23.9 C
Yerevan

Խաղա­ղության Երաշխի­քը

Երաշխի՞ք է համա­ձայնա­գի­րը խաղա­ղության: Ստեղծված աշխարհա­քա­ղա­քա­կան իրա­վի­ճա­կում՝ այո, եթե համա­ձայնագրի երաշխա­վո­րը լինի ԱՄՆ‑ը և ստո­րագրվի Վաշինգտո­նում, այլա­պես համա­ձայնա­գի­րը նույնա­նա­լու է համաշխարհա­յին պատմության ստո­րագրված ու չգործած տասնյակ համա­ձայնագրե­րի, որոնք խախտվել են առա­ջին իսկ հարմար պահին:

Անա­հիտ Ադամյան

Արձա­նագրենք՝ մարտի 14-ին Ադրբե­ջա­նը հայտա­րա­րեց, որ խաղա­ղության համա­ձայնագրի բանակցություններն ավարտված են: Հայկա­կան կողմը հաստա­տեց: Նշանակու՞մ է, որ խաղա­ղության համա­ձայնա­գի­րը կստո­րագրվի: Տրա­մա­բա­նո­րեն՝ այո: Իրա­կա­նում՝ ոչ: Նույն օրը Բաքուն խոսեց հերթա­կան նախա­պայմաննե­րից՝ ՀՀ Սահմա­նադրություն, ԵԱՀԿ Մինսկի խումբ… Միջազգա­յին արձա­գանքնե­րը համանման էին, միայն Էմա­նուել Մակրո­նը արձա­նագրեց, որ դա գործընթա­ցի սկիզբն է սոսկ: Մոսկվան հերթա­կան անգամ հայտա­րա­րեց, որ պատրաստ է հարթակ տրա­մադրել ստո­րագրմա­նը՝ ի շարունա­կումն 2020–2023‑ի գործընթացնե­րի… Ստո­րագրել Մոսկվա­յում նշա­նա­կում է ջուրը գցել թե համա­ձայնա­գի­րը, թե խաղա­ղությունը…
Ի՞նչ ունենք այսօր.
1.Խաղաղության համա­ձայնա­գի­րը պատրաստ է ստո­րագրման, բայց օրն ու վայրը հայտնի չէ:
2.Բաքուն ակնհայտ անակնկա­լի եկավ հայկա­կան կողմի համա­ձայնությունից և հայտնվեց փակուղում, այժմ ելքեր է որո­նում իրա­վի­ճա­կը նախորդ փուլ վերա­դարձնե­լու, այն է՝ հայկա­կան կողմը խաղա­ղություն չի ուզում, ռևանշիստ է, ամեն օր կրա­կում է մեր սահմաննե­րի վրա: Արձա­նագրենք, որ կրա­կոցնե­րի ապա­տե­ղե­կատվությունը համընկավ Վալենտի­նա Մատվիենկո­յի Բաքու այցի հետ:
3.Բաքուն հասկա­նում է, որ ոչ խաղա­ղություն, ոչ պատե­րազմ վիճա­կը երկար ձգել չի կարող և պատե­րազմ սկսել չի կարող՝ ԱՄՆ նախա­գահ Դոնալդ Տրամպը իր ոսկե­դա­րը ԱՄՆ-ում հայտա­րա­րել է խաղա­ղության հաստատման ժամա­նակ աշխարհում: 2025-ին Բաքուն կողքին չունի Էրդո­ղա­նին: Միայն Պուտինն է մնում պատե­րազմի ջատա­գով ու հրահրիչ:
4.Կրակոցների սուտը տեղե­կատվա­կան պատե­րազմի հնարք է՝ ներքին ու արտա­քին աշխարհին ուղղված: Ալիևը փորձում է թե իր հանրությա­նը, թե աշխարհին ներկա­յացնել, որ խաղա­ղություն հնա­րա­վոր չէ՝ հայե­րը կրա­կում են, Հայաստա­նում նպա­տա­կը այլ է՝ ձեր իշխա­նությունը համա­ձայնեց ԵՄ դիտորդնե­րին սահմա­նից հեռացնել ու ձեզ անպաշտպան թողնել… Իրա­կա­նում Բաքուն ստում է, որովհետև փորձում է առևտուր անել ԱՄՆ‑ի հետ՝ խաղա­ղության համա­ձայնագրի ստո­րագրման դիմաց 907 բանաձևի արգելքը հանե­լու, այլ առա­վե­լություններ ստա­նա­լու, հիա­նա­լի հասկա­նա­լով, որ ոչ ոք չի հավա­տում իր ստին՝ ոչ ԱՄՆ-ում, ոչ ԵՄ-ում, որի դիտորդնե­րը պարբե­րա­բար հերքում են կրա­կոցնե­րի փաստը, ոչ Թուրքիա­յում: Սա նյարդե­րի կռիվ է՝ ով առա­ջի­նը կհանձնվի…
