, և ոչ՝ Հայաստա­նի Հանրա­պե­տությա­նը։ Մինչդեռ, Ադրբե­ջա­նը նենգա­փո­խում է ՄԱԿ ԱԽ‑ի 4 որո­շումնե­րը, ներկա­յացնե­լով, թե այն կոչ է եղել Հայաստա­նին զորքե­րը հեռացնել Ադրբե­ջա­նի տարածքնե­րից։ Կոնֆլիկտը եղել է Ադրբե­ջա­նի և Ղարա­բա­ղի միջև։

Իսկ Հայաստա­նը հանդես է եկել Ղարա­բա­ղի անվտանգության երաշխա­վո­րի դերում՝ նպա­տակ ունե­նա­լով թույլ չտալ Ղարա­բա­ղի 150 000 հայե­րի ցեղասպա­նությունը։ Կյանքը ցույց տվեց, որ Հայաստա­նի այս մտա­հո­գությունը եղել է արդա­րացված։ 2023 թվա­կա­նի սեպտեմբե­րի 19-ին Ադրբե­ջա­նը պատե­րազմ հայտա­րա­րեց Ղարա­բա­ղին՝ վերահսկո­ղության տակ վերցնե­լով հայկա­կան անկլա­վը և էթնիկ զտման ենթարկե­լով բռնի տեղա­հա­նեց 150 000 հայե­րին։ Այսինքն, եթե 1994-ից ի վեր Հայաստա­նը չկա­տա­րեր Ղարա­բա­ղի 150 000 հայե­րի անվտանգության երաշխա­վո­րի դերը, այս ցեղասպա­նա­կան արարքը Ադրբե­ջա­նը կիրա­գործեր ավե­լի վաղ։

Ըստ էության, հնա­րա­վոր է եղել ցեղասպա­նությունը հետաձգել 35 տարի։ Եվ երբ Հայաստա­նը 2020 թվա­կա­նին Ռուսաստա­նի, Ադրբե­ջա­նի, Թուրքիա­յի հարկադրած 44-օրյա պատե­րազմի արդյունքում չի կարո­ղա­ցել այլևս անվտանգություն երաշխա­վո­րել, 3 տարի անց Ղարա­բա­ղը օկուպացվել է, և հայե­րը բռնի տեղա­հանվել են իրենց պատմա­կան հայրե­նի­քից, ուր ապրել են հազա­րամյակներ շարունակ։

Ալիևի օգնա­կան Հիքմեթ Հաջիևը վերջերս ասում էր, թե անհրա­ժեշտ է անցումա­յին արդա­րա­դա­տության անցկա­ցումը։ Եթե Ադրբե­ջա­նը կողմ է անա­չառ անցումա­յին արդա­րա­դա­տության անցկացմա­նը, ինչո՞ւ է Հայաստա­նից պահանջում հրա­ժարվել ՄԱԿ‑ի արդա­րա­դա­տության դատա­րան ներկա­յացված ընդդեմ Ադրբե­ջա­նի հայցե­րից։ Այս հայցե­րով՝ Հայաստա­նը մեղադրում է Ադրբե­ջա­նին հայե­րի դեմ էթնիկ հիմքով հայատյաց քաղա­քա­կա­նություն վարե­լու մեջ։ Արդբե­ջա­նը պետք է շահագրգիռ լիներ Արդա­րա­դա­տության միջազգա­յին դատա­րա­նում պրո­ցե­սի շարունակմամբ, քանի որ փաստե­րը կհե­տա­զոտվեին միջազգա­յին դատա­վորնե­րի կողմից, և եթե հայատյա­ցություն չկա, կապա­ցուցվեր այդ հանգա­մանքը։

Արդբե­ջա­նը վստահ է, որ Հայաստա­նի առա­ջադրած մեղադրանքը կապա­ցուցվի Արդա­րա­դա­տության միջազգա­յին դատա­րա­նում, որի արդյունքում՝ կհաստատվի Ադրբե­ջա­նի հայատյաց և խտրա­կան քաղա­քա­կա­նությունը։ Հակազդե­լու համար Արդա­րա­դա­տության միջազգա­յին դատա­րա­նում ընթա­ցող այս դատա­կան պրո­ցե­սին՝ Ալիևը կազմա­կերպել է Բաքվի «դատա­վա­րությունը», ուր խոշտանգումնե­րի և հոգե­գործուն միջոցնե­րի կիրառմամբ, մահվան սպառնա­լիքնե­րով Ղարա­բա­ղի նախկին ղեկա­վարնե­րին հարկադրում է ցուցմունքներ տալ Հայաստա­նի դեմ։

Ես վստահ եմ՝ Ադրբե­ջա­նը այս անձանց ցուցմունքնե­րը փորձե­լու է դարձնել ապա­ցույցներ և միջազգա­յին դատա­կան, քաղա­քա­կան ատյաննե­րում փորձե­լու է ներկա­յացնել որպես Հայաստա­նի՝ օկուպանտ լինե­լու ապա­ցույց։ Բաքվի «դատա­վա­րության» միակ նպա­տա­կը Հայաստա­նի՝ օկուպանտ լինե­լու կեղծ թեզն ապա­ցուցելն է՝ Ղարա­բա­ղի նախկին հայ ղեկա­վարնե­րից կորզված ցուցմունքնե­րի միջո­ցով։