5.ԱՄՆ նախա­գա­հի ազգա­յին անվտանգության հարցե­րով խորհրդա­կան Մայքլ Ուոլցի X‑ում գրա­ռումը՝ Ադրբե­ջա­նի նախա­գա­հի ազգա­յին անվտանգության հարցե­րով խորհրդա­կան Հիքմեթ Հաջիևի հետ հեռա­խո­սազրույցի մասին առանցքա­յին էր. «Մենք ուրախ ենք, որ Ադրբե­ջա­նը և Հայաստա­նը մեծ քայլ են կատա­րել և համա­ձայնել են խաղա­ղության պայմա­նագրին: Ես նրան ասա­ցի, որ մենք պետք է ավարտենք այս խաղա­ղության համա­ձայնա­գի­րը հիմա, ազա­տենք բանտարկյալնե­րին և միա­սին աշխա­տենք տարա­ծաշրջանն ավե­լի անվտանգ և բարգա­վաճ դարձնե­լու համար»: Սա նշա­նա­կում է, որ ԱՄՆ‑ը նոր պատե­րազմ թույլ չի տա, համա­ձայնագրի ստո­րագրումը ձգձգել թույլ չի տա, ԱՄՆ‑ը հաստա­տում է իր ներկա­յությունը տարա­ծաշրջա­նում և կողմ է արդա­րության՝ ՙազա­տենք բանտարկյալնե­րին՚. ու զարգացման՝ ՙաշխա­տենք տարա­ծաշրջանն ավե­լի անվտանգ և բարգա­վաճ դարձնե­լու համար՚: Իմա՝ բացառվում են նաև ՙմի­ջանցքա­յին՚ տրա­մա­բա­նության մեջ քայլե­րը: Սա հերքում է այն մտայնությունը, որ Տրամպն ու Պուտի­նը վերա­բա­ժա­նում են աշխարհը և Տրամպը մեր տարա­ծաշրջա­նը հանձնում է Պուտի­նին՝ իր բոլոր հետև­անքնե­րով…
6.Երաշխի՞ք է համա­ձայնա­գի­րը խաղա­ղության: Ստեղծված աշխարհա­քա­ղա­քա­կան իրա­վի­ճա­կում՝ այո, եթե համա­ձայնագրի երաշխա­վո­րը լինի ԱՄՆ‑ը և ստո­րագրվի Վաշինգտո­նում, այլա­պես համա­ձայնա­գի­րը նույնա­նա­լու է համաշխարհա­յին պատմության ստո­րագրված ու չգործած տասնյակ համա­ձայնագրե­րի, որոնք խախտվել են առա­ջին իսկ հարմար պահին: ՌԴ‑ի երաշխա­վո­րությունը բացառվում է 2020‑ի նոյեմբե­րի 9‑ի եռա­կողմ հայտա­րա­րության կատարման ընթացքով, ԵՄ‑ի երաշխա­վո­րությա­նը դեմ է Ադրբե­ջա­նը:
7.Երաշխի՞ք է համա­ձայնա­գի­րը տևա­կան խաղա­ղության: Դեռ ոչ, քանի դեռ տարա­ծաշրջա­նում չի վերա­կանգնվել ուժե­րի հավա­սա­րակշռությունը, քանի դեռ Հայաստա­նի Հանրա­պե­տությունում չկա անվտանգության իբրև համա­կարգի ընկա­լումը, որ ներա­ռում է զինված ուժե­րը, արտա­քին քաղա­քա­կա­նությունը, տնտե­սությունը, կրթությունը, ժողովրդագրությունը, էներգե­տիկ և պարե­նա­յին անկա­խությունը, իմա՝ դիմադրունա­կության ու ինքնիշխա­նության մակարդա­կի բարձրա­ցումը:
Հ.Գ.
Ադրբե­ջա­նը ժամա­նակ է շահում՝ ԱՄՆ‑ի հետ գործարքներ կնքե­լու, Հայաստա­նը իրեն դուրս է դնում այս խաղից, եթե օր առաջ, ժամ առաջ չի դիմում ԱՄՆ նախա­գա­հին, որպեսզի ԱՄՆ‑ը լինի խաղա­ղության համա­ձայնագրի երաշխա­վոր՝ երաշխա­վո­րը դառնա­լով տարա­ծաշրջա­նում ոչ միայն խաղա­ղության, այլև՝ զարգացման, այն է՝ տնտե­սա­կան ծրագրե­րի: ՙՀանրա­պե­տություն՚ կուսակցության նախա­գահ Արամ Սարգսյա­նը երկու անգամ առա­ջարկը բարձրա­ձայնել է՝ պահի կարև­ո­րության ու անհրա­ժեշտության ընդգծումով: ՔՊ‑ի հավա­սա­րակշի­ռը վաղուց արդեն սպա­ռել է իրեն ու վտանգա­վոր դարձել պետության համար: Ինքնո­րոշման ժամա­նակն է՝ պաշտպա­նե­լու, կառուցե­լու, զարգացնե­լու: Պետությունն այլ տարբե­րակ չունի՝ այս ճշմարտությունը չգի­տակցող իշխա­նությունը գնում է սուի­ցի­դի: Խաղա­ղության ոչ մի համա­ձայնա­գիր 2026-ին չի կարող հաղթա­թուղթ լինել, եթե խաղա­ղությունը երաշխա­վորված չէ:

Առնչվող Հոդվածներ