Սա դատա­վա­րություն չէ, սա քաղա­քա­կան ագրե­սիա­յի ակտ է Հայաստա­նի ինքնիշխա­նության և անկա­խության դեմ։ Հետև­ա­բար, խոշտանգումնե­րի, մահվան սպառնա­լիքնե­րի ներքո Ղարա­բա­ղի նախկին ղեկա­վարնե­րի հայտա­րա­րություննե­րը, ցուցմունքնե­րը չեն կարող համարվել փաստեր։ Դրանք չեն կարող համարվել լեգի­տիմ ապա­ցույցներ՝ Հայաստա­նի կողմից օկուպա­ցիա­յի մասին։ Դրանք ապա­ցույց են այն բանի, որ Բաքվի բռնա­պե­տա­կան ռեժի­մը հայատյա­ցությունը դարձրել է Ադրբե­ջա­նի պետա­կան կրոն, պետա­կան գաղա­փա­րա­խո­սություն։

Ադրբե­ջա­նի կազմա­կերպած Բաքվի «դատա­վա­րությունը» ապա­ցույց է, որ Ադրբե­ջա­նում հայե­րի գտնվե­լը վտանգում է այդ մարդկանց կյանքը։ Գերի­նե­րի գլխին ատրճա­նակ է դրված և նրանք բանտում գտնվե­լիս չեն կարող բարձրա­ձայնել իրենց դեմ կիրառված խոշտանգման դրսև­ո­րումնե­րի մասին, չեն կարող այնտե­ղից ներկա­յացնել փաստեր։

Ադրբե­ջա­նի կազմա­կերպած «դատա­վա­րությունը» ապա­ցույց է, որ Ալիևի ռեժի­մը հայատյա­ցությունը դարձրել է պետա­կան քաղա­քա­կա­նություն։ Բաքվի «դատա­վա­րությունը» հայաֆո­բիա­յի ամե­նացցուն ապա­ցույցն է։ Ես պնդում եմ, որ Հայաստա­նի Հանրա­պե­տությունը պետք է Բաքվի «դատա­վա­րությունը» որպես հայատյա­ցության ապա­ցույց՝ ներկա­յացնի Արդա­րա­դա­տության միջազգա­յին դատա­րան։ Այս «դատա­վա­րության» կազմա­կերպումը անհրա­ժեշտ է օգտա­գործել հենց Ադրբե­ջա­նի դեմ։

Անհրա­ժեշտ է ևս մեկ փաստ ներկա­յացնել Արդա­րա­դա­տության միջազգա­յին դատա­րան՝ Ադրբե­ջան պետության հայատյաց բնույթի, հայատյաց պետա­կան քաղա­քա­կա­նության մասին։ Կարծում եմ՝ Հայաստա­նը պետք է Ադրբե­ջա­նի հետ Խաղա­ղության պայմա­նագրի համա­տեքստում միջազգա­յին հայցե­րից հրա­ժա­րումը փոխկա­պակցի Բաքվի «դատա­վա­րության» դադա­րեցման հետ։ Հայաստա­նը պետք է պնդի, որ միջազգա­յին հայցե­րը փոխա­դարձա­բար հետ վերցնե­լու դեպքում՝ պետք է կասեցվի նաև Բաքվի «դատա­վա­րությունը» և 23 հայե­րը պետք է վերա­դարձվեն Հայաստան։ Հակա­ռակ պարա­գա­յում՝ Ադրբե­ջա­նը կարող է հասնել նրան, որ Հայաստա­նը միջազգա­յին հայցե­րը հետ վերցնի, դադա­րեցվի Արդա­րա­դա­տության միջազգա­յին դատա­րա­նում ընդդեմ Ադրբե­ջա­նի կարև­ո­րա­գույն հայցի քննությունը, որից հետո՝ Բաքվի «դատա­վա­րության» ժամա­նակ ի հայտ եկած «ապա­ցույցնե­րով» Բաքուն նոր իրա­վա­կան պրո­ցես ձեռնարկի Հայաստա­նի դեմ՝ նրան մեղադրե­լով օկուպա­ցիա­յի մեջ։ Ինչպես նշե­ցի, այս «դատա­վա­րությունը» անհրա­ժեշտ է օգտա­գործել հենց Ադրբե­ջա­նի դեմ։

Պետությունը պարտա­վոր է չափել, թե Ադրբե­ջա­նը ինչպես է պատրաստվում Հայաստա­նի դեմ տրված այս ցուցմունքներն օգտա­գործել միջազգա­յին ատյաննե­րում։ Անհրա­ժեշտ է հենց այսօրվա­նից հակա­քայլեր ձեռնարկել՝ Բաքվի կեղծ «դատա­վա­րության» ժամա­նակ հնչեցված ցուցմունքնե­րի ազդե­ցությունը ՀՀ‑ի դեմ չեզո­քացնե­լու նպա­տա­կով։

Առնչվող Հոդվածներ